Սեմինարիա
Գաղատացիս


Գաղատացիս

Ակնարկ

Գաղատիայի Սրբերին ուղղված իր նամակում Պողոսը խորը մտահոգություն է հայտնել այն մասին, որ շատերը հեռանում էին Տիրոջից և հետևում էին այն մարդկանց ուսմունքներին, որոնք ձգտում էին «փոխել ավետարանը» (Գաղատացիս 1․6–7)։ Նա շեշտել է Հիսուս Քրիստոսի խոսքերը լսելու կարևորությունը՝ տրված Իր առաքյալների միջոցով. «Հոգով քայլել՝ մարմնի ցանկությունները հաղթահարելու համար», նաև հունձքի օրենքի վերաբերյալ:

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տվյալները ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեն յուրաքանչյուր դասի համար:

Գաղատացիս 1

Դասի նպատակը. Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին սովորել, թե ինչպես կարելի է խուսափել խաբեությունից և շփոթմունքից՝ ականջ դնելով Հիսուս Քրիստոսի՝ հին և ժամանակակից մարգարեներին տված խոսքերին:

  • Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք դասից առաջ օրինակներ պատրաստել, թե սատանան ինչ գաղափարներ և ուսմունքներ է օգտագործում՝ նրանց խաբելու կամ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ ավետարանից հեռացնելու նպատակով:

  • Տեսանյութ. «» (9:16; դիտեք 3:14-4:42 և 4:43-9:11)

  • Առցանց ուսուցման առաջարկ. Կարող եք ստեղծել անանուն առցանց հարցում՝ առաջարկելով ուսանողներին կիսվել իրավիճակներով, երբ նրանք ենթարկվել են կամ կարող էին ենթարկվել այնպիսի մարդկանց կամ գաղափարների ազդեցությանը, որոնք կարող էին հեռացնել նրանց Հիսուս Քրիստոսի ավետարանի ճշմարտությունից: Դասի սկզբի համար նախատեսված սցենարների փոխարեն օգտագործեք հարցմանը տված ուսանողների պատասխանները:

Գաղատացիս 5

Դասի նպատակը. Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին և հնարավորություն տալ նրանց բացահայտել, թե ինչպես կարող են ավելի լիարժեք «հոգով գնալ» ( Գաղատացիս 5.16):

  • Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք ուսումնասիրել Մոսիա 3.19 հատվածը և բացահայտել ուսմունքները, որոնք կարող են օգնել Փրկչի օգնությամբ հաղթահարել մեր մեղսավոր էությունը կամ «բնական մարդուն»: Օգտակար կլինի ուսանողներին առաջարկել անգիր սովորել վարդապետության սերտման այս հատվածը:

  • Պատկեր. Ցուցադրեք մի պատկեր, որի վրա պարան ձգելու խաղ խաղացող մարդիկ են:

Գաղատացիս 6

Դասի նպատակը. Այս դասը կարող է օգնել ուսանողներին ճանաչել այն գործողությունները, որոնք նրանք պետք է կատարեն՝ իրենց հավերժական նպատակներին հասնելու համար:

  • Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք կարդալ Գաղատացիս 6.7–9 հատվածները և կիսվել, թե իրենց կարծիքով, այս հատվածների ուսմունքները ինչպես կարող են ազդել իրենց ամենօրյա որոշումների վրա:

  • Առցանց ուսուցման առաջարկ. Կարող եք հրավիրել Եկեղեցու տեղական ղեկավարին (օրինակ՝ եպիսկոպոսին, ճյուղի նախագահին, Սփոփող միության նախագահին կամ Երիտասարդ կանանց նախագահին) գալ և դասի սկզբում մի քանի րոպե խոսել Երեխաների և երիտասարդների ծրագրի, նպատակներ դնելու և դրանց հասնելու ձգտման կարևորության մասին: Խոսեք սեմինարիաների և կրոնի ինստիտուտների տեղական համակարգողի հետ այն մասին, թե ինչ թույլտվություններ են անհրաժեշտ:

Եփեսացիս 1

Դասի նպատակը. Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին ճանաչել այն օրհնությունները, որոնք հասանելի են, քանի որ վերջին օրերում Հիսուս Քրիստոսը վերականգնեց Իր ավետարանը երկրի վրա:

  • Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք գրել, թե Հիսուս Քրիստոսի ավետարանի վերականգնումն ինչպես է ազդել իրենց կյանքի վրա: Խնդրեք նրանց բերել իրենց գրածը դասարան:

  • Առցանց ուսուցման առաջարկ. Առաջարկեք ուսանողներին հերթով կիսվել այն նշանակալից գաղափարներով, որոնք նրանք ստացան Վերականգնման հռչակագիրն ուսումնասիրելիս: Դա կարելի է անել առանձին քննարկման սենյակներում կամ միասին՝ դասարանում:

Վարդապետության սերտում. Եփեսացիս 1․10

Դասի նպատակը. Այս դասն ուսանողներին հնարավորություն կտա ավելի լավ սերտել Եփեսացիս 1․10-ի ուսմունքները՝ անգիր սովորելով հղումը և սուրբ գրության հիմնական արտահայտությունը և կիրառելով հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները իրական իրավիճակում:

  • Ուսանողի նախապատրաստում. Առաջարկեք ուսանողներին պատրաստվել և դասարանում կիսվել առնվազն երկու ճշմարտություններով Վերականգնման վերաբերյալ, որոնք, իրենց կարծիքով, բոլորը պետք է իմանան և հասկանան:

  • Առցանց ուսուցման առաջարկ. Կարող եք առաջարկել ուսանողներին մտածել այլ սցենարների մասին, որոնք կարելի է հանգուցալուծել Եփեսացիս 1․10-ի ուսմունքների միջոցով: Այնուհետև ուսանողներին կարող եք առաջարկել կիսվել, թե իրենք ինչպես կարող են օգտագործել Եփեսացիս 1.10-ում ուսուցանվող վարդապետությունը և հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները՝ այդ սցենարների հանգուցալուծման համար: