Վարդապետության սերտման կրկնություն 10
Կիրառեք վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածները
Վարդապետության սերտման նպատակներից մեկն է օգնել ձեզ սովորել, թե իրական կյանքի իրավիճակներում ինչպես կիրառել վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներում ուսուցանված վարդապետությունը: Այս դասը ձեզ հնարավորություններ կտա կիրառել այս տարի սովորած վարդապետության հատվածներից մի քանիսը:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Վարդապետություն իրական կյանքի համար
Կրկնեք հետևյալ աղյուսակում ցուցադրված վարդապետության սերտման չորս հատվածները: Հետևյալ սցենարները կարդալիս որոշեք, թե որ հատվածը կարող է օգնել յուրաքանչյուր սցենարում:
Սուրբ գրությունների հղումներ |
Սուրբ գրության հիմնական արտահայտությունը |
«Սիրիր քո Տէր Աստուծուն։ … Սիրիր քո ընկերին»։ | |
Հիսուս Քրիստոսը պատվիրեց` ճաշակեք հաղորդությունը «իմ յիշատակի համար»: | |
«Ոգին մարմին եւ ոսկերք չունի, ինչպէս ինձ էք տեսնում որ ունիմ»: | |
«Եվ սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած և Հիսուս Քրիստոսին»։ |
-
Կարլոսը ունի մի ընկեր, ով մեկ այլ քրիստոնեական հավատք է դավանում և համոզված է, որ Հիսուս Քրիստոսը հոգի է և չունի ֆիզիկական մարմին:
-
Լիզն իրեն համարում է ամեն ինչ հանդուրժող մարդ՝ նա ընդունում է ցանկացած վարքագիծ, եթե այն անկեղծ է: Այդ պատճառով նրա մոտ որոշ հարցեր են առաջացել Երկնային Հոր՝ ամուսնության և ընտանիքի վարդապետության վերաբերյալ: Այս հարցերի պատճառով Լիզը վերջերս դադարել է հաճախել եկեղեցի և ապրել այլ պատվիրաններով:
-
Մարիան մտահոգված է, թե ինչպես կարող է հաղորդությունը դարձնել ավելի իմաստալի փորձառություն:
-
Ֆրանկը դադարել է ուշադիր լինել սեմինարիայի դասերի և կիրակնօրյա դպրոցի ժողովների ժամանակ, որովհետև նա զգում է, որ արդեն բավականաչափ գիտելիք ունի Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին:
Ընտրեք սցենարներից մեկը և մտածեք, թե վարդապետության սերտման որ հատվածին է այն համապատասխանում:
-
Ձեր ընտրած հատվածը որքանո՞վ է կիրառելի այս սցենարի համար:
-
Սցենարում ներկայացված մարդը այս հատվածի օգնությամբ ի՞նչ կարող է հասկանալ Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի վերաբերյալ և մեզ հետ կապված Նրանց ցանկությունների մասին:
-
Ի՞նչ գործողություններ կառաջարկեիք, որ տվյալ անձը կատարեր՝ ընտրված ճշմարտությունները կիրառելու համար: Ինչո՞ւ:
Կիրառեք վարդապետության սերտման հատվածները անձնական հանգամանքներում
Ձեր օրագրում նկարեք մի պատանի և գրեք նրա տարիքը, սեռը և ընտանեկան իրավիճակը: Այդ մարդը կարող է լինել իրական կամ մտացածին: Ներառեք մի քանի խնդիրներ կամ դժվարություններ, որոնք այդ մարդը կարող է ունենալ այս պահին:
Կրկնեք ստորև ներկայացված վարդապետության սերտման հատվածները (ինչպես նաև ձեր կողմից ընտրված հատվածները) և որոշեք, թե որոնք կարող են օգտակար լինել տվյալ սցենարում:
Սուրբ գրությունների հղումներ |
Սուրբ գրության հիմնական արտահայտությունը |
«Թէ այսօր ձեզ Փրկիչ ծնուեցավ Դաւիթի քաղաքումը. որ է Քրիստոս Տէրը»: | |
«Եթե մէկը ջրից եւ Հոգուց չծնուի, նա կարող չէ Աստուծոյ արքայությունը մտնել»: | |
«Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ»: | |
«Այսպէս լուսաւորէ ձեր լույսը մարդկանց առաջին»: | |
«Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ. եւ ես հանգիստ կտամ ձեզ»: | |
Հիսուսն ասաց. «Ես կտամ քեզ երկնքի արքայութեան բանալիները»: | |
«Եթե մեկը կամենում է նրա կամքն անել, նա կիմանա այս վարդապետության համար»։ | |
«Սիրիր քո Տէր Աստուծուն։ … Սիրիր քո ընկերին»։ | |
Հիսուս Քրիստոսը պատվիրեց` ճաշակեք հաղորդությունը «իմ յիշատակի համար»: | |
«Եվ սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած և Հիսուս Քրիստոսին»։ | |
«Ոգին մարմին եւ ոսկերք չունի, ինչպէս ինձ էք տեսնում որ ունիմ»: |
Կարճ գրառում ուղղեք սցենարում ներկայացված պատանուն: Ներառեք հետևյալը.
-
Վարդապետության սերտման հատված, որը, ըստ ձեզ, կարող է օգնել նրան հասկանալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի ցանկություններն իր համար և ինչու:
-
Անձնական փորձառություն, սուրբգրային պատմություն կամ որևէ օրինակ Փրկիչի կյանքից, որը կապված է հատվածում ուսուցանվածի հետ, և կարող է քաջալերել այդ մարդուն:
-
Գործողություններ, որոնք նա կարող է կատարել՝ ճշմարտությունները կիրառելու համար: (Օրինակ՝ Ղուկաս 22.19-20 հատվածների համար կարող եք խորհուրդ տալ հրավիրել Սուրբ Հոգու ազդեցությունը և մի քանի բան հիշել Փրկիչի մասին հաղորդության ժամանակ կամ Հովհաննես 7.17 հատվածի համար կարող եք առաջարկել կարդալ ելույթներ, որոնք նրան կօգնեն ավելի լավ հասկանալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին):
-
Ձեր սեփական վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին և հատվածից ընտրված ճշմարտությունները:
Եթե ձեր նշումը հասցեագրված է իրական մարդուն, կարող եք տալ այն այդ մարդուն կամ քննարկել նրա հետ: