Սեմինարիա
Մատթեոս 28, Մարկոս 16, Ղուկաս 24, Հովհաննես 20–21


Մատթեոս 28, Մարկոս 16, Ղուկաս 24, Հովհաննես 20–21

Ակնարկ

Փրկիչի թաղումից հետո հավատարիմ աշակերտները գտան նրա դատարկ գերեզմանը: Հրեշտակները հայտարարեցին, որ Տերը հարություն առավ: Իր Հարությունից հետո Հիսուս Քրիստոսը հայտնվել է բազմաթիվ մարդկանց: Տիբերեայի (Գալիլեայի) ծովի ափին Նա ճաշեց Իր աշակերտների հետ և առաջարկեց Պետրոսին Իր հանդեպ սերը ցուցադրել՝ կերակրելով Իր ոչխարներին:

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեն յուրաքանչյուր դասի համար:

Ղուկաս 24.1-12, 36-48

Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին ավելի լավ հասկանալ Փրկիչի Հարության վարդապետությունը և դրա ազդեցությունը մեր կյանքի վրա:

  • Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք խորհել և նշել, թե նրանք ինչ գիտեն հարության մասին, և թե ինչու է Փրկիչի Հարությունը կարևոր իրենց համար:

  • Առցանց ուսուցման առաջարկ. Ուսանողները կարող են օգտվել աղյուսակից՝ տարբեր հարցերին պատասխանելու համար: Օրինակ՝ ուսանողները կարող են կիսվել, թե ինչ գիտեն Հարության մասին կամ Փրկիչի Հարությունն ինչու է կարևոր նրանց համար:

Վարդապետության սերտում. Ղուկաս 24.36-39

Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին ավելի լավ սերտել այս վարդապետությունը՝ անգիր անելով հղումը և սուրբ գրության հիմնական արտահայտությունը, բացատրելով վարդապետությունը և կիրառելով հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները իրական իրավիճակներում:

  • Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք մտածել, թե ինչ են սովորել և զգացել՝ Ղուկաս 24.1-9, 36-48-ում Փրկիչի Հարությունն ուսումնասիրելիս:

  • Առցանց ուսուցման առաջարկ. Կարող եք ուսանողներին զույգերի բաժանել քննարկման սենյակներում, որպեսզի քննարկեն, թե հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներն ինչպես են իրենց օգնել կյանքում:

Մատթեոս 28, Ղուկաս 24, Հովհաննես 20

Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին ամրապնդել Փրկիչի կենդանության մասին իրենց վկայությունները:

  • Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք կարդալ Եթեր 12.5-9 հատվածները՝ մտքում պահելով հետևյալ հարցը. Ինչպե՞ս կարող եմ իմանալ, որ Հիսուս Քրիստոսը կենդանի է՝ առանց Նրան տեսնելու:

  • Առցանց ուսուցման առաջարկ. Կարող եք հրավիրել տարբեր մարդկանց գալ դասարան՝ դասում նկարագրված վկաներից մեկի կերպարանքով: Նրանք կարող են դասարանի հետ կիսվել իրենց փորձառությամբ, կարծես նրանք պատմության անհատներից լինեն: Նրանք կարող են պատկերել բոլորին՝ բացի Փրկիչից:

Հովհաննես 21.1–17

Դասի նպատակը. Այս դասը կարող է ուսանողներին օգնել ցույց տալ իրենց սերը Փրկիչի հանդեպ՝ Նրա օրինակով ուրիշներին ծառայելով:

  • Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք տանը՝ ընտանիքի կամ ընկերների հետ, կարդալ Հովհաննես 21.15-17 հատվածները և քննարկել, թե ինչ է նշանակում արածեցնել Տիրոջ ոչխարներին:

  • Առցանց ուսուցման առաջարկ. Այս դասի ընթացքում կարող եք օգտագործել զրուցարանի գործառույթը: Օրինակ՝ ուսանողները կարող են զրուցարանում նշել Տիրոջ ոչխարներին արածեցնելու տարբեր միջոցները:

Գնահատեք ձեր գիտելիքները 6

Դասի նպատակը. Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին գնահատել իրենց նպատակները, ինչպես նաև՝ ինչ աճ են ունեցել Նոր Կտակարանի այս տարվա ուսումնասիրության ընթացքում:

  • Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք խորհել Նոր Կտակարանի առաջին կեսն ուսումնասիրելու իրենց փորձառության և Հիսուս Քրիստոսի ծառայության շուրջ: Հորդորեք ուսանողներին դասի համար պատրաստել այն, ինչ նրանք սովորել են կամ զգացել են չորս ավետարաններից (Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես):

  • Բովանդակություն՝ ցուցադրման համար. Գրատախտակին նկարված սիրտ՝ գնահատման առաջին վարժության համար, գրատախտակին գրված «Նրա շնորհիվ…» արտահայտությունը՝ գնահատման երկրորդ վարժության համար

  • Տեսանյութ. «Նրա շնորհիվ. Զատիկ Տեսանյութ» (2:36)

  • Առցանց ուսուցման առաջարկ. Գնահատման առաջին վարժության համար ուսանողնրից յուրաքանչյուրին առաջարկեք նկարել իր սիրտը և նշել, թե ինչու են սիրում Փրկիչին: Այնուհետև առաջարկեք մի քանի ուսանողների իրենց թերթիկները պահել տեսախցիկի առաջ, որպեսզի բոլորը տեսնեն դրանք: Գնահատման երրորդ վարժության համար ուսանողներին առաջարկեք դասից առաջ գրառումներ կատարել իրենց սոցիալական ցանցերում: Դասի ժամանակ հորդորեք նրանց կիսվել իրենց գրածով և վկայություն տալ: