Սեմինարիա
Եփեսացիս 2


Եփեսացիս 2

Հիսուս Քրիստոս՝ գլխավոր անկյունաքարը

Global Visual Library Low-Fidelity Symbol Knockout

Եփեսոսում ապրող Սրբերը, որոնք դարձից առաջ հեթանոս էին, հավանաբար իրենց «օտար եւ պանդուխտ էին» զգում (Եփեսացիս 2.19), երբ երկրպագում էին հրեա քրիստոնյաների հետ միասին: Պողոսը հիշեցրեց Եփեսոսի Սրբերին, որ նրանք Հիսուս Քրիստոսի միջոցով միավորվել էին որպես «քաղաքացիներ և ... ընտանիքներ» (Եփեսացիս 2.19): Եկեղեցին, որին նրանք այժմ պատկանում էին, կառուցված էր Քրիստոսի և Նրա առաքյալների ու մարգարեների հիմքի վրա և զորություն ուներ օրհնելու նրանց՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի շուրջ միավորվելու համար: Այս դասը ձեզ կօգնի ճանաչել և փնտրել օրհնություններ, որոնք մատչելի են այն բանի շնորհիվ, որ Հիսուս Քրիստոսն այսօր ղեկավարում է Իր Եկեղեցին մարգարեների և առաքյալների միջոցով:

Շեշտեք մարգարեների դերը Հասկանալով մարգարեների դերը` ուսանողներն ավելի լավ կարձագանքեն իրենց հավատքին ուղղված դժվարություններին։ Փնտրեք ձևեր՝ մարգարեների կարևոր դերը շեշտելու և նրանց ոգեշնչված ղեկավարության մասին ձեր վկայությունով կիսվելու համար:

Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք խորհել հետևյալ հարցի շուրջ. «Ինչպիսի՞ն կլիներ իմ կյանքը առանց մարգարեների և առաքյալների, որոնց Հիսուս Քրիստոսը կանչել է ղեկավարելու Իր Եկեղեցին»:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Պատկանելության զգացում

  • Ինչո՞ւ են ոմանք կարծում, որ իրենք արժանի չեն լինել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամը:

  • Եթե որևէ մեկը կարծում է, որ արժանի չէ Եկեղեցու անդամը լինել, ի՞նչ խորհուրդ կտայիք նրան:

Կարող եք ուսանողներին առաջարկել բեմադրել նախորդ հարցի իրավիճակը:

Խորհեք, թե դուք ինչ եք զգում Տիրոջ Եկեղեցու հանդեպ: Ե՞րբ եք Եկեղեցուն պատկանելու հզոր զգացում ունեցել: Արդյոք կայի՞ն պահեր, երբ դուք զգացել եք, որ չեք համապատասխանում: Ձեր կարծիքով, ի՞նչ օրհնություններ է առաջարկում Քրիստոսի Եկեղեցու անդամակցությունը: Այս դասն ուսումնասիրելիս փնտրեք ճշմարտություններ այն մասին, թե Տերն ինչ է արել մեզ համար, որ մենք կարողանանք միավորվել՝ որպես Նրա Եկեղեցու անդամներ:

Քանդեք պատնեշները

Jerusalem model Temple closeup_161

Պողոսի ժամանակներում ոչ հրեա քրիստոնյաները (կամ նրանք, ովքեր նախկինում հեթանոս էին) հավանաբար զգում էին, որ նման չեն մնացած անդամներին և իրենց «օտար եւ պանդուխտ էին» զգում ( Եփեսացիս 2.19): Օրինակ՝ Երուսաղեմի տաճարում նրանց չէին թույլատրում «բաժանող պատից» այն կողմ անցնել ( Եփեսացիս 2.14) և գնալ տաճարի այն սրբազան մասերը, որտեղ հրեաները, այդ թվում հրեա քրիստոնյաները, կարող էին գնալ: Բացի այդ, Պետրոսի՝ Երկնային Հորից ստացած հայտնությունից առաջ հեթանոսներին չէին առաջարկում ավետարանի օրհնությունները (տես Գործք Առաքելոց 10):

Պողոսը գրել է Եփեսոսի Սրբերին, որոնք հավանաբար նոր էին դարձի եկել: Կարդացեք Եփեսացիս 2.12–14, 18-21 հատվածները՝ փնտրելով, թե Տերն ինչպես էր օրհնել Եփեսացիներին: Օգտակար կլինի իմանալ, որ այս հատվածները սկսվում են Սրբերին ուղղված Պողոսի հրավերով՝ հիշել դարձից առաջ իրենց կյանքը: Պողոսի կողմից նշված «Աստծո ընտանիքը» ( հատված 19) վերաբերում է Հիսուս Քրիստոսի Եկեղեցուն:

Եթե դուք ցանկանում եք տեսնել Եփեսացիս 2.10-22 հատվածների տեսապատկերումը, կարող եք դիտել «Դուք այլևս օտարներ չեք» տեսանյութը (2:27) ChurchofJesusChrist.org կայքում:

Jerusalem model Temple closeup_161
  • Տերն ինչպե՞ս էր օրհնել Եփեսացիներին:

Իր Քավության միջոցով Հիսուս Քրիստոսը վերացրեց բոլոր պատնեշները, որոնք բաժանում էին հրեաներին հեթանոսներից և հեթանոսներին Աստծուց: Հեթանոսները այլևս ստիպված չէին հրեա դառնալ, ապրել Մովսեսի օրենքով կամ թլպատվել՝ Եկեղեցուն միանալու համար: Հիսուս Քրիստոսի մոտ գալով և Նրա ավետարանն ընդունելով՝ նրանք միանում էին «Աստծո ընտանիքին» ( Եփեսացիս 2.19)՝ Աստծո դարձի եկած ժողովրդի մի մասին:

  • Փրկիչն ինչպե՞ս է քանդում պատնեշները մեր և ուրիշների միջև:

  • Ի՞նչ եք զգում այն մասին, որ բոլորը կարող են «մօտենալ Հօր մօտ» Քրիստոսի ( հատված 18) «արիւնովը» ( հատված 13):

  • Ինչպե՞ս կամփոփեիք հատվածներ 19-21 -ում նկարագրված օրհնությունները որևէ մեկին, ով կարծում է, որ չի կարող մտնել Տիրոջ եկեղեցի:

  • Ձեր կարծիքով, Պողոսն ինչո՞ւ Եկեղեցին համեմատեց ընտանիքի հետ:

Գլխավոր անկյունաքարը

Որևէ ուսանողի խնդրեք, որ հետևյալը նկարի գրատախտակին: Որպես այլընտանք, ուսանողները կարող են դասարանով կամ փոքր խմբով մի պատկեր կառուցել խորանարդներով, բաժակներով կամ գրքերով:

Պողոսի օրերում գլխավոր անկյունաքարը մեծ քար էր, որը դնում էին հիմքի անկյունում: Հիմքի անկյունաքարերից յուրաքանչյուրը պահում էր կառույցի ծանրության որոշակի մասը և ծառայում էր պատերը իրար միացնելու համար: Մնացած քարերի անկյունը և դիրքը որոշվում էր ըստ գլխավոր անկյունաքարի:

Photo of the cornerstone of a temple

Նկարեք, թե ինչ է ներկայացված Եփեսացիս 2.19-21 հատվածներում: Կարող եք պիտակավորել ձեր նկարը՝ օգտագործելով հատվածում ներկայացված եզրույթները:

Խնդրեք մեկ կամ մի քանի ուսանողների ցուցադրել իրենց նկարները կամ կառուցածը և բացատրել, թե դա ինչ է ներկայացնում:

  • Ի՞նչ ճշմարտություններ կարող ենք սովորել այն բանից, թե Հիսուս Քրիստոսն ինչպես է հիմնադրել Իր Եկեղեցին:

Ուսանողները կարող են տարբեր բառեր օգտագործել, սակայն նրանք հավանաբար կբացահայտեն նմանատիպ մի ճշմարտություն. Տիրոջ Եկեղեցին կառուցված է առաքյալների և մարգարեների հիմքի վրա, որտեղ Հիսուս Քրիստոսը գլխավոր անկյունաքարն է:

  • Ի՞նչ գիտեք Հիսուս Քրիստոսի մասին, որը Նրան նմանեցնում է գլխավոր անկյունաքարի:

  • Մենք ինչպե՞ս կարող ենք մեր կյանքը կառուցել Փրկչի և Նրա առաքյալների ու մարգարեների վրա:

  • Մեր կյանքը Հիսուս Քրիստոսի և Նրա առաքյալների ու մարգարեների հիմքի վրա կառուցելով, ինչպե՞ս կօգնենք մեզ գտնել մեր տեղը և նպատակը Եկեղեցում:

Ձեր հիմքը

Մտածեք, թե հետևյալ վարժություններից որն է առավելագույնս համապատասխանում ուսանողների կարիքներին: Ուսանողներին կարող է օգտակար լինել ընտրել մի քանի տարբերակներ՝ անհատապես աշխատելու համար կամ վարժությունները կարող են հանձնարարվել փոքր խմբերի:

Հետևյալ վարժությունները կատարելիս խորհեք այս հարցերի շուրջ:

  • Ի՞նչ եմ ես անում՝ իմ կյանքը մարգարեների և առաքյալների հիմքի վրա և Հիսուս Քրիստոսի՝ որպես գլխավոր անկյունաքարի վրա կառուցելու համար: Ի՞նչ օրհնություններ եք ստացել դրա արդյունքում:

  • Ըստ Տիրոջ ցանկության, ես ինչ ուղիներով կարող եմ ավելին կառուցել այդ հիմքի վրա:

Ա. Մի պահ խորհեք, թե ինչպիսին կլիներ ձեր կյանքը այսօրառանց Տիրոջ ժամանակակից մարգարեների և առաքյալների: Պատկերացրեք կյանքը առանց նրանց իշխանության, ոգեշնչված ուսմունքների և Քրիստոսանման օրինակների: Ձեր օրագրում գրեք, թե ինչպես կտարբերվեր կայնքը և թե ինչ կպակասեր:

Բ. Իր նամակում Պողոսը հիշատակում է լրացուցիչ օրհնություններ, որոնք գալիս են մարգարեների, առաքյալնրի և Եկեղեցու այլ ղեկավարների միջոցով: Կարդացեք Եփեսացիս 4.11-14 հատվածները և նշեք այդ օրհնությունները: Օգտակար կլինի իմանալ, որ ավետարանիչը հայրապետ է, իսկ վարդապետը ժողովի ղեկավար է, ինչպես ցցի կամ շրջանի նախագահը, եպիսկոպոսը կամ ճյուղի նախագահը: Գրեք մեկ կամ երկու դեպքեր, երբ դուք զգացել եք այդ օրհնությունները:

Գ. Ընտրեք մեկ կամ երկու թեմաներ Երիտասարդներին զորացնելու համար ձեռնարկում (գրքույկ, 2011): Գրեք, թե Տիրոջ առաքյալներից և մարգարեներից ստացված այս ուղղորդությունն ինչպես է ձեզ օգնել:

Դ. Մտածեք, թե մարգարեներն ու առաքյալներն ինչպես են ձեզ օգնել ճանաչել Փրկչին և ավելի նմանվել Նրան: Ձեր մտքերը գրանցեք ձեր օրագրում: Հետևյալ տեսանյութերը (ChurchofJesusChrist.org կայքում) կարող են օգնել ձեզ խորհել և գրել:

  • «Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը» (2:45)

Photo of the cornerstone of a temple

«Նա ապրում է. Վկայություններ Հիսուս Քրիստոսի մասին» (2:11)

Photo of the cornerstone of a temple

Բավարար ժամանակ հատկացնելուց հետո մի քանի ուսանողի առաջարկեք կիսվել այն օրհնություններով, որոնք ստացել են Տիրոջից՝ մարգարեների և առաքյալների միջոցով: Շեշտեք, թե որքան կարևոր և արժեքավոր է լսել ուսանողների մտքերը և փորձառությունները: Կարող եք ավելացնել ձեր սեփական մտքերը և վկայությունը:

Ի՞նչ եք սովորել

Այս դասն ավարտելիս մտածեք, թե դուք ինչ եք սովորել: Մտածեք, թե ձեր կյանքը մարգարեների և առաքյալներ հիմքի և Հիսուս Քրսիտոսի՝ որպես գլխավոր անկյունաքարի վրա կառուցելով, ինչպես եք միավորվում «Աստծո ընտանիքի» հետ ( Եփեսացիս 2.19): Մտածեք, թե դուք ինչպես եք կառուցելու ձեր կյանքը մարգարեների և առաքյալների հիմքի և Փրկչի՝ որպես գլխավոր անկյունաքարի վրա:

Ժամանակի առկայության դեպքում կարող եք ուսանողներին առաջարկեք կիսվել, թե նրանք ինչ են սովորել կամ ինչ են անելու՝ իրենց կյանքը Հիսուս Քրիստոսի և Նրա մարգարեների և առաքյալների վրա կառուցելու համար:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Եփեսացիս 2.14 Ո՞րն է Պողոսի կողմից նշված «տեղի բաժանող պատը»

Երուսաղեմի տաճարը ուներ մի քանի գավիթներ և միայն հատուկ մարդիկ կարող էին մտնել որոշ գավիթներ: Հեթանոսներին թույլատրվում էր բարձրանալ տաճարի լեռը և մտնել դրսի գավիթը, որը կոչվում էր Հեթանոսների գավիթ: Տաճարի ներքին գավիթները պատսպարված էին հեթանոսներից հատուկ մեկ մետր բարձրությամբ պատով: Եթե հեթանոսը անցներ այդ պատը, նրան կարող էին սպանել: Հնագետները հայտնաբերել են երկու մարմարե քար, որոնք կազմում էին այդ պատնեշը և որոնց վրա հունարենով և լատիներենով փորագրած է. «Ոչ մի օտար չի կարող անցնել սրբավայրը շրջապատող պատնեշները: Ով, որ բռնվի դա անելուց, մահվան կդատապարտվի» (Ռիխարդ Նայցել Հոլցապֆել, Էրիկ Դ. Հանթսման, Թոմաս Ա. Վեյմենտ, Հիսուս Քրիստոսը և Նոր Կտակարանի աշխարհը [2006], 160)

Պողոսի երրորդ միսիոներական ճամփորդությունից հետո Երուսաղեմում բնակվող որոշ հրեաներ մեղադրեցին նրան հեթանոսներին այդ պատից ներս թողնելու համար և ձերբակալեցին նրան (տես Թվոց 1.51 , Գործք Առաքելոց 21.27–29):

Եփեսացիս 2․20 Հիսուս Քրիստոսի Եկեղեցին ինչո՞ւ է հիմնված առաքյալների և մարգարեների վրա, որտեղ Հիսուս Քրիստոսը գլխավոր անկյունաքարն է

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը Տասներկու Առաքյալների Քվորումից հետևյալն է ասել Քրիստոսի Եկեղեցու հիմքի մասին.

Official Portrait of Elder Jeffrey R. Holland. Photographed January 2018.

Նոր Կտակարանի ժամանակներում, Մորմոնի Գրքի ժամանակներում և մեր օրերում այդ պաշտոնյաները կազմում են ճշմարիտ Եկեղեցու հիմնաքարերը, որոնք տեղադրված են գլխավոր անկյունաքարի շուրջը, և իրենց ուժը ստանում են նրանից, որն է՝ «մեր Քավիչ Հիսուս Քրիստոսի` Աստծո Որդու վեմը» [ Հելաման 5.12 ]: … Քրիստոսի նման հիմքը միշտ եղել է և միշտ կլինի պաշտպանություն այն օրերին «երբ դևն առաջ ուղարկի իր զորեղ քամիները, այո, իր նետերը պտտահողմում, այո, երբ նրա ողջ կարկուտը և զորեղ փոթորիկը հարվածի ձեզ»:

(Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ» Ensign կամ Լիահոնա, նոյեմբերի 2004, 7)

Օժանդակ ուսումնական վարժություն

Եփեսացիս 4.11-14 : Մարգարեներին և առաքյալներին հետևելու արդյունքում ստացվող օրհնությունները

Եթե ուսանողների համար օգտակար լինի ավելի խորը քննարկել Եփեսացիս 4.11-14 հատվածները, առաջարկեք նրանց կարդալ այդ հատվածները՝ փնտրելով, թե Տերն ինչու է տվել Եկեղեցու առաքյալներին, մարգարեներին և այլ ղեկավարներին: Այս հատվածներից մենք կարող են բացահայտել հետևյալ սկզբունքը. Տերը կանչել է առաքյալներին, մարգարեներին և Եկեղեցական այլ առաջնորդներին, որ օգնեն կատարելագործել Սրբերին և պաշտպանեն նրանց կեղծ վարդապետությունից:

Ցուցադրեք կամ նկարեք մի նավակ՝ շրջապատված մեծ ալիքներով: Քննարկեք, թե ինչ կարող պատահել նավակին փոթորկի ժամանակ, և դա ինչ առնչնություն ունի մեզ հետ: Նաև քննարկեք, թե Հիսուս Քրիստոսն ինչպես է մեզ օգնում դուրս գալ այդ անհանգիստ ջրերից Իր Եկեղեցու՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու միջոցով: