Սեմինարիա
Հռովմայեցիս 7-12


Հռովմայեցիս 7-12

«Փրկիչը ... ամբարշտութիւնները դէն կ’գցէ»

A young man is in his home. He is reading and studying scriptures. This is in Fiji.

Երբեմն կյանքում մենք կարող են մեզ հուսահատված և հիսաթափված զգալ, երբ չենք կարողանում դառնալ այն, ինչ կուզեինք լինել: Նմանատիպ հիասթափություն էր զգում Պողոս Առաքյալը, երբ բացականչեց. «Ես ի՜նչ խեղճ մարդ եմ»: (Հռովմայեցիս 7․24): Չնայած մահկանացու կյանքի թուլություններին, մենք հույս և խաղաղություն ենք զգում, երբ վստահում ենք Հիսուս Քրիստոսին: Այս դասը կօգնի ձեզ ավելի մեծ հավատք գործադրել Հիսուս Քրիստոսի հանդեպ՝ ձեր թուլությունները հաղթահարելու համար: 

Օգտվեք Մորմոնի գիրքից Նեփիին ուսուցանել են, որ Մորմոնի Գիրքը և վերջին օրերի այլ սուրբ գրությունները առաջ կգան՝ Աստվածաշնչի «ճշմարտությունը հաստատելու» ( 1Նեփի 13:40): Առաջարկելով ուսանողներին Աստվածաշնչի հետ ուսումնասիրել նաև Մորմոնի Գիրքը, դուք կարող եք նրանց օգնել ավելի լավ հասկանալ Հիսուս Քրիստոսի ավետարանի ճշմարտությունները:

Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք կարդալ Հռովմայեցիս 7.14, 18-19, 24-25-ը, ինչպես նաև 2 Նեփի 4.17–20, 26–32-ը : Խնդրեք նրանց նախօրոք մտածել, թե Մորմոնի Գրքի այս հատվածներն ինչպես են նրանց օգնել ավելի լավ հասկանալ, թե ինչ է ուսուցանվում Հռովմայեցիս 7 գլխում: Ուսանողներին հիշեցրեք, որ դասարան բերեն Մորմոնի Գրքի իրենց անձնական օրինակը:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Հաղթահարենք մահկանացու կյանքի թուլությունները

Կարող եք հետևյալ սցենարը հարմարեցնել ուսանողների կարիքներին կամ ուսանողներին առաջարկեք բերել իրենց սցենարները մի պատանու մասին, ով հուսահատված է իր թուլությունների պատճառով:

Տրեյը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ է: Նա ցանկանում է հետևել Հիսուս Քրիստոսին, բայց զգում է, որ իր մոտ չի ստացվում այնպես, ինչպես պետք է: Նա հաճախ իրեն մեղավոր է զգում իր թուլությունների պատճառով և անհանգստանում է, որ ինքը բավականաչափ լավը չէ:

Մտածեք, թե ինչպես կարող եք երբեմն զգալ Թրեյի նման::

  • Այդ զգացմունքներն ինչպե՞ս կարող են ազդել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի, ինչպես նաև այլ մարդկանց հետ ձեր հարաբերությունների վրա:

  • Ինչո՞ւ է կարևոր Երկնային Հորից և Հիսուս Քրիստոսից օգնություն խնդրել՝ ձեր թուլությունները և անկատարությունները հաղթահարելու համար:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է, որ «Տերը հասկանում է մեր մահկանացու թուլությունները: Ժամանակ առ ժամանակ մենք սայթաքում ենք։ Բայց Նա նաև տեղյակ է մեր ներուժի մասին» («Քրիստոսը հարություն է առել․ Նրա հանդեպ հավատքը սարեր կտեղաշարժի», Լիահոնա, մայիս 2021, 102): Այս դասն ուսումնասիրելիս հիշեք, թե Նախագահ Նելսոնն ինչ է ուսուցանել, և փնտրեք ճշմարտություններ, որոնք կարող են ձեզ օգնել, երբ դուք ընդունեք ձեր մահկանացու թուլությունները: Խորհեք, թե այդ ճշմարտությունները ինչպես են մեծացնում ձեր հավատքը առ այն, որ Հիսուս Քրիստոսը կարող է ձեզ օգնել:

Պողոս Առաքյալը նույնպես թուլություններ է ունեցել և պայքարել իր «մարմնի» ( Հռովմայեցիս 7.18) կամ ֆիզիկական ախորժակների և «ներսի մարդու» ( հատված22) կամ հոգևորության միջև:

Կարդացեք Հռովմայեցիս 7.14, 18-19, 24-25 հատվածները և այդ հատվածների Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը Աստվածաշնչի հավելվածում: Փնտրեք այն բառերը և արտահայտությունները, որոնք նկարագրում են Պողոսի մտքերը և զգացմունքները: Կարող եք նշել այն, ինչ գտաք: Նկատի ունեցեք, որ հատված24 -ում «այս մահը» վերաբերում է հոգևոր մահին կամ մեղքի պատճառով Աստծուց հեռացումին:

  • Պողոսի մտքերն ու զգացմունքները ինչո՞վ են նման ձեր հնարավոր մտքերին և զգացմունքներին:

  • Ի՞նչ ճշմարտություններ է Պողոսն ուսուցանում:

Այս հատվածում ուսուցանվող ճշմարտություններից մեկն այն է, որ Հիսուս Քրիստոսը կարող է մեզ ազատել մեղքի գերությունից: Դուք կարող եք այս ճշմարտությունը գրել Հռովմայեցիս 7.24-25 հատվածների կողքին:

  • Պողոսի օրինակով, թուլությունների դեմ պայքարելիս այս ճշմարտությունը հիշելն ինչպե՞ս կարող է ձեզ ավելի մեծ հույսով լցնել:

Մորմոնի Գիրքը զորեղ գործիք է, որը մենք կարող ենք օգտագործել Աստվածաշնչում ուսուցանվող ճշմարտություններն ավելի լավ հասկանալու համար (տես 1 Նեփի 13.40 ; 2 Նեփի 3.12).

Օրինակ՝ 2Նեփի 4-ում Նեփին կիսվել է ուսմունքներով, որոնք նման էն Պողոսի՝ Հռովմայեցիս7 գլխում ներկայացված ուսմունքներին: Նկատի ունեցեք, որ Հռովմայեցիս 7-րդ գլխի ծանոթագրություները պարունակում են խաչաձև հղումներ 2 Նեփի 4-րդ գլխի համար: Ծանոթագրություններ օգտագործելով՝ կարող եք օգնել ձեզ Մորմոնի Գրքում գտնել այն հատվածները, որոնք դուք ուսումնասիրում եք Աստվածաշնչում:

Կարդացեք 2Նեփի 4.17-20, 26-32-ը՝ փնտրելով, թե Նեփիի զգացմունքներն ինչով են նման Պողոսի զգացմունքներին:

  • Նեփիի բառերից կամ արտահայտություններից որո՞նք են առավել նշանակալից ձեզ համար: Ինչո՞ւ:

  • Ինչպես կարող են Նեփիի ուսմունքներն օգնել ձեզ ավելի մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին՝ թուլությունների կամ կասկածների դեմ պայքարելիս:

Օգտագործեք Մորմոնի Գիրքը՝ ճշմարտությունը ավելի լավ հասկանալու համար

Ժամանակի առկայության դեպքում կարող եք օգտագործել հետևյալ նյութը, որպեսզի ուսանողներին օգնեք այլ կապեր գտնել Պողոսի ուսմունքների և Մորմոնի Գրքի միջև:

Ինչպես 2 Նեփի 4 գլուխը օգնեց ձեզ ուսումնասիրել Պողոսի Հռովմայեցիս 7 գլխում ներկայացված ուսմունքները, Մորմոնի Գրքի բազմաթիվ այլ հատվածներ ևս կարող են ձեզ օգնել ավելի լավ հասկանալ և գնահատել Պողոսի ուսմունքները:

Փորձեք օգտագործել Մորմոնի Գիրքը՝ Պողոսի ուսմունքները ավելի լավ հասկանալու համար. ընտրեք Հռովմայեցիս գլխից հետևյալ հատվածները՝ կարդալու համար: Այնուհետև համեմատեք դրանք Մորմոնի Գրքի համապատասխան հատվածների հետ (կամ գտեք ուրիշ համապատասխան հատվածներ Մորմոնի Գրքից Թեմաների ուղեցույցի կամ Սուրբ գրքերի ուղեցույցի օգնությամբ): Փնտրեք, թե Մորմոնի Գրքի հատվածներն ինչպես են հաստատում կամ պարզաբանում Հռովմայեցիս գլխում ուսուցանվող ճշմարտությունները:

Ցուցադրեք հետևյալ աղյուսակը: Ուսանողներին հորդորեք ինքնուրույն գտնել Մորմոնի Գրքի պարզաբանող հատվածները:

Թուղթ Պողոսի առ Հռովմայեցիս

Մորմոնի Գիրք

Հռովմայեցիս 8․5-7

2 Նեփի 9.39 , Մոսիա 3.19

Հռովմայեցիս 8․28

Ալմա 36․3

Հռովմայեցիս 11.26

2 Նեփի 9.19-21

Հռովմայեցիս 12.1

Օմնի 1.26

Հռովմայեցիս 12.2

Ալմա 5:57

Հռովմայեցիս 12.21

Ալմա 37․33-35

  • Մորմոնի Գրքի հատվածներն ինչպե՞ս են օգնում մեզ ավելի լավ հասկանալ Պողոսի՝ Հռովմայեցիս գլխում ներկայացված ուսմունքները:

Խորհեք մի փորձառության մասին, երբ դուք համոզվել եք, թե Մորմոնի Գիրքն ինչպես կարող է օգնել ձեզ Աստվածաշնչի ձեր ուսումնասիրություններում: Փորձեք օգտագործել Մորմոնի Գիրքը Նոր Կտակարանն ուսումնասիրելիս:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Հիսուս Քրիստոսն ինչպե՞ս կարող է օգնել ինձ հաղթահարել իմ մահկանացու կյանքի թուլությունները

Առաջին Նախագահությունում ծառայելիս Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆն ուսուցանել է․

19:13
Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006. Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008. Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Շատ մարդիկ իրենց հուսալքված են զգում, քանի որ անընդհատ ձախողվում են: Նրանք բուն աղբյուրից գիտեն, որ «հոգին հոժար է, բայց մարմինը տկար» [ Մատթեոս 26.41 ].: Նրանք իրենց ձայնն են բարձրացնում Նեփիի հետ, բացականչելով. «Հոգիս մորմոքվում [է] իմ անօրինությունների պատճառով» [ 2 Նեփի 4.17 ]: …

Երբ ես մտածում եմ, թե Փրկիչն ինչ է արել մեզ համար այդ առաջին Զատկի Կիրակիից առաջ, ուզում եմ բարձրացնել իմ ձայնը և գովերգեր հնչեցնել Բարձրյալ Աստծուն և Նրա Որդուն` Հիսուս Քրիստոսին:

Երկնքի դարպասները բացված են:

Երկնքի պատուհանները բացված են:

Այսօր և ընդմիշտ Աստծո շնորհը հասանելի է բոլոր նրանց, ում սիրտը կոտրված է և հոգին փշրված [տես 3 Նեփի 9.19–20 ]: Հիսուս Քրիստոսը մաքրեց ճանապարհը մեզ համար, որ նվաճենք բարձունքներ, որոնք անհասկանալի են մահկանացու մտքերի համար [տես Ա Կորնթացիս 2.9 ]:

(Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Շնորհի պարգևը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 110)

Արդյո՞ք մենք քրիստոնյա ենք, եթե Աստվածաշնչից բացի օգտագործում ենք այլ գրքեր

«Արդյո՞ք մենք քրիստոնյա ենք» տեսանյութում (0:00-2:15-ը) երեց Գարի Ջ. Քոլմանը՝ այն ժամանակ Յոթանասունի անդամ, նկարագրել է, թե Մորմոնի Գիրքն ինչպես է օգնել իրեն ավելի լավ հասկանալ ճշմարտությունը և հաստատել իր քրիստոնյա լինելը: Այս տեսանյութը մատչելի է ChurchofJesusChrist.org կայքում:

2:3

Աստվածաշունչը և Մորմոնի Գիրքն ինչպե՞ս են միասին գործում և ցուցադրում Աստծո սերը մեր հանդեպ

Նախագահ Հարոլդ Բ. Լին (1899–1973) բացատրել է.

Head and shoulders portrait of LDS Church President Harold B. Lee.

Մեր հավերժական Երկնային Հայրը, որը մշտապես մտահոգված է Իր զավակների հոգևոր բարօրությամբ, տվել է մեզ սուրբ գրությունների երկրորդ գիրքը՝ Մորմոնի Գիրքը, ի պաշտպանություն Աստվածաշնչի ճշմարտությունների, որոնք գրվել և խոսվել են մարգարեների կողմից՝ Տիրոջ ղեկավարությամբ: …

… Այս երկրորդ վկայության շնորհիվ մենք կարող ենք ավելի վստահ իմանալ հին մարգարեների, և, իրոք, Վարդապետի և Նրա աշակերտների ուսմունքների իմաստը, երբ նրանք ապրել և ուսուցանել են մարդկանց մեջ: Սա պետք է ոգեշնչի բոլոր նրանց, ովքեր ճշմարտության անկեղծ որոնողներ են, միացնել այս սուրբ գրքերը և ուսումնասիրել դրանք որպես մեկ գիրք, մեզ նման հասկանալով դրանց իրական կապը:

(Հարոլդ Բ. Լի, Դուք աշխարհի լոյսն եք [1974], 89, 91)

Պողոսն ինչո՞ւ է ասել, որ մեզ բավական է կանչել Հիսուսի անունը ապրելու համար

Հռովմայեցիս 10.1-13 հատվածները հաճախ են մեջբերվում՝ պաշտպանելով այն դիրքորոշումը, որ մեզ բավական է կանչել Հիսուսի անունը ապրելու համար: Սակայն Փրկիչը մերժել է այդ վարդապետությունը, ասելով. «Ոչ թէ ամեն ինձ Տէր, Տէր ասողը կմտնէ երկնքի արքայութիւնը. Այլ նա որ կատարում է իմ Հօր կամքը, որ երկնքումն է» ( Մատթեոս 7.21):

Բացի այդ հռոմեացիներին ուղղված իր նամակում Պողոսը շեշտել է մկրտության արարողության կարևորությունը (տես Հռովմայեցիս 6.1-6), ինչպես նաև ուսուցանել է լավ գործերի և փոխված սրտի կարևորությունը (տես Հռովմայեցիս 2.1, 3, 6-13, 25-29):

«Դավանել» բառը Հռովմայեցիս 10.9-ում կարող է թարգմանվել որպես «դարձ», իսկ «կանչէ» բառը Հռովմայեցիս 10.13-ում ՝ որպես «կոչել» (տես Ջեյմս Ստրոնգ, The New Strong’s Exhaustive Concordance of the Bible http://lexiconcordance.com/greek/3670.html; http://lexiconcordance.com/greek/1941.html-ում): Այս բառերը կարող են նշանակել դարձի գալ և Քրիստոսի անունը վերցնել, ինչը համապատասխանում է Պողոսի այլ ուսմունքներին (տես Գաղատացիս 3.27 , Հռովմայեցիս 6.14-22), ինչպես նաև Մորմոնի Գրքի նմանատիպ հատվածները, օրինակ՝ Մոսիա 5.1-9 :

Օժանդակ ուսումնական վարժություններ

Հռովմայեցիս 9 և 11. «Ոչ թե ամենքը որ Իսրայէլիցն են՝ նորանք են Իսրայելը» ( Հռովմայեցիս 9.6)

Կարող եք այս դասը կենտրոնացնել ընտրության և նախակարգման վրա: Ուսանողները կարող են ոսումնասիրել Հռովմայեցիս 9.1-7 և 11.1-5, 25-32-ը Սուրբ գրքերի ուղեցույցում ներկայացված « Ընտրություն » և « Նախակարգում » («Ուսումնասիրության օժանդակ նյութերում» scriptures.ChurchofJesusChrist.org կայքում) հոդվածների հետ միասին: Նրանք կարող են փնտրել Նախագահ Նելսոնի «Թող Աստված տնօրինի» ելույթը (Ensign կամ Լիահոնա, նոյեմբերի 2020, 92-95) և ասել, թե այդ ճշմարտություններն ինչ առնչություն ունեն իրենց հետ (տես Հռովմայեցիս 8.14-15):

Դասի այլընտրանքային կենտրոնացումը

Կարող եք այս դասի ընթացքում ուսանողներին օգնել հասկանալ, թե ինչու Աստվածաշնչից բացի մենք ունենք Մորմոնի Գիրքը: Սկզբում կարող եք նկարագրել սցենարը, որտեղ ուսանողները ունեն մի ընկեր, ով սոցիալական ցանցերում գրում է, որ ինքը լրացուցիչ սուրբ գրությունների կարիք չունի և զարմանում է, թե ինչու որոշ մարդիկ Մորմոնի Գրքի կարիքն ունեն:

Ուսանողները կարող են դիտել «Մորմոնի Գիրքը. Աստծո գիրքը» տեսանյութը 4:28-5:41-ը ChurchofJesusChrist.org կայքում: Այդ տեսանյութում երեց Թադ Ռ. Քալիստերը Յոթանասունի Նախագահությունից, բացատրում է, թե ինչու է կարևոր ունենալ Մորմոնի Գիրքը Աստվածաշնչից բացի:

Այնուհետև ուսանողները կարող են օգտագործել այս դասում նշված սուրբ գրությունները՝ համոզվելով, որ Մորմոնի Գիրքը պարզաբանում է և հաստատում է Աստվածաշնչի ճշմարտությունները, և պատասխան գրել ընկերոջը:

2:3