Հիսուս Քրիստոսն ուսուցանել է, որ եթե մենք գանք Իր մոտ, Նա կթեթևացնի մեր բեռները և հանգիստ կտա մեզ:Այս դասը ձեզ հնարավորություն կտա բացատրել այս վարդապետության ձեր ընկալումը՝ կիրառելով հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները մի սցենարի համար, որը նման է ձեր կյանքում տեղի ունեցած փորձառություններին:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Մտապահեք և բացատրեք
«Մատթեոս __.28-__. Ինձ մօտ ե__, ա__ վ__ և բ__, և ես հ__ կ__ ձեզ»:
Վարդապետության սերտման հավելվածը նույնպես կարող է ձեզ օգնել հիշել սուրբ գրության այս հիմնական արտահայտությունը:
Բացատրեք ճշմարտությունը
Հիշեք, թե ինչ է լուծը (տես հետևյալ նկարը): Կրկնեք Մատթեոս 11.28-30-ը՝ փնտրելով Փրկիչի ուսուցանած ճշմարտությունները:
Օգտվելով լուծի նկարից՝ բացատրեք, թե Փրկիչն ինչպես կարող է մեզ օգնել կրել մեր բեռները: Անպայման նշեք, թե որն է մեր դերը՝ որպես Քրիստոսի գործընկեր:
Գործնական կիրառում
Անհրաժեշտության դեպքում կրկնեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները՝ ուսումնասիրելով «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի 5-12-րդ պարբերությունները Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթից (2020): Ապա համապատասխանեցրեք հետևյալ նախադասությունները հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու համապատասխան սկզբունքի հետ:
1. Ճանաչելով անհուսալի աղբյուրները և խուսափելով դրանցից՝ կարող ենք պաշտպանել մեզ ապատեղեկատվությունից և այն մարդկանցից, ովքեր փորձում են ոչնչացնել հավատքը։
2. Մինչ մենք ձգտում ենք զարգացնել մեր հասկացողությունը և լուծել խնդիրները, կարևոր է ապավինել այն վկայությանը, որն արդեն իսկ ունենք՝ Հիսուս Քրիստոսի, Նրա ավետարանի Վերականգնման և Նրա կարգված մարգարեների ուսմունքների վերաբերյալ։
3. Մենք փնտրում ենք Սուրբ Հոգու օգնությունը, որպեսզի ամեն ինչ տեսնենք այնպես, ինչպես Տերն է տեսնում։
Ա. Գործենք հավատքով
Բ. Քննենք հասկացությունները և հարցերը հավերժության հեռանկարով
Գ. Ձգտենք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով
Սցենար
Երկու կամ երեք նախադասությամբ ստեղծեք մի ենթադրական սցենար, որտեղ ձեր տարիքի մի անձ այժմ որևէ բեռ է կրում: Նշեք նրա անունը, ինչ բեռ է նա կրում և ինչ է զգում:
Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ
Մտածեք, թե ինչպես կարող եք օգտագործել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները՝ սցենարում նկարագրված անձին օգնելու համար: Հետևյալ հարցերին պատասխանելով՝ կարող եք օգնել ձեզ:
Գործեք հավատքով
Մարտահրավերի հանդիպելիս ի՞նչ եք արել՝ Աստծուն վստահելու և Նրան դիմելու համար:
Ի՞նչ դասեր եք սովորել անցյալում Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր հավատքը գործադրելիս, որոնք կարող են ձեզ օգնել այս իրավիճակում: Ինչպե՞ս։
Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով
Ի՞նչ գիտեք Հիսուս Քրիստոսի մասին, որը Նրան ի զորու է դարձնում թեթևացնել բեռները:
Մեր կյանքում բեռներին և մարտահրավերներին դիմակայելը ինչպե՞ս է հանդիսանում Երկնային Հոր ծրագրի կարևոր մասը:
Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով
Իմանալով Մատթեոս 11.28-30-ում տրված վարդապետությունը, ինչպե՞ս եք կրում այս բեռը կամ դիմակայում այս մարտահրավերին:
Սուրբգրային կամ մարգարեական ի՞նչ այլ հայտարարություն կարող է օգնել: Ինչպե՞ս։
Թեթևացնելով բեռները
Օգտվելով ձեր բացահայտածից՝ նամակ գրեք ձեր սցենարի գործող անձին: Ներառեք Մատթեոս 11.28-30-ի ճշմարտությունները և այլ աղբյուրներ, որոնք կարող են սփոփել և քաջալերել:
Ձեր կարծիքով, հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներից ո՞րն է եղել ամենից օգտակարը՝ այդ սցենարին պատասխանելիս: Ինչո՞ւ:
Կրկնեք
«Մատթեոս __.28-__. Ինձ մօտ ե__, ա__ վ__ և բ__, և ես հ__ կ__ ձեզ»: