Ղուկաս 23.33-46, Հովհաննես 19.26-30
Փրկիչի կարեկցանքը խաչի վրա
Այն, ինչ Հիսուսն ասաց խաչի վրա, ցուցադրում է Նրա բնավորությունը և աստվածային հատկանիշները: Այս դասը ուսումնասիրելիս ձգտեք ավելի շատ նմանվել Հիսուս Քրիստոսին՝ սովորելով խաչի վրա Նրա վարքի օրինակից:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ուշադիր եղեք ուրիշների նկատմամբ
Խորհեք հետևյալ հարցերի շուրջ.Դուք հաճա՞խ եք կարեկցանք ցուցաբերում ուրիշների հանդեպ: Ինչո՞ւ այո, կամ ինչո՞ւ ոչ։
Ձեր օրագրում նշեք այն իրավիճակները, երբ ձեզ համար դժվար էր ուրիշների մտահոգությունների և բարեկեցության մասին հոգալը: Բացատրեք, թե ինչու:
1. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Ձեր կյանքն ինչպե՞ս կարող է բարելավվել, եթե դուք կարեկցանք ցուցաբերեք ուրիշների նկատմամբ, նույնիսկ, եթե դուք ինքներդ դժվար հանգամանքներում եք:
Այս դասի ժամանակ դուք հնարավորություն կունենաք ուսումնասիրել Փրկիչի օրինակին, թե Նա ինչպես էր մտածում ուրիշների մասին չնայած խաչի վրա Իր ցավոտ փորձությանը: Փրկիչի օրինակը ուսումնասիրելիս փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը՝ Փրկիչին նմանվելու գործում:
Խաչելությունից առաջ և խաչելության ժամանակ տեղի ունեցած փորձառությունները
Հիշեք Փրկիչի փորձառությունները խաչելությունից առաջ և խաչելության ժամանակ.
-
Գեթսեմանիում Նա տառապեց աշխարհի մեղքերի համար (տես Ղուկաս 22.39–44).
-
Նա մատնվեց Յուդայի կողմից և լքվեց Իր առաքյալների կողմից (տես Մարկոս 14.43–50):
-
Հրեա առաջնորդները հարցաքննեցին, ծեծեցին Նրան և թքեցին Նրա վրա (տես Մատթեոս 26.57–68):
-
Նրան հարցաքննեցին Պիղատոսը և Հերովդեսը և ծաղրեցին Հերովդեսն ու նրա զինվորները ( Ղուկաս 23.1–24):
-
Նրան դաժանաբար ծեծեցին և խարազանեցին հռոմեացի զինվորները (տես Մատթեոս 27.26–31):
-
Նա տարավ Իր խաչը Գողգոթա տանող ճանապարհի առնվազն մի մասը (տես Հովհաննես 19.16–17):
-
Նրա ձեռքերը և ոտքերը մեխեցին և Նրան խաչեցին երկու չարագործների միջև ( Ղուկաս 23.33 , տես նաև Հովհաննես 2.25):
-
Նրան հանեցին խաչին (տես Մատթեոս 27.45–50 , Մարկոս 15.25):
Մտածեք, թե այս իրադարձություններն ինչպե՞ս են ազդում ձեր զգացմունքների վրա, որ տածում եք Փրկիչի և ձեզ համար Նրա արածի հանդեպ:Կարդացեք հետևյալ հատվածները, որտեղ ներկայացված են Փրկիչի կողմից խաչի վրա արված հայտարարությունները: Ճշմարտություններ բացահայտեք այդ հայտարարություններից և նշեք դրանք ձեր օրագրում:
Ղուկաս 23․33-34 : Փրկիչն ասաց այս խոսքերը Իրեն խաչած զինվորների մասին (տես այս հատվածի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը Ղուկաս 23:34 , ծանոթագրություն գ):
Ղուկաս 23.39-43 Այս հատվածները ներկայացնում են, թե Փրկիչի հետ խաչված չարագործներն ինչ են ասել, և Փրկիչն ինչ է պատասխանել: (Նկատի ունեցեք, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ երբ Փրկիչն ասաց, որ այդ գողը Նրա հետ դրախտում կլինի, Նա ուսուցանեց նրան, որ «Ես կլինեմ քեզ հետ հոգիների աշխարհում և կուսուցանեմ քեզ կամ կպատասխանեմ քո հարցերին» [“Discourse, 11 June 1843–A, as Reported by Wilford Woodruff,” 44, josephsmithpapers.org]).
Հովհաննես 19․26-27 ։ Այս հատվածները նաև ներկայացնում են, թե Փրկիչն ինչ է ասել Իր մորը՝ Մարիամին, և Հովհաննես առաքյալին:
-
Ի՞նչ իմաստալի բան եք վերջերս սովորել Հիսուս Քրիստոսի մասին: Ինչո՞ւ:
-
Ինչո՞վ եք ցանկանում նմանվել Փրկիչին: Ինչո՞ւ:
Խաչի վրա Փրկիչը մտածում էր ոչ միայն հռոմեացի զինվորների, գողերի և Իր մոր մասին: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է, թե Փրկիչն ինչպես էր կենտրոնացել ուրիշների վրա՝ նույնիսկ Իր հոգևարքի պահին:
«Բոլոր բաներում Հիսուս Քրիստոսը մեր լավագույն օրինակն է, «որ իր առաջին դրուած ուրախութեան փոխանակ խաչը հանձն առավ» [ Եբրայեցիս 12․2 ]: Ի՜նչ հրաշալի բան: Որպեսզի տաներ երկրի վրա երբևէ կրած ամենատանջալի փորձառությունը, մեր Փրկիչը կենտրոնացավ ուրախության վրա:
Իսկ ո՞րն էր ուրախությունը, որը դրվել էր Նրա առաջ: Անշուշտ, այն ընդգրկում էր մեզ մաքրելու, բժշկելու և զորացնելու ուրախությունը, ուրախությունը` վճարելու բոլոր նրանց մեղքերի համար, ովքեր կապաշխարեն, ուրախությունը` իմ և քո տունդարձը հնարավոր դարձնելու համար, որպեսզի մաքուր և արժանի լինենք ապրելու մեր Երկնային Ծնողների ու ընտանիքների հետ:
(Ռասսել Մ. Նելսոն, «Ուրախություն և հոգևոր գոյատևում», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2016, 82)։
-
Ինչի՞ վրա էր Փրկիչը կենտրոնացել մեզ համար տառապելու պահին:
-
Նախագահ Նելսոնն ի՞նչ է մեզ ուսուցանում այն մասին, թե Փրկիչին ինչ ցանկություններ ունի մեզ համար։
Մի պահ մտածեք այն մասին, որ նույնիսկ խաչին գամված Փրկիչը կենտրոնացել էր ձեզ վրա և ձեզ Երկնային Հոր մոտ վերադարձնելու ուրախության վրա:
-
Ի՞նչ կարող է փոխվել ձեր կյանքում, եթե հասկանաք այս ճշմարտությունը: Այս գիտելիքն ինչո՞ւ կարող է այսպիսի նշանակություն ունենալ ձեզ համար:
-
Ե՞րբ եք օգնել որևէ մեկին ձեզ համար դժվար պահին, կամ ե՞րբ է որևէ մեկը դա արել ձեզ համար:
Եթե օգտակար կլինի օրինակ տեսնել, դիտեք «Սիրենք միմյանց, ինչպես Նա սիրեց մեզ» տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում 3:22-7:54-ը:Սիրենք միմյանց, ինչպես Նա սիրեց մեզ
Ոգեշնչում փնտրեք Սուրբ Հոգուց՝ խորհելով Փրկիչի և ձեր այսօրվա մտքերի շուրջ: Բացահայտեք, թե ինչպես կարող եք ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին՝ սեր և կարեկցանք ցուցաբերելով ուրիշների հանդեպ նույնիսկ այն պահին, երբ ինքներդ եք գտնվում դժվար կացության մեջ: Այնուհետև գրանցեք այս քայլերը ձեր օրագրում: Կրկնեք ձեր ցուցակը և աղոթքով ընտրեք Հիսուս Քրիստոսին ավելի նմանվելու ճանապարհներից մեկը: Բացահայտեք դա ձեր օրագրում: Աղոթեք և հնարավորություններ փնտրեք դա անելու:
Վերջացա՜վ. վերջացա՜վ:
Խաչի վրա մի քանի ժամ տառապելուց հետո Փրկիչը ասաց իր վերջին խոսքերը:
Կարդացեք Հովհաննես 19.28–30 և Ղուկաս 23.46 ; Նշեք Փրկիչի՝ Իր մահկանացու կյանքի վերջում արված հայտարարությունները:
-
Այս հայտարարություններն ինչպե՞ս կարող են մեզ օգնել հասկանալ Փրկիչի և Նրա առաքելությունը:
Ինչպես Փրկիչը, մենք կարող ենք կատարել այն, ինչ Հայրն է ցանկանում, որ մենք կատարենք մեր կյանքում: Հիշեք սա, երբ փորձեք անել այն, ինչ որոշել եք անել այսօր:
Բացատրական և պատմական տեղեկություններ
Հովհաննես 19.27 Ի՞նչ կարող ենք սովորել Փրկիչի «Ահա քո մայրը» հայտարարությունից
Մենք կարող ենք հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին, երբ փորձում ենք ճանաչել, սիրել և հոգ տանել մեր մայրերի համար: Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը Տասներկու Առաքյալների Քվորումից իր երախտագիտությունն է հայտնել արդար մայրերին և համեմատել է նրանց սերը Փրկիչի սիրո հետ:
Դիտեք տեսաֆիլմը «Compelling Witness», որը մատչելի է ChurchofJesusChrist.org, ժամանակի կոդեր 0:20-2:53-ը:
Ուրիշներին մեզ համար դժվար պահին օգնելն ինչպե՞ս է ձևավորում մեզ որպես անհատ
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է․
Բնավորությունը երևում է… մեր տառապանքների ժամանակ ուրիշների տառապանքները կիսելիս. սոված ժամանակ ուրիշներին կերակրելու կարողություն դրսևորելիս. և սեփական հոգևոր նեղությունների մեջ ուրիշների տվայտանքները նշմարելու և կարեկցանքի ձեռք մեկնելու ուժ գտնելիս: Այսպիսով, բնավորությունը բացահայտվում է ուրիշներին տեսնելով և հասնելով, այն ժամանակ, երբ բնական արձագանքը բնազդով պետք է լինի եսակենտրոն և դեպի ներս ուղղված: Եթե այդպիսի կարողությունը իսկապես բարոյական հատկանիշի բարձրագույն չափանիշն է, ապա աշխարհի Փրկիչն այդպիսի հետևողական և գթասիրտ բնավորության կատարյալ օրինակ է:
(Դեյվիդ Ա. Բերնար, «Քրիստոսի բնավորությունը» [Բրիգամ Յանգի համալսարան–Այդահո հոգևոր հավաք, հոկտեմբերի 25, 2003], byui.edu)
Ի՞նչ օրհնություններ կարող են գալ, եթե մենք ծառայենք ուրիշներին մեզ համար դժվար պահերին
Առաջին Նախագահությունից նախագահ ՀենրիԲ. Այրինգը ուսուցանել է.
Մենք պարտավոր ենք նկատել մյուսների նեղությունները և փորձենք օգնել: Դա հատկապես դժվար կլինի, երբ մենք ինքներս լուրջ փորձության մեջ լինենք։ Բայց մեկ ուրիշի բեռը թեկուզ մի փոքր թեթևացնելիս մենք կհայտնաբերենք, որ գոտեպնդվել ենք և խավարի մեջ նշմարում ենք լույսը։
(Հենրի Բ. Այրինգ, «Փորձված, ստուգված և հղկված», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2020, 98)