Սեմինարիա
Ղուկաս 5.1–11


Ղուկաս 5.1–11

Հետևել Տիրոջն ու հասնել մեր աստվածային նպատակներին

Christ standing on a seashore. He is beckoning to two men who stand near Him. The two men are holding a fishing net over a small fire. Fishing boats and fishermen are visible in the background. The painting depicts Christ calling some of His Apostles or disciples.

Երբ Փրկիչը Սիմոն Պետրոսին, Անդրեասին, Հակոբոսին և Հովհաննեսին առաջարկեց՝ «ձեր ուռկանները գցեցէք որսի», նրանք հրաշքով «ձկների մի մեծ բազմութիւն ներս փակեցին» (Ղուկաս 5.4, 6) և հասկացան, թե ինչեր կարող էին անել Փրկիչի օգնությամբ: Դրանից հետո այդ ձկնորսները որոշեցին թողնել ամեն ինչ և հետևել Հիսուս Քրիստոսին: Այս դասը կօգնի ձեզ Հիսուս Քրիստոսին հետևելու ցանկություն զգալ, որպեսզի Նա օգնի ձեզ ավելին անել, քան երբևէ կկարողանայիք անել առանց Նրա:

Ուսուցանեք ուսանողներին «[սուրբ գրություններն իրենց] նմանեցնել (1 Նեփի 19.24): Երբ սուրբ գրությունները նմանեցնում ենք մեզ, նշանակում է համեմատում ենք դրանք մեր կյանքի հետ: Հորդորեք ուսանողներին կատարել հետևյալ հարցադրումները․ «Ի՞նչ իրավիճակներ են իմ կյանքում նման սուրբ գրությունների այս հատվածում նկարագրված իրավիճակներին», կամ «Ինչո՞վ եմ ես նման այն մարդկանց, ում կյանքը մենք ուսումնասիրում ենք սուրբ գրություններում»։ Երբ ուսանողները տեսնեն իրենց և սուրբ գրությունների մարդկանց փորձառությունների և դեպքերի նմանությունը, նրանք ավելի լավ կկարողանան բացահայտել վարդապետությունն ու սկզբունքները և կիրառել դրանք իրենց կյանքում:

Ուսանողի պատրաստում. Առաջարկեք ուսանողներին աղոթել, որպեսզի իմանան Աստծո նպատակը իրենց կյանքի համար: Հայրապետական օրհնություն ունեցող ուսանողները կարող են կարդալ այն՝ փնտրելով, թե Աստված ինչ է հայտնել իրենց կյանքի նպատակների մասին: Մյուսների համար օգտակար կլինի խոսել իրենց ծնողների հետ կամ սուրբ գրություններում գաղափարներ փնտրել:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Այս դասի հիմնական սկզբունքը նման է Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023-ում Մատթեոս 4 և Ղուկաս 4–5 գլուխների համառոտ շարադրանքում ընդգծված սկզբունքին: Շարունակեք այն, ինչ ուսանողներն արդեն քննարկել են տանը և խնդրեք ուսանողներին սեմինարիայում սովորածով կիսվել իրենց ընտանիքների հետ: Այլընտրանքային դասի գաղափարները ներառված են այս դասի «Օժանդակ ուսումնական վարժություններ» բաժնում:

Հասնել ավելի մեծ նպատակի

Մի քանի րոպե մտածեք այն մարդկանց մասին, ովքեր հասել են մեծ նպատակների, որովհետև Աստված օգնել է նրանց հասկանալ այդ նպատակները:

Կարող եք ցուցադրել ուսանողների կողմից Եկեղեցու պատմությունից կամ սուրբ գրություններից վերցված անձերի նկարները: Կարող եք ցուցադրել մի քանի նկար՝ ուսանողներին այդ մարդկանց մասին հիշեցնելու համար: Ուսանողները կարող են մտածել հետևյալ մարդկանց մասին. Ռեբեկա (տես Ծննդոց 24.60), Մարիամ (տես Ղուկաս 1.28-31), Սիմոն Պետրոս (տես Մատթեոս 4.18-19), Ղուկաս 5.10) կամ Ջոզեֆ Սմիթ (տես Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.33):

  • Ինչո՞ւ է կարևոր, որ մարդիկ հասկանան իրենց ավելի մեծ նպատակները:

  • Ի՞նչ տարբերություններ եք նկատել այն մարդկանց կյանքում, ովքեր հասկանում են Աստծո նպատակը իրենց համար, և նրանց, ովքեր չեն հասկանում:

Այս դասը կենտրոնանալու է այն բանի վրա, թե Հիսուս Քրիստոսն ինչպես օգնեց Սիմոն Պետրոսին (հայտնի նաև որպես Պետրոս) բացահայտել, որ Նա իր համար ավելի մեծ նպատակ ուներ: Սովորելիս փնտրեք հետևյալ սկզբունքի վկայությունը. Երբ մենք որոշում ենք հետևել Հիսուս Քրիստոսին, Նա կարող է օգնել մեզ հասկանալ և հասնել մեր կյանքի համար նախատեսված ավելի մեծ նպատակին:

Կարող եք այս սկզբունքը գրել գրատախտակին, որպեսզի ուսանողները հիշեն այն՝ դասի ընթացքում այս սկզբունքի վկայությունը փնտրելիս:

Հիսուս Քրիստոսը կանչում է Սիմոն Պետրոսին հետևել Իրեն

Հրեաստանում մի քանի հրաշքներ գործելուց, այդ թվում՝ Սիմոն Պետրոսի զոքանչին բուժելուց հետո (տես Ղուկաս 4.38-39), Նա ուղևորվեց դեպի Գենեսարեթ լճի (Գալիլեյան ծովի) ափերը: Նա ելավ Սիմոն Պետրոսի ձկնորսական նավակի մեջ և սկսեց ուսուցանել ափին գտնվող մարդկանց մեծ խմբին (տես Ղուկաս 5․1-3): Երբ Հիսուսն ավարտեց ուսուցումը, Նա հրավեր հղեց Սիմոն Պետրոսին:

Եթե ուսանողները կարդան հետևյալ հատվածները դասարանով, կարող եք խնդրել նրանց դադար տալ առաջին երկու հատվածներից հետո և օգնել նրանց պատկերացնել, որ իրենք Սիմոն Պետրոսն են: Խնդրեք նրանց պատմել իրենց սովորածը:

Տես Ղուկաս 5․4-11 : Կարդալիս փորձեք պատկերացնել, որ դուք Սիմոն Պետրոսն եք՝ փորձառու մի ձկնորս: Օգտակար կլինի հասկանալ, որ որս բառը նշանակում է ձուկ բռնել (տես հատված 4 , ծանոթագրություն ա):

  • Այս պատմության մեջ ո՞ր մանրամասներն են կարևոր ձեզ համար: Ինչո՞ւ:

  • Ձեր կարծիքով, Պետրոսն ի՞նչ կարող էր մտածել կամ զգալ:

Այս պատմության մեջ փնտրեք որևէ վկայություն այն մասին, որ Փրկիչը օգնել է Պետրոսին հասկանալ, որ Տերն ավելի մեծ նպատակ ունի նրա համար:

  • Պետրոսն ի՞նչ կարող էր սովորել իր մասին Փրկիչի հետ ունեցած այս փորձառությունից:

  • Ձեր կարծիքով, Տերն ինչո՞ւ է ցանկանում, որ մենք ավելի լավ հասկանանք, թե ով ենք մենք և ինչի ենք ունակ:

Նմանեցնենք Սիմոն Պետրոսի փորձառությունները մեր փորձառություններին

Մենք ավելի շատ բան կարող ենք սովորել այս պատմությունից, եթե նմանեցնենք Սիմոն Պետրոսի փորձառությունները մեր փորձառություններին: Մորմոնի Գրքում Նեփին անդրադարձել է սուրբ գրությունների ուսումնասիրման այս հմտությանը, երբ ասել է, որ ինքը «բոլոր սուրբ գրությունները նմանեցնում [էր իրեն] ( 1 Նեփի 19.23): Սուրբ գրությունները մեր անձնական իրավիճակներին նմանեցնելով՝ կօգնենք մեզ «ավելի լիովին համոզ[վ]ել … հավատալու Տիրոջը՝ [մեր] Քավչին» և կարող է «լինել մեր օգտի և ուսման համար» ( 1 Նեփի 19.23):Մի պահ համեմատեք ձեր փորձառությունը Պետրոսի փորձառության հետ՝ անելով հետևյալը.Ձեր օրագրի էջերից մեկը բաժանեք երկու մասի, որպեսզի մի մասում կարողանաք նշել մանրամասներ Պետրոսի փորձառության մասին, իսկ մյուս մասում՝ անդրադառնաք ձեր անձնական իրավիճակին: Անհրաժեշտության դեպքում օգտվեք սուրբ գրություններից, ինչպես նաև այլ մատչելի գործիքներից, օրինակ՝ Աստվածաշնչի բառարանում տես « Պետրոս » բառը կամ scriptures.ChurchofJesusChrist.org կայքում գտնվող Սուրբ գրքերի ուղեցույցում՝ « Պետրոս » հոդվածը, որպեսզի կարողանաք պատասխանել հետևյալ հարցերին:

Color Handouts Icon

Թերթիկի միջոցով ուսանողներին տրամադրեք հետևյալ տեղեկությունները կամ ցուցադրեք դրանք դասարանին: Կարող եք միասին աշխատել՝ Պետրոսի մասին հարցերին պատասխանելու համար: Ապա կարող եք խնդրել ուսանողներին լուռ խորհել և գրի առնել սեփական փորձառությունները:

Նմանեցնենք Պետրոսի փորձառությունները մեր սեփական կյանքին

Պետրոսն ինչպե՞ս կնկարագրեր ինքն իրեն Հիսուսին հանդիպելուց առաջ:

Ինչպե՞ս եմ ես նկարագրում ինքս ինձ:

Պետրոսը պատրաստ էր հետևել Հիսուս Քրիստոսին և հրաժարվել ձկնորս լինելուց (տես Ղուկաս 5.11): Ձեր կարծիքով, ինչո՞վ կտարբերվեր Պետրոսի կյանքը, եթե նա չորոշեր հետևել Փրկիչին:

Ինչի՞ց կարող են ինձ խնդրել հրաժարվել՝ Հիսուս Քրիստոսին հետևելու համար:

Ինչպե՞ս կարող է փոխվել իմ կյանքը, եթե ես որոշեմ չհետևել Հիսուս Քրիստոսին:

Պետրոսն ինչպե՞ս կատարեց Տիրոջ կողմից իր համար նախատեսված ավելի մեծ նպատակները:

Մտածեք սուրբ գրությունների, փրկության ծրագրի, քահանայական օրհնությունների և, առկայության դեպքում, ձեր հայրապետական օրհնության մասին:

Ես ի՞նչ գիտեմ Փրկիչի կողմից ինձ համար նախատեսված ավելի մեծ նպատակների մասին:

Ի՞նչ հարցեր ունեմ իմ նպատակի մասին:

Handout on Likening Peter’s Experience
  • Սուրբ գրությունները ձեզ նմանեցնելով, ինչպե՞ս օգնեցիք ձեզ ավելի շատ բան սովորել Հիսուս Քրիստոսի մասին և ավելի շատ հավատալ Նրան:

  • Ի՞նչ վկայություն եք գտել այն մասին, որ մենք կարող ենք ավելի մեծ նպատակի հասնել, եթե որոշենք հետևել Հիսուս Քրիստոսին:

  • Արդյոք տեսե՞լ եք ինչ-որ մեկին, ում կյանքը դեպի լավն է փոխվել նպատակը գիտակցելու արդյունքում:

  • Դուք ի՞նչ կանեք շնորհիվ նրա, ինչ զգացիք կամ սովորեցիք այսօր:

Բացատրական և պատմական տեղեկություն

Ղուկաս 5․8

: Պետրոսն ինչու իրեն «մեղավոր մարդ» անվանեց

Երբ Պետրոսն առաջին անգամ հանդիպեց Փրկիչին և ականատես եղավ Նրա հրաշագործ զորությանը, հասկացավ, որ ինքը «մեղավոր մարդ» է և մեծ կարիք ունի Փրկիչի քավիչ զորության ( Ղուկաս 5.8): Պետրոսի խոսքերը ցույց են տալիս, որ երբ մենք ավելի շատ ենք մոտենում Աստծուն, սկսում ենք գիտակցել, որ մեղավոր ենք ու անարժան, և փնտրում ենք Նրա օգնությունը՝ Նրան ավելի շատ նմանվելու համար:

(Նոր Կտակարան. Ուսանողի ձեռնարկ [2018], ChurchofJesusChrist.org)

Տերն Ի՞նչ կարող է անել մեզ համար, եթե մենք հետևենք Նրան

Նախագահ Էզրա Թավտ Բենսոնն (1899–1994) ուսուցանել է.

Photograph of President Ezra Taft Benson. He is seated in a leather chair in front of a fireplace. His hands are clasped in front of him and he is wearing a large turquoise ring on one finger. Official portrait. 1986

[Նրանք], ովքեր իրենց կյանքը շրջում են դեպի Աստված, կհայտնաբերեն, որ Նա կարող է շատ ավելի լավը դարձնել իրենց կյանքը, քան իրենք կարող էին: Աստված կխորացնի նրանց ուրախությունները, կընդլայնի նրանց տեսադաշտը, կարագացնի նրանց միտքը, կամրացնի նրանց մկանները, կբարձրացնի նրանց ոգին, կբազմապատկի նրանց օրհնությունները, կմեծացնի նրանց հնարավորությունները, կմխիթարի նրանց հոգիները, կգտնի ընկերներ և խաղաղություն կհեղի նրանց վրա: Նա, ով կկորցնի իր կյանքը Աստծո ծառայության մեջ, կգտնի հավերժական կյանք:

(Էզրա Թավտ Բենսոն, «Հիսուս Քրիստոս. պարգևներ և ակնկալիքներ», Ensign, դեկտեմբերի 1988, 4)

Օժանդակ ուսումնական վարժություններ

Տեսանյութ՝ «Գտիր կյանքիդ նպատակը. արդյո՞ք հավատքը կարևոր է»

Ցուցադրեք «Գտիր կյանքիդ նպատակը. արդյո՞ք հավատքը կարևոր է» տեսանյութը (5:08), որն առկա է ChurchofJesusChrist.org կայքում: Խնդրեք ուսանողներին մտածել, թե որքան կարևոր է հասկանալ, թե ովքեր են իրենք և թե ինչ կարող են դառնալ, եթե հետևեն Փրկիչ Հիսուս Քրիստոսին: Ուսանողների համար օգտակար կլինի նաև մտածել այն խոչընդոտների մասին, որոնց նրանք կարող են հանդիպել ավելի մեծ նպատակների հասնելու ճանապարհին: Խնդրեք ուսանողներին մտածել, թե ինչ կարող են անել՝ այդ խոչընդոտները հաղթահարելու և Փրկիչին հավատքով հետևելու համար:

5:8

Պետրոսը հրաժարվեց իր ձկնորսական ցանցերից՝ Փրկիչին հետևելու համար

Առաջարկեք ուսանողներին քննարկել, թե ինչ կարևոր բաներ ունեն այս կյանքում: Ապա օգնեք ուսանողներին քննարկել Հիսուս Քրիստոսին հետևելու որոշման կարևորությունն այլ բաների առնչությամբ:Կարդացեք Մատթեոս 4.18-22-ը և քննարկեք, թե ինչ էր նշանակում Պետրոսի և մյուս ձնկնորսների համար «շուտով իրանց ուռկանները թող[եցին]»( հատված 20)՝ Հիսուս Քրիստոսին հետևելու համար:Կարող եք օգտագործել Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջոզեֆ Վ. Վիրթլինի (1917–2008) հետևյալ հայտարարությունը, որպեսզի օգնեք ուսանողներին տեսնել, թե ինչը կարող է խանգարել մեզ ընդունել Հիսուս Քրիստոսին հետևելու հրավերը:

Photograph of President Ezra Taft Benson. He is seated in a leather chair in front of a fireplace. His hands are clasped in front of him and he is wearing a large turquoise ring on one finger. Official portrait. 1986

Մենք կարող ենք ուռկանը ներկայացնել որպես մի բան, որը հրապուրում կամ խանգարում է մեզ հետևել կենդանի Աստծո Որդու՝ Հիսուս Քրիստոսի կանչին: Այդ առումով ցանցերը կարող են լինել մեր աշխատանքը, մեր նախասիրությունները, մեր հաճույքները, իսկ ամեն ինչից առավել՝ մեր գայթակղություններն ու մեղքերը: Այսինքն, ցանց կարող է լինել այն ամենը, ինչը մեզ հեռացնում է մեր Երկնային Հոր կամ Նրա վերականգնված Եկեղեցու հետ ունեցած մեր կապից:Թույլ տվեք մի ժամանակակից օրինակ բերել: Համակարգիչը կարող է լինել օգտակար և անփոխարինելի մի գործիք: Սակայն եթե մենք թույլ տանք, որ այն խժռի մեր ժամանակը՝ հանուն դատարկ, ոչ արդյունավետ և երբեմն կործանիչ նպատակների, այն մեզ խճճող մի ցանց է դառնում:

(Ջոզեֆ Վ. Վիրթլին «Հետևիր ինձ», Ensign, մայիս 2002, 15)

Օգնեք ուսանողներին հասկանալ Հիսուս Քրիստոսին հետևելու օրհնությունները՝ խնդրելով նրանց խորհել և քննարկել հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ ենք սովորում Փրկիչի մասին՝ Իրեն հետևելու Նրա հրավերից:

  • Ինչպե՞ս եք դուք օրհնվել՝ ընտրելով հետևել Հիսուս Քրիստոսին:

Մենք օրհնված ենք, երբ հնազանդվում ենք Տիրոջ պատվիրաններին, նույնիսկ, երբ լիովին չենք հասկանում Նրա պատճառները

Խնդրեք ուսանողներին քննարկել հետևյալ հրահանգների դժվարությունները՝ առանց լիովին հասկանալու դրանք կատարելու պատճառները: Ապա կարող եք առաջարկել ուսանողներին կարդալ Ղուկաս 5.1-11-ը ՝ փնտրելով, թե Տերն ինչ էր պատվիրել Պետրոսին անել, և ինչպես նա պատասխանեց:Ուսանողները կարող են բացահայտել և քննարկել հետևյալ սկզբունքը. Եթե մենք անենք այն, ինչ Տերն է խնդրում, նույնիսկ երբ չենք հասկանում Նրա պատվիրանների պատճառները, Նա կարող է մեզ օրհնել ավելին, քան կարող էինք կանխատեսել::Խնդրեք ուսանողներին քննարկել, թե երբ են տեսել այդ սկզբունքի դրսևորումն իրենց կամ ուրիշների կյանքում:Ահա Տիրոջը հնազանդվելու այլ օրինակներ, երբ Նրա պատվիրանների պատճառներն անհասկանալի են. Նեփին ստեղծում է երկու կարգի հիշատակարանների թիթեղները (տես 1 Նեփի 9.5-6), իսկ Մորմոնը ընդգրկում է այդ թիթեղները Մորմոնի Գրքում (տես Մորոմնի խոսքերը 1.6-7 ):