Մատթեոս 2, Ղուկաս 2
Ակնարկ
Հովսեփն ու Մարիամը ճամփորդեցին Բեթլեհեմ, որտեղ ծնվեց Հիսուսը: Բեթլեհեմի մոտակայքում գտնվող հովիվներին հրեշտակը հայտնեց Փրկիչի ծնունդի մասին (տես Ղուկաս 2.9–12): Հովիվները «գտան Մարիամին եւ Յովսէփին, եւ երեխային՝ մսուրի մէջ դրած» (Ղուկաս 2.16) և հետ դառնալով՝ «Աստուծուն փառաբանում եւ օրհնում էին» (Ղուկաս 2.20): Սիեմոնը, Աննան և արևելքից եկած մոգերը տեսան իրենց Փրկիչին և ուրախացան: Հայտնությունը հուշեց Հովսեփին, թե ինչպես փրկել մանուկ Հիսուսին Հերովդեսի հրամանից, ըստ որի պետք է սպանվեին Բեթլեհեմի բոլոր մանուկները
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկություններն ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախօրոք պատրաստեն յուրաքանչյուր դասի համար:
Ղուկաս 2.1-14
Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ Հիսուս Քրիստոսի դերը՝ որպես աշխարհի Փրկիչ:
-
Ուսանողի պատրաստում. Հնարավորության դեպքում խնդրեք ուսանողներին դիտել «Ինչո՞ւ մենք Փրկիչի կարիք ունենք. Սուրբ ծննդյան ուղերձ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի մասին» տեսաֆիլմը (2:15) ChurchofJesusChrist.org կայքում: Խնդրեք նրանց դիտելիս մտածել, թե իրենք ինչու Փրկիչի կարիք ունեն:
-
Առարկա. Սուրբ Ծնունդի փոքր հավաքածու կամ նկար
-
Ուսուցման առաջարկներ տեսաժողովի համար. Կարող եք խնդրել ուսանողներին զրուցարանում կիսվել իրենց սովորած որևէ սուրբ գրությունով՝ որպես խաչաձև հղում Ղուկաս 2.10-12 հատվածներին:
Վարդապետության սերտում. Ղուկաս 2.10-12
Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին մտապահել Ղուկաս 2.10-12 հատվածների հղումն ու հիմնական արտահայտությունը, բացատրել վարդապետությունը և սովորել, թե ինչպես կիրառել սկզբունքները՝ հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու համար:
-
Ուսանողի պատրաստում. Խնդրեք ուսանողներին սկսել մտապահել Ղուկաս 2.10-12 հատվածների հղումն ու հիմնական արտահայտությունը. «Այսօր ձեզ Փրկիչ ծնուեցաւ Դաւիթի քաղաքումը. Որ է Քրիստոս Տէրը»:
-
Բովանդակություն ցուցադրելու համար. Փրկիչի ծնունդի պատկեր
-
Նյութեր ուսանողների համար. «Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը» ուղերձի և հիմների գրքի օրինակներ
-
Ուսուցման առաջարկներ տեսաժողովի համար. Կարող եք օգտագործել խմբային քննարկումների համար նախատեսված սենյակները և ուսանողներին բաժանել խմբերի՝ հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու մեկ կամ մի քանի սկզբունքներ քննարկելու համար:
Ղուկաս 2.1-39, Մատթեոս 2.1–12
Դասի նպատակը. Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին ձեռք բերել և ուրախանալ Հիսուս Քրիստոսի մասին իրենց վկայությամբ:
-
Ուսանողի պատրաստում. Խնդրեք ուսանողներին խորհել այս հարցերի շուրջ. Որքանո՞վ է ուժեղ ձեր այն զգացումը, որ դուք կարող եք վկայել Հիսուս Քրիստոսի մասին: Ինչպե՞ս կարող եք ամրապնդել Փրկիչի մասին ձեր վկայությունը:
-
Տեսաֆիլմ.«Հովիվներն իմանում են Քրիստոսի ծնունդի մասին» (2:50)
-
Տեսաֆիլմ.«Մոգերը փնտրում են Հիսուսին» (2:58-ից մինչև 4:37)
Մատթեոս 2․11–23
Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին սովորել, թե Տերն ինչպես կարող է հաղորդակցվել իրենց հետ:
-
Ուսանողի պատրաստում. Խնդրեք ուսանողներին ուշադիր լինել, թե Տերն ինչպես է փորձում հաղորդակցվել իրենց հետ, այդ թվում՝ հայտնության և Սուրբ Հոգու ոգեշնչման միջոցով: Խրախուսեք ուսանողներին գրանցել այդ հաղորդակցությունները:
Ղուկաս 2.40-52
Դասի նպատակը. Այս դասի նպատակն է ամրապնդել Հիսուս Քրիստոսին նմանվելու ուսանողների ցանկությունը՝ մտավորապես, ֆիզիկապես, հոգեպես և սոցիալապես:
-
Ուսանողի պատրաստում. Խնդրեք ուսանողներին վերհիշել Երեխաների և երիտասարդների ծրագրի շրջանակներում դրած իրենց նպատակները: Խնդրեք նրանց մտածեել, թե ինչպես են այդ նպատակներն օգնում իրենց ավելի շատ նմանվել Հիսուս Քրիստոսին: Հնարավորության դեպքում խնդրեք նրանց դասարան բերել Անձնական զարգացում․ Երիտասարդների ուղեցույց գրքույկի օրինակը:
-
Պատրասվեք ցուցադրել. Պատանի Փրկիչի նկարները Կայքերը, որոնք բացատրում են Երեխաների և երիտասարդների ծրագիրը:
-
Տեսաֆիլմ. «Պատանի Հիսուսը ուսուցանում է տաճարում» (2:30)
-
Տեսաֆիլմ. «Դուք այստեղ եք, որպեսզի բացահայտեք, թե ով եք դուք» (2:59)
-
Նյութեր ուսանողների համար. Անձնական զարգացում․ Երիտասարդների ուղեցույց գրքույկի օրինակը այն ուսանողների համար, ովքեր չունեն այն
-
Ուսուցման առաջարկներ տեսաժողովի համար. Որպեսզի օգնեք ուսանողներին Երեխաների և երիտասարդների ծրագրի նպատակների համար գաղափարներ մտածել, կարող եք կիսվել ձեր էկրանով՝ ցուցադրելով դասի համար նախատեսված կայքերի բովանդակությունը: