Հովհաննես 1․1-51
Հիսուս Քրիստոսի տիտղոսներն ու դերերը
Իր պատմության առաջին գլխում Հովհաննես առաքյալը բացահայտել է Փրկիչի դերերից և տիտղոսներից շատերը: Այս դասը կօգնի ձեզ ավելի լավ ճանաչել Հիսուս Քրիստոսին՝ բացահայտելով Նրա տիտղոսներն ու դերերը և սովորելով դրանց մասին:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Տիտղոսներ և դերեր
60 վայրկյանում գրեք որքան հնարավոր է շատ տիտղոսներ կամ դերեր ձեզ համար (օրինակ՝ զարմիկ, ուսանող, քարտուղար՝ ձեր Երիտասարդ կանանց դասարանում և այլն):
Ձեր ցուցակից պատահականորեն ընտրեք մեկ տիտղոս կամ դեր և պատկերացրեք, որ դա միակ բանն է, որ ինչ-որ մեկը գիտի ձեր մասին:
-
Նա ի՞նչ կարևոր տեղեկություն բաց կթողներ, եթե դա լիներ միակ բանը, որ նա կիմանար ձեր մասին:
-
Ինչպե՞ս կփոխվեին ձեր հարաբերություները մի մարդու հետ, ով կհասկանար ձեր տարբեր տիտղոսներից և դերերից յուրաքանչյուրը:
Հիսուս Քրիստոսն ամեն ինչ գիտի ձեր մասին և սիրում է ձեզ: Քանի որ մեզանից յուրաքանչյուրը կարող է ստանալ հավերժական կյանքի պարգևը միայն գալով Նրա մոտ (տես Հովհաննես 17.3), Նա հրավիրում է ձեզ նույնպես իմանալ Իր մասին: Հիսուս Քրիստոսի սուրբ գրություններում նշված տիտղոսներից և դերերից յուրաքանչյուրը ուսուցանում է մի եզակի և կարևոր բան Նրա մասին: Հովհաննեսը սկսում է իր Ավետարանը՝ կիսվելով բազում կարևոր տիտղոսներով, որոնք կարող են օգնել մեզ ավելի լավ ճանաչել Փրկիչին:
Կարդացեք Հովհաննես 1.29-ը և փնտրեք մի տիտղոս, որն օգտագործվում է Փրկիչին այս հատվածում նկարագրելու համար:
Կարող եք ձեր օրագրում մի էջ բացել՝ կոչելով այն «Հիսուս Քրիստոսի տիտղոսներ և դերեր» և գրեք «Աստծո Գառ»: (Եթե անցյալ դասին դուք արդեն նվիրել եք ձեր օրագրի էջերը այս տարի Հիսուս Քրիստոսի մասին ձեր սովորածին, այդ ցուցակը կարող եք սկսել այդ էջերից մեկում):
-
Այս տիտղոսն ի՞նչ է ուսուցանում ձեզ Հիսուս Քրիստոսի մասին: Ի՞նչ է այն ուսուցանում ձեզ Երկնային Հոր մասին:
Փրկիչի տիտղոսներն ու դերերն ավելի լավ իմանալու համար կարող եք ուսումնասիրել սուրբ գրությունները և համաժողովների ելույթները, որոնք ավելի լավ կբացատրեն Նրա տիտղոսներն ու դերերը: Սուրբ գրքերի ուղեցույցը, Թեմատիկ ուղեցույցը, Աստվածաշնչի բառարանը, որոնման գործառույթները ChurchofJesusChrist.org կայքում և Gospel Library հավելվածը կարող են օգնել ձեզ ուսումնասրելիս:
Որոնեք «Հիսուս Քրիստոս՝ Աստծո Գառ» արտահայտությունը Սուրբ գրքերի ուղեցույցում կամ Թեմատիկ ուղեցույցում և կարդացեք սուրբ գրությունների այլ հատվածներ, որոնք ուսուցանում են Փրկիչի և Նրա առաքելության մասին՝ Հովհաննեսի կողմից օգտագործված այս սուրբ տիտղոսի միջոցով:
-
Ինչ գաղափարներ ձեռք բերեցիք Հիսուս Քրիստոսի մասին՝ որպես «Աստծո Գառ»:
Կարդացեք Հովհաննես 1.1-14, 41, 49-ը և շարունակեք ձեր օրագրում ավելացնել այս հատվածներում տրված Հիսուս Քրիստոսի տիտղոսներն ու դերերը: Գուցե ցանկանաք կարդալ նաև Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հովհաննես 1.1-14-ը (Աստվածաշնչի հավելվածում):
-
Փրկիչի՝ ձեր իմացած տիտղոսներից կամ դերերից որո՞նք չկան Հովհաննես 1 հատվածում:
-
Դրանցից որո՞նք են յուրահատուկ ձեզ համար: Ինչո՞ւ:
Սովորեք Հիսուս Քրիստոսի մասին
Բացատրելով որևէ հասկացություն ձեր խոսքերով՝ դուք կարող եք ավելի լավ հասկանալ այն և զգալ, թե ինչպես է Սուրբ Հոգին վկայում ձեր կողմից բացատրվող ճշմարտությունների մասին:
Ձեր օրագրում ստեղծված ցուցակից ընտրեք Հիսուս Քրիստոսի որևէ տիտղոս կամ դեր, որն առանձնանում է ձեզ համար կամ ընտրեք մեկը, որի մասին կուզենայիք ավելի շատ բան իմանալ: Պատկերացրեք, որ դուք ցանկանում եք որևէ մեկին ինչ-որ բան բացատրել Հիսուս Քրիստոսի մասին՝ օգտագործելով ձեր կողմից ընտրված տիտղոսը կամ դերը: Ձեր ուղերձը պետք է կազմի առնվազն հինգ նախադասությունից բաղկացած մեկ պարբերություն: Ներառեք սուրբ գրությունների առնվազն երկու հղում, որոնք օգտակար են եղել ձեր ուսումնասիրության համար: Կարող եք օգտվել Սուրբ գրքերի ուղեցույցից, Թեմատիկ ուղեցույցից և այլ նյութերից, ինչպես նաև հետևյալ հարցերից:
-
Այդ տիտղոսը կամ դերը ի՞նչ է ուսուցանում ձեզ Հիսուս Քրիստոսի մասին։
-
Ինչո՞ւ է ձեզ համար կարևոր ավելի լավ հասկանալ Փրկիչին այս դերում:
-
Ե՞րբ եք տեսել, որ այս տիտղոսով կամ դերով Փրկիչը գործի ձեր կամ մեկ ուրիշի կյանքում:
Բացատրական և պատմական տեղեկություն
Ի՞նչ է նշանակում, որ Հիսուս Քրիստոսը Բանն է:
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը բացատրել է․
Հոր ղեկավարությամբ Հիսուսը կրեց Արարիչի պարտականությունը: Նրա տիտղոսն էր՝ «Բանը»: … Նոր Կտակարանի հունարեն լեզվում, այդ Բանը Աստծո Խոսքն էր կամ «արտահայտություն»: Դա Տիրոջ ևս մեկ անունն էր: Այդ տերմինաբանությունը կարող է տարօրինակ թվալ, բայց այն տեղին է: Մենք օգտագործում ենք բառեր, որպեսզի մեր արտահայտությունները փոխանցենք ուրիշներին: Այսպիսով, Հիսուսը Բանն էր, կամ Իր Հոր արտահայտությունը աշխարհին:
(Ռասսել Մ. Նելսոն, «Հիսուս Քրիստոսը՝ մեր Տերը և ավելին», Ensign, նոյեմբեր 2000, 4)
Ինչո՞ւ է Հիսուս Քիստոսը կոչվել «Աստծո Գառ»:
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․
«Հին Կտակարանը շատ հղումներ ունի քավություն բառին, որը ենթադրում է կենդանիների զոհաբերություն։ Սակայն ամեն կենդանի չէ, որ համապատասխանում է դրան։ Հատուկ նկատառումները հետևյալն են․
հոտի անարատ առաջնածին կենդանու ընտրությունը [տես Ղևտացոց 5․18 , 27․26 ],
կենդանու զոհաբերությունը՝ նրա արյունը թափելով [տես Ղևտացոց 9․18 ],
կենդանու մահը առանց որևէ ոսկոր կոտրելու [տես Ելից 12․46 , Թվոց 9․12 ], և
կենդանին կարող է զոհաբերվել որպես փոխարինող՝ մեկ ուրիշ կենդանու համար [տես Ղևտացոց 16․10 ]։
Հիսուս Քրիստոսի Քավությունը լրացրեց Հին Կտակարանի այդ նախապայմանները։ Նա Աստծո առաջնածին ու անարատ Գառն էր։ Նրա զոհաբերությունը ուղեկցվում էր արյուն թափելով։ Նրա մարմնի ոչ մի ոսկոր չէր կոտրվել, մինչդեռ Տիրոջ հետ խաչված երկու տղամարդկանց ոտքերը կոտրել էին [տես Հովհաննես 19․31-33 ]։ Նրանը փոխարինող զոհաբերություն էր ուրիշների համար:
(Ռասսել Մ. Նելսոն, «Քավությունը », Ensign, նոյեմբեր 1996, 34-35)
Հովհաննես 1.14
: Եթե մենք բոլորս Աստծո զավակներն ենք, ապա ինչո՞ւ է Հիսուսը համարվում Հոր Միածինը
Չնայած մեր հոգիներից յուրաքանչյուրը բառացիորեն Աստծո որդին է կամ դուստրը, Հիսուս Քրիստոսը Աստծո միակ զավակն է, ով ծնվել է որպես մահկանացու: Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեյմս Ի. Թալմիջը (1862–1933) ուսուցանել է.
«Մարիամից ծնված այդ երեխան Էլոհիմի՝ Հավերժական Հոր միածինն էր: … Մանուկ Հիսուսը պիտի ժառանգեր ֆիզիկական, մտավոր և հոգևոր գծեր, հակումներ և ուժեր, որոնք բնորոշ էին Իր ծնողներին, որոնցից մեկը անմահ ու փառավորված Աստվածն էր, իսկ մյուսը՝ մարդկային էակ՝ կին:
(Ջեյմս Ի. Թալմիջ, Հիսուս Քրիստոսը [1916], 81)
Հովհաննես 1.18
: Արդյո՞ք այս հատվածի հայտարարությունը նշանակում է, որ անհնար է տեսնել Աստծուն:
Հովհաննես 1.18 հատվածի Ջոզեֆ Սմիթի թարգմանությունը (տես ծանոթագրություն գ) պարզաբանում է, որ երբ Երկնային Հայրը հայտնվում է Իր զավակներին, Նա վկայություն է բերում Իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի մասին: Դրա մի օրինակը կարող ենք գտնել Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.17 հատվածում: