Մատթեոս 11.28–30
«Ես հանգիստ կտամ ձեզ»
Իր ծառայության ընթացքում Փրկիչն ուսուցանեց ավետարանի բարձր օրենքը և բժշկեց հիվանդներին: Մինչ Փրկիչի և Նրա ուսմունքների վրա ճնշումներ էին գործադրվում, Նա դատապարտեց ամբարշտությունը և հանգստություն խոստացավ նրանց, ովքեր կգան Իր մոտ: Այս դասը կարող է մեծացնել ձեր վստահությունը, որ Տերը կօգնի ձեզ դիմակայել ձեր մարտահրավերներին և կրել ձեր բեռները:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ձեր բեռները և մարտահրավերները
Նկարեք պատանի ներկայացնող մի մարդուկ: Մարդուկի մեջքին նկարեք մի ուսապարկ, որը կխորհրդանշի այն բեռներն ու ճնշումները, որոնց պատանիները հանդիպում են այսօր: Ուսապարկի շուրջը գրեք այդ բեռներից կամ ճնշումներից առնվազն հինգը:
-
Ըստ մեկից հինգ սանդղակի, որտեղ հինգը շատ լավ է, իսկ մեկը՝ շատ վատ, ինչպե՞ս կգնահատեք բեռներին և ճնշումներին դիմակայելու ձեր ունակությունը:
Եթե դուք դա դեռևս չեք արել, ապա խնդրեք ձեր Երկնային Հորը, որպեսզի Նա օգնի ձեզ գտնել այն սկզբունքները, որոնք կարող են օգնել ձեզ կրել ձեր ներկայիս բեռները:Կարդացեք Մատթեոս 11.28-30-ը՝ փնտրելով Փրկիչի ուսուցանած ճշմարտությունները, որոնք կարող են օգնել մեկին, ով կքած է բեռների ծանրության տակ:
-
Ի՞նչ ճշմարտություններ գտաք։
-
Այդ ճշմարտություններն ինչպե՞ս կարող են օգնել դժվար կացության մեջ գտնվող մարդուն:
«Ձեզ վերայ առէք իմ լուծը»
Երբեմն դժվար է հասկանալ սուրբ գրությունների որոշ բառեր կամ արտահայտություններ: Սովորելով, թե ինչ են նշանակում բառերն ու արտահայտությունները, կարող ենք հասկանալ, թե Փրկիչն ինչ է ցանկանում, որ մենք իմանանք: Փորձեք դա «Ձեզ վերայ առէք իմ լուծը» արտահայտության հետ ( Մատթեոս 11.29):
Լուծը «սարք է, որը դրվում է կենդանիների կամ մարդկանց վզի շուրջը՝ նրանց լծելու համար» (Սուրբ գրքերի ուղեցույց, « Լուծ », scriptures.ChurchofJesusChrist.org): Այս նկարում պատկերված կենդանիները լուծ են կրում:
Երեց Էդվարդ Դյուբը Յոթանասունից կիսվել է իր հետևյալ փորձառությամբ:
2015 թ. դեկտեմբերին Մադզիվայում (Զիմբաբվե) ես և Նաոմին [իմ կինը] տեսանք մի մարդու, ով իր արտն էր վարում երկու եզների օգնությամբ: Ես զարմացա, երբ տեսա, որ կենդանիներից մեկը հսկա ցուլ էր, իսկ մյուսը՝ փոքր ցլիկ: Ես շփոթված էի և բարձրաձայն հարցրի. «Ինչպե՞ս կարող է գյուղացին իր արտը վարել՝ երկու ոչ հավասար կենդանիներ լծելով»:
Նաոմիի մայրը, ով կանգնած էր ինձնից ոչ հեռու, ցույց տվեց լուծը: Եվ երբ ես ավելի մոտիկից զննեցի այն, տեսա, ձգափոկեր, որոնք միացնում էին լուծը ցլիկին: Մեծ ցուլը քաշում էր ամբողջ բեռը, այնինչ փոքր ցլիկը ուղղակի կցված էր նրան և սովորում էր, թե ինչպես վարել արտը:
(Էդվարդ Դյուբ, «Ինձանից սովորեցեք», Լիահոնա, հոկտեմբեր 2020, Հարավարևելյան Աֆրիկայի տեղական էջերը, ChurchofJesusChrist.org):
-
Փրկիչի հետ մեր հարաբերություններն ինչպե՞ս կարող են նմանվել մեծ և փոքր ցլերի հարաբերություններին:
-
Լուծ բառի իմաստի իմացությունն ինչպե՞ս է խորացնում ձեր հանդեպ Քրիստոսի վերաբերմունքի ձեր ընկալումը:
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ասել է.
Սրբազան ուխտեր կապելն ու պահելը մեզ լծակից է դարձնում Տեր Հիսուս Քրիստոսի հետ:
(Դեյվիդ Ա․ Բեդնար, «Իրենց բեռները հեշտությամբ տանեին», Ensign կամ Լիահոնա, մայիս 2014, 88):
-
Ձեր կարծիքով, ուխտեր կապելով ու պահելով՝ ինչպե՞ս ենք լծակից դառնումՓրկիչի հետ:
Երեց Դյուբը բացատրել է.
Երբ մենք լծված ենք Հիսուս Քրիստոսի հետ, Նա կրում է բեռը, իսկ մենք կիսում ենք աշխատանքի ուրախությունը: Իր մասին սովորելու Տիրոջ հրավերը, որն ուղղված է յուրաքանչյուրիս, միակ վստահելի աղբյուրն է, որը բերում է խաղաղություն և ուրախություն և պատասխաններ է տալիս խռոված մտքին:
(Էդվարդ Դյուբ, «Ինձանից սովորեցեք», Լիահոնա, հոկտեմբեր 2020, Հարավարևելյան Աֆրիկայի տեղական էջերը, ChurchofJesusChrist.org):
-
Այս տարի Քրիստոսի մասին սովորելով՝ ինչպե՞ս եք օգնել ձեզ կրել ձեր բեռը և ձեռք բերել խաղաղություն և ուրախություն:
Եկեք Քրիստոսի մոտ և ստացեք Նրա հանգիստը
Վարժություն Ա. «Ինձ մոտ եկեք» ( Մատթեոս 11.28) Ինչպե՞ս կարող եմ գալ Քրիստոսի մոտ
Փրկիչի օգնությունն ու հանգիստը ստանալու համար մենք պետք է գանք Նրա մոտ:
-
Եթե որևէ մեկը հարցնի, թե ինչ է նշանակում գալ Քրիստոսի մոտ, ի՞նչ կպատասխանեք:
Երեց Ռիչարդ Գ. Սքոթը (1928-2015)՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, բացահայտել է Քրիստոսի մոտ գալու մի քանի ճանապարհ:
Երբ մենք մշտապես աղոթում ենք գիշեր ու ցերեկ, ուսումնասիրում մեր սուրբ գրություններն ամեն օր, անցկացնում ընտանեկան երեկոներ և կանոնավոր հաճախում տաճար, մենք ջանասիրաբար պատասխանում ենք Նրա հրավերին՝ «Ինձ մոտ եկեք»։
(Ռիչարդ Գ. Սքոթ, «Հավատքի գործադրումը դարձրեք ձեր առաջնահերթությունը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2014, 94):
Կարող եք դիտել «Եկեք Քրիստոսի մոտ. 2014 թ.,Թեմատիկ երգ» տեսանյութը (4:48), որպեսզի տեսնեք, թե ինչպես է ինչ-որ մեկը գալիս Փրկիչի մոտ: Այս տեսանյութը մատչելի է ChurchofJesusChrist.org կայքում:
-
Ի՞նչ եք արել՝ Հիսուս Քրիստոսին ավելի շատ մոտենալու համար: (Դա կարող է ընդգրկել ձեր կապած և պահած ուխտերը):
-
Ձեր կարծիքով, ի՞նչ կարող եք անել՝ Քրիստոսին ավելի շատ մոտենալու և Նրա աստվածային օգնությունը ստանալու համար:
Վարժություն Բ. «Ես հանգիստ կտամ ձեզ» ( Մատթեոս 11.28) Քրիստոսն ինչպե՞ս կարող է թեթևացնել իմ բեռները
Մորմոնի Գրքում կա մի զորեղ օրինակ, թե Փրկիչն ինչպես կարող է թեթևացնել բեռները: Ալմային ու նրա ժողովրդին գերի էին վերցրել, ստիպում էին աշխատել և հալածում էին:
Կարդացեք Մոսիա 24.12-16-ը : Կարող եք նաև դիտել «Գլուխ 17. Ալման և նրա ժողովրդի փախուստը»՝ 0:01-1:29-ը: Այս տեսանյութը մատչելի է ChurchofJesusChrist.org կայքում:
-
Ի՞նչ իմացաք այն եղանակների մասին, որոնցով Փրկիչը կարող է կրել ձեր բեռները:
-
Ալմայի ժողովուրդն ի՞նչ արեց՝ Փրկիչի օգնությանը հասնելու համար:
-
Փրկիչի օգնությանը հասնելու կարևորության մեր ընկալումն ինչպե՞ս կարող է օգնել որևէ մեկին դիմակայել մարտահրավերներին:
Մտածեք ձեր և ուրիշների փորձառությունների մասին և գրանցեք մի դեպք, երբ Փրկիչը թեթևացրել է ինչ-որ մեկի բեռը: Անպայման նշեք, թե դուք կամ այդ մարդն ինչ եք արել՝ Փրկիչին հասնելու համար, և ինչպես Նա օգնեց:
Բացատրական և պատմական տեղեկություններ
Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսն օգնում մեզ գալ Իր մոտ
Յոթանասունից Երեց Ջոն Ա․ Մակքյունը բացատրել է, թե ինչ օրհնություններ կարող ենք ստանալ, երբ գալիս ենք Հիսուս Քրիստոսի մոտ:
Երբ մենք ընդունում ենք Փրկիչի «ինձ մոտ եկեք» հրավերը, Նա մեզ տալիս է անհրաժեշտ աջակցությունը, մխիթարությունը և խաղաղությունը: … Նույնիսկ մեր ամենածանր փորձությունների մեջ մենք կարող ենք զգալ Նրա ջերմ սիրո գրկախառնումը, երբ վստահում ենք Նրան և ընդունում Նրա կամքը:
(Ջոն Ա. Մակքյուն, «Եկեք Քրիստոսի մոտ. Ինչպես ապրել Վերջին Օրերի Սրբերի նման», Ensign կամ Լիահոնա, մայիս 2020, 36):
«Ապրելով ընկճախտի հետ» տեսանյութը (3:13) ցույց է տալիս, թե Հիսուս Քրիստոսն ինչպես կարող է օգնել մեզ, նույնիսկ եթե դա նշանակում է, որ մենք չենք ազատվում դժվար փորձություններից: