Հռովմայեցիս 4-5
Հավատք, գործեր և շնորհ
Հռոմեացիներին ուղղված իր նամակում Պողոսը փորձեց օգնել հռոմեացի Սրբերին հասկանալ Քրիստոսի շնորհը՝ ուսուցանելով դրա կապը հավատքի և գործերի հետ: Պողոսի ուսմունքները կարող են օգնել մեզ ավելի լավ հասկանալ Հիսուս Քրիստոսի միջոցով ներման և փրկության մեր կարիքը: Այս դասը կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ և գնահատել Հիսուս Քրիստոսի շնորհը:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ի՞նչը կփրկի ձեզ
Պատկերացրեք, որ դուք անապատում ծարավից մեռնում եք, և մոտակա բլրի վրա ջրով լի շիշ կա: Նշվածներից յուրաքանչյուրը որքանո՞վ է կարևոր ձեր փրկության համար:
-
Ձեր հավատքը, որ ջուրը կարող է փրկել ձեզ
-
Ջրին հասնելու ձեր ջանքերը
-
Ջուրը
-
Ինչո՞ւ է ջուրը միակ բանը, որը կարող է ձեզ փրկել ծարավից մեռնելուց:
-
Հավատքը ջրի հանդեպ և ջրին հասնելու ջանքերն ինչո՞ւ բավարար չեն:
-
Ձեր հավատքը, ջանքերն ու ջուրը ինչպե՞ս են աշխատում բոլորը միասին:
Այս սցենարը կարող է օգնել ձեզ հասկանալ Պողոսի ուսմունքներն այն մասին, թե հավատքը, գործերը և շնորհն ինչ առնչություն ունեն արդարացման հետ:
-
Ինչպե՞ս կսահմանեիք հավատք, գործեր և շնորհ բառերը:
Օգտակար կլինի կրկնել այս բառերի սահմանումները Հռովմայեցիս 2-3-ի դասում կամ Սուրբ գրքերի ուղեցույցում (scriptures.ChurchofJesusChrist.org):
Պողոսի ժամանակներում որոշ հրեա քրիստոնյաներ հավատում էին, որ իրենք կփրկվեն Մովսեսի օրենքին հնազանդվելուն ուղղված իրենց գործերի շնորհիվ: Պողոսը փորձեց ուղղել այդ թյուրըմբռնումը: Կարդացեք Հռովմայեցիս 4.16 հատվածի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը [ Հռովմայեցիս 4.16 , ծանոթագրություն ա]:
-
Այս հատվածն ի՞նչ է ուսուցանում այն մասին, թե մենք ինչպես ենք արդարացվում կամ ինչպես են մեր մեղքերը ներվում:
Այս հատվածում Պողոսն ուսուցանում է, որ մենք արդարացվում ենք հավատքով և գործերով՝ Հիսուս Քրիստոսի շնորհի միջոցով:
Գրեք հավատք, գործեր և շնորհ բառերը ձեր նկարի տակ գրված արտահայտության դիմաց, այնպես որ բոլոր բառերը համապատասխանեն իրար:
-
Ի՞նչ կարող եք սովորել հավատքի և քաջության մասին այս համեմատությունից:
-
Ի՞նչ կարող եք սովորել Փրկիչի մասին այս համեմատությունից:
Ավելի շատ բան հասկացեք Հիսուս Քրիստոսի շնորհի մասին
Հիսուս Քրիստոսի շնորհը մեզ հնարավորություն է տալիս արդարացվել կամ ներվել և օրհնում է մեզ տարբեր ձևերով: Հիսուս Քրիստոսը մեզ տրամադրում է ոչ միայն մեր կյանքը փրկող ջուրը, այլ նաև ամրապնդում է մեր հավատքը և ջանքերը՝ այդ ջուրը ստանալու համար: Մենք այդ շնորհի միջոցով կարող ենք օրհնված լինել Նա հանդեպ մեր հավատը գործադրելուց ու լավ գործեր կատարելուց առաջ, դրա ընթացքում և դրանից հետո:
Այն ժամանակ Առաջին Նախագահությունից նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆը ուսուցանել է.
Մեր ողջ կյանքի ընթացքում Աստծո շնորհը աշխարհիկ օրհնություններ և հոգևոր պարգևներ է շնորհում մեզ, որոնք մեծացնում են մեր կարողությունները և հարստացնում մեր կյանքը: Նրա շնորհը մաքրում է մեզ։ Նրա շնորհն օգնում է մեզ հասնել մեր մարդկային լավագույն չափանիշին:
(Dieter F. Uchtdorf, “The Gift of Grace,” Ensign or Liahona, May 2015, 108)
-
Փրկիչի շնորհն ինչպե՞ս կարող օգնել ձեզ լավագույնս իրագործել ձեր ներուժը:
Կարդացեք սուրբ գրությունների հետևյալ հատվածները և որոնեք այլ օրհնություններ, որոնք առնչվում են Փրկիչի շնորհի հետ: Հռովմայեցիս 5․1-221
-
Ի՞նչ լրացուցիչ օրհնություններ կարող ենք ստանալ Հիսուս Քրիստոսից՝ Իր շնորհի միջոցով:
-
Ե՞րբ եք զգացել Փրկիչի շնորհը ձեր կյանքում:
-
Ինչպե՞ս է դա ազդում Փրկիչի հանդեպ ձեր զգացմունքների վրա:
Ձեր կյանք հրավիրեք Փրկիչի շնորհը
Նախագահ Ուխդորֆը կիսվել է այս գաղափարով այն մասին, թե դուք ինչպես կարող եք լիարժեք ստանալ Հիսուս Քրիստոսի շնորհը.
Շնորհը Աստծո պարգև է, և Աստծո յուրաքանչյուր պատվիրանին հնազանդ լինելու մեր ցանկությունը մեր մահկանացու ձեռքը պարզելն է` մեր Երկնային Հորից այս սուրբ պարգևը ստանալու համար:
(Dieter F. Uchtdorf, “The Gift of Grace,” Ensign or Liahona, May 2015, 110)
-
Ի՞նչ մտքեր և զգացմունքներ եք ունենում, երբ մտածում եք ձեր կյանքի վրա Հիսուս Քրիստոսի շնորհի ազդեցության մասին:
-
Ի՞նչ կարող եք անել, որպեսզի Հիսուս Քրիստոսի շնորհը լիարժեք հրավիրեք ձեր կյանք:
Բացատրական և պատմական տեղեկություններ
Ինչպե՞ս կարող ենք ընդունել շնորհի մեր կարիքը
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը՝ այն ժամանակ Առաջին Նախագահությունից, տվել է հետևյալ հարցերը.
Արդյո՞ք հասկանում ենք, որ պարտական ենք Երկնային Հորը, և մեր ամբողջ հոգով խնդրում ենք Աստծո շնորհի համար:
Երբ մենք ծնկի ենք իջնում աղոթելու, արդյո՞ք դա անում ենք՝ հնչեցնելով մեր արդար գործերի լավագույն օրինակները, թե՞ դա անում ենք` խոստովանելով մեր սխալները, խնդրելով Աստծո ողորմությունը և հեղելով երախտագիտության արցունքները՝ փրկագնման զարմանահրաշ ծրագրի համար:
(Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Շնորհի պարգևը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 109)
Մարդու կյանքում շնորհի ազդեցության ի՞նչ օրինակ գիտեք
«Հավատքի ճամփորդություն. Երբ ծնողները բաժանվում են» տեսանյութը (3:05) ChurchofJesusChrist.org կայքում ցուցադրում է մի կնոջ փորձառությունը, ում Հիսուս Քրիստոսի շնորհն օգնեց արձագանքել իր ծնողների բաժանմանը:
Հռովմայեցիս 4.16 Ինչո՞ւ էր Աբրահամը հանդիսանում արդարացված լինելու օրինակ
Ուղղելով այն գաղափարը, որ միայն թլպատված և Մովսեսի օրենքը պահող մարդիկ կարող էին փրկվել, Պողոսն ուսուցանեց, որ Աբրահամը օրհնություններ ստացավ թլպատվելուց և Մովսեսի օրենքի ստեղծումից դարեր առաջ: Աբրահամը շարունակեց հավատարիմ լինել Աստծո հետ ուխտ կապելուց ու թլփատվելուց հետո: Այսպիսով, Պողոսը ցույց տվեց, որ մարդիկ արդարացվում էին ոչ թե Մովսեսի օրենքին հետևելու, այլ Հիսուս Քրիստոսի շնորհի միջոցով հավատալու և գործելու համար:
Աստծո շնորհն ի՞նչ կապ ունի Ադամի Անկման հետ
Հռովմայեցիս 5.12-21-ում Պողոսն ուսուցանել է, որ Հիսուս Քրիստոսն օգնում է մեզ հաղթահարել Անկման հետևանքները: Ադամի օրինազանցության պատճառով մեղքը և մահը աշխարհ մտան: Սակայն «մէկ մարդի՝ Յիսուս Քրիստոսի շնորհքով ստացած շնորհքն ու պարգեւի» շնորհիվ ( Հռովմայեցիս 5.15) բոլորը հաղթահարեցին մեղքի և մահվան հետևանքները և հավերժական կյանք ստացան: Պողոսի անդրադարձը Անկմանը օգնում է մեզ հասկանալ Փրկիչի շնորհի՝ ամեն բան հաղթահարելու ծավալուն զորությունը:
Օժանդակ ուսումնական վարժություններ
«Նեղութիւնը համբերութիւն է գործում»
Հարցրեք ուսանողներին, թե արդյոք նրանք երբևէ երախտապարտ եղել են փորձության համար: Հնարավոր քննարկման հարցերն են. «Ո՞ր պահին ձեզ երախտապարտ զգացիք» կամ «Ի՞նչ կասեիք որևէ մեկին, ով փորձության միջով է անցնում, որպեսզի օգնեք նրան դիմակայել այդ փորձությանը» (տես Վարդապետություն և Ուխտեր 151.7--8): Բացատրեք, որ Պողոսն իր կյանքում անցել է բազում փորձություններով և գրել է դրա արդյունքում ստացած օրհնությունների մասին: Ուսանողներին առաջարկեք կարդալ Հռովմայեցիս 5.3-5-ը՝ ուշադրություն դարձնելով, թե ըստ Պողոսի, մենք ինչ կարող ենք ստանալ փորձությունների կամ նեղությունների արդյունքում: Կարող եք ուսանողներին խնդրել կիսվել, թե նրանք ինչպես են ստացել այդ օրհնությունները:
Սովորեք շնորհի մասին Մորմոնի Գրքից
Մորմոնի Գրքի մարգարեները ոգեշնչվել էին ուսուցանել և գրել Հիսուս Քրիստոսի և Նրա միջոցով ստացված շնորհի մասին: Ուսանողները կարող են կարդալ հետևյալ հատվածներից առնվազն երեքը՝ մտածելով, թե այդ հատվածներն ինչ են նրանց ուսուցանում շնորհի մասին:
Այլ տարբերակն է՝ ուսանողներին խմբերի բաժանել և խմբի յուրաքանչյուր անդամի հանձնարարել մեկ կամ մի քանի հատվածներ: Խնդրեք նրանց կարդալ իրենց հատվածները և թղթի վրա գրել հղումը և սիրած բառը կամ արտահայտությունը: Այնուհետև խնդրեք նրանց փոխանակել թղթերը և կրկնել այդ գործընթացը մյուս խմբի բոլոր անդամների համար: Երբ վարժությունն ավարտվի, ուսանողները կարող են նայել իրենց սկզբնական թղթին և տեսնել բոլոր հատվածների համար ընտրված բառերը և արտահայտությունները:
Ամփոփիչ հրավեր
Որպեսզի ուսանողներին օգնեք կիրառել այս դասի ժամանակ իրենց սովորածը, կարող եք նրանց տալ մի նոթատետր կամ թերթիկ: Առաջարկեք նրանց պահել այն իրենց մոտ մոտակա 24 ժամվա ընթացքում, որպեսզի նրանք փնտրեն Աստծո շնորհը իրենց կյանքում և գրանցեն բացահայտված փաստերը: Խնդրեք նրանց աղոթել և երախտագիտություն հայտնել յուրաքանչյուր դեպքի համար և խնդրել Երկնային Հորը օգնել իրենց ավելի լավ տեսնել Նրա շնորհը իրենց կյանքում: Ուսանողները կարող են դասարանում պատմել իրենց փորձառությունների մասին: