Մատթեոս 4․1-11, Մաս 1
Հիսուսը դիմակայեց սատանայի գայթակղություններին
Իր մկրտությունից հետո Փրկիչը գնաց անապատ «Աստծո հետ լինելու համար» (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոս 4.1 [ Մատթեոս 4.1, ծանոթագրություն բ]): Սատանան գայթակղում էր նրան, բայց նա դիմակայեց գայթակղություններին: Այս դասում դուք կարող եք բացահայտել սկզբունքներ, որոնք կօգնեն ձեզ հետևել Փրկիչի օրինակին և դիմակայել սատանայի գայթակղություններին:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Մենք բոլորս էլ գայթակղություններ ենք ունենում
Ձեր օրագրում կամ առանձին թղթի վրա նկարեք ձեր տարիքի մի մարդու: Մարդու կողքին գրեք երկու կամ երեք գայթակղություն, որոնք նա կարող է ունենալ:
-
Այդ մարդն ինչո՞ւ կարող է ենթարկվել այդ գայթակղություններին:
-
Ինչպե՞ս կարող է նրա կյանքն ավելի լավը դառնալ, եթե նա կարողանա դիմակայել այդ գայթակղություններին:
-
Ի՞նչ օրհնություններ եք զգացել, երբ դիմակայել եք գայթակղություններին:
Երբ ուսումնասիրում եք սուրբ գրությունները, մտածեք, թե ինչ գայթակղությունների եք հանդիպում: Ձգտեք ոգեշնչում ստանալ Սուրբ Հոգուց, երբ փնտրում եք, թե ինչ կարող եք սովորել այս կամ ապագա գայթակղություներին դիմադրելու Փրկիչի օրինակից:
Հիսուս Քրիստոսն ունեցել է գայթակղություններ և դիմադրել է դրանց
Սուրբ գրություններն ուսուցանում են, որ Փրկիչը բախվել է ամեն տեսակի գայթակղությունների «սակայն ուշք չի դարձրել դրանց» ( Վարդապետություն և Ուխտեր 20.22 , տես նաև Մոսիա 15.5 , Ալմա 7.11):
Փորձառություններից մեկը եկավ մկրտությունից հետո, երբ Հիսուսը գնաց անապատ՝ Աստծո հետ լինելու համար (տես Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոս 4.1 [ ]): Հիսուսը 40 օր Աստծո հետ էր խոսում, երբ սանատան եկավ Նրան գայթակղելու (տես Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոս 4.1 [ ]): Փրկիչի կյանքի այս իրադարձությունն ուսումնասիրելիս մենք կարող ենք սովորել Նրա օրինակից, թե ինչպես կարելի է դիմակայել գայթակղություններին:
Այս պատմության համար Ջոզեֆ Սմիթը փոփոխություններ և պարզաբանումներ է կատարել, որոնք կարող են օգնել մեզ ավելի լավ հասկանալ սուրբ գրությունները: (Ջոզեֆ Սմիթի Թարգմանության մասին տեղեկություններ կարող եք գտնել «Սուրբ գրություններն ուսումնասիրելիս» դասում):
Հետևյալ վարժության ժամանակ Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունն օգտագործելիս ուշադիր եղեք, թե ինչպես է այն ամրապնդում սուրբ գրությունների ձեր ընկալումը: Ուշադրություն դարձրեք Սուրբ Հոգուց ստացած տպավորություններին և գրանցեք բոլոր ստացած հուշումները:
Ուշադիր կարդացեք Մատթեոս 4.1-11-ը , այդ թվում՝ Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունում տրված փոփոխությունները: Բացահայտեք այս հայտարարությունն ավարտելու եղանակները. __________________կարող է օգնել դիմակայել գայթակղություններին:
Օգնության համար կարող եք օգտագործել հետևյալ աղյուսակը:
Սատանան ինչո՞վ գայթակղեց Հիսուսին։ |
Հիսուսն ինչպե՞ս պատասխանեց գայթակղությանը։ | |
-
Ի՞նչ սկզբունքներ բացահայտեցիք Փրկիչի օրինակից:
-
Այդ սկզբունքներն ինչպես կարող են օգնել ձեզ հասնել Փրկիչի զորությանը, որպեսզի այն օգնի ձեզ և ուրիշներին դիմադրել գայթակղությանը:
-
Ջոզեֆ Սմիթի Թարգմանության օգտագործումն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ բարելավել սուրբ գրությունների ձեր ուսումնասիրությունը և ավելի լավ ճանաչել Փրկիչին:
Նորից վերադարձեք դասի սկզբում ստեղծած նկարին և կրկնեք այն սկզբունքները, որոնք դուք բացահայտեցիք Մատթեոս 4.1-11-ում նկարագրված Փրկիչի օրինակից:
-
Ըստ ձեզ, ո՞ր սկզբունքը կարող է առավել օգտակար լինել ձեր կողմից նկարված մարդու համար: Ինչո՞ւ:
-
Ի՞նչ եք սովորել Հիսուս Քրիստոսից, որով կարող եք կիսվել այդ մարդու հետ: Ինչպե՞ս կարող է դա օգնել նրանց։
Փրկիչը կարող է օգնել մեզ դիմադրել մեր գայթակղություններին
Մտածեք այն գայթակղությունների մասին, որոնց դուք դիմակայում եք: Երբեմն մենք կարող են մեզ մեղավոր կամ մեղսագործ զգալ ուղղակի գայթակղված զգալու պատճառով: Այնուամենայնիվ, կարևոր է հասկանալ, որ գայթակղությունն ինքնին մեղք չէ, այլ գայթակղությունից դրդված գործելն է մեղք: Քանի որ Փրկիչը նույնպես գայթակղվեց, սակայն մնաց անմեղ, մենք գիտենք, որ Նա կարող է օգնել մեզ մեր գայթակղություններին դիմակայելու գործում (տես Եբրայեցիս 2.18 , 4.15-16):Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ուլիսես Սոարեսը հիշեցրել է մեզ․
Նրանց համար, ովքեր անկախ պատճառից գայթակղության մեջ են ընկնում և շարունակաբար մտածում կամ կատարում են անարդար գործողություններ, ես հավաստիացնում եմ ձեզ, որ կա հետդարձի ճանապարհ, որ հույս կա Քրիստոսում:
(Ուլիսես Սոարես, «Վերցրեք ձեր խաչը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2020, 84)
-
Այդ դասում Փրկիչի մասին ձեր սովորած հասկացություններից ո՞րն է առավել օգտակար: Ինչո՞վ է այն օգտակար ձեզ համար։
-
Առանց ձեր հատուկ գայթակղությունները նկարագրելու, ի՞նչ եք ոգեշնչվում անել, որպեսզի ապավինեք Փրկիչի օգնությանը՝ գայթակղությանը դիմադրելու գործում:
Բացատրական և պատմական տեղեկություն
Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոս 4.1–2, 5–6, 8–9, 11: Ինչ փոփոխություններ է կատարել Ջոզեֆ Սմիթը Մատթեոս 4.1-11 հատվածների իր ոգեշնչված թարգմանության մեջ
[Շեղագրով նշված բառերը ցույց են տալիս Ջոզեֆ Սմիթի կողմից կատարված ոգեշնչված փոփոխությունները]:
1Այն ժամանակ Հիսուսը Հոգու կողմից տարվեց անապատ, որ լինի Աստծո հետ:
2 Եվ երբ նա քառասուն օր ու գիշեր պահք պահեց և խոսեց Աստծո հետ նա քաղցահար էր և սատանայի կողմից գայթակղությունների մատնված:
5 Այն ժամանակ Հիսուսը տարվեց սուրբ քաղաք, և Հոգին կանգնեցրեց նրան տաճարի աշտարակի վրա:
6 Ապա դևը եկավ նրա մոտ և ասաց. Եթե դու Աստծո Որդին ես, ապա ցած գցիր քեզ. որովհետև գրված է՝ Իր հրեշտակներին կհրամայի քեզ համար. և իրենց ձեռքերի վրա կբարձրացնեն քեզ, որ չլինի թե ոտքդ քարին դիպչի:
8 Եվ դարձյալ, Հիսուսը Հոգում էր, և այն բարձրացրեց նրան չափազանց բարձր մի սար, և նրան ցույց տվեց աշխարհի բոլոր թագավորություններն ու դրանց փառքը:
9 Եվ դևը կրկին եկավ նրա մոտ և ասաց. Այս բոլորը ես կտամ քեզ, եթե ընկնես ու երկրպագես ինձ:
11 Եվ արդ, Հիսուսը գիտեր, որ Հովհաննեսը բանտ էր գցվել, և նա հրեշտակներ ուղարկեց, և ահա, նրանք եկան և ծառայում էին նրան:
Իմ մտքերի հետ զգույշ լինելն ինչո՞ւ է կարևոր գայթակղությանը դիմակայելու համար
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ուլիսես Սոարեսը բացատրել է, թե մենք ինչպես կարող ենք հետևել Փրկիչի օրինակին՝ գայթակղությանը դիմակայելու գործում: Դիտեք «Փնտրեք Քրիստոսին յուրաքանչյուր մտքում» տեսանյութը 10:56-12:37-ը (որը մատչելի է ChurchofJesusChrist.org կայքում) կամ կարդացեք հետևյալ հայտարարությունը:
Պատրաստվելով իրականացնել իր աստվածային առաքելությունը երկրի վրա՝ Փրկիչ Հիսուս Քրիստոսը ցույց տվեց, թե որքան կարևոր է անընդհատ դիմակայել այն ամենին, ինչը կարող է խանգարել մեզ իրականացնել մեր հավերժական նպատակը: Թշնամու կողմից մի քանի անհաջող գրոհներից հետո, որոնք փորձեցին շեղել Փրկիչին Իր առաքելությունից, Նա կտրականապես հեռացրեց սատանային՝ ասելով. «Դէն գնա, սատանայ. … Այն ժամանակ սատանան թողեց նորան, եւ ահա հրեշտակներ մօտ եկան եւ ծառայում էին նորան»:
Պատկերացնո՞ւմ եք, իմ եղբայրնե՛ր և քույրե՛ր, թե ինչ կլիներ, եթե մենք Փրկիչից ուժ և խիզախություն քաղեինք և անառողջ մտքերին ասեինք՝ «Ոչ» և «Դէն գնա» առաջին իսկ վայրկյանին, երբ դրանք հայտնվեին մեր մտքում: Ինչպիսի՞ն կլինի ազդեցությունը մեր սրտերի ցանկությունների վրա: Արդյունքում ստացված գործողությունները մեզ ինչպե՞ս մոտ կպահեին Փրկչին և թույլ կտային Սուրբ Հոգու շարունակական ազդեցությունը մեր կյանքում: Ես գիտեմ, որ Հիսուսի օրինակին հետևելով՝ մենք կխուսափենք բազմաթիվ ողբերգություններից և անցանկալի վարքից, որոնք կարող են հարուցել ընտանեկան խնդիրներ և տարաձայնություններ, բացասական հույզեր և հակումներ, անարդարություններ ու չարաշահումներ, ստրկություն՝ կործանարար կախվածություններից, և ցանկացած այլ բան, ինչը դեմ կլինի Տիրոջ պատվիրաններին:
(Ուլիսես Սոարես, «Փնտրեք Քրիստոսին յուրաքանչյուր մտքում», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2020, 84-85)
Ես ինչո՞ւ պետք է ցանկանամ դիմակայել գայթակղությանը
Դիտեք «Մնացեք շրջանակներում» տեսանյութը (5:10), որ գտնվում է ChurchofJesusChrist.org կայքում, և կգտնեք այս հարցի պատասխանները:
Ինչպե՞ս կարող են սուրբ գրություններն օգնել ինձ հաղթահարել գայթակղությունները
Երեց Քելլի Ռ․ Ջոնսոնը Յոթանասունից բացատրել է.
Պատրաստվելու միջոցով Փրկիչը աճեց զորությամբ և կարողացավ դիմակայել սատանայի բոլոր գայթակղություններին: Երբ հետևում ենք Փրկիչի օրինակին և պատրաստվում՝ ուսումնասիրելով Աստծո խոսքը և խորացնելով մեր հավատքը, մենք նույնպես կարող ենք ապավինել Աստծո զորությանը՝ գայթակղություններին դիմակայելու համար:
(Քելլի Ռ․ Ջոնսոն, «Հարատև զորություն», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2020, 113)