Սեմինարիա
Ղուկաս 1․1-38


Ղուկաս 1․1-38

«Աստուծոյ առաջին ոչ մի բան անկարելի չէ»

The angel Gabriel (Noah) appearing to Mary and declaring to her that she would become the mother of Jesus Christ. Mary is depicted seated on a round stone ledge. The ledge borders a tree and flowers. The angel Gabriel is depicted wearing white robes. A stone wall and stairways are in the background. There are flowers in the foreground. Luke 1:26-38

Գաբրիել Հրեշտակը եկավ Մարիամի մոտ՝ հայտարարելու Հիսուս Քրիստոսի ծնունդը: Նա վկայեց, որ «Աստուծոյ առաջին ոչ մի բան անկարելի չէ» (Ղուկաս 1.37): Մարիամի հավատքով լի պատասխանները կարող են օգնել ձեզ սովորել, թե ինչպես պատասխանել Տիրոջ կամքին՝ Նրա հանդեպ ավելի մեծ վստահությամբ:

Հրավիրել ուսանողներին գործել Ուսանողները սովորում են, երբ եռանդուն կերպով մասնակցում են ուսումնական գործընթացին և ապրում ավետարանով: Դասավանդելիս հնարավորություններ ստեղծեք, որպեսզի ուսանողները ներգրավվեն ուսումնական փորձառության մեջ: Եթե նրանք գործեն հավատքով, ավելի կմոտենան Փրկիչին ու Նրա ավետարանին։

Ուսանողի պատրաստվածություն. Խնդրեք ուսանողներին խորհել հետևյալ հարցի շուրջ.

  • Ի՞նչ գիտեք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին, ինչն օգնում է ձեզ ավելի շատ վստահել Նրանց:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ուսանողներին հանձնարարեք պատասխանել հետևյալ հարցին․ Խնդրեք ուսանողներին իրենց պատասխանները գրել գրատախտակին։

  • Ովքե՞ր են ամենաազդեցիկ կանայք ձեր կյանքում։

Ցուցադրեք դասի սկզբում ցույց տրված Մարիամի նկարը:

Այս դասի ընթացքում դուք ավելի շատ բան կսովորեք Հիսուս Քրիստոսի մոր՝ Մարիամի մասին:

  • Ձեր կարծիքով, Մարիամը ինչո՞ւ պետք է համարվի աշխարհի պատմության ամենաազդեցիկ կանանցից մեկը:

Մարիամի կյանքի և առաքելության մասին մարգարեները հայտնել են նրա ծնունդից տարիներ առաջ: Ուսումնասիրեք Մարիամի մասին հետևյալ մարգարեությունները՝ փնտրելով, թե դրանք ինչ են ուսուցանում նրա մասին:

  • Այս հատվածներից ի՞նչ սովորեցիք Մարիամի մասին:

Ղուկասի ավետարանի նախաբանը

Ղուկասի ավետարանում գրանցված է պատմությունն այն մասին, թե Մարիամն ինչպես իմացավ, որ ինքը լինելու է Հիսուս Քրիստոսի մայրը:

Ուսանողներին ներկայացրեք Ղուկասի Ավետարանը: Դա անելու համար համառոտ ներկայացրեք հետևյալ պարբերությունը:

Օգտակար կլինի կիսվել նաև «Բացատրական և պատմական տեղեկություն» բաժնի «Ինչու՞ ուսումնասիրել Ղուկասի Ավետարանը» վերնագրի տակ տրված որոշ տեղեկություններով:

Ղուկասը բժիշկ էր (տես Կողոսացիս 4․14) և Հիսուս Քրիստոսի «սուրհանդակը» ( Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Ծննդոց 1.1 [Ղուկաս 1.1, ծանոթագրություն ա]): Փրկիչի կյանքից բազում իրադարձություններ կարող եք գտնել միայն Ղուկասի Ավետարանում, այդ թվում, թե ինչպես հրեշտակը հայտարարեց Մարիամին, որ նա լինելու է Աստծո Որդու մայրը: Այս իրադարձությունը հայտնի է որպես Ավետիս:

Այս պատմությունն ու Մարիամի հավատքով լի օրինակը ուսումնասիրելիս ուշադրություն դարձրեք, թե ինչ եք սովորում և ինչ հոգևոր հուշումներ եք ստանում:

Գաբրիել հրեշտակը հայտնվում է Մարիամին

Կարդացեք Ղուկաս. 1.26-37-ը ՝ փնտրելով հրեշտակի հայտարարությանն ուղեկցող մանրամասները:

Կարող եք դիտել նաև «Հրեշտակը ավետեց Մարիամին Քրիստոսի ծնունդի մասին» (4:07) տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում և զուգահեռ հետևել ձեր սուրբ գրություններին:

4:7

An Angel Foretells Christ’s Birth to Mary

  • Այդ հայտարարության ո՞ր մանրամասներն առանձնացան ձեզ համար։

  • Ի՞նչ հարցեր ունեք կարդացածի մասին:

Այս պատմությունից քաղած ճշմարտություններից մեկն այն է, որ Աստուծոյ առաջին ոչ մի բան անկարելի չէ:Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը կիսվել է, թե դա ինչ առնչություն ունի ձեզ հետ.

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Ձեզ կխնդրեն ընդունել դժվարին հանձնարարություններ և դառնալ գործիք Տիրոջ ձեռքում: Եվ Նա հնարավորություն կընձեռի ձեզ իրականացնել անհնարինը:

(Ռասսել Մ․ Նելսոն, «Դառնալ իսկական հազարամյակցիներ» [համաշխարհային հոգևոր հավաք չափահաս երիտասարդների համար, հունվարի 10, 2016], broadcasts.ChurchofJesusChrist.org)

Գրատախտակին գրեք ուսանողների պատասխանները հետևյալ հարցերից առաջինին: Անհրաժեշտության դեպքում օգնեք նրանց մտածել այս հարցին պատասխանելու բազմաթիվ այլ եղանակների մասին, այդ թվում՝ վատ սովորությունների կամ մեղքերի հաղթահարումը, բարի լինելը, ուրիշների հետ ավետարանով կիսվելը, Եկեղեցու պարտականությունների կատարումը, միսիայում ծառայելը և այլն:

  • Տերն ի՞նչ կարող է խնդրել ձեզ անել, որը կարող է անհնարին թվալ։

  • Ինչո՞ւ երբեմն դրանք կարող են անիրագործելի թվալ:

Երբեմն, երբ հանդիպում ենք թվացյալ անիրագործելի առաջադրանքների, օգտակար կլինի անդրադառնալ ուրիշների օրինակներին, ովքեր հավատքով են արձագանքել իրենց սեփական դժվարին հանգամանքներին:

Կարդացեք Ղուկաս 1.38-ը և փնտրեք, թե Մարիամն ինչպես արձագանքեց, երբ իմացավ, որ ինքը լինելու է Հիսուսի մայրը:

  • Մարիամն ինչպե՞ս է օգնում ձեզ հասկանալ, թե ով է ինքը:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ ճշմարտություններ կարող են օգնել մարդուն Մարիամի նման վստահել Տիրոջը, նույնիսկ, երբ Նրա խնդրանքն անիրագործելի է թվում:

Եթե ուսանողների համար օգտակար կլինի ուսումնասիրել լրացուցիչ օրինակներ այն մարդկանց կյանքից, ովքեր հավատքով են արձագանել թվացյալ անհաղթահարելի հանգամանքներին, կարող եք նրանց ժամանակ տալ՝ սուրբ գրություններում այդպիսի օրինակ գտնելու համար: Օգտակար կլինի ուղղորդել նրանց դեպի հետևյալ պատմությունները. Նեփին ստանում է պղնձե թիթեղները (տես 1 Նեփի 3-4), Մովսեսը բաժանում է Կարմիր ծովը (տես Ելից 14.10-31) կամ սուրբ գրություններից մեկ այլ պատմություն:

Ցուցադրեք կամ ուսանողներին տրամադրեք նախագահ Նելսոնի հայտարարության հետևյալ հատվածի օրինակը:

Մտածեք, թե Տերը ինչ է խնդրել ձեզ անել, որն անիրագործելի էր թվում: Նախագահ Նելսոնի հայտարարությունը կարդալիս փնտրեք այն հատուկ բաները, որոնք դուք կարող եք անել, որպեսզի ինքներդ ձեզ օգնեք կատարել անկարելին.

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Ինչպե՞ս կարող եք իրագործել անկարելին: Անելով այն ամենը, ինչ կպահանջվի ձեր հավատքը առ Հիսուս Քրիստոս զորացնելու համար, մեծացնելով Նրա վերականգնված Եկեղեցու վարդապետության ձեր ըմբռնումը և անխոնջ որոնելով ճշմարտությունը: … Երբ ձեզ խնդրեն կատարել անկարելին, դուք կկարողանաք հավատքով ու համառ հաստատակամությամբ քայլ անել առաջ և ոգևորությամբ կատարել այն ամենը, ինչ դրված է ձեր ներուժի սահմաններում՝ Տիրոջ նպատակներն իրագործելու համար:

Կլինեն օրեր, երբ դուք խորապես կհուսալքվեք: Ուստի աղոթեք քաջություն ձեռք բերելու համար, որպեսզի չհանձնվեք:

(Ռասսել Մ․ Նելսոն, «Դառնալ իսկական հազարամյակցիներ» [համաշխարհային հոգևոր հավաք երիտասարդ չափահասների համար, հունվարի 10, 2016], broadcasts.ChurchofJesusChrist.org)

Առաջարկեք ուսանողներին գրել հետևյալ հարցերի պատասխաններն իրենց ուսումնասիրության օրագրերում. Մինչ նրանք գրում են, ցուցադրեք նախագահ Նելսոնի մեջբերումը որպես հղում: Երբ նրանք բավարար ժամանակ ունենան գրելու համար, նրանցից մի քանիսին հորդորեք դասարանի հետ կիսվել իրենց պատասխաններով:

  • Նախագահ Նելսոնի հայտարարությունում նշված ո՞ր գործողության մեջ կցանկանայիք առաջընթաց ունենալ:

  • Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարող է բարելավումը այդ ոլորտում օգնել ձեզ կատարել այն, ինչն անհնարին է թվում ձեր կյանքում:

Բացատրական և պատմական տեղեկություն

Ինչո՞ւ ուսումնասիրել Ղուկասի Ավետարանը

Քրիստոնեության ամենահայտնի պատմություններից մի քանիսը կարելի է գտնել միայն Ղուկասի Ավետարանում. Հովհաննես Մկրտիչի ծնունդի հանգամանքները (տես Ղուկաս 1.5-25, 57-80), ավանդական պատմությունը Քիստոսի ծնունդի մասին (տես Ղուկաս 2.1-20), պատմությունն այն մասին, թե 12-ամյա Հիսուսը ինչպես մտավ տաճար (տես Ղուկաս 2.41-52), առակներ, օրինակ՝ բարի սամարացու մասին (տես Ղուկաս 10.30–37), անառակ որդու մասին (տես Ղուկաս 15.11-32), հարուստ մարդու և Ղազարոսի մասին (տես Ղուկաս 16.19-31), տասը բորոտների մասին (տես Ղուկաս 17.11–19), պատմությունն այն մասին, թե ինչպես էր հարություն առած Տերը քայլում Իր աշակերտների կողքով Էմմաուս տանող ճանապարհին (տես Ղուկաս 24.13-32):

Մեկ այլ բացառիկ առանձնահատկությունն այն է, որ Ղուկասը ընգրկել է Հովհաննես Մկրտիչի այն ուսմունքները, որոնք չկան այլ Ավետարաններում (տես Ղուկաս 3.10–14), նա ընդգծում է Հիսուս Քրիստոսի աղոթասիրությունը (տես Ղուկաս 3.21 , 5.16 , 9.18, 28-29 , 11.1), նա պատմում է 70 հոգու կանչելու, ուսուցանելու և միսիոներական աշխատանքներ կատարելու մասին (տես Ղուկաս 10.1-22): Ավելին, Ղուկասը միակ ավետարանիչն է, ով գրել է, որ Գեթսեմանիում Փրկիչը թափել է Իր արյունը, և մի հրեշտակ զորացրել է Նրան (տես Ղուկաս 22․43–44):

Ղուկաս 1.26

Ո՞վ էր Գաբրիել Հրեշտակը:

Մարգարե Ջոզեֆ Սմիթն (1805–44) ուսուցանել է Գաբրիել հրեշտակի ինքնության մասին:

Half-length frontal portrait of the Prophet Joseph Smith, Jr. Joseph’s head is turned to the side in a three-quarter view, right hand on hip and his left hand holds sheets of papers. He is depicted wearing a dark brown suit and a white shirt and tie.

Նոյը … Գաբրիելն է: Քահանայության մեջ նա իր զորությամբ հաջորդում է Ադամին: Նա կանչվել է Աստծո կողմից և այսօր ապրող բոլոր մարդկանց հայրն է, և նրան է տրվել իշխանությունը:

Ղուկաս 1.27

Ի՞նչ է նշանակում, որ Մարիամը «նշանվեց»… Հովսեփի հետ

Հին Իսրայելում, երբ ամուսնությունը համաձայնեցվում էր, հարսանիքը տեղի էր ունենում երկու փուլով՝ նշանդրեք (որը նաև կոչվում է նշանադրություն, տես Մատթեոս 1.18) և ամուսնության արարողություն։ Թեև նշանված զույգերն օրինական կերպով համարվում էին ամուսին և կին (տես Երկրորդ Օրինաց 22․23–24), նշանդրեքի և հարսանեկան արարողության միջև ընկած ժամանակահատվածում մաքրաբարոյության խիստ օրենք էր սահմանված (տես Մատթեոսի 1․18-25 հատվածները , տես նաև Նոր Կտակարանի ձերնարկ ուսանողների համար[2014], 13):

Ղուկաս 1.30–35

Մենք ի՞նչ գիտենք Մարիամի հղիության հրաշքի մասին

Երբ Մարիամը հարցրեց, թե ինքն ինչպես կարող է Հիսուսի մայրը դառնալ` «երբեք հարաբերություն չ[ունենալով] տղամարդու հետ» ( Ղուկաս 1.34), Գաբրիելն ուղղակի հայտնեց նրան, որ Սուրբ Հոգին կգա նրա վրա և նրա երեխան կլինի Աստծո Որդին (տես Ղուկաս 1.35): Հիսուս Քրիտոսով հղիանալու մասին պատմող այլ սուրբ գրությունները նույնպես ընդգծում են, որ նա Աստծո Որդին է, բայց չեն հայտնում, թե այդ հրաշքն ինչպես տեղի ունեցավ (տես Մատթեոս 1․18–20 , 1 Նեփի 11.14–15, 18–21 , Ալմա 7.10):

Օժանդակ ուսումնական վարժություններ

Ղուկաս 1.5-25

: Աստծո օրհնությունները գալիս են Նրա ժամանակին և Նրա ձևով

Խնդրեք ուսանողներին խորհել Աստծուց որևէ օրհնություն կամ պատասխան ստանալու մասին, որին նրանք սպասում են:

Առաջարկեք ուսանողներին ուսումնասիրել Զաքարիայի և Եղիսաբեթի պատմությունները Ղուկաս 1.5-25 ՝ փնտրելով այն դասերը, որոնք նրանց կպատմեն Տիրոջ ժամանակացույցի մասին:

Երբ ուսանողներն ուսումնասիրեն այս հատվածները, խնդրեք նրանց կիսվել իրենց սովորածով: Կարող եք հետևյալ հարցի նման հարցեր տալ՝ քննարկումը խթանելու համար:

  • Ձեր կարծիքով, Զաքարիան ու Եղիսաբեթը ի՞նչ սովորեցին Տիրոջ մասին այս հատվածներում նկարագրված իրենց փորձառության արդյունքում:

  • Ի՞նչ եք սովորում այս պատմությունից այն մասին, թե ինչ կարող եք անել՝ Աստծո օրհնությանը կամ պատասխանին սպասելիս:

  • Տիրոջ կամքին ու ժամանակացույցին վստահելու մասին ուրիշ ի՞նչ օրինակներ կարող եք բերել ձեր սեփական կյանքից կամ սուրբ գրությունների այլ պատմություններից:

  • Ձեր կյանքում եղե՞լ են այնպիսի ժամանակներ, երբ զգացել եք, որ Տերը պատասխանել է ձեր աղոթքին, սակայն ոչ ձեր կողմից սպասված ժամանակին կամ եղանակով:

Ժամանակակից օրինակ, երբ Աստված օգնում է մարդուն իրականացնել անհնարինը

Որպեսզի օգնեք ուսանողներին տեսնել այսօրվա մի օրինակ, որ Աստծո առաջ ոչ մի բան անկարելի չէ, կարող եք նրանց ցուցադրել «Աղոթքի քաղցր զորությունը» տեսանյութը (4:14-ից մինչև 8:38-ը) ChurchofJesusChrist.org կայքից: Այս տեսանյութում նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հիշում է մի փորձառություն, երբ վիրահատության ժամանակ Աստված հայտնեց, թե ինչպես կարելի է նորոգել հիվանդի սիրտը:

2:3

Sweet Power of Prayer