Մատթեոս 28, Ղուկաս 24, Հովհաննես 20
Հարություն առած Փրկիչի վկաները
Իր Հարությունից հետո Հիսուս Քրիստոսը հայտնվել է բազմաթիվ մարդկանց առջև: Այս դասը կարող է ձեզ օգնել վկայել՝ հիմնվելով այդ վկաներից մի քանիսի փորձառությունների վրա, որ Փրկիչը կենդանի է:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Հավատացեք առանց տեսնելու
Նայեք հետևյալ նկարին, որը պատկերում է, թե հարություն առած Փրկիչն ինչպես է գերեզմանից դուրս գալիս: Գրեք ձեր օրագրում այն, ինչով կարող եք կիսվել որևէ մեկի հետ, ով կասկածում է, որ այս կարևորագույն իրադարձությունը տեղի է ունեցել: Փրկիչի Հարության մասին ո՞ր սուրբ գրություններով կարող եք կիսվել նրանց հետ:
-
Ձեր կարծիքով, Տիրոջ համար ինչո՞ւ է կարևոր, որ մենք բոլորս ձեռք բերենք մեր սեփական վկայությունն այն մասին, որ Նա կենդանի է:
Խորհեք Հիսուս Քրիստոսի կենդանության մասին ձեր վկայության շուրջ և մտածեք, թե դուք ինչպես կօրհնվեք՝ այդ վկայությունն ամրապնդելով: Ուսումնասիրելով այն մարդկանց խոսքերը, ովքեր գիտեն, որ Փրկիչը կենդանի է, կարող է ամրապնդել մեր հավատքը, որ նա կենդանի է, նույնիսկ, եթե ուրիշները կասկածում են: Այսօրվա դասի ընթացքում ուշադիր եղեք Սուրբ հոգու հուշումների նկատմամբ, որոնք հաստատում են այս հատվածների ճշմարտությունը ձեր սրտում և մտքում:
Նոր Կտակարանի վկաներ
Ուսումնասիրեք հարություն առած Փրկիչի մասին պատմող մարդկանց նվիրված Նոր Կտակարանի հետևյալ պատմություններից առնվազն մեկը: Այնուհետև գրանցեք ձեր պատասխանները հետևյալ երկու հարցերին, ինչպես նաև այլ մտքերին և տպավորություններին, որոնք կարող են ձեզ այցելել:
-
Հավատարիմ կանայք. Մատթեոս 28.1-10 :
-
Երկու առաքյալները Էմմաուսի ճանապարհին. Ղուկաս 24.13–35
-
Մարիամ Մագթաղենացի. Հովհաննես 20.11–18
-
Թովմաս. Հովհաննես 20.24–29 ։
-
Ի՞նչ եք սովորել, որ ամրապնդել է ձեր հավատքը, որ Հիսուս Քրիստոսը կենդանի է:
-
Ի՞նչ եք սովորել Փրկիչի մասին այս մարդու կամ այս մարդկանց հետ Իր հարաբերություններից:
Սուրբ գրությունների այլ վկաներ
Դուք կարող եք ավելի շատ ամրապնդել Փրկիչի մասին ձեր վկայությունը՝ ուսումնասիրելով լրացուցիչ վկաներին այլ սուրբ գրություններից: Ուսումնասիրեք հետևյալ հատվածներից առնվազն մեկը: Այնուհետև գրանցեք ձեր պատասխանները հետևյալ երկու հարցերին, ինչպես նաև այլ մտքերին և տպավորություններին, որոնք կարող են ձեզ այցելել:
-
Հին Ամերիկայի ժողովուրդները Փրկիչի Հարությունից անմիջապես հետո. 3 Նեփի 11.8–17
-
Ջոզեֆ Սմիթ և Սիդնի Ռիգդոն. Վարդապետություն և Ուխտեր 76.19–24
-
Ձեր կարդացածն ինչպե՞ս կարող է ամրապնդել ձեր հավատքը, որ Հիսուս Քրիստոսը կենդանի է:
-
Ի՞նչ լրացուցիչ գաղափարներ եք ձեռք բերել Հիսուս Քրիստոսի մասին:
Ժամանակակից վկաներ
Հիսուս Քրիստոսի կենդանության մասին ձեր վկայությունը ամրապնդելու ևս մեկ լավ միջոց է ժամանակակից «ողջ աշխարհում Քրիստոսի անվան հատուկ վկաների» ուսումնասիրությունը ( Վարդապետություն և Ուխտեր 107.23), մեր օրերի կարգված առաքյալները
Կարող եք նաև դիտել «Ինձ մոտ եկեք» (16:18-ից մինչև 16:47-ը) և «Միակ ճշմարիտ Աստված և Հիսուս Քրիստոս, որին Նա ուղարկեց» (2:26) տեսանյութերը ChurchofJesusChrist.org կայքում: Կամ կարող եք կարդալ Նախագահ Այրինգի և Երեց Հոլլանդի՝ Հիսուս Քրիստոսի երկու ժամանակակից վկաների, հայտարարությունները:
Առաջին Նախագահությունից նախագահ Հենրի Բ. Այրինգը, ուսուցանել է.
Ես Տիրոջ Հարության վկան եմ, այնպես անկասկած կարծես ես եղել եմ այնտեղ, այն երեկո երկու աշակերտների հետ՝ Էմմաուսի ճանապարհի վրայի տանը: Ես նույնքան անկասկած գիտեմ, որ Նա ապրում է, ինչպես Ջոզեֆ Սմիթը, երբ Նա տեսավ Հորը և Որդուն պայծառ առավոտվա լույսի մեջ Պալմիրայի ծառերի պուրակում:
Սա Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցին է:
(Հենրի Բ. Այրինգ, «Ինձ մոտ եկեք», Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 25)
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, վկայել է.
Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսը ապրող Աստծո ապրող Որդին է: … Ես վկայում եմ, որ Նա բառացիորեն հարություն է առել գերեզմանից և հարության ընթացքը ավարտելու համար Իր Հոր մոտ համբարձվելուց հետո Նա նորից հայտնվեց Հին և Նոր աշխարհների հարյուրավոր աշակերտների առջև: Ես գիտեմ, որ Նա Իսրայելու Սուրբն է, Մեսիան է, ով մի օր նորից կգա վերջնական փառքով՝ երկրում որպես Տերերի Տեր և Թագավորների Թագավոր թագավորելու համար:
(Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Միակ ճշմարիտ Աստված և Հիսուս Քրիստոս, որին Նա ուղարկեց», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2007, 42)
-
Ձեր կարծիքով, Փրկիչն ինչո՞ւ է մեզ տրամադրել ժամանակակից վկաներ՝ բացի հին ժամանակների Իր վկաներից:
Ձեր վկայությունը
Կարդացեք Հովհաննես 20.29-ը՝ ուշադիր լինելով վկայություն ձեռք բերելու մասին այն ճշմարտությանը, որ Քրիստոսն ուսուցանել է Թովմասին:
-
Ի՞նչ է ձեզ սովորեցնում այս հատվածը Հիսուս Քրիստոսի մասին ձեր վկայության զարգացման վերաբերյալ:
Փրկիչի՝ այս հատվածում ներկայացված ուսմունքներից մենք կարող են սովորել հետևյալ ճշմարտությունը մենք օրհնված ենք, որ որոշել ենք հավատալ, որ Հիսուս Քրիստսը կենդանի է՝ նույնիսկ չտեսնելով Նրան:
Այսօր սովորած վկայություններին ավելացրեք Փրկիչի մասին ձեր անձնական վկայությունը: Դա անելու ձևերից մեկն է ձեր օրագրերում գրել հետևյալի նման հարցերին պատասխանները:
-
Հիսուս Քրիստոսի կենդանության ի՞նչ ապացույցներ եք տեսել ձեր և ուրիշների կյանքում:
-
Ե՞րբ եք զգացել, որ Սուրբ Հոգին վկայություն է բերում ձեզ Հիսուս Քրիստոսի իրական լինելու մասին:
-
Ի՞նչ խորհուրդ կտայիք նրան, ով դեռևս համոզված չէ, թե արդյոք հավատում է Փրկիչի կենդանությանը, թե ոչ:
Բացատրական և պատմական տեղեկություններ
Հիսուսի հարություն առած մարմնի վրա ինչո՞ւ դեռևս կային խաչելությունից մնացած վերքերը
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, ուսուցանել է.
Չնայած Հարության զորությունը հավանաբար լիովին վերականգնվել էր ճ և անկասկած մի օր լիովին կվերականգնվի և կփակի խաչելության վերքերը, այնուամենայնիվ Քրիստոսը որոշել է թողնել այդ վերքերը հատուկ նպատակով, այթ թվում մեր օրերում Իր հայտնության համար, որպեսզի ցույց տա այդ նշանները և հայտնի, որ այդ հարվածները նա ստացել է «[Իր] բարեկամների տանը» [ Զաքարիա 13.6 , Վարդապետություն և Ուխտեր 45.52 ]:
Նրա ձեռքերի, ոտքերի և կողքի վերքերը նշաններ են, որ մահկանացու կյանքում ցավոտ բաներ կարող են տեղի ունենալ նույնիսկ մաքուրների և կատարյալների հետ՝ նշաններ, որ նեղությունը ապացույց չէ, որ Աստված մեզ չի սիրում: Այն կարևոր և հուսադրող փաստ է, որ վիրավոր Քրիստոսն է գալիս մեզ փրկելու:
(Ջեֆրի Ռ. Հոլլանդ, Քրիստոսը և Նոր Ուխտը [1997], 258–59)
Հովհաննես 20.17 Փրկիչն ի՞նչ նկատի ուներ, երբ Մարիամ Մագթաղենացուն ասաց՝ «մի դիպչիր ինձ»
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Բրյուս Ռ. Մակքոնկիի (1915–85) հետևյալ հայտարարությունը բացատրում է․
«Աստվածաշնչի Հակոբ թագավորի թարգմանությունը վկայակոչում է «Մի դպչիր ինձ» Հիսուսի խոսքերը: Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունում ասվում է. «Մի բռնիր ինձ»: Հունարենից արված տարբեր թարգմանություններում օգտագործվում է «Մի կառչիր ինձանից» կամ «Մի բռնիր ինձ»: Ոմանք այս արտահայտությանը տալիս են «Այլևս մի կառչիր ինձանից» կամ «Այլևս մի բռնիր ինձ» իմաստը: Որոշներն էլ մեկնաբանում են. դադարել պահել կամ բռնել նրան, ենթադրելով, որ Մարիամն արդեն բռնվել էր նրանից: Հիմնավոր պատճառ կա ենթադրելու, որ Մարիամին փոխանցած Տիրոջ միտքը եղել է հետևյալը. «Դու չես կարող պահել ինձ այստեղ քանի որ ես պատրաստվում եմ համբարձվել իմ Հոր մոտ»:ս
(Բրյուս Ռ. Մակքոնկ, Մահկանացու Մեսիան. Բեթղեհեմից Գողգոթա [1981], 4:264)
Ի՞նչ տեսանյութեր կան, որ կարող են ինձ օգնել պատկերացնել հարություն առած Փրկիչի հայտնությունները
Կարող եք դիտել հետևյալ տեսանյութերը (որոնք մատչելի են ChurchofJesusChrist.org կայքում):«Հիսուսը հարություն է առել» (4:05)
«Քրիստոսը հայտնվում էմմաուս տանող ճանապարհին» (3:32)
«Երանի նորանց, որ չեն տեսել եւ հաւատում են» (2:29)