Սեմինարիա
Հայտնություն 1-5


Հայտնություն 1-5

Ակնարկ

Ի՞նչ մտքեր են գալիս, երբ մտածում եք Հայտնության գրքի մասին: Հովհաննես առաքյալը, որը գրել է գիրքը, ասել է. «Երանի նրանց, ովքեր կարդում են և նրանց, ովքեր լսում և հասկանում են այս մարգարեության խոսքերը» (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հայտնություն 1.3 [Աստվածաշնչի հավելվածում]): Հայտնության գիրքը հարուստ է խորհրդանիշներով և պատկերներով, որոնք կսովորեցնեն ձեզ Հիսուս Քրիստոսի, Երկնային Հոր ծրագրի և Փրկչի Երկրորդ Գալուստի մասին: Դուք նաև կտեսնեք, թե ինչպես են Հիսուս Քրիստոսը և Նրա հետևորդները հաղթականորեն վեր բարձրանում սատանայից և մարդկանց թագավորություններից: Դաժան հալածանքների ժամանակ Ասիայի յոթ եկեղեցիներին գրված Հայտնության գիրքը կարող է օգնել ձեզ հավատարմությամբ հաղթահարել վերջին օրերի դժվարությունները և պատրաստվել Փրկչի վերադարձին:

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախօրոք պատրաստեն յուրաքանչյուր դասի համար:

Առաջարկներ առցանց դասավանդող ուսուցիչների համար

Առցանց բովանդակությունը հարմարեցրեք ուսանողների կարիքներին Թեև առցանց սեմինարիայի բովանդակությունն արդեն տրամադրվել է, կարող է օգտակար լինել հարմարեցնել այդ բովանդակությունը ձեր ուսանողների կարիքներին: Օրինակ՝ դուք կարող եք ավելացնել մի տեսանյութ, որը կարծում եք, որ օգտակար կլինի կամ կարող եք այլ կերպ հարմարեցնել բովանդակությունը ձեր ուսանողների կարիքներին:

Հայտնություն 1

Դասի նպատակը. Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին հասկանալ Հայտնության գրքի որոշ խորհրդանիշներ, նաև, թե դրանք ինչ կարող են ուսուցանել նրանց Հիսուս Քրիստոսի մասին:

  • Ուսանողի նախապատրաստում․ Առաջարկեք ուսանողներին կարդալ « Հովհաննեսի հայտնությունը » Սուրբ գրքերի ուղեցույցում, որը հասանելի է scriptures.ChurchofJesusChrist.org կայքում, և պատրաստվել կիսվելու, թե ինչն է նրանց հետաքրքրում սովորելու համար և ինչու:

  • Բովանդակություն՝ ցուցադրման համար. Հիսուսի պատկերը մոմերի մեջ

  • Թերթիկ. Ուսանողների համար պատրաստեք «Խորհրդանիշները Հովհաննեսի տեսիլքում» թերթիկի բավարար քանակությամբ օրինակներ:

  • Առցանց բովանդակության հարմարեցման առաջարկ. Կարող եք այս բաժնի դասերից յուրաքանչյուր պատկեր ավելացնել այս դասի սկզբի պատկերին: Այս պատկերները միասին տեսնելը կարող է ուսանողների մոտ ավելի մեծ ցանկություն առաջացնել՝ ավելին իմանալու Հայտնություն գրքի մասին:

Հայտնություն 2-3, Մաս 1

Դասի նպատակը. Այս դասը կարող է խրախուսել ուսանողներին լսել Փրկչի ձայնը, որն ընդունում է նրանց լավ գործերը և տալիս է նրանց անհրաժեշտ ուղղումը:

  • Ուսանողի նախապատրաստում. Առաջարկեք ուսանողներին բացահայտել, թե իրենց կյանքի որ ոլորտներից կարող է Փրկիչը գոհ լինել: Որպես այս առաջարկության մաս՝ ուսանողները կարող են աղոթել և խնդրել Երկնային Հորը օգնել իրենց տեսնել, թե ինչում են իրենք առաջադիմում: Նրանք նաև կարող են խնդրել իրենց ծնողներին օգնել իրենց:

  • Առարկա կամ նկար՝ ցուցադրման համար. պատրաստվեք ցուցադրելու Հիսուսը դռան մոտ պատկերը (Ավետարանի պատկերագիրք [2009], հ. 65) և յոթ եկեղեցիների քարտեզը։

  • Տեսանյութ. «Միսիս Փեթոն. պատմությունը շարունակվում է» (16:09, դիտեք 15:08-15:55)

  • Առցանց ուսուցման առաջարկներ. Երբ ուսանողները գտնեն այն լավ գործերը, որոնք Հովհաննեսը նկատեց, որ արել էին յոթ եկեղեցիները, և այն ուղղումը, որը նա տվեց եկեղեցիներին, առաջարկեք ուսանողներին զրուցարանում գրել իրենց գտածը: Բավարար ժամանակից հետո խնդրեք դասարանի ուսանողներին զրուցարանում փնտրել և ընտրել իրենց դասընկերոջ գաղափարներից մեկը, որը նրանք կցանկանային ավելի մանրամասն քննարկել: Ուսանողին, որը հրապարակել է գաղափարը, կարող եք խնդրել բացատրել, թե ինչ է նա գրել: Հարցեր տվեք, որոնք կօգնեն դասարանին քննարկել ընտրված թեմայի համապատասխանությունը:

Հայտնություն 2-3, Մաս 2

Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին զգալ ավելի մեծ ցանկություն՝ հաղթահարելու մարտահրավերները և ստանալու այն օրհնությունները, որոնք Փրկիչը խոստանում է տալ:

  • Ուսանողի նախապատրաստում․ Ուսանողներին առաջարկեք խնդրել ընտանիքի անդամին կամ վստահելի ընկերոջը՝ իրենց հետ կիսվել փորձառությամբ, երբ նրանք Փրկչի օգնությամբ հաղթահարել են խոչընդոտները:

  • Տեսանյութ. «Դուք կարող եք հավաքել Իսրայելը» (10:53, դիտեք 4:48-5:22)

  • Բովանդակություն՝ ցուցադրման համար. Կարող եք ցուցադրել աղյուսակը՝ սուրբ գրությունների հղումներով և աղյուսակի տակ բերված սահմանումներով։ Օգտակար կլինի նաև ցուցադրել հաղթահարման վերաբերյալ ուսումնական վարժության մեջ գտած տարբերակները, որպեսզի ուսանողները կարողանան ընտրել դրանցից:

  • Առցանց ուսուցման առաջարկներ․ Օգտակար կլինի սահիկաշարքի ներկայացում ստեղծել կամ այլ միջոցներ օգտագործել՝ սուրբ գրություններում որոնման վարժության սահմանումները և վերջին վարժության ուսումնասիրության տարբերակները ցուցադրելու համար: Կարող եք ոգևորիչ երաժշտություն միացնել, մինչ ուսանողները կատարում են այս երկու վարժությունները:

Հայտնություն 5

Դասի նպատակը. Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին մեծացնել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին ավելի մեծ սիրով և անկեղծությամբ երկրպագելու իրենց ցանկությունը:

  • Ուսանողի նախապատրաստում․ Առաջարկեք ուսանողներին խոսել ընտանիքի անդամի կամ Եկեղեցու ղեկավարի հետ այն մասին, թե ինչ է նշանակում երկրպագել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:

  • Տեսանյութ. «Երկրպագության օրհնությունները» (11:28, դիտել 3:34-4:45 և 8:54-11:14)

  • Բովանդակություն՝ ցուցադրման համար. Եպիսկոպոս Դին Մ. Դեյվիսի հայտարարությունը և, ցանկության դեպքում, դասի վերջում նշված հինգ հարցերը:

  • Առցանց ուսուցման առաջարկներ․ Օգտակար կլինի ցուցադրել եպիսկոպոս Դին Մ. Դեյվիսի հայտարարությունը, մինչ ուսանողները քննարկում են, թե մեջբերումից ինչ սովորեցին երկրպագության մասին:

  • Առցանց բովանդակության հարմարեցման առաջարկներ․ Կարող եք ձայնագրել տեսանյութ, որտեղ դուք խոսում եք օրհներգի մասին, որը արտահայտում է, թե ինչ եք զգում Փրկչի հանդեպ, և ինչ է նշանակում ձեզ համար երկրպագել Նրան: Դրանով կարող եք փոխարինել դասի սկզբում օրհներգի տեսագրությանը:

Վարդապետության սերտման կրկնություն 24

Դասի նպատակը. Այս դասը ուսանողներին հնարավորություն կտա կիրառել այս տարի ուսումնասիրած վարդապետության սերտման հատվածներից մի քանիսը տարբեր իրական իրավիճակներում:

  • Ուսանողի նախապատրաստում․ Առաջարկեք ուսանողներին օգտագործել Վարդապետության սերտման հավելվածը կամ այլ միջոցներ՝ Նոր Կտակարանի վարդապետության սերտման հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները անգիր սովորելու համար: Խնդրեք նրանց պատրաստված գալ դասարան՝ կիսվելու մեկ հատվածով, որը նրանք կիրառել են:

  • Առցանց ուսուցման առաջարկներ․ Երբ ուսանողները կիսվում են սցենարներով, կարող եք առաջարկել նրանց հրապարակել դրանք՝ օգտագործելով զրուցարանի գործառույթը: Այնուհետև դասարանին կարող եք առաջարկել կարդալ սցենարները, գտնել վարդապետության սերտման հատվածներ, որոնք վերաբերում են սցենարներին, և բացատրել, թե ինչպես են դրանք կիրառվում:

  • Առցանց բովանդակության հարմարեցման առաջարկներ․ Քննարկման հրապարակման համար կարող եք կիսվել վարդապետության սերտման հատվածներով և ուսանողներին առաջարկել սցենար գրել՝ այդ հատվածներից մեկի հիման վրա: Շաբաթվա ընթացքում ուսանողները կարող են պատասխանել մեկ կամ երկու դասընկերների՝ նշելով վարդապետության սերտման հատվածը, և ինչպես է այն կիրառվում իրենց հրապարակած սցենարի համար: