Սեմինարիա
Ղուկաս 2.1-39, Մատթեոս 2.1–12


Ղուկաս 2.1-39, Մատթեոս 2.1–12

Փրկիչի վկաները

Witnesses to the Savior’s birth

Հովիվները, մոգերը, Սիմեոնն ու Աննան Փրկիչի առաջին վկաներն էին: Երբ ուսումնասիրեք նրանց փորձառությունները, դուք ցանկություն կզգաք աճել և ուրախանալ Հիսուս Քրիստոսի մասին ձեր սեփական վկայությամբ:

Ուսանողի պատրաստում. Խնդրեք ուսանողներին խորհել այս հարցերի շուրջ. Որքանո՞վ է ուժեղ ձեր այն զգացումը, որ դուք կարող եք վկայել Հիսուս Քրիստոսի մասին: Ինչպե՞ս կարող եք ամրապնդել Փրկիչի մասին ձեր վկայությունը:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Սուրբ Հոգին վկայում է Հիսուս Քրիստոսի մասին

Կարող եք սկսել դասը՝ երգելով «Գիտեմ, ապրում է Փրկիչն իմ» օրհներգը, (Հիմներ և մանկական երգեր, հ. 38): Օգտակար կլինի նաև կիսվել Փրկիչի մասին անձնական վկայությամբ:

Մտածեք հետևյալ հարցերի շուրջ.

  • Ի՞նչ է վկայությունը:

Եթե ուսանողները դժվարանում են բացատրել, թե ինչ է վկայությունը, օգտագործեք ավետարանական թեմաների «Բացատրական և պատմական տեղեկություն» բաժնի բացատրությունը:

  • Ի՞նչ կարող եք անել վկայություն ձեռք բերելու և այն ամրապնդելու համար:

  • Եթե ուրիշները երբեմն կարող են օգնել ձեզ վկայություն ձեռք բերել, ապա ինչո՞ւ ձեր ծնողները, զարմիկները կամ ընկերները չեն կարող ձեզ վկայություն տալ:

Վկայությունը գալիս է, երբ Սուրբ Հոգին ճշմարտություն է հաստատում նրան, ով իսկապես փնտրում է այն: Մի հուսահատվեք, եթե ձեր սեփական վկայությունը ձեռք բերելու համար ժամանակ պահանջվի: Եթե շարունակեք անկեղծորեն վկայություն փնտրել, Տերը ձեզ կպատասխանի Իր ժամանակին և Իր ձևով:

Եթե դա օգնի ուսանողներին, կարող եք հակիրճ քննարկել, թե ինչպես է Սուրբ Հոգին վկայություն տալիս: Հետևյալ սուրբգրային հատվածները կարող են օգնել. Հովհաննես 14.26 , 16.13 , Վարդապետություն և Ուխտեր 6.23 , 8.2-3 :

Կարդացեք Հովհաննես 15.26 հատվածը և Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ հայտարարությունը՝ փնտրելով, թե նրանք ինչ են ուսուցանում Հիսուս Քրիստոսի վերաբերյալ վկայության մասին:

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Ամենակարևոր ճշմարտությունը, որ Սուրբ Հոգին երբևէ կվկայի ձեզ, այն է, որ Հիսուսը Քրիստոսն է՝ Կենդանի Աստծո Որդին:

(Ռասսել Մ․ Նելսոն, «Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար», Ensign կամ Լիահոնա, մայիս 2018, 96):

Խորհեք հետևյալ հարցերի շուրջ և գրեք ձեր մտքերը ուսումնասիրության օրագրում.

Հիշեցրեք ուսանողներին, որ հետևյալ հարցերը նրանց տրվել էին դեռ այն ժամանակ, երբ իրենք պատրաստվում էին այս դասին: Նրանց ժամանակ տվեք՝ մտածելու իրենց պատասխանների մասին: Կարող եք քննարկել հետևյալ հարցը.

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է դա ամենակարևոր ճշմարտությունը, որի մասին Սուրբ Հոգին երբևէ կվկայի ձեզ։

  • Ինչպե՞ս կարող եք ամրապնդել Փրկիչի մասին ձեր վկայությունը:

Այս դասին դուք կիմանաք Փրկիչի ծնունդի վկաների մասին: Նրանց պատմությունները կարդալիս փնտրեք, թե այդ վկաներն ինչպես իմացան Փրկիչի մասին, և ինչպես վարվեցին իրենց ստացած վկայությունների հետ: Ուսումնասիրելիս հիշեք այս ճշմարտությունը. Իմ սեփական վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին գալիս է Սուրբ Հոգու վկայության միջոցով:

Կարող եք գրատախտակին գրել այս ճշմարտությունը և առաջարկել ուսանողներին գրանցել այն իրենց ուսումնասիրության օրագրերում:

Սիմեոնը և Աննան

Հիսուսի ծնունդից ութ օր հետո Մարիամը և Հովսեփը մանուկ Հիսուսին ներկայացրին տաճարում՝ ըստ հրեական օրենքի (տես Ելից 13.2): Սիմեոնը և Աննան, ովքեր այդ պահին տաճարում էին, ճանաչեցին մանուկ Հիսուսին՝ որպես իրենց Փրկիչ:

Կարդացեք Ղուկաս 2.25-33, 36-38-ը՝ փնտրելով, թե Սուրբ Հոգին ինչպես օգնեց Սիմեոնին և Աննային՝ վկայություն ստանալ Հիսուսի մասին: «Սպասում էր Իսրայէլի մխիթարութեանը» արտահայտությունը հատված 25-ում նշանակում է՝ սպասել Մեսիայի գալուստին:

  • Սուրբ Հոգին ինչպե՞ս օգնեց Սիմեոնին Քրիստոսի մասին վկայություն ձեռք բերել:

  • Ի՞նչն օգնեց Աննային Տիրոջ մասին վկայություն ստանալ:

  • Ի՞նչ կարող եք սովորել Սիմեոնից և Աննայից, որի օգնությամբ կարող եք Հիսուս Քրիստոսի մասին վկայություն ձեռք բերել և ուրախանալ դրանով:

Կարող եք ուսանողներին բաժանել փոքր խմբերի և յուրաքանչյուր խմբին հանձնարարել հետևյալ վարժություններից մեկը:

Բացի Սիմեոնից և Աննայից՝ հովիվներն ու մոգերը նույնպես վկայություն ձեռք բերեցին Հիսուսի մասին: Նրանց օրինակներից մենք կարող ենք սովորել, թե Փրկիչի մասին վկայություն ստանալն ինչպես կարող է ազդել մեզ վրա: Եթե դուք ցանկանում եք ավելին իմանալ ձեր վկայությամբ կիսվելու մասին, ուսումնասիրեք հովիվներին վարժություն Ա-ում: Եթե ցանկանում եք բարելավել ձեր երկրպագությունը և մտածել, թե ինչ պարգևներ կարող եք տալ Տիրոջը, ուսումնասիրեք մոգերին վարժություն Բ-ում:

Վարժություն Ա. Հովիվները (Ղուկաս 2.15-20) - Կիսվեք ձեր վկայությամբ

Փրկիչի ծնունդի գիշերը Բեթլեհեմում հովիվները հետևում էին իրենց հոտերին քաղաքի շուրջը գտնվող դաշտերում: Մի հրեշտակ հայտնվեց նրանց և հայտարարեց Հիսուս Քրիստոսի ծնունդը՝ «մեծ ուրախութիւն եմ աւետում բոլոր ժողովրդին» ( Ղուկաս 2.10):

Կարդացեք Ղուկաս 2.15–20-ը՝ փնտրելով, թե հովիվներն ինչպես արձագանքեցին հրեշտակի ուղերձին: Կարող եք դիտել նաև «Հովիվներն իմանում են Քրիստոսի ծնունդի մասին» տեսաֆիլմը (2:50), որն առկա է ChurchofJesusChrist.org կայքում:

2:50
  • Ձեր կարծիքով, հովիվներն ինչո՞ւ ուրիշների հետ կիսվեցին Տիրոջ մասին իրենց վկայությամբ:

  • Ի՞նչ կարող եք սովորել այս պատմությունից այն մասին, թե ինչ է տեղի ունենում, երբ մենք ստանում ենք մեր սեփական վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին:

  • Ե՞րբ եք ցանկություն զգացել ուրիշների հետ կիսվել Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին ձեր վկայությամբ: Պատմեք վկայությամբ կիսվելու որևէ փորձառություն:

Վարժություն Բ. մոգերը (Մատթեոս 2․1-12) - բարելավեք ձեր երկրպագությունը

Մոգերը փնտրում էին Փրկիչին Իր ծնունդի պահից մինչև մանկությունը (տես Մատթեոս 2.1-2):

Կարդացեք Մատթեոս 2.9–11 հատվածները՝ փնտրելով, թե ինչ արեցին մոգերը, երբ գտան Փրկիչին: Կարող եք նաև դիտել «Մոգերը փնտրում են Հիսուսին» տեսաֆիլմը 2:58-4:37-ը: Այս տեսաֆիլմը մատչելի է ChurchofJesusChrist.org կայքում:

5:41
  • Ի՞նչ կարող եք սովորել մոգերի օրինակից:

  • Հիսուս Քրիստոսի մասին ձեր վկայությունն ինչպե՞ս է ազդում Նրան երկրպագելու ձեր ցանկության վրա:

  • Մոգերը պարգևներ առաջարկեցին պատանի Հիսուսին երկրպագելու համար: Ի՞նչ եղանակներով կարող եք երկրպագել Փրկիչին:

Ձեր սեփական վկայությունը

Խորհեք այն տպավորությունների և զգացմունքների մասին, որոնք դասի ընթացքում ստացել եք Սուրբ Հոգուց: Փրկիչի կյանքի մասին Նոր Կտակարանի գրառումներն ուսումնասիրելիս ուշադիր եղեք, թե ինչպես է Սուրբ Հոգին վկայում ձեզ Հիսուս Քրիստոսի մասին:

Կան բազմաթիվ եղանակներ, որոնցով ուսանողները կարող են կիսվել Հիսուս Քրիստոսի մասին իրենց վկայություններով: Ուսանողները պետք է ոչ թե հարկադրված, այլ հրավիրված զգան կիսվելու համար: Ստորև կարող եք իմանալ, թե ուսանողներն ինչ եղանակներով կարող են կիսվել:

Կիսվեք Փրկիչ Հիսուս Քրիստոսի մասին ձեր վկայությամբ կամ գիտելիքներով: Դուք կարող եք տարբեր ձևերով կիսվել Տիրոջ մասին ձեր վկայությամբ: Օրինակ՝ սոցիալական ցանցերում կարող եք տեղադրել Փրկիչի մասին ձեր վկայությունը և Նրա նկարը, վկայության ժողովի ժամանակ կիսվել ձեր վկայությամբ կամ գրել այն Մորմոնի Գրքի օրինակում ու տալ ձեր ընկերոջը կամ ընտանիքի անդամին:

Բացատրական և պատմական տեղեկություն

Ի՞նչ է վկայությունը:

Վկայությունը Սուրբ Հոգու կողմից տրված հոգևոր վկայությունն է: Վկայության հիմքը իմացությունն է, որ Երկնային Հայրն ապրում է և սիրում է Իր զավակներին, որ Հիսուս Քրիստոսն ապրում է, որ Նա Աստծո Որդին է, և որ Նա հավերժական Քավություն կատարեց, որ Ջոզեֆ Սմիթն Աստծո մարգարեն է, ով կանչվեց վերականգնելու ավետարանը, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին Փրկիչի ճշմարիտ Եկեղեցին է երկրի վրա և այսօր Եկեղեցին առաջնորդվում է ապրող մարգարեի կողմից: Այդ հիմքի առկայության դեպքում վկայությունն աճում է՝ ներառելով ավետարանի բոլոր սկզբունքները:

(Ավետարանական թեմաներ. «Վկայություն», topics.ChurchofJesusChrist.org)

Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսի մասին վկայությունն ազդում մեզ վրա:

Առաջին Նախագահությունից նախագահ Հենրի Բ. Այրինգը բացատրել է, թե ինչպես է Սուրբ Հոգին վկայում Քրիստոսի մասին.

Official Portrait of President Henry B. Eyring taken March 2018.

Սուրբ Հոգին է վկայում, որ Հիսուս Քրիստոսը Երկնային Հոր Սիրելի Որդին է, ով սիրում է մեզ և ցանկանում է, որ ընտանիքներով հավերժական կյանք ունենանք Իր հետ։ Այդ վկայության հենց սկզբից մենք ցանկություն ենք զգում ծառայել Նրան և պահել Նրա պատվիրանները։ Երբ մենք համառորեն անում ենք դա, մենք ստանում ենք Սուրբ Հոգու պարգևները, որոնք մեզ ուժ են տալիս ծառայելու։ Մենք ավելի հստակ ենք տեսնում Աստծո ձեռքը, այնքան հստակ, որ ժամանակի հետ մենք ոչ միայն հիշում ենք Նրան, այլև սկսում ենք սիրել Նրան և Քավության զորությամբ ավելի շատ ենք նմանվում Նրան։

(Հենրի Բ. Այրինգ, «Օ՜, հիշիր, հիշիր», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2007, 68-69):

2:3

Ի՞նչ պարգևներ կարող ենք առաջարկել Հիսուս Քրիստոսին

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Մեծագույն պարգևը, որը կարող եք տալ Տիրոջը՝ ձեզ անբիծ պահեք աշխարհից և արժանավոր՝ Նրա տաճար հաճախելու համար: Նրա պարգևը ձեզ կլինի խաղաղության և ապահովության իմացությունը, որ դուք արժանի եք հանդիպելու Նրան, երբ ժամանակը գա:

(Ռասսել Մ. Նելսոն, «Եկեղեցու ապագան. Պատրաստել աշխարհը Փրկիչի Երկրորդ Գալուստին», Ensign, կամ Լիահոնա, ապրիլ 2020, 15):

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆն ուսուցանել է.

Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006. Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008. Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Մենք, հին մոգերի օրինակով, պետք է փնտրենք Փրկիչին և Նրան ամենաթանկ պարգևներն առաջարկենք՝ կոտրված սիրտ և զղջացող հոգի: Մենք նրանք պետք է սեր առաջարկենք: Մենք պետք է Նրան առաջարկենք Նրա անունը մեզ վրա վերցնելու և պատվիրանները պահելու մեր պատրաստակամությունը: Մենք պետք է խոստանանք Նրան միշտ հիշել, ընդօրինակել Նրան և «ման գալ բարի անելով» (տես Վարդապետություն և Ուխտեր 20.77, 79 , Գործք Առաքելոց 10.38):Մենք չենք կարող Նրան առաջարկել ամեն բանում կատարյալ լինելու պարգևը, քանզի դա, գոնե հիմա, մեր կարողություններից վեր է: Սակայն Նա պահանջում է, որ մենք, որպես պարգև, առաջարկենք մեր լավագույն ձգտումը՝ քայլել Իր կողմից պատրաստված և ուսուցանված ճանապարհներով:

(Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Սուրբ Ծննդյան ճշմարիտ պարգևներ», New Era, դեկտեմբեր 2018, 3)

Ինչո՞ւ էր Մարիամը տատրակ կամ աղավնի առաջարկել տաճարում

Մովսեսի օրենքը ծննդաբերած կանանց ոչ մաքուր էր հռչակել արարողությունների համար: Մաքուր դառնալու համար նոր ծննդաբերած կինը պետք է գառ առաջարկեր տաճարում ողջակեզի համար և աղավնի կամ տատրակ՝ մեղքի պատարագի համար ( Ղևտացոց 12.5-6): «Եւ եթէ նորա ձեռքը չ’հասնէ գառն բերելու, այն ժամանակ երկու տատրակ կամ աղաւնու երկու ձագ առնէ» (Ղևտացոց 12.8): Այն, որ Մարիամը գառի փոխարեն տատրակներ կամ աղավնիներ առաջարկեց, ապացուցում է, որ Հիսուս Քրիստոսը ծնվել էր քիչ նյութական միջոցներ ունեցող մորից:

Օժանդակ ուսումնական վարժություն

Մոգերի օրինակով մենք կարող ենք պարգևներ առաջարկել Փրկիչին

Մոգերին քննարկելուց հետո խնդրեք ուսանողներին մտածել, թե նրանք ինչ պարգևներ կարող են առաջարկել Փրկիչին: Կարող եք կիսվել նախագահ Նելսոնի և երեց Ուխդորֆի հայտարարություններով, որոնք կարող եք գտնել այս դասի «Բացատրական և պատմական տեղեկություն» բաժնում: