Հռովմայեցիս 1-6
Ակնարկ
Դիմելով Հռոմի Սրբերին՝ Պողոսը հայտարարեց, որ ինքը «Քրիստոսի աւետարանը ամօթ չի համարում» (Հռովմայեցիս 1.16): Դարձի եկած հրեաները և հեթանոսները օգնության կարիք ունեին՝ հասկանալու, թե ինչպես կարող են ապավինել Հիսուս Քրիստոսին և ստանալ Նրա Քավության օրհնությունները: Պողոսը փորձեց օգնել հռոմեացի Սրբերին հասկանալ Քրիստոսի շնորհը՝ ուսուցանելով դրա կապը հավատքի և գործերի հետ: Նա ուսուցանեց, որ մենք կստանանք Փրկիչի զորությունը, եթե մենք Նրա հետ ուխտեր կապենք և պահենք «կյանքի նորոգության մեջ [քայլելով]» (Հռովմայեցիս 6.4):
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տվյալները ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեն յուրաքանչյուր դասի համար:
Հռովմայեցիս 1
Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին չամաչել Հիսուս Քրիստոսի աշակերտը լինելուց:
-
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք պատրաստ լինել քննարկելու, թե մարդիկ ինչու կարող են վարանել ճանաչվել որպես Քրիստոսի աշակերտներ կամ ուրիշների հետ կիսվել ավետարանով:
-
Տեսանյութեր. «Preparation of Joseph F. Smith: True Blue, Through and Through» (1:31), «Աբինադին վկայում է Հիսուս Քրիստոսի մասին» (25:38, դիտեք 14:39-18:39), «Same Jersey» (5:01)
-
Առցանց ուսուցման առաջարկ. Կարող եք ներկայացնել ստուգարքը՝ ցուցադրելով այն ուսանողներին, ապաթույլ տվեք նրանց՝ կա՛մ ընդգծել այն պատասխանները, որոնք ճիշտ են համարում, կա՛մ զրուցարանում գրել ընտրված պատասխանների տառերը: Այնուհետև կարող եք մեկ առ մեկ քննարկել պատասխանները՝ կա՛մ ստուգարքի ընթացքում, կա՛մ այդ թեմաներն ուսումնասիրելիս:
Հռովմայեցիս 2-3
Դասի նպատակը. Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին ավելի լավ հասկանալ, որ բոլորս կարիք ունենք Հիսուս Քրիստոսի միջոցով ներվելու կամ արդարացվելու:
-
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք կարդալ Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկում ներկայացված Հռովմայեցիս 1-6 հատվածներին նվիրված դասի սահմանումները և պատրաստ լինել կիսվել արդարացում, հավատք և շնորհ բառերի սեփական սահմանումներով:
-
Բովանդակություն ցուցադրման համար. Արդարացում,, հավատք, օրենք և շնորհ բառերի սահմանումները
-
Առցանց ուսուցման առաջարկ. Առաջարկեք ուսանողներից մեկին օգտագործել էլեկտրոնային գրատախտակը և ցուցադրել առաջարկված նկարը ամբողջ դասարանին:
Հռովմայեցիս 4-5
Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին ավելի լավ հասկանալ և գնահատել Հիսուս Քրիստոսի շնորհը:
-
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք կարդալ «Շնորհ» հոդվածը Աստվածաշնչի բառարան -ում կամ Սուրբ գրքերի ուղեցույց -ում և բացահայտել, թե նրանք ինչպես են ստացել Աստծո շնորհը իրենց կյանքում:
-
Բովանդակություն ցուցադրման համար. Անապատում գտնվող մարդու նկարը և ուղեկցող տեքստը
-
Առցանց ուսուցման առաջարկ. Կարող եք ուսանողներին ուղարկել քննարկման սենյակներ՝ պատկերը քննարկելու համար: Անպայման պարզ հրահանգներ տրամադրեք, որպեսզի ուսանողներն իմանան, թե ինչ պետք է անեն: Օգտակար կլինի ցուցադրել քննարկման համար նախատեսված երեք հարցերը:
Հռովմայեցիս 6
Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին փորձել փոխվել Հիսուս Քրիստոսի միջոցով և ավելի լավ ճանաչել այդ փոփոխությունները:
-
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք հիշել իրենց մկրտության մանրամասները և առկայության դեպքում բերել մկրտության նկարներից մեկը: Գուցե որոշ ուսանողներ կամ իրենց ծնողները մկրտությունից հետո գրառում են կատարել իրենց օրագրում: Ուսանողների համար կարող է հետաքրքիր լինել կարդալ այդ գրառումները կամ իրենց ծնողների հետ քննարկել մկրտության մանրամասները, այդ թվում այն, ինչ ուսանողները կարող էին մոռանալ:
-
Բովանդակության ցուցադրման համար. Ձեր մկրտության նկարը
-
Առցանց ուսուցման առաջարկ. Կարող եք օգտագործել մինչև վեց քննարկման սենյակ՝ Հռովմայեցիս 6.9-14 հատվածներն ուղեկցող ուսուցչի առաջարկը իրականացնելու համար: Ուսանողներին խմբերի բաժանեք և յուրաքանչյուր խմբի հանձնարարեք առնվազն մեկ հատված Հռովմայեցիս 6.9-14 -ից՝ քննարկելու և դասարանի հետ կիսվելու համար: Այցելեք խմբերից յուրաքանչյուրին՝ անհատապես օգնելու և հարցերին հակիրճ պատասխանելու համար: Քննարկումն ավարտելուց առաջ համոզվեք, որ ուսանողները պատրաստ են դասարանի հետ կիսվելու իրենց քննարկածով:
Վարդապետության սերտման կրկնություն 17
Դասի նպատակը. Այս դասը ուսանողներին կօգնի ավելի լավ հասկանալ և բացատրել Նոր Կտակարանի վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներից մեկի կամ մի քանիսի մասին ճշմարտությունները:
-
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք անձնական կամ ընտանեկան ուսումնասիրությունների ժամանակ ուշադրություն դարձնել շփոթեցնող հատվածներին, արտահայտություններին կամ բառերին և պատրաստ լինել կիսվել դրանցով դասարանում:
-
Առցանց ուսուցման առաջարկ. Կարող եք օգտագործել քննարկման սենյակները, որպեսզի ուսանողները քննարկեն, թե նրանք ինչպես են օգտագործել սուրբ գրությունների ուսումնասիրության տարբեր հմտություններ՝ վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածները ավելի լավ հասկանալու համար: