Սեմինարիա
Եփեսացիս


Եփեսացիս

Ակնարկ

Եփեսացիներին ուղղված իր նամակում Պողոսը դիմեց Եկեղեցու հեթանոս անդամներին (տես Եփեսացիս 2.11), որոնք թերևս վերջին դարձի եկածներն էին (տես Եփեսացիս 1.15): Նա ուսուցանեց փրկության տարբեր սկզբունքներ, այդ թվում` ինչպես է Փրկիչը միավորում մեզ, մարգարեների և առաքյալների կարևորության մասին, մեր հարաբերությունները Փրկչի օրինակով ձևավորելու և չար ուժերին դիմակայելու մասին:

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ուսուցիչներին հուշում են, թե նախօրոք ինչ պետք է պատրաստեն յուրաքանչյուր դասի համար.

Եփեսացիս 2-5

Դասի նպատակը. Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին սովորել, թե ինչպես գտնել սուրբ գրությունների ճշմարտությունները, որոնք կօգնեն նրանց իրենց կյանքում և ավելի կմոտեցնեն Փրկչին:

  • Ուսանողի նախապատրաստում. Առաջարկեք ուսանողներին մինչև հաջորդ դասը ուսումնասիրել սուրբ գրությունները՝ փնտրելով ճշմարտություններ, որոնք ուսուցանում են սուրբ գրությունները: Առաջարկեք նրանց մտածել տարբեր եղանակների մասին, որոնց միջոցով իրենք կարող են բացահայտել այդ ճշմարտությունները:

  • Առցանց ուսուցման առաջարկ. Երբ ուսանողները պատրաստեն իրենց պաստառը, առաջարկեք նրանց ընտրել պատկերասրահի ռեժիմը, որպեսզի նրանք կարողանան տեսնել իրենց բոլոր դասընկերներին: Խնդրեք բոլոր ուսանողներին ցուցադրել իրենց պաստառները, որ ամբողջ դասարանը կարողանա տեսնել դրանք: Խնդրեք ուսանողներից մեկին ընտրել այն պաստառը, որը հետաքրքիր է թվում իրեն, այնուհետև խնդրեք պաստառը պատրաստող ուսանողին բացատրել այն: Երբ ուսանողը բացատրում է իր պաստառը, մյուս ուսանողների համար օգտակար կլինի ընտրել բարձրախոսի ռեժիմը, որպեսզի կարողանան պարզ տեսնել պաստառը: Այնուհետև առաջարկեք ուսանողին, որը հենց նոր կիսվեց իր պաստառով, որ ընտրի մեկ այլ պաստառ, որը հետաքրքիր է թվում իրեն, և հաջորդիվ՝ ընտրված պաստառը պատրաստած ուսանողին խնդրեք բացատրել այն: Կրկնեք ըստ ցանկության։

Եփեսացիս 2

Դասի նպատակը. Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին ճանաչել և փնտրել օրհնություններ, որոնք հասանելի են, քանի որ այսօր Հիսուս Քրիստոսը ղեկավարում է Իր Եկեղեցին մարգարեների և առաքյալների միջոցով:       

  • Ուսանողի նախապատրաստում. Առաջարկեք ուսանողներին խորհել հետևյալի մասին. «Ինչպիսի՞ն կլիներ իմ կյանքը առանց մարգարեների և առաքյալների, որոնց Հիսուս Քրիստոսը կանչել է՝ ղեկավարելու Իր Եկեղեցին»:

  • Առցանց ուսուցման առաջարկ. Ուսանողները կարող են օգտագործել որևէ հավելված կամ ծրագիր, որն արդեն հասանելի է իրենց հեռախոսում կամ համակարգչում, որպեսզի ստեղծեն Եփեսացիս 2.19-21-ի թվային ներկայացում: Այնուհետև նրանք կարող են կիսվել իրենց էկրաններով՝ ցույց տալու և բացատրելու, թե ինչ են ստեղծել, ապա կիսվել, թե իրենց նկարագրություններն ինչ են օգնում հասկանալ Հիսուս Քրիստոսի և Նրա Եկեղեցու մասին:

Վարդապետության սերտում. Եփեսացիս 2.1920

Դասի նպատակը. Այս դասը նպատակ ունի հնարավորություն տալ ուսանողներին ավելի լավ սերտել Եփեսացիս 2-ի ուսմունքները՝ անգիր սովորելով հղումը և Եփեսացիս 2.19-20-ի սուրբ գրության հիմնական արտահայտությունը, բացատրելով վարդապետությունը և կիրառելով վարդապետությունն ու հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները իրական իրավիճակում:

  • Ուսանողի նախապատրաստում. Կարող եք ուսանողներին պատմել այս դասի գործնական կիրառման սցենարը և առաջարկել նրանց խորհել, թե ինչպես կարող են օգտագործել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները՝ իրենց ընկերոջն օգնելու համար:

  • Բովանդակություն ցուցադրման համար. գործնական կիրառման աղյուսակ կամ ուսանողներին տրամադրեք թուղթ՝ աղյուսակի հարցերով:

  • Առցանց ուսուցման առաջարկ. Եփեսացիս 2.19–20 հատվածները բացատրելու հարցում ուսանողներին օգնելու համար հետևեք դասի Ա և Բ քայլերին: Գ քայլում ուսանողների կողմից պատասխանները գրելու փոխարեն կարող եք դասարանը բաժանել փոքր խմբերի և յուրաքանչյուր խմբին հանձնարարել որոշակի հարց Գ քայլից։ Յուրաքանչյուր խմբին առաջարկեք քննարկել, թե ինչպես կարող են պատասխանել տրված հարցին և բեմադրել սցենարը՝ ամբողջ դասարանին ներկայացնելու համար: Հորդորեք խմբերին յուրաքանչյուր ուսանողի ներառել բեմադրության մեջ:

Եփեսացիս 5.21–33, 6.1–4

Դասի նպատակը. Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին հետևել Փրկչի օրինակին՝ իրենց հարաբերություններն ուրիշների հետ բարելավելու համար:

  • Ուսանողի նախապատրաստում. Առաջարկեք ուսանողներին մտածել իրենց ընտանիքի անդամների մասին և նկարագրել մի բան, որն իրենք սիրում են նրանցից յուրաքանչյուրի մեջ:

  • Բովանդակություն ցուցադրման համար. Փրկչի պատկերներ, որոնք ցույց են տալիս, որ Նա սիրով և հարգանքով է վերաբերվում իր ընտանիքի անդամներին:

  • Առցանց ուսուցման առաջարկ. Որպեսզի օգնեք ուսանողներին կատարել ուսանողի պատրաստման վարժությունը, կարող եք առաջարկել նրանց հրավիրել իրենց ընտանիքի անդամին մասնակցել առցանց ուսուցման զանգին կամ ցուցադրել իրենց ընտանիքի անդամի նկարը զանգի ընթացքում և կիսվել մի բանով, որն իրենք սիրում են ընտանիքի այդ անդամի մեջ:

Եփեսացիս 6.1024

Դասի նպատակը. Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին հասկանալ, թե ինչ է տվել Աստված՝ աշխարհի չարիքներից իրենց պաշտպանելու համար, գնահատել իրենց ներկայիս հոգևոր պատրաստվածությունը և ծրագիր կազմել՝ իրենց հոգևոր պաշտպանությունը բարելավելու համար:

  • Ուսանողի նախապատրաստում. Առաջարկեք ուսանողներին վերանայել և ավարտել «Աստծո սպառազինությունը կօգնի պաշտպանել ինձ չարից» վերնագրով վարժությունը Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկում և պատրաստվել կիսվել Աստծո սպառազինության մասին իրենց սովորածով (տես «Հոկտեմբերի 2–8. Եփեսացիս. «Սուրբերի կատարելութեանը համար», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023):

  • Առցանց ուսուցման առաջարկ. Կարող եք ուսանողներին նախապես ուղարկել թերթիկի պատճենը հաղորդագրությամբ կամ էլեկտրոնային նամակով: Եթե գիտեք, որ դասարանի աշակերտներից մեկը սիրում է նկարել, կարող եք խնդրել նրան նախօրոք նկարել սպառազինությունը: Այնուհետև նրա նկարածը դարձրեք թերթիկ դասարանի համար: Որպես այլընտրանք, կարող եք թերթիկը ցուցադրել էկրանին: Այնուհետև, երբ ուսանողները կարդան Եփեսացիս 6.14–18 հատվածները, առաջարկեք նրանց օգտագործել ծանոթագրման գործառույթը՝ սպառազինության տարբեր մասերը նշելու համար: