Սեմինարիա
Մատթեոս 1, Ղուկաս 1


Մատթեոս 1, Ղուկաս 1

Ակնարկ

Մատթեոսը, ով հայտնի է նաև Ղևի անունով, Նոր Կտակարանի առաջին ավետարանի հեղինակն է: Նրա նպատակներից մեկն էր ցույց տալ, որ Հիսուսը կատարել է Հին Կտակարանի մարգարեությունները Մեսիայի մասին (տես Մատթեոս 1.1-17): Գաբրիել հերշտակը եկավ Մարիամի մոտ, որպեսզի հայտարարի Հիսուս Քրիստոսի՝ «Բարձրյալի Որդու» ծնունդի մասին (տես Ղուկաս 1.1-38): Երբ Մարիամը հղի էր Հիսուսով, նա այցելեց իր զարմուհուն՝ Եղիսաբեթին, և նրա հետ ուրախացավ Աստծո բարությամբ (տես Ղուկաս 1.39-79):

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախօրոք պատրաստեն յուրաքանչյուր դասի համար:

Մատթեոս 1․1-17

Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին սովորել Հիսուս Քրիստոսի՝ որպես խոստացված Մեսիայի մասին, և ավելի մեծ գնահատանք զգալ Նրա հանդեպ:

  • Ուսանողի պատրաստում. Խնդրեք ուսանողներին դասի գալուց առաջ մտածել, թե ինչու է Հիսուս Քրիստոսը կարևոր իրենց համար: Ուսանողները կարող են հարցնել նաև իրենց ընտանիքի անդամներին և ընկերներին, թե նրանք ինչ են զգում Փրկիչի հանդեպ:

  • Առցանց ուսուցման առաջարկներ. Դասի սկզբում, երբ ուսանողները թղթի վրա գրի են առնում կարևոր մանրամասներ Հիսուս Քրիստոսի մասին, կարող եք առաջարկել նրանց տպել իրենց պատասխանները և տեղադրել դրանք զրուցարանում: Ուսանողներին բավարար ժամանակ տվեք մյուս ուսանողների գրածները կարդալու համար:

Ղուկաս 1․1-38

Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին սովորել, թե ինչպես պատասխանել Տիրոջ կամքին՝ Նրա հանդեպ ավելի մեծ վստահությամբ:

  • Ուսանողի պատրասում. Խնդրեք ուսանողներին խորհել հետևյալ հարցի շուրջ. Ի՞նչ գիտեք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին, որն է օգնում ձեզ վստահել Նրանց:

  • Առցանց ուսուցման առաջարկներ. Խմբային քննարկումների համար նախատեսված սենյակների առկայության դեպքում օգտակար կլինի ուսանողներին բաժանել խմբերի և դասի վերջում քննարկել նախագահ Նելսոնի հայտարարությանը հաջորդող երկու հարցերը: Յուրաքանչյուր խմբում նշանակեք մեկական ուսանող՝ քննարկումը ղեկավարելու համար: Երբ դասարանի անդամները նորից հանդիպեն, խնդրեք ղեկավարներին համառոտ ներկայացնել իրենց խմբերի քննարկած նյութը:

Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ, Մաս 1

Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ և կիրառել Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով գործելու հատուկ սկզբունքը, երբ դժվարություններ ու հարցեր են առաջանում:

  • Ուսանողի պատրաստում. Խնդրեք ուսանողներին մտածել, թե իրենք (կամ ուրիշ մարդիկ) ինչպես են պայքարել որևէ լուրջ մարտահրավերի կամ դժվար լուծելի խնդիրների դեմ: Դա կարող է ներառել որևէ անպատասխան հոգևոր հարց կամ լուրջ փորձություն: Առաջարկեք ուսանողներին մտածել, թե իրենք ինչպես են արձագանքել կամ կարձագանքեին նման իրավիճակներում:

  • Թերթիկ. «Ի՞նչ է նշանակում՝ գործել հավատքով»

  • Ուսուցման առաջարկներ տեսաժողովի համար. Կարող եք պատկերահանդեսի միջոցով ներկայացնել թերթիկի տեղեկությունները կամ թերթիկն ուղարկել ուսանողներին էլեկտրոնային փոստով կամ ուսուցման կառավարման համակարգով: Առաջարկեք ուսանողներին դասի ժամանակ օգտվել թերթիկից:

Մատթեոս 1.18–25, Ղուկաս 1.26-35

Դասի նպատակը. Այս դասը կարող է օգնել ձեզ հասկանալ, թե ինչպես են մահկանացու մորից և անմահ Հորից ժառանգած հատկանիշները Հիսուսին բացառիկ կարողություն տալիս օգնել մեզ՝ հաղթահարելու մահկանացու կյանքի մարտահրավերները:

  • Ուսանողի պատրաստում. Խնդրեք ուսանողներին մտածել, թե իրենց տարիքի մարդիկ սովորաբար ինչ մարտահրավերների են հանդիպում:

  • Նյութեր ուսանողների համար. թուղթ, գունավոր մատիտներ և այլն:

Ղուկաս 1.39-79

Դասի նպատակը. Այս դասը ուսանողներին հնարավորություն կտա ճանաչել Աստծո բարությունը և գովաբանել Նրան:

  • Ուսանողի պատրաստում. Խնդրեք ուսանողներին պատրաստված գալ դասի և կիսվել Աստծո բարության մասին օրհներգի մի տողով:

  • Ուսուցման առաջարկներ տեսաժողովի համար. Պատրաստվեք դասի վերջում ցուցադրել խորհելու համար նախատեսված հարցերը, որպեսզի ուսանողները կարողանան օգտագործել դրանք: Հնարավորության դեպքում կարող եք թույլ տալ ուսանողներին օգտվել էկրանից, որպեսզի կարողանան գրել, թե Փրկիչի որ հատկանիշներն են ամենից շատ արժևորում: