Սեմինարիա
Վարդապետության սերտման նախաբան


Վարդապետության սերտման նախաբան

Վարդապետության սերտման նպատակը

Seminary student studying in Ecuador

Այս դասը ձեզ կներկայացնի վարդապետության սերտումը, ինչպես այն կարող է օրհնել ձեր կյանքը և օգնել կառուցել ձեր հոգևոր հիմքը Հիսուս Քրիստոսի վեմի վրա:

Ոգեշնչված և ժամանակին Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Մ․ Ռասսել Բալլարդը հետևյալ հայտարարությամբ դիմել է սեմինարիայի և ինստիտուտի ուսուցիչներին. «[Վարդապետության սերտումը] ոգեշնչված է և ժամանակին է»: Այն հրաշալի ազդեցություն կունենա մեր երիտասարդների վրա: Այնուամենայնիվ, Վարդապետության սերտման … հաջողությունը մեծապես կախված կլինի ձեզանից» (Մ.Ռասսել Բալլարդ, «ԵԿՀ-ի ուսուցիչների հնարավորություններն ու պարտականությունները 21-րդ դարում» [երեկո Բարձրագույն Իշխանության հետ, փետրվարի 26, 2016], broadcasts.ChurchofJesusChrist.org):

Ուսանողի պատրաստում. Առաջարկեք ուսանողներին ընտրել վարդապետության սերտման որևէ հատված, որը հետաքրքիր է նրանց համար և կարող է օգնել որևէ անձնական կարիք հոգալու կամ հարցին պատասխանելու գործում: Այդ հատվածների ցանկը տրված է Վարդապետության սերտման հավելվածում կամ Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթի վերջում:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Կառուցեք հիմքը Հիսուս Քրիստոսի վեմի վրա

Tornado, building and power lines in Cordele, Georgia, on April 5. 2017. (vert)

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ․ Անդերսենը զգուշացրել է հոգևոր պտտահողմերի մասին.

Official portrait of Elder Neil L. Andersen of the Quorum of the Twelve Apostles, 2010, August.

[Վերջին օրերում] մարգարեությամբ տրված երկրաշարժերից և պատերազմներից առավել մտահոգիչ են հոգևոր պտտահողմերը, որոնք կարող են պոկել ձեզ ձեր հոգևոր հիմքից և ձեր հոգին իջեցնել ձեզ համար աներևակայելի վայրում, և երբեմն չեք էլ նկատի, որ տեղաշարժվել եք:

(Նիլ Լ․ Անդերսեն, «Հոգևոր պտտահողմեր», Ensign կամ Լիահոնա, մայիս 2014, 18)

  • Որո՞նք են այն հոգևոր պտտահողմերը, որոնք փորձում են պոկել մեզ մեր հոգևոր հիմքից:

Մտածեք մի հոգևոր պտտահողմի մասին, որին ներկայումս դիմակայում եք: Կարդացեք Հելաման 5.12-ը և ուղիներ փնտրեք՝ դիմակայելու այդ պտտահողմին:

  • Ի՞նչ նկատեցիք, որը կարող է օգնել ձեզ դիմակայել հոգևոր պտտահողմերին:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում կառուցել հիմքը Հիսուս Քրիստոսի վեմի վրա:

  • Անհատապես ինչպիսի՞ օգուտներ կարող եք քաղել՝ Հիսուս Քրիստոսի վեմի վրա ամուր հիմք կառուցելով:

Color Handouts Icon

Հետևյալ հայտարարությունների նպատակն է օգնել ուսանողներին մտորել, թե իրենք ինչ կարծիք ունեն իրենց հոգևոր հիմքերի մասին: Դրանք կարող են նաև օգնել ուսանողներին տեսնել այլ ոլորտներ, որտեղ վարդապետության սերտումը կարող է իրենց օգտակար լինել: Կարող եք ցուցադրել այդ հայտարարությունները կամ գրել դրանք գրատախտակին:

Իմ հոգևոր հիմքը

Մտացեք ձեր հոգևոր հիմքի մասին և գնահատեք ձեզ հետևյալ հայտարարությունների հիման վրա՝ նշելով «Համաձայն եմ», «Որոշ չափով համաձայն եմ», «Որոշ չափով համաձայն չեմ» կամ «Համաձայն չեմ»:

  1. Ես ամուր հիմք եմ կառուցում Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի վեմի վրա:

  2. Ես ընդլայնում եմ իմ գիտելիքները Հիսուս Քրիստոսի և Նրա վարդապետության մասին։

  3. Ինձ հարմար է օգտվել սուրբ գրություններից՝ Հիսուս Քրիստոսի վարդապետությունը բացատրելու համար:

  4. Ես կարող եմ պատասխաններ գտնել ավետարանի վերաբերյալ իմ և ուրիշների ունեցած հարցերին:

Spiritual Foundation handout

Վարդապետության սերտում

Սեմինարիան կարող է օգնել ձեզ կառուցել ձեր հիմքը Հիսուս Քրիստոսի վեմի վրա, երբ սովորեք Նրա վարդապետությունը, գաք Նրա մոտ և դառնաք Նրա աշակերտը (տես 3 Նեփի 11.39): Կարդացեք «Վարդապետության սերտման նախաբան» գլխի առաջին երկու հատվածները Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթից (2022), փնտրելով, թե սեմինարիան ինչպես կարող է օգնել ձեզ կառուցել ձեր հիմքը Հիսուս Քրիստոսի վեմի վրա:

  • Ի՞նչ գտաք:

Վարդապետության սերտումն ունի երկու հիմնական արդյունք, որոնք կօգնեն ձեզ կառուցել ձեր հիմքը Հիսուս Քրիստոսի վեմի վրա: Վարդապետության սերտման հիմնական արդյունքների մասին կարդացեք «Վարդապետության սերտման նախաբան» գլխում՝ Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում:

Յուրաքանչյուր շաբաթ սեմինարիայում դուք կաշխատեք վարդապետության սերտման վրա: Այդ դասերի ժամանակ դուք հիմնականում կուսումնասիրեք 24 հատվածներ Նոր Կտակարանից, որոնք հայտնի են որպես վարդապետության սերտման հատվածներ: Հետևյալ սխեման ցուցադրում է, թե դուք ինչ եք անելու վարդապետության սերտման դասերի ժամանակ:

Կարող եք ցուցադրել այդ սխեման կամ նկարել այն գրատախտակին: Այս սխեման ներկայացնում է, թե ինչպես են կազմակերպված վարդապետության սերտման դասերը:

Flow chart for doctrinal mastery

Իմացեք և բացատրեք վարդապետությունը

Հաշվի առեք յուրաքանչյուր ուսանողի հոգևոր հասունությունը: Աղոթելով փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը՝ ձեր դասը ուսանողների կարիքներին հարմարեցնելիս:

Դասի սկզբում դուք գնահատեցիք, թե ձեզ համար որքան հարմար է օգտվել սուրբ գրություններից՝ Հիսուս Քրիստոսի վարդապետությունը բացատրելու համար: Անկախ նրանից, թե ինչպես եք գնահատել ինքներդ ձեզ, վարդապետության սերտման ուսումնասիրումը կընդլայնի ձեր գիտելիքները Փրկիչի և Նրա վարդապետության մասին: Նրա վարդապետությունը բացատրելու ձեր ունակությունը կաճի, երբ օգտագործեք սուրբ գրությունները:

Վերանայեք Նոր Կտակարանի վարդապետության սերտման հատվածների ցանկը և դրանց ուղեկցող սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները: Այդ ցանկը կարող եք գտնել Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթի վերջում: Ընտրեք մի հետաքրքիր հատված, որը կարող է օգնել անձնական կարիքները հոգալու գործում կամ պատասխանել ձեր որևէ հարցին:

Ուսանողներին կարող է օգտակար լինել քննարկել հետևյալ հարցերը զուգընկերոջ հետ:

  • Սուրբ գրությունների ո՞ր հատվածն ընտրեցիք։

  • Այդ հատվածն ի՞նչ է ուսուցանում ձեզ Հիսուս Քրիստոսի և Նրա վարդապետության մասին:

  • Այս հատվածի վարդապետությունը բացատրելու ձեր ունակությունը ինչպե՞ս կարող է օրհնել ձեր կյանքը:

Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ

Ուսանողները տարբեր փորձառություններ կունենան հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքների մասին։ Դասի այս մասը հարմարեցրեք ուսանողների կարիքներին և ունակություններին: Ավելի ուշ ուսումնական ծրագրում դուք կունենաք առանձին դասեր հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու երեք սկզբունքներից յուրաքանչյուրի մասին։ Եթե ուսանողների մեծ մասն ունենա հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներից օգտվելու քիչ կամ ոչ մի փորձառություն, կարող եք վարդապետության սերտման առաջին հատվածն ուսուցանելուց առաջ ուսուցանել «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերը:

Վարդապետության սերտման դասերին դուք հնարավորություն կունենաք ավելին սովորել այն մասին, թե ինչպես օգտվել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներից, որպեսզի կարողանաք պատասխանել անձնական և սոցիալական ցանցերում տրվող հարցերին, ինչպես նաև Եկեղեցու վարդապետությանը, գործելակերպին և պատմությանը վերաբերող հարցերին: Այդ սկզբունքների ուսումնասիրումն ու կիրառումը կօգնեն ձեզ կառուցել ձեր հիմքը Փրկիչի վեմի վրա և դիմել Նրան հարցեր ունենալու դեպքում: Ահա հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու այն երեք սկզբունքները, որոնք դուք կսովորեք կիրառել սեմինարիայի ընթացքում.

  • Գործեք հավատքով

  • Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարից:

  • Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով։

Եթե ծանոթ չեք այդ սկզբունքներին, կարող եք կարդալ Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթի «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի 5–12 պարբերությունները:

  • Ի՞նչ գիտեք այս սկզբունքների մասին:

  • Ինչպիսի՞ փորձառություններ եք ունեցել այդ սկզբունքների վերաբերյալ:

  • Ձեր կարծիքով, այդ սկզբունքներն ինչպե՞ս կարող են օգնել ձեզ կառուցել ձեր հիմքը Քրիստոսի վեմի վրա և դիմակայել հոգևոր պտտահողմերին:

Վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներ

Ամեն տարի սեմինարիայում ձեզ կքաջալերեն մտապահել վարդապետության սերտման սուրբ գրությունների 24 հատվածների սուրբգրային հիմնական արտահայտությունները:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթը (1928–2015) հետևյալն է ուսուցանել սուրբ գրությունները մտապահելու մասին.

2:3
Final official portrait of Elder Richard G. Scott of the Quorum of the Twelve Apostles, 2004. Passed away 22 September 2015.

Մեծ զորություն կարող ենք ստանալ՝ մտապահելով սուրբ գրությունները: Որևէ սուրբ գրություն անգիր սովորելով, մենք, կարծես, նոր ընկեր ենք ձեռք բերում: Մենք, կարծես, մի նոր անձ ենք հայտնաբերում, որը կարող է օգնել կարիքի ժամանակ, ոգեշնչում և սփոփանք պարգևել ու լինել լիցքի աղբյուր՝ անհրաժեշտ փոփոխության համար:

(Ռիչարդ Գ. Սքոթ, «Սուրբ գրությունների զորությունը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2011, 6)

  • Ձեր կարծիքով, ինչո՞վ է օգտակար սուրբ գրությունների տարբեր հատվածների մտապահումը:

  • Սուրբ գրությունների մտապահումն ինչպե՞ս կարող է օգնել կառուցել ձեր հիմքը Հիսուս Քրիստոսի վեմի վրա և դիմակայել հոգևոր պտտահողմերին:

Մի քանի րոպե տրամադրեք և վերանայեք Նոր Կտակարանի դասընթացի վարդապետության սերտման 24 հատվածները և դրանց հիմնական արտահայտությունները: Կարող եք օգտվել Վարդապետության սերտման հավելվածից կամ Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթից: Կարող եք փորձել մտապահել ձեր կողմից նախօրոք ընտրված հատվածի հղումն ու հիմնական արտահայտությունը:

Բացատրական և պատմական տեղեկություն

Ինչո՞ւ է կարևոր վարդապետության սերտումը

Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Մ. Ռասսել Բալլարդն ուսուցանել է.

Official portrait of President M. Russell Ballard of the Quorum of the Twelve Apostles, 2004.

[Վարդապետության սերտումը] կկենտրոնանա Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր ուսանողների հավատքի կառուցման և զորացման վրա, ինչպես նաև կամրապնդի ավետարանով ապրելու և այն իրենց կյանքում կիրառելու աճող ունակությունը: Կիրառելով սուրբ գրություններն ու մարգարեների խոսքերը, նրանք կսովորեն, թե ինչպես գործել Քրիստոսի հանդեպ հավատքով, որպեսզի ձեռք բերեն հոգևոր գիտելիքներ և հասկացողություն Նրա ավետարանի մասին։ Եվ նրանք հնարավորություն կունենան սովորելու, թե ինչպես կիրառել Քրիստոսի վարդապետությունն ու ավետարանի սկզբունքները այն հարցերի և մարտահրավերների դեպքում, որ նրանք լսում ու տեսնում են ամեն օր՝ իրենց հասակակիցների շրջանում և սոցիալական ցանցերում։

(Մ. Ռասսել Բալլարդ, «ԵԿՀ ուսուցիչների հնարավորությունները և պարտականությունները 21-րդ դարում» [երեկո Բարձրագույն Իշխանության հետ, փետրվարի 26, 2016], ChurchofJesusChrist.org):

Լրացուցիչ ուսումնական վարժություններ

Վարդապետության սերտման սուրբ գրությունների նշում

Կարող եք կիրառել այս վարժությունը, որպեսզի օգնեք ուսանողներին նշել վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածները: Որոշեք, թե քանի հատված եք պատրաստվում օգտագործել այս վարժության ժամանակ և յուրաքանչյուր ուսանողի հանձնարարեք մեկական հատված (մի քանի ուսանողի կարող է հանձնարարվել նույն հատվածը):

Ուսանողներին ժամանակ տվեք և խնդրեք նրանց կատարել հետևյալ քայլերը. (1) զրուցել դասարանի մեկ այլ անդամի հետ, (2) միմյանց հետ կիսվել վարդապետության սերտման սուրբ գրությունների իրենց հատվածներով և (3) նշել հատվածները: Կրկնեք այդ վարժությունը մի քանի անգամ:

Այդ վարժությունը ավելի հետաքրքիր դարձնելու համար կարող եք խնդրել ուսանողներին պատասխանել որևէ հարցի, որը կօգնի նրանց ավելի լավ ճանաչել միմյանց, կամ կիսվել որևէ իրավիճակով, որի դեպքում այդ հատվածի իմացությունն օգտակար կլինի:

Վարդապետության սերտման հավելված

Օգնեք ուսանողներին իրենց շարժական սարքի մեջ ներբեռնել վարդապետության սերտման հավելվածը: Օգտագործելով դասաժամանակը՝ օգնեք ուսանողներին ծանոթանալ հավելվածին և աշխատել մի քանի վարժությունների վրա: Խրախուսեք ուսանողներին օգտագործել հավելվածը դասարանից դուրս:

Ինչպես մտապահել սուրբ գրությունները

Խնդրեք ուսանողներին պատկերացնել, որ իրենք միսիոներ են կամ ծնող, կամ պատասխանում են ավետարանին վերաբերող ընկերոջ հարցին: Խնդրեք ուսանողներին կիսվել, թե սուրբ գրությունների մտապահումն ինչպես կարող է օգնել նրանց այդ իրավիճակներում: