Հռովմայեցիս 7-16
Ակնարկ
Հռոմի Սրբերին ուղղված իր նամակում Պողոսը շեշտել է Փրկիչի Եկեղեցու անդամների միասնականության կարևորությունը: Նա ուսուցանել է նաև աշխարհիկ ազդեցությունները և մեր մեղսավոր էությունը հաղթահարելու, Աստծո անփոփոխ սիրո մասին, ինչպես նաև այն օրհնությունների մասին, որոնք մենք կարող ենք ստանալ Հիսուս Քրիստոսի միջոցով, եթե հավատարմությամբ հետևենք Նրան և քայլենք Հոգու ընկերակցությամբ:
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տվյալները ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեն յուրաքանչյուր դասի համար:
Հռովմայեցիս 7-12
Դասի նպատակը. Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին ավելի մեծ հավատք գործադրել Հիսուս Քրիստոսի հանդեպ՝ իրենց թուլությունները հաղթահարելու համար:
-
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք կարդալ Հռովմայեցիս 7.14, 18-19, 24-25-ը, ինչպես նաև 2 Նեփի 4.17-20, 26-32-ը: Խնդրեք նրանց նախօրոք մտածել, թե Մորմոնի Գրքի այս հատվածներն ինչպես են օգնել իրենցավելի լավ հասկանալ, թե ինչ է ուսուցանվում Հռովմայեցիս 7-րդ գլխում: Ուսանողներին հիշեցրեք դասարան բերել Մորմոնի Գրքի իրենց անձնական օրինակը:
-
Աղյուսակ. Ցուցադրեք Հռովմայեցիս գրքի և Մորմոնի Գրքի հատվածներին վերաբերող այս դասում ներկայացված աղյուսակը:
Հռովմայեցիս 8․1-17
Դասի նպատակը. Այս դասի նպատակն է խրախուսել ուսանողներին մեծացնել ցանկությունը՝ հետևելու Սուրբ Հոգուն և ստանալու այն ամենն, ինչ Երկնային Հայրն ունի:
-
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 76.55-70-ը և կիսվել, թե նրանք ինչու պետք է ցանկանան ստանալ այդ հատվածներում նկարագրված օրհնությունները:
-
Ցուցադրում. Ցուցադրեք դասի վերջում ներկայացված երեք սցենարները և դրանց հետևող հրահանգները:
-
Առցանց ուսուցման առաջարկ. Կարող եք ուսանողներին առաջարկել դասարան բերել մի առարկա կամ նկար, որը ներկայացնում է այն ֆիզիկական կամ հոգևոր պարգևը, որը նրանք հույս ունեն ժառանգել: Առաջարկեք ուսանողներին կիսվել, թե նրանք ինչ են բերել, և ինչու են ցանկանում ժառանգել այդ պարգևը:
Հռովմայեցիս 8:18-39
Դասի նպատակը. Այս դասը կարող է օգնել ուսանողներին հույս և սփոփանք գտնել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սիրո միջոցով, երբ նրանք բախվում են փորձությունների և անորոշության:
-
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներն առաջարկեք ընտանիքի անդամի համար անել մի բան, որը կցուցադրի նրանց սերը ոչ թե խոսքերով, այլ գործողությամբ, և կիսվել, թե ինչ են սովորել այդ փորձառությունից:
-
Նյութեր ուսանողների համար. Թերթիկ յուրաքանչյուր ուսանողի համար
-
Երաժշտություն. «Նա ուղարկեց Իր Որդուն» երգը (Երեխաների երգեր, 34–35):
-
Առցանց ուսուցման առաջարկ. Կարող եք ցուցադրել գերագույն համաժողովի տեսագրությունները այս դասի «Բացատրական և պատմական տեղեկություններ» բաժնից:
Հռովմայեցիս 12-15
Դասի նպատակը. Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին ուղիներ գտնել Փրկիչի Եկեղեցու անդամների հետ ավելի միավորված լինելու համար:
-
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 38․27-ը և մտածել, թե Տերն ինչու է ցանկանում, որ Իր Եկեղեցու անդամները միասնական լինեն:
-
Տեսանյութ. «Ընկեր բոլորի համար» (4:01)
Վարդապետության սերտման կրկնություն 18
Դասի նպատակը. Այս դասը ուսանողներին հնարավորություններ կտա իրենց կյանքում կիրառել Նոր Կտակարանի վարդապետության սերտման հատվածներից մի քանիսը:
Նշում. Վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներին վերաբերող դասը կարող է ուսուցանվել այս դասի փոխարեն: Վերանայեք տարածաշրջանի, շրջանի տնօրենի կամ համակարգողի կողմից տրամադրված դասացուցակը՝ համոզվելով, որ սուրբ գրությունների վարդապետության սերտման հատվածներին վերաբերող յուրաքանչյուր դաս կուսուցանվի սեմինարիայի ընթացքում:
-
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք իրենց երկու կամ երեք ընկերների կամ ընտանիքի անդամների հետ կիսվել Նոր Կտակարանի այն հատվածով, որն, ըստ իրենց, պետք է ուսումնասիրվի և կիրառվի աշխարհի յուրաքանչյուր երիտասարդի կողմից: Ուսանողներին առաջարկեք գրանցել այն հղումները, որոնք իրենց ընկերները և ընտանիքի անդամները կօգտագործեն, ապա դրանցով կիսվեն դասարանի հետ:
-
Առարկա. Հարյուր հիսուն թերթիկ տարայի մեջ
-
Աղյուսակ. Ցուցադրել վարդապետության սերտման հատվածներին և դրանց հիմնական արտահայտություններին վերաբերող դասում ներառված աղյուսակը:
-
Առցանց ուսուցման առաջարկ. Ուսանողներին առաջարկեք օգտագործել զրուցարանը և կիսվել վարդապետության սերտման այն հատվածով, որն, ըստ իրենց, կարող է ամրապնդել իրենց հարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ: Այնուհետև խնդրեք մի քանի ուսանողների բացատրել դասարանին, թե նրանք ինչու են ընտրել հենց այդ հատվածները: