Սեմինարիա
Վարդապետության սերտում. Եփեսացիս 1.10


Վարդապետության սերտում. Եփեսացիս 1.10

Բոլոր բաների վերականգնումը

Painting of the first vision by Walter Rane. The Father and Son appear to Joseph Smith in the sacred grove.

Եփեսացիս 1 գլխի ձեր ուսումնասիրության ժամանակ դուք սովորեցիք Վերականգնման վարդապետության մասին: Այս դասը ձեզ հնարավորություն կտա ավելի լավ սերտել Եփեսացիս 1.10 հատվածի ուսմունքները՝ անգիր անելով հղումը և սուրբ գրության հիմնական արտահայտությունը, բացատրելով վարդապետությունը և կիրառելով հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները իրական իրավիճակներում:

Հիշեք վարդապետության սերտման նպատակը Նախագահ Մ. Ռասսել Բալլարդը Տասներկու Առաքյալների Քվորումից բացատրել է, որ վարդապետության սերտումը «կկենտրոնանա Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր ուսանողների հավատքի կառուցման և զորացման վրա, ինչպես նաև կամրապնդի ավետարանով ապրելու և այն իրենց կյանքում կիրառելու աճող ունակությունը: Կիրառելով սուրբ գրություններն ու մարգարեների խոսքերը, նրանք կսովորեն, թե ինչպես գործել Քրիստոսի հանդեպ հավատքով, որպեսզի ձեռք բերեն հոգևոր գիտելիքներ և հասկացողություն Նրա ավետարանի մասին: Եվ նրանք հնարավորություն կունենան սովորելու, թե ինչպես կիրառել Քրիստոսի վարդապետությունն ու ավետարանի սկզբունքները այն հարցերի և մարտահրավերների դեպքում, որ նրանք լսում ու տեսնում են ամեն օր՝ իրենց հասակակիցների շրջանում և սոցիալական ցանցերում» (Մ․ Ռասսել Բալլարդ, «ԵԿՀ-ի ուսուցիչների հնարավորությունները և պարտականությունները 21-րդ դարում» [երեկո Բարձրագույն Իշխանավորի հետ, փետ․26, 2016], broadcasts.ChurchofJesusChrist.org):

Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք պատրաստված գալ դասարան և կիսվել առնվազն երկու ճշմարտություններով, որոնք, իրենց կարծիքով, բոլորը պետք է իմանան և հասկանան Վերականգնման մասին:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վարդապետության սերտման այս պարբերությունը նախատեսված է անցկացնել «Եփեսացիս 1» դասից հետո, որը հանդիսանում է համատեքստային դաս վարդապետության սերտման Եփեսացիս 1.10 հատվածի ուսումնասիրման համար: Եթե վարդապետության սերտման այս դասն անհրաժեշտ է տեղափոխել մեկ այլ շաբաթ, համոզվեք, որ այդ շաբաթ կուսուցանվի նաև համապատասխան համատեքստային դասը:

Բացատրեք և մտապահեք

Պատկերացրեք, որ ձեր համադասարանցիներից մի քանիսը բացակա էին այն օրը, երբ սեմինարիայի ձեր դասարանը ուսումնասիրում էր Եփեսացիս 1 գլխում ներկայացված Վերականգնման վարդապետությունը: Ձեր ուսուցիչը խնդրում է ձեզ մի քանի րոպեում ամփոփել ամենակարևոր ուսմունքները, որոնք, ձեր կարծիքով, ուսանողները պետք է իմանան և հիշեն Վերականգնման վարդապետության և Եփեսացիս 1.10 հատվածում ներկայացված ուսմունքների մասին:

Պատասխանելու համար ուսանողները կարող են օգտագործել այն, ինչ նրանք արել են այս դասին պատրաստվելիս: Ուշադիր լսեք ուսանողների պատասխանները և գնահատեք նրանց ընկալումը: Անհրաժեշտության դեպքում կրկնեք սուրբ գրությունները և սկզբունքները նախորդ դասից:

  • Վերականգնման մասին ո՞ր կարևոր ճշմարտություններով կկիսվեիք: Ինչո՞ւ:

  • Ինչպե՞ս կբացատրեիք ձեր իսկ բառերով Եփեսացիս 1.10 հատվածի ուսմունքները:

  • Վերականգնման ըմբռնումն ինչպե՞ս կարող է ազդել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ որևէ մեկի զգացմունքների և հասկացողության վրա:

Ուսանողներին հնարավորություն տվեք մտապահել վարդապետության սերտման սուրբ գրությունների Եփեսացիս 1.10 հատվածի հղումը և դրա հիմնական արտահայտությունը: Հետևյալ օրինակը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է դա անել.

Ձեր օրագրում կամ թվային սարքում գրանցեք հիմնական արտահայտությունը և հղումը վարդապետութան սերտման Եփեսացիս 1.10 հատվածի համար՝ բաժանելով այն չորս մասի, ինչպես նշված է ստորև.

  • Ժամանակների լրութեան տնտեսութեան համար,

  • որ ամեն բան բովանդակուի Քրիստոսումը,

  • ինչ որ երկնքումն է՝ եւ ինչ որ երկրումը, նորանում

  • Եփեսացիս 1․10

Ծածկեք 2-4 տողերը և կրկնեք 1-ինը, մինչև որ մտապահեք այն: Անցեք 2-րդ տողին և կրկնեք գործընթացը: Արեք նույնը 3-4-րդ տողերի դեպքում: Երբ դուք վստահ լինեք, որ մտապահել եք բոլոր չորս տողերը, գրեք դրանք ձեր օրագրում առանց նայելու: Կրկնեք այս գործընթացը, մինչև որ կարողանաք անգիր գրել ամբողջ արտահայտությունը և հղումը:

Կարող եք հարմարեցնել նախորդ վարժությունը՝ ցուցադրելով չորս առանձին բաժինները և բաժիններից յուրաքանչյուրին կցելով ուսանողների տարբեր խմբեր: Այնուհետև մատնանշեք խմբերից մեկին և խնդրեք ուսանողներին բարձրաձայն կրկնել իրենց հատվածը: Արեք նույնը բոլոր խմբերի դեպքում: Մատնանշեք խմբերը մի քանի անգամ, որպեսզի ուսանողները մի քանի անգամ արտասանեն և լսեն հատվածները: Այնուհետև խնդրեք դասարանին միասին կրկնել ամբողջ արտահայտությունը և հղումը: Արեք դա այնքան, մինչև ուսանողները մտապահեն վարդապետության սերտման այս հատվածը և հիմնական արտահայտությունը:

Սովորեք կիրառել

Կարող եք կրկնել Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթի (2022) 5-12-րդ պարբերությունները: Ընտրեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու երեք սկզբունքներից մեկը և ստեղծեք պատկերակ կամ հասարակ տեսողական ներկայացում, որը ձեզ կհիշեցնի այդ սկզբունքի և դրա գաղափարի մասին: Օրինակ՝ «քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով» սկզբունքի համար կարող եք ստեղծել հետևյալ պատկերը.

Glasses with a set of binoculars and a telescope.

Հետևյալ գործնական կիրառման վարժությանը բավարար ժամանակ տրամադրելու համար կարող եք ուսանողներին երկուսից չորս րոպե տալ՝ հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքների հասարակ տեսողական ներկայացում ստեղծելու համար: Երբ ուսանողներն ավարտեն, առաջարկեք մի քանիսին ցուցադրել իրենց պատկերները և բացատրել, թե դրանք ինչպես են ներկայացնում իրենց ընտրած սկզբունքը:

Կարդացեք հետևյալ սցենարը, որպեսզի կարողանաք կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները և Եփեսացիս 1.10 հատվածում ուսուցանվող վարդապետությունը, որ «ժամանակների լրութեան տնտեսութեան համար, որ ամեն բան բովանդակուի Քրիստոսումը, ինչ որ երկնքումն է՝ եւ ինչ որ երկրումը, նորանում»: Այնուհետև օգտագործեք այս սցենարը կամ ստեղծեք ձեր սեփականը՝ հետևյալ հարցերին պատասխանելու համար:

Ձեր ընկերը մկրտվել է իր ընտանիքի հետ և այդ պահին վստահ էր, որ ինքը հետևում է Հիսուս Քրիստոսի օրինակին և միանում է Եկեղեցուն: Սակայն մկրտությունից հետո նրա ընկերներից շատերը նրան գայթակղում էին խախտել պատվիրանները: Նա սկսում է մտածել՝ արդյոք դա իսկապես Քրիստոսի Եկեղեցին է, և արդյոք արժե հավատարիմ մնալ ավետարանին:

Չնայած կան մի քանի ճշմարտություններ, որոնք կարող են օգնել ձեր ընկերոջը, մտածեք, թե Վերականգնման և ժամանակների լրության տնտեսության վարդապետություններն ինչպես կարող են ուժ տալ և ոգեշնչել նրան:

Փոխարենը խնդրեք ուսանողներին միանգամից պատասխանել բոլոր հետևյալ հարցերին, կարող եք նաև բազմազանություն մտցնել՝ այս փորձառությունը ուսանողների համար հիշարժան դարձնելով: Օրինակ՝ ուսանողները կարող են քննարկել հարցերը զույգերով կամ փոքր խմբերով: Նրանք նաև կարող են բեմադրել սցենարը՝ օգտագործելով հետևյալ հարցերի իրենց պատասխանները: Որպես այլընտրանք, զույգերը կամ փոքր խմբերը կարող են քննարկել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու միայն մեկ սկզբունք, այնուհետև ներկայացնել իրենց մտքերը դասարանին:

Գործեք հավատքով

  • Ի՞նչ քայլեր կարող եք քաջալերել ձեր ընկերոջը կատարել՝ հավատքով գործելու համար:

  • Հավատքով գործելն ինչպե՞ս կարող է օգնել ձեր ընկերոջը գտնել իր հարցերի և մտահոգությունների պատասխանները:

Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով

  • Ի՞նչ գիտեք Վերականգնման վերաբերյալ Փրկչի ուսմունքների մասին:

  • Պահելով հավերժության հեռանկարը, ինչպե՞ս կարող եք օգնել ձեզ և ձեր ընկերոջը այս իրավիճակում:

Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով

  • Եփեսացիս 1.10 հատվածում ներկայացված ճշմարտություններն ինչպես կարող են օգնել այս իրավիճակում:

  • Եթե դուք ունենայիք լրացուցիչ ժամանակ ձեր ընկերոջը պատասխանելուց առաջ, ի՞նչ կկրկնեիք կամ կուսումնասիրեիք: Ո՞ր նյութերը կառաջարկեիք ձեր ընկերոջը ինքնուրույն ուսումնասիրության համար: Ինչո՞ւ:

Երբ ուսանողները խորհեն և պատասխանեն վերոնշված հարցին, առաջարկեք նրանց կիսվել, թե որ սցենարն են նրանք օգտագործել, և քննարկեք նրանց պատասխանները:

Վարդապետության սերտման կրկնություն

Որպեսզի օգնեք ուսանողներին հաջորդ դասին կրկնել վարդապետության սերտման հատվածը և Եփեսացիս 1.10 հատվածի հիմնական արտահայտությունը, կարող եք օգտագործել նույն վարժությունը, որը ներկայացված էր դասի սկզբում: