Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ, Մաս 1
Գործեք հավատքով
Վարդապետության սերտման նպատակներից մեկն է՝ օգնել ձեզ սովորել և կիրառել հոգևոր գիտելիքների ձեռք բերման սկզբունքները՝ Հիսուս Քրիստոսին ավելի շատ նմանվելու համար: Այս դասի նպատակն է՝ օգնել ձեզ հասկանալ և կիրառել Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով գործելու հատուկ սկզբունքը մարտահրավերների և խնդիրների դեպքում:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Երբ առաջանում են լուրջ մարտահրավերներ և խնդիրներ
Մահկանացու կյանքում մենք բոլորս հանդիպում ենք լուրջ մարտահրավերների կամ դժվար լուծելի խնդիրների: Կարդացեք հետևյալ պատմությունները և մտածեք, թե ինչ նմանատիպ փորձառություններ եք ունեցել դուք կամ մեկ ուրիշը:
Երիտասարդ տղամարդը բազմաթիվ հարցեր ունի Եկեղեցու քաղաքականության վերաբերյալ և սկսում է կասկածել՝ արդյոք Եկեղեցին իսկապես ճշմարիտ է:
Երիտասարդ կինը սոցիալական լրատվամիջոցներում տեսնում է մի գրառում, որը կասկածի է դնում Եկեղեցու վարդապետությունը: Այժմ նա ինքն է սկսում կասկածել այդ վարդապետության վերաբերյալ:
Երիտասարդ կինը սկսում է կասկածել՝ արդյոք աղոթքները իսկապես պատասխան են ստանում, երբ նրա եղբայրը մահանում է մահացու հիվանդությունից՝ չնայած նրա բոլոր աղոթքներին և օրհնություններին:
-
Որո՞նք են այն մի քանի եղանակները, որոնք մարդիկ կարող են ընտրել նմանատիպ լուրջ մարտահրավերների և խնդիրների դեպքում:
Մի պահ մտածեք, թե ինչ փորձառություններ եք ունեցել՝ լուրջ մարտահրավերների և խնդիրների հանդիպելիս: Գուցե օգտակար լինի մտածել հետևյալ հարցերի շուրջ. Ձեզ երբևէ հաջողվե՞լ է պատասխաններ գտնել: Ի՞նչն է ձեզ օգնել խաղաղություն գտնել։ Ի՞նչը չօգնեց։
-
Ի՞նչ խնդիրներ ու մարտահրավերներ ունեք դուք (կամ ձեր ծանոթները), որոնք հեշտությամբ չեն լուծվում:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Երկնային Հայրը երբեմն մեզ թողնում չլուծված խնդիրներ՝ միշտ պատրաստի պատասխաններ տալու փոխարեն։
Երբ հարցեր են ծագում, կարևոր է հիշել, որ Տերը հորդորում է մեզ հարցեր տալ և պատասխաններ փնտրել (տես Մատթեոս 7․7-8 , Հակոբոս 1.5–6 , Վարդապետություն և Ուխտեր 42․61): Հարցեր տալն ու պատասխաններ փնտրելը ճշմարտությունն իմանալու մեր ջանքի կարևորագույն մասն է, որին հաջորդում է այն ամենի կիրառումը, ինչը մենք սովորել ենք Փրկչին ու մեր Երկնային Հորը ավելի շատ նմանվելու մեր ճանապարհին:
Ահա այն երեք սկզբունքները, որոնք կարող են առաջնորդել մեզ խնդիրներ լուծելու և հավերժական ճշմարտությունը հասկանալու ճանապարհին.
-
Գործեք հավատքով:
-
Քննեք հասկացությունները և հարցերը հավերժության տեսանկյունից:
-
Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով։
Բոլոր երեք սկզբունքներն էլ կարող են կարևոր լինել, երբ մենք հանդիպում ենք դժվար լուծվող խնդիրների կամ փորձությունների:
Գործեք հավատքով
Այս դասի նպատակն է օգնել ձեզ հասկանալ հետևյալ սկզբունքը. Երբ մենք գործում ենք հավատքով, Տերը մեզ խաղաղություն և ուժ է պարգևում հարցերի ու մտահոգությունների պատասխանները գտնելու համար:
Պատասխանեք հետևյալ հարցերին ձեր օրագրում.
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում հավատքով գործել:
Խորացրեք ձեր ըմբռնումը, թե ինչ է նշանակում գործել հավատքով՝ կատարելով ստորև ներկայացված վարժությունը: Կարող է օգտակար լինել ուսումնասիրել մեկ ուրիշի հետ, որպեսզի դուք կարողանաք բացատրել ձեր ըմբռնումը և սովորել ուրիշներից:
Հիշեք ձեր ներկայիս լուրջ խնդիրներն ու մարտահրավերները կամ կրկնեք դասի սզբում դիտարկած սցենարները: Մտապահելով դրանցից մեկը, կիրառեք հավատքով գործելու մասին ձեր սովորածը՝ հնարավոր մանրամասնությամբ պատասխանելով հետևյալ հարցերին:
-
Ո՞րն է այն մարտահրավերը կամ խնդիրը, որի դեպքում դուք ցանկանում եք կիրառել հավատքով գործելու ձեր ունակությունը:
-
Որո՞նք են այն երկու կամ երեք եղանակները, որոնք մարդը կարող է կիրառել այս իրավիճակում:
-
Այս իրավիճակում ի՞նչը կարող դժվարացնել գործել Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով: Ինչպե՞ս կարող եք հաղթահարել այս մարտահրավերները:
-
Ի՞նչը մասնավորապես կցանկանայիք հիշել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին՝ նմանատիպ իրավիճակում գտնվելիս: Հիշելով այս ամենը, ինչպե՞ս կարող եք օգնել ձեզ:
Բացատրական և պատմական տեղեկություն
Արդյո՞ք սխալ է ավետարանի մասին հարցեր ունենալը
Առաջին Նախագահությունից նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը ուսուցանել է ազնիվ հարցերի կարևորության մասին․
Հարցեր ունենալը բնական բան է. ազնիվ հարցման կաղինը հաճախ սերմ է դառնում և, աճելով վերածվում ըմբռնման մեծ կաղնու: Կան Եկեղեցու անդամներ, որոնք ոչ մի անգամ ջանք չեն թափել լուրջ կամ նուրբ հարցերի պատասխանները գտնելու համար: Եկեղեցու նպատակներից մեկը հավատքի սերմը սնուցելն ու մշակելն է, երբեմն, նույնիսկ կասկածի և անորոշության ավազոտ հողում։ Հավատքը հույս է բաների մասին, որոնք չենք տեսնում, բայց որոնք ճշմարիտ են։
Ուստի, իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր՝ իմ սիրելի՛ ընկերներ, խնդրում եմ, առաջին հերթին ձեր կասկածները կասկածի տակ դրեք, հետո նոր ձեր հավատքը: Մենք չպետք է թույլ տանք, որ կասկածը մեզ երբևէ գերի դարձնի և հետ պահի աստվածային սիրուց, խաղաղությունից և պարգևներից, որոնք ստանում ենք Տեր Հիսուս Քրիստոսի հավատքի միջոցով:
(Դիթեր Ֆ. Ուխդորֆ, «Եկե´ք, միացեք մեզ,» Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2013, 23)
Ինչպե՞ս կարող եմ մեծացնել հավատքով գործելու իմ կարողությունը
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է մի գործընթացի մասին, որը մենք կարող ենք ձեռնարկել մեր հավատքը մեծացնելու համար.
Մեր հավատքն աճում է ամեն անգամ, երբ մենք <lds-p class=“rte2-style-org-ldschurch-rte-paragraphid-AnnotatedParagraphRichTextElement” data-aid=“b4ef14ae-904c-4020-be57-3e905b279aff” data-pid=“61“>գործադրում ենք մեր հավատքը Նրա հանդեպ: Դա է հավատքով սովորելը:
Օրինակ՝ ամեն անգամ, երբ մենք հավատ ենք ցուցաբերում և հնազանդվում Աստծո օրենքներին, նույնիսկ այն ժամանակ, երբ ժողովրդական կարծիքները նսեմացնում են մեզ, կամ ամեն անգամ, երբ դիմադրում ենք ուխտի խախտումը ողջունող զվարճանքներին կամ գաղափարախոսություններին, մենք <lds-p class=“rte2-style-org-ldschurch-rte-paragraphid-AnnotatedParagraphRichTextElement” data-aid=“a7d58c0e-b770-41fd-a9a0-68d422980ee9“ data-pid=“62“>գործադրում ենք մեր հավատքը, որն իր հերթին մեծացնում է մեր հավատքը:
(Ռասսել Մ․ Նելսոն, «Հավատքով ընդունել ապագան», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2020, 75)
Հավատքով գործող անհատների մասին պատմող իրական սցենարներ
Կարող եք դիտել հետևյալ տեսանյութերից մեկը կամ երկուսը՝ փնտրելով, թե ինչ կարող եք սովորել դժվարին պահերին հավատքով գործող անհատներից:
<h3 class=“cms-Headings-H3“>Ինչո՞ւ մենք չպիտի վախենանք չլուծված խնդիրներից: