Սեմինարիա
Մատթեոս 3, Մարկոս 1, Ղուկաս 3


Մատթեոս 3, Մարկոս 1, Ղուկաս 3

Ակնարկ

Նախքան Հիսուս Քրիստոսը կսկսեր իր հանրային ծառայությունը, Հովհաննես Մկրտիչը փորձեց պատրաստել ուրիշներին՝ ընդունելու և հետևելու Փրկիչին: Հովհաննեսը հորդորում էր նրանց ապաշխարել և մկրտվել: Հիսուս Քրիստոսը մկրտվեց Հովհաննեսի կողմից, իսկ Հայրը, և Սուրբ Հոգին վկայեցին Նրա մասին: Այս շաբաթվա նյութը ներառում է նաև վարդապետությունների սերտման դաս՝ աստվածայնորեն սահմանված աղբյուրների միջոցով հասկացողությունը մեծացնելու համար:

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկություններում ուսուցիչներին առաջարկվում են գաղափարներ, թե նրանց ինչ կարող է անհրաժեշտ լինել՝ յուրաքանչյուր դասին նախապատրաստվելու համար:

Մատթեոս 3.1–12, Մարկոս 1.1–8

Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին մտածել, թե իրենք ինչպես են ընդունել և հետևել Փրկիչին, ինչպես կարող են ամրապնդել Նրան ընդունելու և հետևելու իրենց հանձնառությունը և ինչպես կարող են օգնել ուրիշներին՝ պատրաստվել ընդունելու և հետևելու Նրան:

  • Ուսանողի պատրաստում. Առաջարկեք ուսանողներին խորհել, թե իրենք ինչ կանեին և կասեին որպեսզի օգնեին մեկ ուրիշին՝ պատրաստվել ընդունելու և հետևելու Փրկչին:

  • Նյութեր ուսանողների համար Գերագույն համաժողովների ելույթների հասանելիություն

  • Ուսանողի պատրաստում. Երբ ուսանողները կավարտեն A, B կամ C պիտակներով վարժություններից մեկը, առաջարկեք նրանց՝ մատները բարձրացնելով ցույց տալ, թե որ վարժությունն են կատարել՝ առաջի՞նը, երկրո՞րդը, թե՞ երրորդը: Խնդրեք մի քանի ուսանողի կիսվել իրենց սովորածով և կարծիքներով:

Ղուկաս 3․7-14

Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին ավելի լավ հասկանալ ապաշխարությունն ուրախությունը, որ տալիս է կանոնավոր ապաշխարությունը:

  • Ուսանողի պատրաստում. Առաջարկեք ուսանողներին խորհել ապաշխարության հետ կապված իրենց սեփական վերաբերմունքի և փորձի մասին: Ուսանողները կարող են միմյանց տալ հետևյալ հարցերը. «Ի՞նչ ապրումներ կամ հույզեր եք ունենում, երբ մտածում եք ապաշխարության մասին: Ինչո՞ւ»: «Ինչպիսի՞ փորձառություն եք ունեցել ապաշխարության հետ կապված»: «Ի՞նչ հարցեր ունեք ապաշխարության մասին»:

  • Տեսանյութեր. «Մենք կարող ենք ավելի լավ գործել և ավելի լավը լինել», 00:50-3:26 վայրկյան հատվածը, հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:

  • Նյութեր ուսանողների համար. Երիտասարդներին զորացնելու համար (գրքույկ, 2011) կամ Ավետարանական թեմաներ, topics.ChurchofJesusChrist.org

  • Բովանդակություն ցուցադրման համար Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնի հայտարարությունները

  • Առաջարկներ տեսաժողովի միջոցով ուսուցման համար. Դասի սկզբում կարող եք օգտագործել զրուցարան գործառույթը կամ այլ հասանելի տեխնոլոգիա, որպեսզի ուսանողները կարողանան կիսվել այն ամենով, ինչն իրենց ուրախություն է պատճառում:

Մատթեոս 3:13–17, Մաս 1

Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ և բացատրել մկրտության կարևորությունը Հիսուս Քրիստոսի ավետարանում:

  • Ուսանողի պատրաստում. Առաջարկեք ուսանողներին պատրաստվել դասին՝ մտածելով, թե իրենք ինչպես կբացատրեն մկրտության կարևորությունը մեկին, ում սիրում են, և ով Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ չէ:

  • Առաջարկներ տեսաժողովի միջոցով ուսուցման համար. Ուսանողներին կարող եք առաջարկել քննարկման սենյակներում կիսվել մկրտության կարևորության վերաբերյալ իրենց բացատրություններով: Այդպիսով յուրաքանչյուր ուսանող հնարավորություն է ստանում կիսվել իր բացատրություններով։ Այնուհետև առաջարկեք ուսանողներին կիսվել իրենց տպավորություններով, թե ինչպես անցավ քննարկումը և իրենք ինչ զգացին:

Մատթեոս 3.13–17, Մաս 2

Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին խորացնել Աստվածագլխի յուրաքանչյուր անդամի վերաբերյալ իրենց ըմբռնումը, ինչն իր հերթին կարող է ազդել կյանքում նրանց կատարած ընտրության վրա:

  • Ուսանողի պատրաստում. Առաջարկեք ուսանողներին նախապատրաստվել և կիսվել Աստվածագլխի մասին իրենց իմացածով. ինչ գիտեն նրա մասին և ինչ հարցեր ունեն:

Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ, Մաս 3

Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ ճշմարտության որոնման կարևորությունը այն աղբյուրների միջոցով, որոնք Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը սիրով տրամադրել են մեզ:

  • Ուսանողի պատրաստում. Առաջարկեք ուսանողներին մտածել, թե որտեղ են նրանք սովորաբար տեղեկություններ փնտրում, երբ Աստծո կամ Եկեղեցու մասին հարցեր են ունենում: Հորդորեք նրանց խորհել Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ. Անդերսենի հետևյալ հայտարարության մասին. «Հոգևոր հարցերն արժանի են հոգևոր պատասխանների՝ տրված Աստծո կողմից» (« Ջոզեֆ Սմիթ,», Ensign կամ Liahona, նոյեմբեր 2014, 28, 30):

  • Oժանդակ նյութ. «Մի քանի հարց՝ նոր տեղեկությունները գնահատելու համար»