Հովհաննես 21․1-17
«Արածեցրու իմ ոչխարներին»
Հարություն առած Տերը հայտնվեց Իր աշակերտներին, երբ նրանք ձկնորսության էին գնացել Տիբերեայի (Գալիլեայի) ծով: Ափին Հիսուսը ճաշեց Իր աշակերտների հետ և առաջարկեց Պետրոսին ցույց տալ իր սերը Իր հանդեպ՝ արածեցնելով Իր ոչխարներին: Այս դասը կարող է օգնել ձեզ ցույց տալ ձեր սերը Փրկիչի հանդեպ՝ Նրա օրինակով ուրիշներին ծառայելով:
Հնարավոր ուսումնական վարժություններ
«Սիրո՞ւմ ես ինձ աւելի, քան դրանք» ( Հովհաննես 21.15)
Թղթի վրա կամ ձեր օրագրում նշեք մի քանի գործողություններ, որոնք կատարել եք նախորդ օրը՝ արթնանալուց մինչև քնելը:
Այնուհետև ջնջեք այն գործողությունները, որոնք կենտրոնացած էին միայն ձեզ վրա կամ ձեր կարիքների վրա: Շրջանակի մեջ վերցրեք այն գործողությունները, որոնք կենտրոնացած էին ուրիշներին օգնելու վրա: Մի պահ խորհեք, թե ինչպես եք ծախսում ձեր ժամանակը և ինչ փոփոխություններ կարող եք կատարել, որպեսզի ավելի շատ ժամանակ ունենաք ուրիշներին օգնելու համար: Հովհաննես 21 գլուխն ուսումնասիրելիս մտածեք, թե ինչպես կարող եք ծառայել ուրիշներին Փրկիչի օրինակով:
Հովհաննես 21 գլուխը ներկայացնում է մի պատմություն այն մասին, որՊետրոսն ու վեց այլ աշակերտներ Հիսուս Քրիստոսի Հարությունից հետո ձկնորսության էին գնացել Տիբերեայի (Գալիլեայի) ծով: Կարդացեք Հովհաննես 21.1-13-ը և փնտրեք, թե Փրկիչն ինչպես ծառայեց Իր աշակերտներին:
-
Հիսուսն ի՞նչ արեց՝ աշակերտների հանդեպ Իր սերը և հոգատարությունը ցույց տալու համար:
Կարդացեք Հովհաննես 21.15-17-ը՝ փնտրելով, թե Տերն ինչ հարցրեց Պետրոսին:
-
Երբ Հիսուսը հարցրեց Պետրոսին. «Սիրո՞ւմ ես ինձ դորանցից ավելի», ձեր կարծիքով, ինչ էր նշանակում դորանցից բառը:
-
Ի՞նչ ճշմարտություններ կարող ենք սովորել Փրկիչի՝ Հովհաննես 21.15-17 հատվածներում ներկայացված խնդրանքներից:
-
Ձեր կարծիքով, Տերն ինչ նկատի ուներ, երբ խնդրեց Պետրոսին արածեցնել Իր գառներինու ոչխարներին:
Կարդացեք Հովհաննես 21.15-17-ը և փոխարինեք Պետրոսի անունը ձեր անունով:
-
Եթե Հիսուսը ձեզ այդ նույն հարցերը տար, ի՞նչ եք կարծում, «դորանցից» ասելով, Նա ի՞նչը նկատի կունենար ձեր կյանքից:
-
Ի՞նչ պատճառներ ունեք Հիսուս Քրիստոսին ամեն ինչից շատ սիրելու համար:
Արածեցնենք Տիրոջ ոչխարներին
-
Որո՞նք Տիրոջ ոչխարներին արածեցնելու և ուրիշներին ծառայելու տարբեր եղանակները:
Ուսումնասիրելիս մտածեք, թե Փրկիչն ո՞ւմ է ցանկանում, որ դուք ծառայեք: Դիտեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ուլիսես Սոարեսի «Արածեցրեք իմ ոչխարներին» տեսանյութը 1:55-2:26-ը (ChurchofJesusChrist.org կայքում) կամ կարդացեք նրա հետևյալ հայտարարությունը:
Հիսուսը համբերություն և սեր ցուցադրեց բոլոր նրանց հանդեպ, ովքեր Նրան խնդրեցին իրենց ազատել ֆիզիկական, հուզական և հոգևոր հիվանդություններից, և նրանց հանդեպ, ովքեր հուսահատված էին և ընկճված:
Փրկիչի օրինակին հետևելու համար մեզանից յուրաքանչյուրը պետք է նայի իր շուրջը և օգնի նմանատիպ հանգամանքներում գտնվող ոչխարներին, օգնի նրանց բարձրանալ և քաջալերի նրանց շարունակել դեպի հավերժական կյանք տանող իրենց ճանապարհը:
Այսօր այս կարիքը նույնքան մեծ է և նույնիսկ ավելի մեծ, քան այն ժամանակ, երբ Փրկիչն էր քայլում երկրի վրա:
(Ուլիսես Սոարեսի «Արածեցրեք իմ ոչխարներին», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2005, 98)
Հիշեք, թե երբ է որևէ մեկն օգնել և ծառայել ձեզ Փրկիչի օրինակով, կամ երբ եք դուք փորձել ծառայել այնպես, ինչպես Նա էր ծառայում:
-
Այս փորձառությունն ինչպե՞ս ազդեց ձեզ վրա:
Հարություն արած Տերը լրացուցիչ հրահանգներ է տվել Իր Առաքյալներին: Կարդացեք Մատթեոս 28.19-20 և Մարկոս 16.15 հատվածները՝ փնտրելով, թե Փրկիչն ուրիշ ինչ կերպ խնդրեց նրանց ծառայել ուրիշներին:
-
Ձեր կարծիքով, ավետարանով կիսվելն ինչո՞ւ է Փրկիչի ոչխարներին արածեցնելու կարևոր միջոց հանդիսանում:
-
Ինչպե՞ս եք ուրիշների հետ կիսվում ավետարանով:
Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆի հետևյալ խոսքերը․
Ես չեմ խնդրում, որ դուք բարձրախոսով կանգնեք փողոցի անկյունում և Մորմոնի Գրքից հատվածներ գոռաք: Ինչ ես խնդրում եմ, այն է, որ դուք միշտ փնտրեք ձեր հավատքով մարդկանց հետ բնական և սովորական եղանակներով կիսվելու հնարավորությունները՝ ինչպես անձամբ, այնպես էլ առցանց: …
Դա անելու համար կան բազմաթիվ սովորական և բնական եղանակներ՝ ամենօրյա բարի գործերից մինչև YouTube, Facebook, Instagram կամ Twitter հավելվածներում ձեր հանդիպած մարդկանց հետ անձնական վկայությունների, պարզ զրույցների միջոցով: …
Ձեզ համար սովորական և բնական եղանակներով մարդկանց հետ կիսվեք, թե Հիսուս Քրիստոսն ու Նրա Եկեղեցին ինչու են կարևոր ձեզ համար։
(Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Միսիոներական աշխատանք. կիսելով այն, ինչ կա ձեր սրտում», Ensign կամ Լիահոնա, մայիս 2019, 17):
-
Որո՞նք են ավետարանով կիսվելու բնական միջոցները:
Փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը, երբ մտածում եք, թե Փրկիչի ոչխարներից որին կարող եք ծառայել: Կարող եք մտածել հարևանների, ընկերների, համադասարանցիների, գործընկերների կամ ընտանիքի անդամների մասին: Կարող եք նաև մտածել այն մարդկանց մասին, ում կարող եք հանդիպել, երբ նրանք միայնակ նստած են կամ աջակցության կարիք ունեն:
-
Երկնային Հոր զավակներից ո՞վ ձեր կարիքն ունի այս պահին:
-
Փրկիչն ինչպե՞ս կարող է ձեզ օգտագործել՝ նրա կարիքը հոգալու համար:
-
Ուրիշներին ծառայելու ձեր որոշումն ինչպե՞ս է ցուցադրում ձեր սերը Երկնային Հոր ու Հիսուս Քրիստոսի հանդեպ:
-
Նրանց ոչխարներին արածեցնելն ինչպե՞ս է օգնում ձեզ ավելի նմանվել Նրանց:
Բացատրական և պատմական տեղեկություններ
Ինչպե՞ս կարող ենք իսկապես ցույց տալ Փրկիչին, որ սիրում ենք Նրան
Մորմոնի Գրքի մարգարե Բենիամին թագավորը ուսուցանել է, որ երբ մենք ծառայում ենք իրար, մենք իսկապես ծառայում ենք Աստծուն (տես Մոսիա 2.17): Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը (1927–2018) հայտարարել է.
Իրականում դուք երբեք չեք կարող իսկապես սիրել Տիրոջը, մինչև չծառայեք Նրան՝ ուրիշներին ծառայելու միջոցով:
(Թոմաս Ս․ Մոնսոն, «Մեծ ակնկալիքներ» [Բրիգամ Յանգի Համալսարանի հավաք, հունվարի 11, 2009], 6, speeches.byu.edu)
Հովհաննես 21․15–17 : Ո՞րն է Փրկիչի՝ Իր ոչխարներին արածեցնելու կրկնվող հրահանգի կարևորությունը
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը կիսվել է այս գաղափարներով Հովհաննես 21 հատվածի հին հունական տեքստից:
[ Հովհաննես 21.15-ում ], feed բառը գալիս է հունական bosko, բառից, որը նշանակում է «սնուցել կամ արածեցնել»: lamb բառը գալիս է փոքրացուցիչ arnion, բառից, որը նշանակում է «փոքրիկ գառ»:
[ Հովհաննես 21.16-ում ], feed բառը գալիս է մեկ ուրիշ եզրույթից՝ poimaino, որը նշանակում է «հովվել, հոգ տանել կամ խնամել»: sheep բառը գալիս է probaton, եզրույթից, որը նշանակում է «հասուն ոչխար»:
[ Հովհաննես 21.17-ում ], feed բառը կրկին գալիս է հունարեն bosko, բառից, որը վերաբերում է սնուցմանը: sheep բառը կրկին թարգմանվել է հունական probaton եզրույթից, որը նշանակում է չափահաս ոչխար:
Այդ երեք հատվածները, որոնք այնքան նման են թվում անգլերենում, իրականում պարունակում են երեք տարբեր ուղերձներ հունարենով.
Փոքրիկ գառները պետք է սնուցվեն, որպեսզի աճեն,
Ոչխարների մասին պետք է հոգ տանել,
Ոչխարներին պետք է կերակրել:
(Ռասսել Մ․ Նելսոն, «Հովիվները, գառները և տնային ուսուցիչները», Ensign, օգոստոս 1994, 16)
Ինչպե՞ս կարող եմ արածեցնել Նրա ոչխարներին
Կան անթիվ եղանակներ, որոնցով կարելի է աջակցել և սիրով ծառայել ուրիշներին: Օրինակ՝ Քույր Միշել Դ. Քրեյգը՝ Երիտասարդ կանանց գերագույն նախագահության առաջին խորհրդականը, աղոթել է, որպեսզի իմանա, թե ուրիշ ինչ կարող է անել՝ Աստծո զավակներին օգնելու համար: Ավելի վաղ նա հուշում էր ստացել՝ չտարվել հեռախոսով հերթում կանգնելիս: Դիտեք «Աղոթեք աչքերի համար, որպեսզի տեսնեք այնպես, ինչպես Նա է տեսնում» տեսանյութը hurchofJesusChrist.org կայքում կամ կարդացեք հետևյալ պատմությունը:
Հաջորդ առավոտյան ես կանգնած էի խանութի երկար հերթում։ Ես հանեցի հեռախոսս և անմիջապես հիշեցի իմ ստացած տպավորությունը։ Հեռախոսս տեղը դրեցի և նայեցի շուրջս։ Նկատեցի մի տարեց տղամարդու, որը կանգնած էր հերթի վերջում։ Նրա զամբյուղը գրեթե դատարկ էր․ այնտեղ ընդամենը մի քանի տուփ կատվի կեր էր դրված։ Մի փոքր անհարմար զգալով՝ ես ասացի իսկապես խելացի մի բան․ «Ես տեսնում եմ, որ դուք կատու ունեք»։ Նա ասաց, որ փոթորիկ էր սպասվում, և ինքը չէր ուզում մնալ առանց կատվի կերի։ Մենք մի փոքր զրուցեցինք, ապա նա շրջվեց իմ կողմը և ասաց․ «Գիտեք, ես ոչ ոքի չեմ ասել այդ մասին, բայց այսօր իմ ծնունդն է»։ Դա շատ հուզիչ պահ էր։ Ես շնորհավորեցի նրա ծնունդը և երախտագիտության աղոթք ասացի մտովի, որ չէի տարվել իմ հեռախոսով և բաց թողել մեկ այլ մարդու իսկապես տեսնելու և նրա հետ շփվելու հնարավորությունը, որի կարիքը նա ուներ։
(Միշել Դ․ Քրեյգ, «Աչքեր՝ որ տեսնենք», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2020, 16)