Հովհաննես 1
Ակնարկ
Հովհաննես առաքյալը գրել է իր ավետարանը, որպեսզի օգնի Եկեղեցու անդամներին և աշխարհին հավատալ, որ Հիսուսը Քրիստոսն է (տես Հովհաննես 20.30-31): Հովհաննեսն ուսուցանել է, որ Հիսուս Քրիստոսը լքեց Իր երկնային տունը, որպեսզի գա երկիր՝ որպես ողջ մարդկության Քավիչ: Հովհաննեսի ավետարանը ներառում է բազմաթիվ պատմություններ տղամարդկանց և կանանց մասին, ովքեր վկայություն են ձեռք բերել, որ Հիսուսը Քրիստոսն է՝ խոստացված Մեսիան: Աղոթքով կարդալով ու խորհելով այս պատմությունների շուրջ՝ ժամանակակից ընթերցողը առաջնորդություն կստանա Նրա մոտ գալու համար:
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկությունները ուսուցիչներին հուշում են, թե ինչին պետք է պատրաստվեն յուրաքանչյուր դասից առաջ:
Հովհաննես 1․1-16
Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին ավելի շատ գնահատել Հիսուս Քրիստոսին այն բանի համար, թե ով էր Նա Իր մահկանացու ծնունդից առաջ, և այն սիրո համար, որը Նա ցուցաբերեց մեր նկատմամբ՝ Իր երկրային առաքելությունը կատարելիս:
-
Ուսանողի պատրաստում. Խնդրեք ուսանողներին խորհել, թե ինչ գիտեն այն մասին, թե ով էր Հիսուս Քրիստոսը երկիր գալուց առաջ:
-
Առարկայական. Կարող եք դասարան բերել որևէ հայտնի մարզաձևում օգտագործվող մի գնդակ կամ ցույց տալ գնդակի նկարը:
-
Տեսաֆիլմ. Պատրաստվեք ցուցադրել «Սուրբ ծնունդ» տեսաֆիլմը (2:30-5:31-ը), որը կարող եք գտնել ChurchofJesusChrist.org կայքում:
Առցանց ուսուցման առաջարկ. Էլեկտրոնային աղյուսակում կամ տեքստի մշակման ծրագրում կարող եք նախօրոք ստեղծել Հիսուսի նախաերկրային կյանքի և երկրային կյանքի աղյուսակ: Դասի ընթացքում ցուցադրեք աղյուսակը՝ կիսվելով ձեր էկրանով: Այն կարող է լրացվել ուսանողների կողմից, երբ դասի ընթացքում նրանք կիսվեն իրենց մտքերով:
Հովհաննես 1
Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին ավելի լավ իմանալ Հիսուս Քրիստոսին՝ բացահայտելով և ուսումնասիրելով Նրա տիտղոսներից և դերերից մի քանիսը:
-
Ուսանողի պատրաստում. Առաջարկեք ուսանողներին խնդրել իրենց ընկերներին և ընտանիքի անդամներին կիսվել, թե Հիսուս Քրիստոսի տիտղոսներից կամ դերերից որոնք են ամենակարևորը նրանց համար և ինչու:
-
Առցանց ուսուցման առաջարկ. Դասի վերջում կարող եք օգտագործել ձեր տեսաժողովի ծրագրի հանգստյան սենյակ գործառույթը, որպեսզի հնարավորություն տաք ուսանողներին ուսուցանել զուգընկերոջը Հիսուս Քրիստոսի մասին Նրա տիտղոսներից կամ դերերից մեկի օգնությամբ:
Հովհաննես 1.35-51
Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին ավելի լավ արձագանքել Փրկիչի «եկեք և տեսեք» հրավերին (տես Հովհաննես 1.39):
-
Ուսանողի պատրաստում. Հորդորեք ուսանողներին հիշել որևէ փորձառություն, որն օգնել է նրանց ավելի լավ հասկանալ, թե ով է Հիսուս Քրիստոսը: Ինչպե՞ս դա տեղի ունեցավ:
Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ, Մաս 2
Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին սովորել քննել հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարից, որպեսզի ավելի լավ հասկանան դրանք:
-
Ուսանողի պատրաստում. Առաջարկեք ուսանողներին խորհել որևէ մարտահրավերի կամ հարցի շուրջ կամ, հնարավորության դեպքում, մտածել, թե որ հարցում նրանք կցանկանային հավատքով գործել «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ, Մաս 1» դասի ժամանակ:
-
Տեսանյութեր. Պատրաստվեք ցուցադրել «Թող Աստված տնօրինի» (5:50-8:24-ը) և «Երբ քննում ենք հարցերը հավերժության հեռանկարից» 2:56): Այս տեսանյութերը հասանելի են ChurchofJesusChrist.org կայքում։
-
Առցանց ուսուցման առաջարկ. Կարող եք ստեղծել պատկերահանդես և ձեր էկրանի միջոցով կիսվել օգտակար հայտարարություններով՝ արված Նախագահ Նելսոնի կողմից կամ «Բացատրական և պատմական տեղեկություն» բաժնից:
Գնահատեք ձեր գիտելիքները 1
Դասի նպատակը. Այս դասն ուսանողներին հնարավորություն կտա գնահատել իրենց նպատակները, գիտելիքները և անձնական աճը: Ուսանողները կարող են ինքնուրույն գնահատել հետևյալ արդյունքները. սուրբ գրություններ ուսումնասիրելու և Տիրոջ խոսքերն իրենց կյանքում կիրառելու կարողությունը, ինչպես նաև Սուրբ Հոգուց անձնական հայտնություն ստանալու և Հիսուս Քրիստոսի դերերը որևէ մեկին բացատրելու ունակությունը:
-
Ուսանողի պատրաստում. Խնդրեք ուսանողներին մտածել, թե ինչպես է ընթանում սուրբ գրությունների իրենց ուսումնասիրությունը և պատրաստվել կիսվել, թե ինչ գաղափարներ ունեն նրանք իրենց ուսումնասիրության մասին, և թե ինչպես է այն վերջերս բարելավվել:
-
Նյութեր. Առկայության դեպքում պատրաստեք հնարավորինս շատ նկարչական նյութեր, որպեսզի հնարավորություն տաք ուսանողներին վարժությունները կատարել իրենց ուզած ձևով:
-
Առցանց ուսուցման առաջարկ. Երբ ուսանողներն իրենց ստեղծագործություններով կիսվեն դասարանի հետ, թույլ տվեք նրանց կիսվել իրենց էկրաններով, որպեսզի դասընկերները կարողանան ավելի լավ տեսնել նրանց ստեղծագործությունները: