Սեմինարիա
Սովորել Հոգու միջոցով


Սովորել Հոգու միջոցով

Հրավիրեք Սուրբ Հոգուն ուսուցանել ձեզ

Young woman kneeling by her bed praying. Shot in Brazil.

Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ցանկանում են հայտնել մեզ ճշմարտությունը Սուրբ Հոգու զորության միջոցով: Այս դասը կօգնի ձեզ հասկանալ, թե ինչպես է Սուրբ Հոգին օգնում ձեզ իմանալ ճշմարտությունը և անձնական հայտնություն ստանալ: Դուք նաև կսովորեք, թե ինչպես կարելի է հրավիրել Սուրբ Հոգուն, որպեսզի Նա ուսուցանի ձեզ, և ինչպես հասկանալ, որ դուք սովորում եք Հոգու միջոցով:

Ուսանողի պատրաստում. Առաջարկեք ուսանողներին կարդալ Հովհաննես 14.26–27-ը և մտածել այն փորձառությունների մասին, երբ նրանք զգացել են կամ ինչ-որ բան են սովորել Սուրբ Հոգուց, ինչպես Փրկիչն է նկարագրում այս հատվածներում:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Բարձրաձայն կարդացեք հետևյալ սցենարը․ Ապա ուսանողներին ժամանակ տվեք մտածել Սուրբ Հոգու միջոցով ճանաչելու և սովորելու իրենց ցանկության ու վստահության մասին:

Պատկերացրեք, որ դուք հրավիրել եք ձեր ընկերոջը առաջին անգամ մասնակցելու սեմինարայի դասերին: Սեմինարիայում ձեր ընկերոջ առաջին փորձառության ժամանակ ուսուցիչը բացատրել է, թե որքան կարևոր է հրավիրել Սուրբ Հոգուն՝ որպես ճշմարիտ ուսուցչի, սեմինարիայի կամ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության ժամանակ: Ուսուցիչը վկայեց, որ Սուրբ Հոգու միջոցով ուսանողները կարող են Երկնային Հորից ստանալ անձնական ուղերձներ, որոնք նույնիսկ չեն բարձրաձայնվում դասարանում: Ձեր ընկերը հարցրեց, թե ձեզ համար ինչ է նշանակում սովորել Սուրբ Հոգուց:

Պատասխանը մտածելիս խորհեք հետևյալ հարցերի շուրջ. Ուշադիր եղեք այս դասի ժամանակ եկած մտքերի ու զգացմունքների հանդեպ:

  • Ձեր կարծիքով, ինչպե՞ս կփոխվեր ձեր ընկերոջ փորձառությունը սեմինարիայում, եթե նա զգար, որ ավետարանն ուսումնասիրելիս Աստված հաղորդակցվում է իր հետ:

  • Որքա՞ն վստահ եք դուք ձեզ զգում, երբ ճանաչում եք Սուրբ Հոգու ազդեցությունը ձեր կյանքում և հրավիրում եք Նրան ուսուցանել ձեզ:

Ի՞նչ է անում Հոգին ձեզ համար

Երբ դուք ուսումնասիրում եք ավետարանը Սուրբ Հոգին կարող է ձեզ անձնական հայտնություն պարգևել: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Դուք չպետք է կասկածեք նրա վերաբերյալ, ինչը ճշմարիտ է [տես Մորոնի 10.5 ]: Դուք չպետք է կասկածեք նրան, ում կարող եք ապահովությամբ վստահել: Անձնական հայտնության միջոցով դուք կարող եք ստանալ ձեր վկայությունը, որ Մորմոնի Գիրքն Աստծո խոսքն է, որ Ջոզեֆ Սմիթը մարգարե է, և սա Տիրոջ Եկեղեցին է: Անկախ նրանից, թե ինչ կարող են ասել կամ անել մյուսները, ոչ ոք չի կարող երբևէ վերացնել վկայությունը, որը բերվել է ձեր սրտին և մտքին այն մասին, ինչը ճշմարիտ է:

Ես հորդորում եմ ձեզ վեր բարձրանալ անձնական հայտնություն ստանալու ձեր ներկա հոգևոր կարողությունից: … Օ՜, այնքան շատ բաներ կան, որ Երկնային Հայրը կամենում է, որ դուք իմանաք: …

… Ամենակարևոր ճշմարտությունը, որ Սուրբ Հոգին երբևէ կվկայի ձեզ, այն է, որ Հիսուսը Քրիստոսն է , կենդանի Աստծո Որդին: Նա ապրու՛մ է:

(Ռասսել Մ․ Նելսոն, «Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար», Ensign կամ Լիահոնա, մայիս 2018, 95–96)

Դասի սկզբում կարող եք ուսանողներին հիշեցնել ուսանողի պատրաստվածություն հրավերի մասին: Հաջորդ երկու հարցերին պատասխանելու փոխարեն ուսանողները կարող են կիսվել դասին պատրաստվելու ընթացքում առաջացած իրենց մտքերով:

  • Ի՞նչն է ամենաշատը տպավորել ձեզ Նախագահ Նելսոնի խոսքերում։

  • Սուրբ Հոգին կարող է վկայել, որ Հիսուսը Քրիստոսն է, կենդանի Աստծո Որդին: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է սա ամենակարևոր ճշմարտությունը:

Հրավիրեք ուսանողներին պատասխանել հետևյալ հարցերին զույգերով կամ փոքր խմբերով: Քայլեք սենյակով և լսեք պատասխանները, որպեսզի կարողանաք գնահատել, թե ինչպես է յուրաքանչյուր ուսանող հասկացել այս ճշմարտությունը:

  • Մեկ-երկու նախադասությամբ ձեր ընկերոջ համար ինչպե՞ս կամփոփեք անձնական հայտնության կարևորությունը ավետարանի ուսումնասիրության մեջ:

Ինչպե՞ս կարող ենք ճանաչել Սուրբ Հոգու ազդեցությունը

Պատկերացրեք, որ ձեր ընկերը սկսում է անկեղծ հետաքրքրություն ցուցաբերել Աստծուց հայտնություն ստանալու հարցում: Սակայն նա ձեզ ասում է. «Ես վստահ չեմ, որ երբևէ հայտնություն եմ ստացել: Ինչպե՞ս կարող եմ ճանաչել Սուրբ Հոգուն»:

Որպեսզի կարողանաք պատասխանել, կարդացեք սուրբ գրության հետևյալ հատվածները: Նկատեք, թե ինչպես է նկարագրված Սուրբ Հոգու ազդեցությունը:

Կարող եք գրատախտակին գրել հետևյալ հղումները (կամ ձեր կողմից ընտրված այլ հղումներ) և խնդրեք ուսանողներին ընտրել մեկը կամ երկուսը ուսումնասիրելու համար: Խնդրեք նրանց գրատախտակին՝ համապատասխան հղման կողքին գրել, թե ինչ են սովորել Սուրբ Հոգու ազդեցության մասին:

Որպեսզի օգնեք ուսանողներին պատասխանել հետևյալ հարցերին, կարող եք խնդրել նրանց ընտրել սուրբ գրություններից մի հատված և օգտագործել այն՝ ընկերոջը Սուրբ Հոգու մասին ուսուցանելու համար:

  • Սուրբ Հոգու ո՞ր նկարագրությամբ կկամենայիք կիսվել ձեր ընկերոջ հետ: Ինչո՞ւ:

  • Ինչպե՞ս կնկարագրեիք այն եղանակները, որոնցով դուք հասկանում եք Սուրբ Հոգու ազդեցությունը ավետարանն ուսումնասիրելիս:

Նախորդ հարցը կարող է լինել այս դասի կարևոր մասերից մեկը: Հավաստիացեք, որ ուսանողները բավարար ժամանակ ունեն պատասխանելու համար: Կարող եք ուսանողներին հավելյալ հարցեր տալ այն մասին, թե նրանք ինչ են արել Սուրբ Հոգու ազդեցությունը զգալու փորձառություններին պատրաստվելու համար:

Ինչպե՞ս ենք հրավիրում Սուրբ Հոգուն մեզ ուսուցանելու

Մեր Երկնային Հայրը սիրում է մեզ և ցանկանում է խոսել մեզ հետ Սուրբ Հոգու մեղմ, հանդարտ ձայնի միջոցով: Սակայն յուրաքանչյուրս պետք է ինքը որոշի՝ արդյոք անկեղծորեն ցանկանում է հայտնություն ստանալ Նրանից: Բացի դրանից, երբ մենք հանդիպում ենք որպես ընտանիք, դասարան կամ ծուխ, մեր ցանկությունները, մոտեցումները և գործողությունները կարող են ներգործել մեր շրջապատի մարդկանց վրա:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարը ուսուցանել է մի քանի կարևոր եղանակներ, որոնցով կարող ենք Սուրբ Հոգուն հրավիրել մեզ ուսուցանելու:

Elder David A. Bednar, Quorum of the Twelve Apostles official portrait. 2020.

Սուրբ Հոգին ստանալը սկսվում է մեր կյանքում Նրա ուղեկցության մեր անկեղծ և մշտական ցանկությունից:

Սուրբ Հոգու ընկերակցության մեր հրավերները դրսևորվում են բազմաթիվ եղանակներով՝ ուխտեր կապելու և պահելու միջոցով, որպես անհատներ և ընտանիքներ անկեղծորեն աղոթելու միջոցով, սուրբ գրությունները ջանասիրաբար քննելու միջոցով, ընտանիքի անդամների և ընկերների հետ պատշաճ հարաբերությունների ամրապնդման միջոցով, առաքինի մտքերի, արարքների և խոսելաձևի ձգտելու միջոցով, մեր տներում, սուրբ տաճարում և եկեղեցում երկրպագության միջոցով:

(Դեյվիդ Ա. Բեդնար, «Ստացիր Սուրբ Հոգին», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2010, 96):

  • Երեց Բերնարի կողմից նշված մոտեցումներից կամ գործողություններից որո՞նք են օգնել ձեր կյանք հրավիրել Սուրբ Հոգուն:

  • Ինչպե՞ս է որևէ մեկի մոտեցումը կամ ընտրությունները հեշտացրել (կամ բարդացրել) ընտանիքի կամ դասարանի այլ անդամների ուսուցումը Սուրբ Հոգու կողմից:

Առաջարկեք ուսանողներին կիսվել, թե ինչպիսի վարքագիծ կցանկանան տեսնել դասարանում, և նրանք ինչպես կհրավիրեն Սուրբ Հոգուն ուսուցանել դասին:

Ուսանողները կարող են անդրադառնալ այս դասի ժամանակ իրենց սովորածին՝ օրագրերում պատասխանելով հետևյալ հարցերին:

  • Ձեր այսօրվա սովորածն ի՞նչ ազդեցություն է թողել Հոգուց սովորելու ձեր ցանկության կամ ունակության վրա:

  • Ուրիշ ի՞նչ կկամենայիք իմանալ անձնական հայտնության և Հոգուց սովորելու մասին:

  • Ի՞նչ եք անելու տանը և սեմինարիայում՝ Նոր Կտակարանն ուսումնասիրելիս Հոգուն հրավիրելու համար:

Խրախուսեք ուսանողներին գրանցել նախորդ հարցերի պատասխաններն այնպիսի տեղում, որ կարողանան դրանց անդրադառնալ ամբողջ տարվա ընթացքում:

Վկայեք, որ Աստված ցանկանում է խոսել յուրաքանչյուր ուսանողի հետ Սուրբ Հոգու միջոցով:

Բացատրական և պատմական տեղեկություն

Աստված իսկապե՞ս ցանկանում է հայտնել ինձ որոշ բաներ

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը բացատրել է․

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Հոգին անընդհատ տպավորել է իմ մտքում …, թե Տերը որքան է կամենում հայտնել Իր միտքը և կամքը: Հայտնություն ստանալու արտոնությունը Իր զավակներին Աստծո տված մեծագույն պարգևներից մեկն է:

(Ռասսել Մ․ Նելսոն, «Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար», Ensign կամ Լիահոնա, մայիս 2018, 94):

Ինչպե՞ս կարող եմ հրավիրել Սուրբ Հոգուն ուսուցանել ինձ

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ուլիսես Սոարեսը օգնել է պատասխանել այս հարցին:

Elder Ulisses Soares, Quorum of the Twelve Apostles official portrait.

Դրա համար պահանջվում է օգնություն խնդրել Աստծուց և սովորել, թե Հիսուս Քրիստոսի ավետարանն ինչպես դարձնել մեր կյանքի հիմնական մասը։ Եթե այդպես վարվենք, ես խոստանում եմ, որ Սուրբ Հոգու ազդեցությունը կհասցնի ճշմարտությունը մեր սրտերին ու մտքերին և կվկայի դրա մասին՝ ուսուցանելով բոլոր բաները:

(Ուլիսես Սոարես, «Ինչպե՞ս կարող եմ հասկանալ»,Ensign կամ Լիահոնա, մայիս 2019, 7):

Ի՞նչը կարող է շեղել ինձ Տիրոջ կողմից ուղարկված հայտնությունը ստանալուց

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարը կիսվել է այս գաղափարով․

Elder David A. Bednar, Quorum of the Twelve Apostles official portrait. 2020.

Եթե այն, ինչ մենք մտածում, տեսնում, լսում կամ կատարում ենք, հեռացնում է մեզ Սուրբ Հոգուց, ապա մենք պետք է դադարենք մտածել, տեսնել, լսել կամ կատարել այդ բանը: Եթե, օրինակ՝ զվարճանքի համար նախատեսված որևէ բան հեռացնում է մեզ Սուրբ Հոգուց, ապա նման զվարճանքը մեզ համար չէ: Քանի որ Սուրբ Հոգին չի կարող տանել այն, ինչն անպատշաճ է, կոպիտ է կամ անհամեստ, ապա, ակնհայտորեն, նման բաները մեզ համար չեն:

(Դեյվիդ Ա. Բեդնար, «Թող Նրա Հոգին միշտ մեզ հետ լինի», Ensign կամ Լիահոնա, մայիս 2006, 30):

Տասներկու Առաքյալների Քվորումից նախագահ Մ. Ռասսել Բալլարդն ուսուցանել է.

Official portrait of President M. Russell Ballard of the Quorum of the Twelve Apostles, 2004.

Շատերը համարյա ապրում են առցանց՝ իրենց խելացի սարքերով. էկրաններն են գիշեր-ցերեկ լուսավորում նրանց դեմքը, իսկ ականջակալները արգելափակում են Հոգու մեղմ, հանդարտ ձայնը: Եթե ժամանակ չգտնենք դրանք անջատելու համար, մենք գուցե կկորցնենք Նրա ձայնը լսելու հնարավորությունները, իսկ Նա ասում է. «Դադարեցէք եւ ճանաչեցէք, որ ես եմ Աստուած» [Սաղմոս 46.10]:

(Մ.Ռասսել Բալլարդ, «Թանկագին պարգևներ Աստծուց», Ensign կամ Լիահոնա, մայիս 2018, 10):

Ինչպե՞ս կարող եմ ճանաչել ինձ տրված հայտնությունը

Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է.

Half-length frontal portrait of the Prophet Joseph Smith, Jr. Joseph’s head is turned to the side in a three-quarter view, right hand on hip and his left hand holds sheets of papers. He is depicted wearing a dark brown suit and a white shirt and tie.

Մարդը կարող է օգուտ քաղել՝ նկատելով հայտնության ոգու առաջին ազդարարումը. օրինակ՝ երբ դուք զգում եք, թե ինչպես է մաքուր բանականությունը ներհոսում ձեր մեջ, այն կարող է ձեզ պարգևել անսպասելի մտքեր:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթը (1928–2015) կիսվել է իր տեսակետով.

Half-length frontal portrait of the Prophet Joseph Smith, Jr. Joseph’s head is turned to the side in a three-quarter view, right hand on hip and his left hand holds sheets of papers. He is depicted wearing a dark brown suit and a white shirt and tie.

Մտքի տպավորությունը շատ յուրահատուկ է: Մանրամասն բառեր կարող են լսվել կամ զգացվել և գրվել, կարծես թե հրահանգները թելադրվում են:

(Ռիչարդ Գ. Սքոթ «Օգնել ուրիշներին հոգևորապես առաջնորդված լինել» լ [Վարդապետության և Ուխտերի և Եկեղեցու պատմության գիտաժողովին կրոնի ուսուցիչներին հղած ուղերձը, Բրիգամ Յանգի համալսարան, օգոստոսի 11, 1998], տես նաև Սեմինարիայում դասավանդելիս. Նախածառայության ընթերցումներ [2004], 55)

Ինչպե՞ս կարող եմ տարբերել Սուրբ Հոգու հուշումներն իմ սեփական մտքերից

Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը Տասներկու Առաքյալների Քվորումից, և նրա կինը՝ Քույր Սյուզան Բեդնարը, օգնեցին պատասխանել այս հարցին «Երեց և Քույր Բեդնարներ. Սուրբ Հոգուն ճանաչելով» տեսանյութում (ժամանակային կոդը 0:00 to 5:13), որը տեղադրված է ChurchofJesusChrist.org կայքում:

8:12