Սեմինարիա
Հովհաննես 1.35-51


Հովհաննես 1.35-51

«Եկեք և տեսեք»

Christ walking on seashore beckoning to Peter and Andrew to become his apostles--fishers of men. Figures are crude; nice glow about Christ.

Հիսուսը հրավիրել է Իր առաջին աշակերտներին իրենց աչքերով տեսնել, թե ով է Ինքը և հետևել Իրեն: Ուսումնասիրելով Հովհաննեսի այս պատմությունները՝ դուք կկարողանաք հասկանալ, թե ինչպես կարող եք արձագանքել Փրկիչի՝ «գալու և [սեփական աչքերով] տեսնելու» հրավերին:

Ուսանողի պատրաստում. Հորդորեք ուսանողներին հիշել որևէ փորձառություն, որն օգնել է իրենց ավելի լավ հասկանալ, թե ով է Հիսուս Քրիստոսը: Ինչպե՞ս դա տեղի ունեցավ:

Հնարավոր ուսումնական վարժություններ

«Եկեք և տեսեք»

Հնարավորության դեպքում ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումի նկարը:

Պատկերացրեք, որ դուք և ձեր ընկերը քայլում եք դպրոցից տուն և դուք նշում եք, որ իմացել եք, որ շուտով առաքյալ է գալու՝ ձեր տարածաշրջանի հավաքին ելույթ ունենալու նպատակով:

  • Ինչո՞ւ եք նախընտրում հրավիրել ձեր ընկերոջը, որ գա՝ ձեր և ձեր ընտանիքի հետ տեսնի և լսի այդ առաքյալին, ժողովի ավարտից հետո այն նկարագրելու փոխարեն:

Հովհաննես առաքյալը գրել է այն մասին, թե Հովհաննես Մկրտիչն ինչպես իր հետևորդներից մի քանիսին ներկայացրեց Հիսուս Քրիստոսին: Ուսումնասիրեք Հովհաննես 1.35-51-ը ՝ փնտրելով, թե ինչ կարող է տեղի ունենալ, երբ մենք ձգտում ենք ճանաչել Հիսուս Քրիստոսին և հետևել Նրան (տես նաև Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը, Հովհաննես 1.42 [Հովհաննես 1.42, ծանոթագրություն ա]):

  • Այդ հատվածներում ո՞ր հրավերներն են օգնել Փրկիչի աշակերտներին հետևել Նրան:

  • Ի՞նչ եք սովորել այս հատվածներում նկարագրված Անդրեասի և Փիլիպպոսի փորձառություններից և գործողություններից:

Օգնեք ուսանողներին կիսվել այս պատմությունից սովորած սկզբունքներով: Օգտակար կլինի առաջարկել ուսանողներին կիսվել, թե ինչ են գտել իրենց դասընկերոջ հետ միասին կամ խնդրել մի քանի ուսանողների կիսվել դասարանի հետ: Նրանց կողմից բացահայտած սկզբունքների մի քանի օրինակներ.

Հիսուս Քրիստոսի մասին սովորելու և Նրան հետևելու հրավերն ընդունելով՝ մենք կստանանք Նրա մասին մեր անձնական վկայությունը:

Երբ վկայություն ենք ստանում Հիսուս Քրիստոսի մասին, մենք ցանկանում ենք օգնել ուրիշներին ստանալ իրենց սեփական վկայությունը:

Լրացուցիչ հարցեր տվեք, որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե ինչ են նրանք գտել: Այս դասի համար նախատեսված առաջարկների մնացած մասը կոչված է օգնել ուսանողներին իրենց վրա վերցնել Տիրոջ «եկեք և տեսեք» հրավերը, ընդունել այն և մտածել, թե ինչպես կարող են կիրառել այն՝ Հիսուս Քրիստոսի մասին իրենց վկայություններն ամրացնելու համար:

  • Այս պատմությունն ի՞նչ է ուսուցանում ձեզ Տիրոջ մասին:

Ի՞նչ կարող եք անել՝ Փրկիչի «եկեք և տեսեք» հրավերին արձագանքելու համար

30 վայրկյանում գրի առեք ձեր մտքին եկած առաջին գաղափարները, թե ներկայումս մարդն ինչպես կարող է արձագանքել Հիսուս Քրիստոսի «եկեք և տեսեք» հրավերին:

Խնդրեք ուսանողներին կատարել մի վարժություն, որպեսզի տարբեր ուղիներ գտնեն Փրկիչի «եկեք ու տեսեք» հրավերն ընդունելու համար: Օրինակ՝ մի քանի ուսանողների բաժանեք մարկերներ կամ կավիճներ և խնդրեք նրանց գրատախտակին գրել մի եղանակ, որով մենք կարող ենք արձագանքել Փրկիչի «եկեք և տեսեք» հրավերին: Ապա խնդրեք այդ ուսանողներին կավիճը կամ մարկերը փոխանցել մեկ այլ ուսանողի, որպեսզի նա գրի պատասխանը: Ցանկության դեպքում կարող եք կրկնել այս վարժությունը:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ուլիսես Սոարեսն առաջարկել է հետևյալ գաղափարները, թե մենք ինչպես կարող ենք արձագանքել Փրկիչի «եկեք և տեսեք» հրավերին: Դիտեք «Ես ինչպե՞ս կարող եմ հասկանալ» տեսաֆիլմը 6:24-7:04-ը կամ կարդացեք ստորև ներկայացված հայտարարությունը: Այս տեսաֆիլմը կարելի է գտնել ChurchofJesusChrist.org կայքում:

2:3

Ինչպե՞ս կարող եմ հասկանալ:

Elder Ulisses Soares, Quorum of the Twelve Apostles official portrait.

Երբ մենք ընդունում ենք Փրկիչի «գալ և տեսնել» հրավերը, մենք պետք է ապրենք Նրանով, խորանանք սուրբ գրությունների մեջ, ուրախանանք Նրանով, սովորենք Նրա վարդապետությունը և ձգտենք ապրել այն ձևով, որով Նա է ապրել: Միայն այդ ժամանակ մենք կճանաչենք Նրան՝ Հիսուս Քրիստոսին, ու կճանաչենք Նրա ձայնը, իմանալով, որ երբ գանք դեպի Նա և հավատանք Նրան, մենք երբեք չենք սովի կամ ծարավի: Մենք կկարողանանք ճշմարտությունը տարբերակել բոլոր ժամանակներում, ինչպես տեղի ունեցավ այն երկու աշակերտների հետ, ովքեր մնացին Հիսուսի հետ այդ օրը:

(Ուլիսես Սոարես, «Ինչպե՞ս ես կարող եմ հասկանալ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2019, 7):

  • Ի՞նչ սովորեցիք այս հայտարարությունից այն մասին, թե մենք ինչպես կարող ենք ընդունել Փրկիչի «եկեք և տեսեք» հրավերը:

Կարող եք հրավիրել մի քանի կամավորների կիսվել, թե ինչն է նրանց օգնել ավելի լավ ճանաչել Փրկիչին:

Ուսանողներին ժամանակ տվեք ընտրել հետևյալ վարժություններից մեկը և սկսել աշխատել իրենց ծրագրի վրա: Ցուցադրեք տարբերակները և տրամադրեք անհրաժեշտ նյութերը, որոնք ուսանողները կարող են տուն տանել՝ իրենց ծրագրի վրա աշխատելու համար:

Ընտրեք երեց Սոարեսի հայտարարությունում ներկայացված հետևյալ առաջարկներից մեկը, որը ձեզ կօգնի հետևել Փրկիչի «եկեք և տեսեք» հրավերին: Եթե դուք վերջերս արդեն կատարել եք այդ վարժություններից մեկը, ընտրենք այն, որը նոր է ձեզ համար:

  • Խորասուզվեք սուրբ գրքերի մեջ: Կազմեք սուրբ գրությունների ուսումնասիրության նոր և բարելավված ծրագիր: Ձեր ծրագիրը կարող է ներառել այսպիսի գործողություններ՝ որոշել, թե երբ և որքան ժամանակ է պետք սովորել, սկսել դասը աղոթքով, ժամանակ տրամադրել խորհելու և խաչաձև հղումներ անելու համար և այլն: Ի՞նչ եք սովորում Հիսուս Քրիստոսի մասին ձեր կանոնավոր ուսումնասիրություններից։

  • Ուրախացեք սուրբ գրություններով: Ուրախացեք սուրբ գրություններով՝ ձեր սովորածով կիսվելով ուրիշների հետ: Որոշեք, թե ինչպես կարող եք կիսվել, որքան հաճախ և ում հետ: Կիսվելիս շատ ուշադիր եղեք, թե ինչ եք զգում: Ի՞նչ եք նկատում:

  • Սովորեք Նրա վարդապետությունը: Խորացրեք Տիրոջ վարդապետության ձեր ընկալումը՝ ընտրելով մի վարդապետական թեմա, որի մասին կցանկանայիք ավելի շատ իմանալ: Գրեք վարդապետական թեման մաքուր թերթիկի վերևում կամ սկսեք նոր «Տետրեր» բաժին Gospel Library հավելվածում: Ապա սկսեք ուսումնասիրել՝ օգտվելով հետևյալ աղբյուրներից. Ավետարանական թեմաներ, Սուրբ գրքերի ուղեցույց կամ Թեմատիկ ուղեցույց : Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է այս ուսումնասիրությունն ազդում Հիսուս Քրիստոսի մասին ձեր վկայության վրա:

  • Ձգտեք ապրել այնպես, ինչպես Հիսուսն էր ապրում: Հետևեք ձեր առաջընթացին Անձնական զարգացում․ Երիտասարդների ուղեցույց գրքույկի օգնությամբ: Կենտրոնանալով չորս ոլորտների (հոգևոր, սոցիալական, ֆիզիկական և մտավոր) վրա՝ դուք կկարողանաք հավասարակշռել ձեր կյանքը և ավելի շատ մոտենալ Քրիստոսին: Եթե դուք դեռևս չեք դրել այս նպատակները, այժմ մտածեք դա անելու մասին:

  • Ստեղծել ձեր սեփականը: Արդյոք կա՞ մեկ այլ հուշում, որը կարող է ոգևորել ձեզ արձագանքել Փրկիչի «եկեք և տեսեք» հրավերին: Դուք կարող եք լուռ աղոթել և խնդրել Երկնային Հորը ձեզ ուղղություն տալ: Ապա գրեք, թե ինչպես կարող եք հետևել այդ հուշումներին:

  • Դուք ինչպե՞ս կընդունեք Փրկիչի «եկեք և տեսեք» հրավերը:

  • Ի՞նչ ծրագիր ունեք՝ այն ձեր կյանքում իրականացնելու համար:

Կարող եք վկայել, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կօգնեն ուսանողներին ճանաչել և վստահել Փրկիչին, եթե նրանք արձագանքեն Նրա «եկեք ու տեսեք» հրավերին:

Բացատրական և պատմական տեղեկություն

Հովհաննես 1.38

: Ինչպե՞ս է Փրկիչի «Ի՞նչ եք ուզում» հարցը կիրառվել ձեր կյանքում

Երկու աշակերտներին «եկեք և տեսեք» ասելուց առաջ Հիսուսը հարցրել է նրանց. «Ի՞նչ եք ուզում»: ( Հովհաննես 1․38)Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է, թե որքան կարևոր է խորհել, թե մենք ինչ ենք իսկապես ուզում կյանքում, երբ քննում ենք Իրեն հետևելու Փրկիչի հրավերը:

2:3

He Hath Filled the Hungry with Good Things

He Hath Filled the Hungry with Good Things

Official Portrait of Elder Jeffrey R. Holland. Photographed January 2018.

Դուք կհիշեք, որ երբ Անդրեասը և մեկ ուրիշ աշակերտ՝ հավանաբար Հովհաննեսը, առաջին անգամ լսեցին Քրիստոսին, նրանք այնքան էին հուզվել և հրապուրվել Հիսուսով, որ հետևեցին Նրան, երբ նա դուրս եկավ ամբոխից: Զգալով, որ Իրեն հետևում են, Քրիստոսը շրջվեց և հարցրեց երկու տղամարդկանց. «Ի՞նչ եք ուզում» [ Հովհաննես 1.38 ]: Այլ թարգմանությունները ներկայացնում են դա ուղղակի որպես «Ի՞նչ եք ուզում»: Նրանք հարցրին. «Որտե՞ղ ես կենում» կամ «Որտե՞ղ ես ապրում»: Քրիստոսն ուղղակի ասաց. «Եկէք եւ տեսէք» [ Հովհաննես 1.39 ]: Կարճ ժամանակ անց, հրավերի նույն ոգով Նա պաշտոնապես կանչեց Պետրոսին և մյուս նոր առաքյալներին: Նա ասաց նրանց. «Իմ ետևի՛ց եկէք» [ Մատթեոս 4.19 ]:

Թվում է, թե մեր մահկանացու ճամփորդության էությունը և կյանքի ամենանշանակալից հարցերի պատասխանները Փրկիչի երկրային ծառայության մեկնարկի տեսարաններում տարրալուծվում են երկու պարզ տարրերի։ Տարրերից մեկն այն հարցն է, որը տրվում է մեզ բոլորիս այս երկրի վրա. «Ի՞նչ եք փնտրում: Ի՞նչ էք ուզում»: Մյուսը Նրա արձագանքն է մեր պատասխանին, ինչ էլ որ լինի այդ պատասխանը Ով էլ մենք լինենք և ինչ էլ պատասխանենք, Նրա արձագանքը միշտ նույնն է. «Եկե՛ք»,- ասում է Նա քնքշորեն: «Եկե՛ք, հետևեք ինձ»:

(Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Նա քաղցածներին կերակրեց բարիքներով», Ensign, նոյեմբեր 1997, 65)

Հովհաննես 1.43-46

: Ինչպե՞ս կարող եմ անմիջականորեն հրավիրել ուրիշներին «գալ և տեսնել»:

Ուրիշներին ավետարանական միջոցառումներին հրավիրելը գուցե դժվար և անհարմար լինի: «Հրավիրեք ուրիշներին գալ և տեսնել» (1:17) տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում օրինակներ է բերում, թե դուք ինչպես կարող եք ջերմությամբ և անմիջականորեն ուղղել այդպիսի հրավերը:

1:17

Հրավիրել մյուսներին՝ գալ և տեսնել

Իսկ եթե նրանք, ում ես հրավիրեմ «գալ և տեսնել», մերժեն իմ հրավերը

Երբեմն մենք անհանգստանում ենք, որ ինչ-որ մեկը կարող է հրաժարվել ընդունել ավետարանի կամ Եկեղեցու մասին ավելին իմանալու մեր հրավերը: Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, կիսվել է հետևյալ գաղափարներով.

Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006. Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008. Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Ոմանք, ովքեր գալիս և տեսնում են, հավանաբար, երբեք չեն միանա Եկեղեցուն, իսկ ոմանք կմիանան ավելի ուշ: Դա նրանց ընտրությունն է: Սակայն դա չպետք է նվազեցնի նրանց հանդեպ մեր սերը։ Եվ դա չպետք է նվազեցնի մեր խանդավառ ջանքերը՝ շարունակել հրավիրել անհատներին և ընտանիքներին գալ և տեսնել, գալ և օգնել և գալ ու մնալ:

Հասկացեք, որ մարդկանց դարձի բերելը ձեր աշխատանքը չէ։ Դա Սուրբ Հոգու դերն է։ Ձեր դերն այն է, որ կիսվեք նրանով, ինչ կա ձեր սրտում և կայուն ապրեք ձեր հավատքում։

Այսպիսով, մի վհատվեք, երբ ինչ-որ մեկն ավետարանի ուղերձն անմիջապես չի ընդունում։ Դա ձեր ձախողումը չէ։

Դա անհատի և Երկնային Հոր միջև է:

Ձեր գործն է սիրել Աստծուն և սիրել ձեր մերձավորին՝ Նրա զավակներին։

(Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Միսիոներական աշխատանք. կիսելով այն, ինչ կա ձեր սրտում», Ensign կամ Լիահոնա, մայիս 2019, 17):

Օժանդակ ուսումնական վարժություն

Հրավիրեք ուրիշներին «գալ և տեսնել»

Մեր վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին կարող է օգնել մյուսներին հետևել Փրկիչի «եկեք և տեսեք» հրավերին:Խնդրեք ուսանողներին մտածել Հովհաննես 1:41, 43–46 հատվածներից Անդրեասի և Փիլիպպոսի օրինակների մասին՝ այս ճշմարտության ապացույցը գտնելու համար:Օգտակար կլինի ցուցադրել Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարի տեսաֆիլմը, որտեղ նա կիսվում է մի պատմությամբ այն մասին, թե ինչպես է իր ավագ որդին օգնել իր կրտսեր որդուն, երբ վերջինս վնասվածք էր ստացել: Այս օրինակն ինչպե՞ս կարող եք նմանեցնել ավետարանով ուրիշների հետ կիսվելուն:

1:17

Հրավիրել մյուսներին՝ գալ և տեսնել