Վարդապետության սերտման կրկնություն 11
Հասկացեք և կիրառեք
Այս դասը կօգնի ձեզ կրկնել վարդապետությունների սերտման հատվածներում գտնված ճշմարտությունները և կօգնի ձեզ կիրառել այդ ճշմարտությունները տարբեր հանգամանքներում:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Կրկնեք վարդապետության սերտման հատվածները
Կրկնեք Նոր Կտակարանում գտնվող վարդապետությունների սերտման հատվածները: Դրանցից ո՞րն էիք լավ հիշում: Ո՞րի հետ էիք ավելի քիչ ծանոթ:
-
Այս հատվածներում ուսուցանված ո՞ր ճշմարտություններն են առավել իմաստալից ձեզ համար:
Սուրբ գրությունների հղումներ |
Սուրբ գրության հիմնական արտահայտությունը |
«Թէ այսօր ձեզ Փրկիչ ծնուեցավ Դաւիթի քաղաքումը. որ է Քրիստոս Տէրը»: | |
«Եթե մէկը ջրից եւ Հոգուց չծնուի, նա կարող չէ Աստուծոյ արքայությունը մտնել»: | |
«Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ»: | |
«Այսպէս լուսաւորէ ձեր լույսը մարդկանց առաջին»: | |
«Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ. եւ ես հանգիստ կտամ ձեզ»: | |
Հիսուսն ասաց. «Ես կտամ քեզ երկնքի արքայութեան բանալիները»: | |
«Եթե մեկը կամենում է նրա կամքն անել, նա կիմանա այս վարդապետության համար»։ | |
«Սիրիր քո Տէր Աստուծուն։ … Սիրիր քո ընկերին»։ | |
Հիսուս Քրիստոսը պատվիրեց` ճաշակեք հաղորդությունը «իմ յիշատակի համար»: | |
«Եվ սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած և Հիսուս Քրիստոսին»։ | |
«Ոգին մարմին եւ ոսկերք չունի, ինչպէս ինձ էք տեսնում որ ունիմ»: |
Սուրբ գրությունների ճշմարտությունները հիշելու միջոցներից մեկն է՝ կապել դրանք առօրյա առարկաների հետ: Ընտրեք վարդապետության սերտման երկու հատվածներ և կրկնեք դրանց հիմնական արտահայտությունները: Այնուհետև յուրաքանչյուր հատվածի հետ կատարեք հեևյալը.
-
Նկարեք կամ լուսանկարեք այն առարկան, որը, ըստ ձեզ, կապ ունի հատվածի հիմնական արտահայտության հետ: (Օրինակ՝ Մատթեոս 5.14–16 -ի համար կարող եք նկարել կամ լուսանկարել լույսը):
-
Գրեք կարճ բացատրություն, թե այդ առարկան ինչ կապ ունի հատվածում ուսուցանած ճշմարտության հետ:
Կապեք ճշմարտությունները կյանքին
Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարը Տասներկու Առաքյալների Քվորումից ուսուցանել է մի ճշմարտություն, որը կարող է մեզ օգնել կիրառել վարդապետության սերտման հատվածները: Նա ուսուցանել է, որ «մինչ մենք անցնում ենք մահկանացու կյանքի տարբեր հանգամանքներով, մարտահրավերներով, որոշումներով և փորձառություններով», ավետարանի սկզբունքները «տրամադրում են հավերժական կյանքի արժեքավոր հեռանկարը» («Իմ ավետարանի սկզբունքները», Լիահոնա, մայիս 2021, 123-24): Վարդապետության սերտման հատվածներում գտնված սկզբունքները կարող են օգնել մեզ իմանալ, թե ինչպես արձագանքել կյանքում առաջացող տարբեր իրավիճակներին:
Նկարագրեք մի իրավիճակ, որտեղ որևէ մեկը կարող է կիրառել ձեր կողմից ընտրված հատվածի ճշմարտությունը: Բացատրեք, թե այդ ճշմարտության կիրառումն ինչպես կարող է օգնել այդ մարդուն ստանալ Փրկիչի օգնությունը:
Խորհեք Փրկիչի ճշմարտությունների շուրջ
Խորհեք վարդապետության սերտման հատվածների և տարվա առաջին կեսում ուսուցանված հիմնական արտահայտությունների շուրջ (տես դասի սկզբում ներկայացված աղյուսակը):
Կարճ նամակ գրեք որևէ մեկին, ով նոր է սկսում հաճախել սեմինարիան և չգիտի վարդապետության սերտման հատվածների մասին: Բացատրեք, թե այդ հատվածներն ինչպես կօգնեն նրանց ավելի լավ ճանաչել Փրկիչին և ինչպես կպատասխանեն այն հարցերին և մարտահրավերներին, որոնց նրանք կարող են հանդիպել իրենց կյանքում: Կարող եք կիսվել օրինակով այն մասին, թե երբ եք դուք կամ ձեր ծանոթը օրհնվել Փրկիչի վարդապետության սերտման հատվածներում ուսուցանված ճշմարտությունները իմանալուց կամ հիշելուց: