Ղուկաս 22, Հովհաննես 18
Ակնարկ
Որպես Իր Քավության մաս, Հիսուս Քրիստոսը գնաց Գեթսեմանիի պարտեզ և աննկարագրելի տառապանքներ կրեց՝ Իր վրա վերցնելով ողջ մարդկության մեղքերը և չարչարանքները: Այնուհետև նրան մատնեցին, ձերբակալեցին և բերեցին Սահնեդրին (հրեական դատարան), որտեղ նրան կեղծ մեղադրանքներ ներկայացրին, ծաղրեցին և ծեծեցին:
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկությունները ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեն յուրաքանչյուր դասի համար:
Ղուկաս 22.28-34, 54-61
Դասի նպատակը. Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին ճանաչել Հիսուս Քրիստոսին ապավինելու և Նրա հանդեպ հավատքը շարունակաբար ամրապնդելու իրենց կարիքը:
-
Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք մտածել այն փորձառությունների մասին, որոնք ամրապնդել են Հիսուս Քրիստոսի հանդեպ նրանց հավատքը:
-
Տեսանյութ. «Հավատքի հիմքերը» (4:14, դիտեք 0:00-1:33-ը)
-
Պատկեր. Ցուցադրեք մի նկար, որտեղ ՊԵտրոսը ուրանում է Քրիստոսին:
-
Առցանց ուսուցման առաջարկ. Կարող եք ուսանողներին առաջարկել դասի ընթացքում օգտագործել զրուցարանի գործառույթը այն հարցերի համար, որոնց կարելի է պատասխանել մեկ բառով կամ արտահայտությամբ: Օրինակ՝ ուսանողները կարող են նշել մեկ հմտություն կամ ունակություն, որը կարելի է կորցնել, եթե այն շարունակաբար չօգտագործվի կամ չամրապնդվի: Զրուցարանի գործառույթը լավ միջոց է՝ ընդգրկելու բոլոր ուսանողներին: Դա նաև կրճատում է խոսելու վրա ծախսվող ժամանակը և ավելի շատ ժամանակ է թողնում հարցերի, պատմությունների և վկայությունների համար:
Մատթեոս 26․36-46, Ղուկաս 22.39-46, Մաս 1
Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ մանրամասներ այն մասին, թե Փրկիչն ինչ տառապանքներ է կրել Գեթսեմանիի Պարտեզում, և ինչպես էր դա իրենց հանդեպ սիրո դրսևորում հանդիսանում:
-
Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք անել մի բան, որը կօգնի նրանց մտածել Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության մասին: Օրինակ՝ նրանք կարող են օրհներգ կրկնել, խորհել Հիսուս Քրիստոսի պատկերի շուրջ, կարդալ սուրբ գրությունների որևէ հատված:
-
Պատկեր. Ցուցադրել Գեթսեմանիի պարտեզի մի նկար:
-
Տեսանյութեր. «Մեր Փրկիչն ի՞նչ է արել մեզ համար», (12:44, դիտեք 0:00-0:34-ը), «Փրկիչը տառապում է Գեթսեմանիում» (8:32, դիտեք 0:00-5:55-ը), «Իմ սիրո մեջ հաստատուն մնացեք» (15:08, դիտեք 11:33-14:03-ը)
-
Աղյուսակ. Ցուցադրեք դասում ներառված աղյուսակի օրինակը:
-
Առցանց ուսուցման առաջարկ. Հնչեցրեք Հիսուս Քրիստոսի Քավության մասին մի օրհներգ, օրինակ՝ «Ես հրճվում եմ» կամ « Քո կամքը կատարվի» (Օրհներգեր, հ. 193, 188): Մինչ հնչում է օրհներգը, ուսանողներին խնդրեք օգտագործել իրենց հեռախոսները` երգի տեքստը կարդալու համար կամ ցուցադրեք տեքստը էկրանի վրա:
Մատթեոս 26․36-46, Ղուկաս 22.39-46, Մաս 2
Դասի նպատակը. Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին Հիսուս Քրիստոսի քավիչ ուժի և օգնության ավելի մեծ կարիք զգալ:
-
Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք մտածել, թե Հիսուս Քրիստոսն ինչպես կարող է օրհնել նրանց Իր Քավության շնորհիվ:
-
Աղյուսակ. Ցուցադրեք դասում ներառված աղյուսակի օրինակը:
-
Տեսանյութեր. «Քավությունը մեկ անգամվա բան չէ» (3:00), «Ալեքի պատմությունը» (6:26)
Ղուկաս 22.47-71, Հովհաննես 18.1-27
Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին և ընտրել Երկնային Հոր կամքը իրենց կյանքում:
-
Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք հիշել, թե երբ են որոշել վարվել այնպես, ինչպես Երկնային Հայրն էր ցանկանում, այլ ոչ թե այն, ինչ իրենք էին նախընտրում: Խնդրեք ուսանողներին մտածել, թե ինչն էր դժվար, և նրանք ինչու ընդունեցին հենց այդ որոշումը:
-
Պատկերներ. Հիսուսի զանազան պատկերներ՝ կապված, խարազանված, Իր խաչը կրելիս և խաչված
-
Videos: “The Savior Suffers in Gethsemane” (8:30; watch from time code 5:55 to 8:30); “Jesus Is Tried by Caiaphas, Peter Denies Knowing Him” (4:24; watch from time code 0:00 to 1:39); “Let God Prevail” (18:51; watch from time code 12:17 to 13:01)
-
Առցանց ուսուցման առաջարկ. Դասից առաջ ուսանողներին խնդրեք փնտրել օրինակներ Փրկիչի կյանքից, որոնք ցուցադրում են Երկնային Հոր կամքը կատարելու Նրա ցանկությունը: Դասի խոշոր ընդգծված տառերով ճշմարտությունը բացահայտելուց հետո խնդրեք այդ ուսանողներին կիսվել իրենց գտածով:
Վարդապետության սերտման կրկնություն 10
Դասի նպատակը. Այս դասը ուսանողներին հնարավորություն կտա կիրառել այս տարի ուսումնասիրած վարդապետության սերտման հատվածներից մի քանիսը:
Նշում. Վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներին վերաբերող դասը կարող է ուսուցանվել այս դասի փոխարեն: Վերանայեք տարածաշրջանի, շրջանի տնօրենի կամ համակարգողի կողմից տրամադրված դասացուցակը՝ համոզվելով, որ սուրբ գրությունների վարդապետության սերտման հատվածներին վերաբերող յուրաքանչյուր դաս կուսուցանվի սեմինարիայի ընթացքում:
-
Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք կրկնել դասում ներառված և աղյուսակում ցուցադրված վարդապետության սերտման չորս հատվածները: Խնդրեք նրանց պատրաստվել և կիսվել, թե ինչպես կարելի է կիրառել այս հատվածներում ներկայացված ճշմարտությունները:
-
Աղյուսակ. Ցուցադրել վարդապետության սերտման հատվածների աղյուսակ և դրանց հիմնական արտահայտությունները:
-
Առցանց ուսուցման առաջարկ. Կարող եք հրավիրեք ծխի կամ ձեր տարածաշրջանի լիաժամկետ միսիոներներին միանալ առցանց հանդիպմանը և կիսվել մի քանի իրական փորձառություններով, որոնք ուսանողները կարող են կիրառել դասով նախատեսված սցենարների փոխարեն: