Վարդապետության սերտման կրկնություն 18
Կիրառեք վարդապետության սերտման հատվածները
Վարդապետության սերտման նպատակներից մեկն է օգնել ձեզ սովորել, թե իրական կյանքի իրավիճակներում ինչպես կիրառել վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներում ուսուցանված վարդապետությունը: Այս դասը ուսանողներին հնարավորություններ կտա իրենց կյանքում կիրառել Նոր Կտակարանի վարդապետության սերտման հատվածներից մի քանիսը:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Վարդապետության սերտման հատվածներ
https://pixabay.com/photos/soccer-goalie-goal-tender-game-1501546/https://pixabay.com/photos/soccer-football-soccer-player-1477569/
Պատկերացրեք, որ աշխարհի լավագույն 150 մարզիկներ ցանկանում են դառնալ թիմի դարպասապահը: Պատկերացնո՞ւմ եք, թե որքան դժվար կլինի մարզիչների համար մեկ մարզիկի ընտրել:
-
Ձեր կարծիքով, նրանք ի՞նչ չափանիշներ կկիրառեն:
Նոր Կտակարանը պարունակում է գրեթե 8000 հատվածներ: Միայն 53 են (մոտավորապես 1-ը 150-ից) ներառված Նոր Կտակարանի վարդապետության սերտման 24 հատվածներում: Պատկերացրեք՝ որքան դժվար է որոշել, թե ամբողջ Նոր Կտակարանից որ հատվածները պետք է ուսումնասիրել՝ որպես վարդապետության սերտման հատվածներ:
-
Եթե ձեզ խնդրեին ընտրել վարդապետության սերտման հատվածները, ի՞նչ չափորոշիչներ կկիրառեիք:
Ընտրեք վարդապետության սերտման հետևյալ հատվածներից ձեզ անծանոթ երկուսը: Կարդացեք ամբողջ հատվածը և որոշեք, թե աշխարհի բոլոր երիտասարդներն ինչու պետք է կենրտրոնանան այդ հատվածների վրա:
Նոր Կտակարանի վարդապետության սերտում. Ա Կորնթացիս-Հայտնություն
«Ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են»: | |
«Բայց դարձեալ ոչ կինն առանց մարդի, եւ ոչ մարդն առանց կնկայ, Տէրումը»: | |
«Քանզի ինչպես Ադամով ամենը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով ամենը կենդանանում են»: | |
Հարության ժամանակ կան փառքի երեք աստիճաններ։ | |
«ժամանակների լրութեան տնտեսութեան համար, որ [ամեն բան ի մի հավաքի] բովանդակուի Քրիստոսումը» : | |
Եկեղեցին «առաքեալների և մարգարէների հիմքի վերայ է շինուած. որի անկիւնի գլուխը Յիսուս Քրիստոսն է»: | |
«Քրիստոսի Երկրորդ գալուստը չի գա, եթէ առաջ չգայ ապստամբությունը»: | |
«Սուրբ գրությունները … կարող են քեզ իմաստուն անել փրկության համար»։ | |
Երկնային Հայրը «հոգիների Հայրն է»։ | |
«Եթե մեկը ձեզանից իմաստութեան պակասություն ունի, թող խնդրէ Աստուածանից»: | |
«Հաւատքը, եթէ գործ չ’ունենայ, ըստ ինքեան մեռած է»։ | |
«Ավետարանը [քարոզվեց] նաև մեռելներին»։ | |
«Մեռելները դատվեցան … իրանց գործերի համեմատ»: |
Աստծո հետ ձեր հարաբերությունները
Վարդապետության սերտման հատվածների ընտրության պատճառներից մեկն այն է, որ դրանք ամրապնդում են ձեր հարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ:
-
Վարդապետության սերտման հատվածներից ո՞րն է օգնել ձեզ ամրապնդել ձեր հարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ: Ինչպե՞ս է այն օրհնել ձեզ:
-
Ի՞նչ ճշմարտություններ եք սովորում Նրանց մասին այս հատվածից:
Կիրառեք հատվածները
Վարդապետության սերտման նպատակներից մեկն է օգնել ձեզ կիրառել հատվածներում գտնված ճշմարտությունները ձեր կյանքի ներկա հանգամանքներում կամ ապագայում: Օրինակ՝ Ա Պետրոս 4.6 հատվածում ուսուցանված վարդապետությունը այն մասին, որ ավետարանը կարող է քարոզվել մահացածներին հոգևոր աշխարհում, կարող է օգնել ձեզ սփոփել ընկերոջը, որը կորցրել է սիրած մարդուն կամ քաջալերել ձեզ տաճարային և ընտանեկան պատմության աշխատանք կատարել ձեր նախնիների համար:
Կիրառում ներկա իրավիճակում
-
Ի՞նչ իրական խնդիր ունեք ներկա պահին, որը կարող է լուծվել աղյուսակում նշված վարդապետության սերտման հատվածներից մեկի օգնությամբ: Կարող եք գրել ձեր սեփական հանգամանքները, որևէ ծանոթի հանգամանքները կամ այն հանգամանքները, որոնցում կարող է հայտնվել յուրաքանչյուր երիտասարդ:
-
Վարդապետության սերտման այս հատվածներից ո՞րն է ամենակիրառելին տվյալ հանգամանքներում: Այս հատվածի ճշմարտություններն ինչպե՞ս են առնչվում այդ իրավիճակին:
Ապագա կիրառում
-
Ի՞նչ իրավիճակում կարող եք հայտնվել ապագայում, երբ վարդապետության սերտման հատվածներից մեկը կարող է օգնել կամ ուղղորդել ձեզ:
-
Վարդապետության սերտման այս հատվածներից ո՞րն է ամենակիրառելին տվյալ իրավիճակում: Այս հատվածի ճշմարտություններն ինչպե՞ս են առնչվում այդ իրավիճակին: