Մատթեոս 11.27, Հովհաննես 5.19, 30, Հովհաննես 8.18-28
«Որդին կհայտնի Նրան»
Փրկիչը վկայեց, որ մենք ավելի լավ կճանաչենք Երկնային Հորը, եթե ուսումնասիրենք Նրա Որդու օրինակը: Այն ամենն, ինչ Հիսուս Քրիստոսն ասաց և արեց հետևում էր Իր Հոր օրինակին և նպատակ ուներ մեզ ավելի մոտեցնել Հորը: Այս դասը կարող է օգնել ձեզ ավելի լավ հասկանալ, թե ով է Երկնային Հայրը և թե ինչ է Նա զգում մեր նկատմամբ:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ճանաչել Երկնային Հորը
Խորհեք հետևյալ իրավիճակի մասին.
Հաղորդության վերջին ժողովի ելույթի ժամանակ Կլաուդիոն լսեց, թե ինչպես է իր ծխի մի անդամ հայտարարում. «Ես գիտեմ, որ Երկնային Հայրը ճանաչում է և սիրում է ինձ: Նա գիտի իմ կարիքների մասին և փորձում է օգնել ինձ»: Կլաուդիոն զարմացավ, թե որտեղից նա գիտի այդ ամենը Երկնային Հոր մասին: Երբ նա մտածեց, թե ինչ նա գիտի Երկնային Հոր մասին, նա զգաց, որ դա այնքան էլ շատ չէ: Նա նույնիսկ փորձեց ուսումնասիրել սուրբ գրությունները, բայց չհասավ հաջողության:
-
Ինչպե՞ս կարող ենք երբեմն զգալ այն, ինչ զգաց Կլաուդիոն:
-
Երկնային Հոր մասին մեր չիմացությունը կամ նույնիսկ իմացությունն ինչպե՞ս կարող է մարտահրավեր հանդիսանալ մեզ համար:
Մտածեք, թե ինչ եք սովորել Երկնային Հոր մասին և թե ինչպես է այդ գիտելիքը փոխել ձեզ: Թղթի կտորի կամ ձեր օրագրի մեջտեղում գրեք «Երկնային Հայր» բառերը: Այդ բառերի շուրջ գրեք այն, ինչ գիտեք Երկնային Հոր մասին:
-
Երկնային Հորը ավելի լավ ճանաչելն ինչպե՞ս կարող է փոխել մարդու կյանքը:
Այս դասն ուսումնասիրելիս փնտրեք Երկնային հոր և Նրա Որդու մասին այն ճշմարտությունները, որոնք կարող են օգնել ձեզ ավելի լավ հասկանալ, թե ով են Նրանք և ինչ են Նրանք զգում մեր նկատմամբ: Կարող եք Երկնային Հոր մասին ձեր սովորածը գրել թղթի վրա:Հիսուս Քրիստոսը կանոնավոր կերպով խոսում էր Իր Հոր մասին և անում էր դա մի կարևոր նպատակով: Կարդացեք հետևյալ հատվածները՝ փնտրելով, թե Հիսուսն ինչ էր ուզում, որ իր հետևորդներն իմանան Իր և Երկնային Հոր մասին:
Մատթեոս 11.27 (այդ թվում Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունում արված փոփոխությունը, որը նշված է ծանոթագրություն գ-ում)
-
Ինչպե՞ս կամփոփեք այս հատվածներում Փրկչի ուսուցանածը:
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը բացատրել է, թե ինչպես մենք կարող ենք ճանաչել Երկնային Հորը: Կարող եք դիտել The Grandeur of God տեսաֆիլմը ChurchofJesusChrist.org կայքում, 0:00-ից մինչև 1:07-ը կամ կարդալ հետևյալ տեքստը:
Իր կյանքի և առաքելություն ընթացքում Տեր Հիսուս Քրիստոսը ծառայեց բազում հիանալի նպատակների, սակայն այդ առաքելության մի կարևոր երևույթներից մեկը հաճախ մնում է աննկատ: Նրա հետևորդները չկարողացան լիովին հասկանալ այն իրենց ժամանակ և ժամանակակից քրիստոնյաներից շատերը նույնպես չենք կարող ընկալել այն, մինչդեռ Փրկիչն անընդհատ խոսում էր դրա մասին և շեշտում դա: Դա մի մեծ ճշմարտություն է, որ այն ամենը, ինչ Հիսուսն արել կամ ասել է` ներառյալ Նրա քավող տառապանքն ու զոհաբերությունը, Նա ցույց էր տալիս մեզ, թե ով և ինչպիսին է մեր Երկնային Հայրը, որքան նվիրված է Նա տարբեր տարիքի և տարբեր ազգերի Իր զավակներին: Խոսքով և գործով Հիսուսը փորձում էր մեզ համար բացահայտել և օգնել, որ մենք անձամբ հասկանանք Իր Հոր` մեր Երկնային Հոր ճշմարիտ էությունը:
(Ջեֆրի Ռ. Հոլլանդ, The Grandeur of God, Ensign կամ Լիահոնա, նոյ. 2003, 70)
-
Ի՞նչ ենք սովորում Երեց Հոլլանդի հայտարարությունից:
Սկզբունքներից մեկն այն է, որ Հիսուս Քրիստոսի խոսքերն ու գործողությունները ցուցադրում են մեզ Երկնային Հոր բնավորությունը:
-
Ի՞նչ եք կարծում Փրկիչի խոսքերից հենց նոր սովորած այդ ճշմարտության մասին:
Երեց Հոլլանդն ավելի շատ բան է բացատրել այս ճշմարտության մասին: Կարող եք դիտել The Grandeur of God տեսաֆիլմը 11:25-ից մինչև 12:49-ը կամ կարդալ հետևյալ հայտարարությունը:
Այսպիսով, կերակրելով քաղցածներին, բուժելով հիվանդներին, կշտամբելով կեղծավորներին, հավատքի կոչ անելով. սա էր Քրիստոսը` ցույց տալով մեզ Հոր ուղին, Նա, ով «գթասիրտ է և ողորմած, երկայնամիտ և հարուստ քաղցրութիւնով և ճշմարտութիւնով»։ Իր կյանքում և հատկապես Իր մահվան ժամանակ Քրիստոսն ասում էր․ «Դրանով Աստծո գթությունն եմ ցույց տալիս ձեզ, ինչպես նաև իմ գթությունը»: Կատարյալ Որդու՝ կատարյալ Հոր հոգատարության դրսևորման, Նրանց երկկողմանի տառապանքի և մեր մեղքերի և սրտացավերի համար տառապանքի մեջ մենք տեսնում ենք հետևյալ հայտարարության վերջնական իմաստը. «Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ: Որովհետեւ Աստուած իր Որդին չուղարկեց աշխարհքը, որ աշխարհքին դատէ, այլ որ աշխարհքը նորանով փրկուի» [ Հովհաննես 3.16–17 ]:
(Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Աստծո վեհությունը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2003, 72)
Ընտրեք Հիսուս Քրիստոսի մասին ձեր սիրած պատմությունը: Գրեք հղումը և ամփոփեք հատվածը: Ապա պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Այս պատմությունում Հիսուս Քրիստոսի ասածներից կամ արածներից ի՞նչ եք դուք սովորում Երկնային Հոր մասին և այն մասին, թե ինչ է Նա զգում մեր հանդեպ։
-
Սովորելով Երկնային Հոր մասին այդ ամենը, ինչպե՞ս է ազդում Նրա հետ ձեր հարաբերությունների վրա:
-
Երկնային Հոր հետ ավելի լավ հարաբերություններ ունենալն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ:
Սուրբ Հոգուց ոգեշնչում փնտրեք՝ Երկնային Հոր հետ ձեր հարաբերություններն ամրապնդելու համար համառոտ ծրագիր ստեղծելիս և այն ձեր օրագրում գրելիս:
Բացատրական և պատմական տեղեկություն
Երկնային Հորը ճանաչելն ինչպե՞ս կարող է ազդել ինձ վրա:
Մարգարե Ջոզեֆ Սմիթն (1805–44) ուսուցանել է.
Եթե մարդ չի սովորում ավելին, քան ուտելը, խմելը և քնելը և չի ըմբռնում Աստծո նպատակները, ապա գազանից չի տարբերվում: Նա նույնպես ուտում է, խմում, քնում և ոչինչ չգիտի Աստծո մասին. ուրեմն այն մեր չափ գիտելիք ունի, եթե մենք ըմբռնում ձեռք չբերենք Ամենազոր Աստծո ոգեշնչմամբ: Եթե մարդիկ չեն ըմբռնում Աստծո բնույթը, նրանք չեն հասկանա, թե ովքեր են իրենք:
(Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 40)
Կարող եք դիտել Relationship with God—Patrick (0:59) և Relationship with God—Anipha (0:55) տեսաֆիլմերը՝ տեսնելու համար, թե ինչպես Երկնային Հորը ճանաչելը կարող է փոխել որևէ մեկի կյանքը:
Օժանդակ ուսումնական վարժություններ
Հնարավոր ինքնագնահատում
Օգնեք ուսանողներին գնահատել Երկնային Հորն ավելի լավ ճանաչելու իրենց ջանքերը՝ խնդրելով նրանց կատարել հետևյալ հարցումը.
(Ա) Լիովին համաձայն եմ (Բ) համաձայն եմ (Գ) Ոչ համաձայն եմ, ոչ էլ առարկում եմ (Դ) Համաձայն չեմ (Ե) Կտրականապես համաձայն չեմ
1. Ես սկսում եմ ավելի լավ ճանաչել իմ Երկնային Հորը:2. Ես զգում եմ, որ ավելի եմ մոտենում Նրան:3. Երկնային Հոր հետ իմ հարաբերություններն ուզածիս չափ ամուր են:4. Ես գիտեմ, թե ինչպես ամրապնդել Երկնային Հոր հետ իմ հարաբերությունները: