Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ, Մաս 3
Ձգտեք մեծացնել ձեր հասկացողությունը աստվածայնորեն սահմանված աղբյուրների միջոցով
Վարդապետության սերտման նպատակներից մեկն է օգնել ձեզ սովորել և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները: Այս դասը կարող է օգնել ձեզ հասկանալ, թե որքան կարևոր է փնտրել ճշմարտությունը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի կողմից սիրով տրամադրված աղբյուրների միջոցով:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Որտե՞ղ եք փնտրում պատասխանները
-
Գալիք շաբաթվա եղանակը
-
Գրենլանդիայի մայրաքաղաքի անունը
-
Պաստայի կամ բրինձով փլավի բաղադրատոմսը
Խորհեք հետևյալ հարցերի շուրջ:
-
Ո՞ր աղբյուրներից եք օգտվել (կամ սովորաբար կօգտվեիք)՝ այս տեղեկությունը գտնելու համար:
-
Ինչո՞ւ եք վստահում այս աղբյուրներին՝ այսպիսի հարցերին պատասխաններ փնտրելիս:
Որտե՞ղ կարող ենք գտնել Աստծո կողմից տրված պատասխանները
-
Ի՞նչ աղբյուրներ խորհուրդ կտայիք նրանց, ովքեր փնտրում են պատասխաններ Աստծո, Եկեղեցու կամ փրկության ծրագրի մասին կարևոր հարցերին:
Մտածեք Աստծո, Եկեղեցու կամ փրկության ծրագրի հետ կապված ցանկացած հարց: Դրանք կարող են լինել ձեր կողմից կարդացած կամ լսած տեղեկություններ, որոնք զարմացնում կամ անհանգստացնում են ձեզ: Փնտրեք Սուրբ Հոգուն, որ օգնի ձեզ սկզբունքներ սովորել այս դասի ընթացքում:
Կարդացեք հետևյալ հատվածները՝ փնտրելով, թե այս հատվածներում ուսուցանված ճշմարտության աղբյուրներն ինչպես կարող են օրհնել ձեզ:
-
«Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի 11-րդ պարբերությունը Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթում (2022)
-
Ճշմարտության ի՞նչ աղբյուրներ եք գտել այս հատվածներում: Մենք ինչո՞ւ կարող ենք լիովին վստահել այս աղբյուրներին:
-
Մարդիկ որտե՞ղ կարող են փնտրել տեղեկություններ հոգևոր հարցերի վերաբերյալ, որոնց մասին դուք նրանց տեղեկացրել եք: Ինչո՞ւ:
Ի՞նչ, եթե ես վստահ չեմ, թե որքանով է վստահելի տեղեկության աղբյուրը
Համացանցի օգտագործումն այսօր տեղեկություն փնտրելու ամենատարածված եղանակներից մեկն է: Համացանցի միջոցով մեզ հասանելի են դառնում տեղեկատվության բազմաթիվ լավ աղբյուրներ: Միևնույն ժամանակ, համացանցը մեզ ենթարկում է ոչ հուսալի և ոչ ճշմարիտ տեղեկատվական հարձակման։ Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ. Անդերսենը զգուշացնում է.
Համացանցում տրված տեղեկությունը չունի «ճշմարտության» ֆիլտր: Որոշ տվյալներ, անկախ նրանից, թե որքան համոզիչ են, պարզապես ճիշտ չեն:
(Նիլ Լ․ Անդերսեն, «Ջոզեֆ Սմիթ»,, Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2014, 29)
Կարդացեք Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթի«Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնիպարբերություն 12-ը: Նշեք, թե ինչու է վտանգավոր հոգևոր հարցերի պատասխանները փնտրել անծանոթ և ոչ վստահելի աղբյուրներում:
Երբ հանդիպում եք Աստծո, Եկեղեցու կամ փրկության ծրագրի մասին նոր տեղեկության, օգտակար կլինի, որ ինքներդ ձեզ ուղղեք տեղեկության աղբյուրին վերաբերող հետևյալ հարցերը: Այդ հարցերը կարդալիս փնտրեք, թե որոնք կարող են ձեզ իսկապես օգնել հասկանալ՝ արդյո՞ք աղբյուրը վստահելի է, թե՞ ոչ: (Նաև կարող եք ուսումնասիրել սուրբ գրությունների բոլոր ուղեկցող հղումները):
-
Ըստ ձեզ, այդ պատասխաններից որո՞նք կարող էին ամենից օգտակարը լինել: Ինչո՞ւ:
-
Ձեր կարծիքով, ուրիշ ի՞նչ հարցեր պետք է տանք, երբ հանդիպում ենք անծանոթ տեղեկության:
Ընտրեք որևէ լսած տեղեկություն կամ Աստծո, Եկեղեցու և փրկության ծրագրի մասին որևէ հարց: Մի քանի րոպե փնտրեք պատասխաններ՝ օգտվելով աստվածայնորեն սահմանված աղբյուրներից: Դուք նաև կարող եք
-
աղոթել,
-
փնտրել սուրբ գրություններում՝ օգտագործելով Թեմատիկ ուղեցույցը, Աստվածաշնչի բառարանը, Սուրբ գրքերի ուղեցույցը կամ վարդապետության սերտման հատվածները,
-
փնտրել համաժողովների ուղերձներում, Ավետարանի թեմաներում ChurchofJesusChrist.org կայքում կամ Gospel Library հավելվածում,
-
կարդալ Եկեղեցու նյութերի համապատասխան բաժնները, այդ թվում՝Երիտասարդներին զորացնելու համար(Գրքույկ, 2011) կամ Ավետարանի թեմաները topics.ChurchofJesusChrist.org էջում,
-
կապ հաստատել ծանոթ կամ վստահելի անձի հետ, այդ թվում՝ ծնողի, եպիսկոպոսի, ձեր ծխի կամ ճյուղի երիտասարդների առաջնորդի կամ սեմինարիայի ուսուցչի հետ, որոնք կարող են ձեզ օգնել գտնել պատասխանները:
-
Ի՞նչ սովորեցիք այս դասին, որը կօգնի ձեզ, երբ հանդիպեք Աստծո կամ Եկեղեցու մասին նոր տեղեկության:
-
Ձեր կարծիքով, աղբյուրները, որոնց դուք դիմում եք պատասխաններ կամ տեղեկություններ ստանալու համար, ինչո՞ւ են կարևոր Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի համար:
Բացատրական և պատմական տեղեկություն
Ես ի՞նչ պետք է անեմ, եթե պատասխան չեմ գտնում աստվածայնորեն սահմանված աղբյուրներում
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ․ Անդերսենն ուսուցանել է.
Ոչ բոլոր պատասխանները կգան անմիջապես, բայց հարցերի մեծ մասը կարող են լուծվել անկեղծ ուսումնասիրության և Աստծուց պատասխաններ փնտրելու միջոցով: …
Հավատքը երբեք բոլոր հարցերին պատասխան չի պահանջում, այլ հաստատում ու քաջություն է փնտրում՝ առաջ շարժվելու համար երբեմն ընդունելով. «Ես չգիտեմ ամեն բան, սակայն գիտեմ բավականաչափ, որպեսզի առաջ գնամ աշակերտության ճանապարհով»:
Համառ կասկածների մեջ խորասուզվելը, որը լիցքավորվում է անհավատների ու անհավատարիմների պատասխաններով, թուլացնում է մարդու հավատը Հիսուս Քրիստոսի և Վերականգնման հանդեպ:
(Նիլ Լ. Անդերսեն, «Հավատքը պատահականության արդյունք չէ, այլ՝ ընտրության», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2015, 66)
Ես ինչո՞ւ պետք է կասկածով վերաբերվեմ Եկեղեցու մասին պատասխաններին, որոնք գալիս են նրանցից, ովքեր հեռացել են Եկեղեցուց
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Ա. Մաքսվելն (1926–2004) ասել է.
Ոմանք պնդում են, որ Եկեղեցին պետք է ուսումնասիրել միայն իր դասալիքների աչքերով, ինչը նման է Հիսուսին հասկանալու համար Հուդայի հետ խոսելուն: Ուխտադրուժ մարդիկ միշտ մեզ պատմում են ավելի շատ իրենց մասին, քան Եկեղեցուց հեռանալու պատճառի մասին:
(Նիլ Ա. Մաքսվել, «Ամբողջ դժոխքը շարժվեց» (Բրիգամ Յանգ Համալսարանի հոգևոր հավաք, նոյեմբեր 8, 1977), 3, speeches.byu.edu)
Ինչպե՞ս կարող են իմ կողմից ընտրված տեղեկության աղբյուրները հոգևորապես ազդել ինձ վրա:
Դիտեք «Աստվածայնորեն սահմանված աղբյուրներ» տեսանյութը (9:16) ChurchofJesusChrist.org կայքում: Տեսեք, թե ֆիլմում ներկայացված երիտասարդների վրա ինչ ազդեցություն են թողնում այն մարդիկ, ում նրանք որոշել են լսել, և որտեղ են նրանք որոշել պատասխաններ փնտրել:
«Ճշմարտությունը որոնելիս» տեսանյութը (3:03) ChurchofJesusChrist.org կայքում նույնպես կարող է օգտակար լինել: