Սեմինարիա
Մատթեոս 4, Ղուկաս 4-5


Մատթեոս 4, Ղուկաս 4-5

Ակնարկ

Իր մկրտությունից հետո Փրկիչը գնաց անապատ «Աստծո հետ լինելու համար» (տես Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոս 4.1 [ Մատթեոս 4.1, ծանոթագրություն բ]): Սատանան գայթակղում էր Նրան, բայց Նա դիմակայեց գայթակղություններին: Երբ Փրկիչը Սիմոն Պետրոսին, Անդրեասին, Հակոբոսին և Հովհաննեսին առաջարկեց՝ «ձեր ուռկանները գցեցէք որսի», նրանք հրաշքով «ձկների մի մեծ բազմութիւն ներս փակեցին» (Ղուկաս 5.4, 6) և հասկացան, թե ինչեր կարող էին անել Փրկիչի օգնությամբ: Դրանից հետո այդ ձկնորսները որոշեցին ամեն ինչ թողնել և հետևել Հիսուս Քրիստոսին: Փարիսեցի Նիկոդեմոսը՝ «հրեաների իշխանը» (Հովհաննես 3:1), գիշերը եկավ Փրկիչի մոտ՝ փրկության մասին կարևոր հարցեր տալու համար:

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկություններում ուսուցիչներին առաջարկվում են գաղափարներ, թե նրանց ինչ կարող է անհրաժեշտ լինել՝ յուրաքանչյուր դասին նախապատրաստվելու համար:

Մատթեոս 4․1-11, մաս 1

Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ սկզբունքները՝ օգնելով նրանց հետևել Փրկիչի օրինակին, նաև կօգնի դիմակայել սատանայի գայթակղություններին:

  • Ուսանողի պատրաստում. Խնդրեք ուսանողներին մտածել, թե ինչ գայթակղությունների առաջ են իրենք կանգնած և Փրկիչն ինչպես կարող է օգնել դիմակայել դրանց:

  • Առաջարկներ տեսաժողովի միջոցով ուսուցման համար. Դասի վերջում ուորդ ծրագրում ստեղծեք աղյուսակ, կիսվեք ձեր էկրանով, որպեսզի ուսանողները կարողանան տեսնել այն, այնուհետև միասին լրացրեք աղյուսակը:

Մատթեոս 4․1-11, Մաս 2

Դասի նպատակը..Այս դասը կօգնի ուսանողներին հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին և ճշմարտություններ հիշել սուրբ գրություններից, որոնք կօգնեն նրանց դիմակայել գայթակղությանն իրենց կյանքում:

  • Ուսանողի պատրաստում. Առաջարկեք ուսանողներին նախապատրաստվել և կիսվել սուրբ գրությունների մեկ կամ երկու հատվածով, որոնք, իրենց կարծիքով, կարող են օգնել իրենց դիմակայել գայթակղություններին: Եթե նրանք չեն կարողանում գտնել որևէ հատված, խրախուսեք նրանց դիմել իրենց ծնողներին, ընտանիքի այլ անդամներին կամ Եկեղեցու առաջնորդներին:

  • Վարդապետության սերտման հավելված. Ուսանողներին, ում հասանելի է այս բջջային հավելվածը, առաջարկեք օգտագործել այն դասի ժամանակ:

  • Առաջարկներ տեսաժողովի միջոցով ուսուցման համար. Օգտագործեք զրուցարան գործառույթը, որն ուսանողներին թույլ է տալիս կիսվել սուրբ գրություններով, որոնք, իրենց կարծիքով, կարող են օգնել իրենց դիմակայել գայթակղություններին: Կարող եք պահպանել զրույցը և հետագայում ուսանողներին ուղարկել սուրբ գրությունների ամբողջական ցանկը:

Ղուկաս 5.1–11

Դասի նպատակը..Այս դասը ուսանողների մոտ ցանկություն կառաջացնի հետևել Հիսուս Քրիստոսին, որպեսզի Նա օգնի իրենց շատ ավելին անել, քան իրենք երբևէ կարող էին անել առանց Նրա:

  • Ուսանողի պատրաստում. Առաջարկեք ուսանողներին աղոթել, որպեսզի իմանան Աստծո նպատակն իրենց կյանքի համար: Հայրապետական օրհնություն ունեցող ուսանողները կարող են կարդալ այն՝ փնտրելով, թե Աստված ինչ է հայտնել իրենց կյանքի նպատակի մասին: Մյուսների համար օգտակար կլինի խոսել իրենց ծնողների հետ կամ սուրբ գրություններում գաղափարներ փնտրել:

  • Նկարներ. Պատրաստվեք ցուցադրել այն անհատների նկարները, ովքեր կյանքում մեծ հաջողությունների են հասել, քանի որ Աստված նրանց օգնել է հասկանալ իրենց նպատակը (օրինակ՝ Ռեբեկան, Մարիամը կամ Ջոզեֆ Սմիթը):

  • Առաջարկներ տեսաժողովի միջոցով ուսուցման համար. Ղուկաս 5.1–11 հատվածները քննարկելիս կարող եք ցուցադրել Փրկիչի նկարը, որը կանչում է Պետրոսին հետևել իրեն որպես աշակերտ:

Հովհաննես 3․1-8

Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ և զգալ «ջրից եւ Հոգուց» վերստին ծնվելու կարևորությունը ( Հովհաննես 3:5)՝ Աստծո արքայությունը մտնելու համար:

  • Ուսանողի պատրաստում. Առաջարկեք ուսանողներին նախապատրաստվել և քննարկել այն փոփոխությունները, որոնք կատարել են իրենք կամ իրենց ծանոթները՝ Հիսուս Քրիստոսին ավելի շատ նմանվելու համար:

  • Տեսանյութ. «Սրտի փոփոխություն» (4:39, դիտել 0:40-4:09 վայրկյան հատվածը) կամ այլ տեսանյութ և պատմություն, որը ցույց է տալիս, թե Փրկիչն ինչպես կարող է օգնել մեզ փոխվել, երբ մենք ընդունում ենք մկրտության և հաստատման արարողությունները:

  • Առաջարկներ տեսաժողովի միջոցով ուսուցման համար. Կարող եք առաջարկել ուսանողներին հրավիրել ընտանիքի անդամի կամ ընկերոջ, ով փոխվել է Փրկիչի օգնությամբ՝ մկրտություն և հաստատում ընդունելու միջոցով: Եթե նրանց ընտրած անձը չի կարող ներկա լինել, ուսանողները կարող են ցույց տալ նրա լուսանկարը և պատմել նրա պատմությունը:

Վարդապետության սերտում. Հովհաննես 3․5

Դասի նպատակը. Այս դասը հնարավորություն է տալիս ուսանողներին գործնականում կիրառել հոգևոր գիտելիքներ ստանալու սկզբունքները՝ օգտագործելով հետևյալ վարդապետությունը. «մենք պետք է ծնվենք ջրից և Հոգուց՝ Աստծո արքայությունը մտնելու համար»:

  • Ուսանողի պատրաստում. Առաջարկեք ուսանողներին նախապատրաստվել և պատմել, թե իրենք ինչ կուսուցանեին Երեխաների միության դասարանին Հովհաննես 3.5-ի մասին:

  • Նյութեր. Գրավոր նյութեր՝ անգիր սովորելու համար (հնարավորության դեպքում) կամ էլեկտրոնային սարք՝ Վարդապետության սերտման հավելվածով