Սեմինարիա
Ղուկաս 3․7-14


Ղուկաս 3․7-14

Ապաշխարության ուրախությունը

Woman pondering with a view.

Ապաշխարությունն այն եղանակներից մեկն էր, որի միջոցով Հովհաննես Մկրտիչն օգնեց մարդկանց պատրաստվել ընդունելու Հիսուս Քրիստոսին: Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին ավելի լավ հասկանալ այն ուրախությունը, որն առաջանում է կանոնավոր ապաշխարությունից:

Ուսանողի պատրաստում. Խնդրեք ուսանողներին մտածել ապաշխարության հետ կապված իրենց անձնական մոտեցումների և փորձառությունների մասին և խորհել հետևյալ հարցերի շուրջ. «Ինչպիսի՞ զգացումներ կամ հույզեր եք ունենում, երբ մտածում եք ապաշխարության մասին: Ինչո՞ւ»:«Ինչպիսի՞ փորձառություններ եք ունեցել ապաշխարության հետ կապված»:«Ի՞նչ հարցեր ունեք ապաշխարության վերաբերյալ»:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ապաշխարությունը կարող է ցավոտ թեմա լինել: Ուշադիր եղեք, որ ուսանողները կարողանան սովորել՝ առանց կիսվելու իրենց անցած մեղքերի մանրամասներով: Գիտակցեք, որ որոշ ուսանողներ կարող են հակում ունենալ անբավարարության և մեղավորության չափազանց մեծ զգացումների: Օգնեք այդ ուսանողներին հասկանալ և զգալ Փրկիչի այն սերը, կարեկցությունը և օգնությունը, որոնք անհատապես հասանելի են նրանց համար:

Ի՞նչն է ձեզ ուրախություն պարգևում

Մտածեք, թե ինչն է ձեզ ուրախություն պարգևում: Փորձեք 30 վայրկյանում գրել հնարավորինս շատ օրինակներ:

Ուսանողներին հնարավորություն տվեք կիսվել իրենց պատասխաններից մի քանիսով:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է, թե մենք ինչպես կարող ենք ուրախություն զգալ մեր կյանքում:

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Երբ փորձում ենք ապաշխարել, մենք փոխվելու որոշում ենք կայացնում։ Մենք թույլ ենք տալիս Փրկիչին՝ վերափոխելու և դարձնելու մեզ այն անձնավորությունը, որը մեր ներուժի լավագույն տարբերակն է: Մենք որոշում ենք հոգևորապես աճել և ստանալ ուրախություն՝ փրկագնման ուրախությունը Նրանում։

(Ռասսել Մ․ Նելսոն, «Մենք կարող ենք ավելի լավ գործել և ավելի լավը լինել», Ensign կամ Լիահոնա, մայիս 2019, 67)

Ապաշխարությունը փոխվում է, երբ հեռանում ենք մեղքից և մոտենում Աստծուն՝ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով (տես Սուրբ Գրքերի Ուղեցույց, « Ապաշխարել, ապաշխարություն» », scriptures.ChurchofJesusChrist.org):

  • Դուք նշե՞լ եք ապաշխարությունը ձեզ ուրախություն պարգևող գործոնների թվում: Ինչո՞ւ այո, կամ ինչո՞ւ ոչ։

Խնդրեք ուսանողներին ևս մի քանի միտք արտահայտել ապաշխարության մասին՝ կիսվելով ուսանողի պատրաստվածությունը բարելավող վարժությունից վերցրած իրենց պատասխաններով: Մտածեք, թե որ հարցերը ավելի լավ կլինի քննարկել դասարանով, որոնց պատասխանները պետք է անանուն լինեն, իսկ որոնց շուրջ ուսանողները պետք է անհատապես խորհեն և գրանցեն իրենց օրագրերում:

  • Եթե դուք մինչ այսօր չեք վերաբերվել ապաշխարությանը որպես ուրախության աղբյուրի, ապա հիմա ինչպիսի՞ զգացումներ կամ հույզեր եք ունենում, երբ մտածում եք ապաշխարության մասին: Ինչո՞ւ:

  • Ինչո՞ւ որոշ մարդիկ անմիջապես ուրախություն չեն զգում ապաշխարելիս:

Խորհեք ապաշխարության վերաբերյալ հարցերի շուրջ: Այս դասի ընթացքում դուք հնարավորություն կունենաք պատասխաններ փնտրել այս հարցերին:

«Ապաշխարեցէք, … Պատրաստ արէք Տիրոջ ճանապարհը»

Որպեսզի օգնի մարդկանց պատրաստվել ընդունելու Հիսուս Քրիստոսին, Հովհաննես Մկրտիչը հրավիրեց նրանց ապաշխարել (տես Մատթեոս 3.1-3):

Նախորդ դասում դուք ուսումնասիրեցիք, թե Մարկոսն ու Մատթեոսը ինչ են գրել Հովհաննես Մկրտիչի մասին: Ղուկասը գրանցել է լրացուցիչ մանրամասներ Հովհաննեսի մասին: Կարդացեք Ղուկաս 3.10-14-ը ՝ փնտրելով, թե Հովհաննեսն ինչպես օգնեց մարդկանց ապաշխարել:

  • Ի՞նչ փոփոխություններ է Հովհաննեսը առաջարկել մարդկանց անել։

  • Այդ փոփոխություններն ինչպե՞ս օգնեցին մարդկանց հեռանալ մեղքից և պատրաստվել ընդունել ու հետևել Հիսուս Քրիստոսին:

Ուսումնասիրեք Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ ելույթը: Ուշադրություն դարձրեք, թե Սուրբ Հոգին ինչ է ուսուցանում ձեզ ապաշխարության և Փրկիչ Հիսուս Քրիստոսի մասին:

2:3

Մենք կարող ենք ավելի լավ գործել և ավելի լավը լինել

Կարող եք ցուցադրել հետևյալ հայտարարությունը կամ ուսանողների համար օժանդակ թերթիկ ստեղծել:

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Շատ մարդիկ ապաշխարությունը դիտարկում են որպես պատիժ, մի բան, որից պետք է խուսափել, բացառությամբ առավել լուրջ հանգամանքների: Սակայն պատժի ենթարկվելու այս զգացումն առաջացնում է սատանան: Նա փորձում է խանգարել մեզ ապավինել Հիսուս Քրիստոսին, ով կանգնած է գրկաբաց՝ հուսալով և ցանկանալով բժշկել, ներել, մաքրել, զորացնել, մաքրագործել և սրբացնել մեզ:

Ապաշխարություն բառը հունարեն Նոր Կտակարանում գրված է metanoeo: Meta նախածանցը նշանակում է «փոխել»: -Noeo վերջածանցը առնչվում է հունարեն բառերի հետ, որոնք նշանակում են «միտք», «գիտելիք», «ոգի» և «շունչ»:

Այսպես, երբ Հիսուսն ինձ ու ձեզ խնդրում է «ապաշխարել», [ Ղուկաս 13.3-5 ] Նա հրավիրում է մեզ փոխել մեր միտքը, մեր գիտելիքը, մեր հոգին, նույնիսկ այն, թե ինչպես ենք շնչում։ Նա խնդրում է մեզ փոխել այն ձևը, որով մենք սիրում ենք, մտածում, ծառայում, անցկացնում մեր ժամանակը, վերաբերվում մեր կանանց, սովորեցնում մեր երեխաներին և նույնիսկ հոգ տանում մեր մարմինների մասին:

Ոչինչ ավելի ազատագրական, ավելի ազնվացնող կամ ավելի կարևոր չէ մեր անհատական առաջընթացի համար, քան կանոնավոր, ամենօրյա կենտրոնացումն ապաշխարության վրա: Ապաշխարությունը մեկ իրադարձություն չէ, այն գործընթաց է։ Այն երջանկության և խաղաղ մտքի բանալին է։ Զուգորդվելով հավատքի հետ՝ ապաշխարությունը հնարավորություն է տալիս օգտվել Հիսուս Քրիստոսի Քավության զորությունից։

Անկախ նրանից, թե դուք ջանասիրաբար շարժվում եք ուխտի ճանապարհով, սայթաքել կամ շեղվել եք ուխտի ճանապարհից, կամ նույնիսկ չեք կարող տեսնել այդ ճանապարհն այն տեղից, որտեղ գտնվում եք, աղաչում եմ ձեզ ապաշխարել: Զգացեք ամենօրյա ապաշխարության ամրացնող զորությունը, ամեն օր գործելով և լինելով մի փոքր ավելի լավը։

(Ռասսել Մ․ Նելսոն, «Մենք կարող ենք ավելի լավ գործել և ավելի լավը լինել», Ensign կամ Լիահոնա, մայիս 2019, 67)

  • Ի՞նչն է ամենաշատը տպավորել ձեզ ապաշխարության և Հիսուս Քրիստոսի մասին Նախագահ Նելսոնի ուսմունքներում:

Կարող եք առաջարկել ուսանողներին պատկերացնել, թե ինչպես է Փրկիչը գրկաբաց կանգնած և հույսով լցված, որ կարող է օգնել, ներել, բուժել և հզորացնել նրանց: Առաջարկեք նրանց պատկերացնել այն ուրախությունը, որը Նա ցանկանում է, որ նրանք զգան ապաշխարության ձգտելիս:

  • Ե՞րբ եք առիթ ունեցել տեսնելու ապաշխարության օրհնությունները ձեր կամ ուրիշների կյանքում:

  • Ձեր կարծիքով, Փրկիչն ինչո՞ւ է հույսով լցված, որ մենք կապաշխարենք և ինչո՞ւ այսքան մեծ ցանկություն ունի մեզ ներելու:

Հաջորդ մի քանի րոպեների ընթացքում դուք կընտրեք և կուսումնասիրեք ապաշխարության որևէ հատուկ ոլորտ, որը կօգնի ձեզ ավելի շատ մոտենալ ու նմանվել Հիսուս Քրիստոսին, ավելի մեծ հնարավորություն ունենալ օգտվելու Նրա զորությունից ու խաղաղությունից և ավելի մեծ ուրախություն զգալ: Ստորև նշված են այն ոլորտները, որոնք դուք կցանականաք ուսումնասիրել: Ընտրեք դրանցից մեկը կամ ուսումնասիրեք ապաշխարության վերաբերյալ ձեր հարցերից մեկը:

Կարող եք անդրադառնալ ապաշխարությանը վերաբերվող այն հարցերին, որոնց շուրջ ուսանողները խորհել էին նախորդ դասերի ժամանակ և օգտագործել դրանք հետևյալ հարցերի փոխարեն կամ ի լրումն դրանց:

  • Ինչպե՞ս եմ ես ապաշխարում:

  • Ինչպե՞ս կարող եմ ավելի շատ ուրախություն գտնել ապաշխարության մեջ:

  • Ինչպե՞ս կարող եմ հաղթահարել ապաշխարության հանդեպ իմ վախը:

  • Ի՞նչ է ենթադրում ամենօրյա կենտրոնացումը ապաշխարության վրա, կամ ինչպե՞ս է դա արտահայտվելու իմ կյանքում:

Ստորև նշված են որոշ նյութեր, որոնք կարող են օգնել ձեզ խորացնել ապաշխարության ձեր հասկացողությունը: Դրանք մատչելի են ChurchofJesusChrist.org կայքի Gospel Library հավելվածում: Այս և ուրիշ նյութերը կարող են օգնել ձեզ ձեր կողմից ընտրված ապաշխարության ոլորտի ուսումնասիրման գործում: Կարող եք նշումներ կատարել և ընդգծել այն մանրամասները, որոնք առավել կարևոր են ձեզ համար։

Որոշեք, թե որ նյութերն են հասանելի և առավել օգտակար ուսանողների համար: Անհրաժեշտության դեպքում ցույց տվեք ուսանողներին, թե ինչպես տարբեր բառեր կամ արտահայտություններ փնտրել:

  • Երիտասարդներին զորացնելու համար [գրքույկ, 2011], «Ապաշխարություն», 28–29

  • Ավետարանական թեմաներ, «Ապաշխարություն», «Ներում», topics.ChurchofJesusChrist.org

  • Թեմատիկ ուղեցույց, « Ապաշխարել , Ապաշխարություն », scriptures.ChurchofJesusChrist.org

  • Սուրբ գրքերի ուղեցույց, « Ապաշխարել , Ապաշխարություն », scriptures.ChurchofJesusChrist.org

  • Համաժողովի ելույթներ, օրինակ՝ Ռասսել Մ. Նելսոն, «Մենք կարող ենք ավելի լավ գործել և ավելի լավը լինել», Ensign կամ Լիահոնա, մայիս 2019, 67–69

  • Դեյլ Գ. Ռենլանդ, «Ապաշխարություն՝ ուրախալի ընտրություն», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2016, 121–24

Կարող եք ուսանողներին բաժանել զույգերի կամ փոքր խմբերի, որպեսզի նրանք քննարկեն և միմյանց ուսուցանեն իրենց սովորածը: Նրանք կարող են օգտագործել հետևյալ հարցերը․

  • Ի՞նչ սովորեցիք ձեր ուսումնասիրության արդյունքում։

  • Ի՞նչ խորհուրդ կտայիք մեկին, ով չի կարողանում հասկանալ, թե ինչու պետք է ապաշխարի: Ի՞նչ կուզեիք, որ նա իմանար և հասկանար Հիսուս Քրիստոսի մասին:

  • Ի՞նչը ձեզ օգնեց զարգացնել կամ ամրացնել ձեր վկայությունը Հիսուս Քրիստոսի միջոցով ապաշխարության ուրախության վերաբերյալ:

Բացատրական և պատմական տեղեկություն

Ղուկաս 3․7

: Ինչո՞ւ Հովհաննեսը մարդկանց անվանեց «իժերի ծնունդներ»

Պաղեստինյան իժը ամենատարածված թունավոր օձն է Իսրայելում: Իժերը ակտիվ են լինում գիշերը և սովորաբար որս են անում` թաքնվելով, ապա գաղտագողի մոտենալով զոհին: Երբ վտանգ են զգում, իժերն իրենց մարմնով կծիկ են դառնում, սուլում են ու հարվածում իրենց հակառակորդին։ Նմանապես, փարիսեցիներն ու սադուկեցիները վախենում էին Հովհաննեսից, քանի որ նա շատերին էր հեռացնում իրենց կեղծ ուսմունքներից:

Ղուկաս 3․8

: Որո՞նք են «ապաշխարութեան արժանի պտուղները»:

Սուրբ գրություններում մարդկանց տեսակները երբեմն խորհրդանշվում են ծառերի միջոցով, որոնք լավ կամ վատ պտուղ են տալիս: «Ապաշխարութեան արժանի պտուղներ արէք» նշանակում է փոխել Աստծո ուսմունքներին հետևելու մեր ցանկություններն ու գործողությունները։

Ղուկաս 3:12

: Ովքե՞ր են մաքսավորները

Հին Հռոմում մաքսավորները հարկեր էին հավաքում Հռոմի կառավարության համար: Հրեաներն ատում էին մաքսավորներին, քանի որ մարդիկ վերաբերվում էին նրանց որպես իրենց սեփական ազգի դավաճանների, և քանի որ հաճախ մաքսավորներն ավելի մեծ գումար էին գանձում, քան անհրաժեշտ էր (տես Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Ղուկաս 3.19-20 [Աստվածաշնչի հավելվածում], Ղուկաս 3.12-13): Որոշ մաքսավորներ պատրաստակամ ընդունեցին ավետարանը (տես Մատթեոս 9.9–10 , Ղուկաս 19.1–10 , Սուրբ գրքերի ուղեցույց, « Մաքսավորներ », scriptures.ChurchofJesusChrist.org):

Արդյո՞ք ապաշխարությունը փրկում է մեզ

Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006. Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008. Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Ապաշխարությունը չէ, որ փրկում է մեզ: Մեզ փրկում է Հիսուս Քրիստոսի արյունը: Մենք փրկվում ենք ոչ թե մեր վարքի անկեղծ ու ազնիվ փոփոխության շնորհիվ, այլ «շնորհի միջոցով է, որ մենք փրկվում ենք՝ այն ամենից հետո, ինչ մենք կարող ենք անել» ( 2 Նեփի 25.23): Սակայն անկեղծ ապաշխարությունը պայմաններից մեկն է՝ Աստծո ներումը կյանքում ստանալու համար: Անկեղծ ապաշխարությունը «ամենամութ գիշերը վերածում է պայծառ մի օրվա» (Սպենսեր Ու. Քիմբոլ, Ներման հրաշքը [1969], 362):

(Դիտեր F. Ուխդորֆ, «Ապահով վերադարձի կետ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2007,100):

Օժանդակ ուսումնական վարժություն

Այլընտրանքային մոտեցում ապաշխարության որոշակի ոլորտի ուսուցմանը

Ուսանողներին տվեք հետևյալ հուշումը.

Պատկերացրեք, որ ձեր եպիսկոպոսը զգում է, որ ձեր ծխի երիտասարդությունը բացասական վերաբեմունք ունի ապաշխարության հանդեպ: Նա խնդրում է ձեզ գալ ծխի երիտասարդական խորհրդի գալիք հանդիպմանը՝ պատրաստի հարցերով և պատասխաններով, որոնք դիտարկում են ապաշխարության թեման երիտասարդության տեսանկյունից: Ապա եպիսկոպոսությունը կօգտագործի այդ թեմաները երիտասարդների համար հոգևոր հավաք կազմակերպելիս: Անհատապես կամ ձեր դասընկերների օգնությամբ կազմեք ապաշխարության մասին մի քանի հնարավոր հարցեր և պատասխաններ, որոնք, ձեր կարծիքով առավել օգտակար կլինեն ձեր ծխի երիտասարդների համար: Ձեր պատասխաններում ներառեք սուրբ գրություններից կամ մարգարեների խոսքերից մեջբերումներ, որոնք կօգնեն երիտասարդներին իմանալ և հասկանալ թեման: