Ա Կորնթացիս 1–7
Ակնարկ
Այս շաբաթվա դասերում քննարկվում են Պողոսի կողմից կորնթացիներին ուղղված նամակի առաջին յոթ գլուխները: Կորնթոսի Սրբերին շփոթեցրել էին աշխարհիկ գաղափարները, և Պողոսը փորձեց նրանց օգնել տեսնել, թեինչպես կարող էին սովորել մնայուն հոգևոր ճշմարտություններ: Նրա զորեղ ուսմունքները ուժ տվեցին և դարձի ուղու վրա դրեցին Կորնթոսի Սրբերին: Այս շաբաթը նաև ներառում է մի դաս, որը ձեզ կօգնի գնահատել ձեր սովորածը:
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տվյալները ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեն յուրաքանչյուր դասի համար:
Ա Կորնթացիս 1-4
Դասի նպատակը. Այս դասը կարող է ուսանողներին օգնել հասկանալ, թե մեր կյանքը Հիսուս Քրիստոսի հիմքի վրա կառուցելով, ինչպես կարող ենք հաղթահարել աշխարհիկ խնդիրները:
-
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք խնդրել իրենց ընտանիքի անդամներին կամ ընկերոջը բացատրել, թե իրենց կյանքը Հիսուս Քրիստոսի հիմքի վրա կառուցելով, ինչպես են տարբեր մարտահրավերներ հաղթահարել:
-
Նյութեր ուսանողների համար. Թերթիկ կամ օրագիր
-
Առցանց ուսուցման առաջարկ. Օգտագործելով վիրտուալ գրատախտակը՝ ուսանողներին առաջարկեք նկարել հիմքով մի տուն: Այնուհետև դասարանին խնդրեք տան շուրջը գրել իրենց խնդիրները և բացասական ազդեցությունները: Նաև խնդրեք նրանց գրել հիմքի վրա կամ շուրջը, թե նրանք ինչ կարող են անել իրենց կյանքը Փրկիչի վրա հիմնելու համար:
Ա Կորնթացիս 2
Դասի նպատակը. Այս դասը կարող է օգնել ուսանողներին հրավիրել Սուրբ Հոգուն, որպեսզի օգնի իրենց սովորել հոգևոր բաներ:
-
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք պատասխաններ պատրաստել հետևյալ հարցերին. Ի՞նչ ճշմարտություններ եք սովորել Սուրբ Հոգու միջոցով: Սուրբ Հոգին ինչպե՞ս է ձեզ համար հաստատել այդ ճշմարտությունները:
-
Տեսանյութ. «Ինչպե՞ս է ուղղորդում Սուրբ Հոգին» (3:25)
-
Առցանց ուսուցման առաջարկ. Կարող եք ցուցադրել Ա Կրոնթացիս 2.9-14 հատվածների տեքստը: Օգտվելով նոթագրման գործիքից՝ ուսանողներին առաջակեք ընդգծել կամ շրջանակի մեջ դնել հոգևոր ճշմարտություններ փոխանցող բառերը կամ արտահայտությունները: Խնդրեք նրանց բացատրել, թե ինչու են նշել դրանք:
Ա Կորնթացիս 6
Դասի նպատակը. Այս դասի նպատակն է ուսանողներին օգնել ավելի լավ հասկանալ իրենց ֆիզիկական մարմնի և սեռական մաքրությունը պահելու կարևորությունը:
-
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք խորհել, թե նրանք ինչ գիտեն Տիրոջ՝ սեռական մաքրության չափանիշի մասին և պատրաստվել հարցեր տալ սեռական մաքրության վերաբերյալ:
-
Նյութեր ուսանողների համար. Հնարավորության դեպքում Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի մեկական օրինակ յուրաքանչյուր ուսանողի համար:
-
Տեսանյութ. «Ես ընտրում եմ մաքուր լինել» (4:20) կամ «Մաքրաբարոյություն. Որն է սահմանը» (3:59)
-
Առցանց ուսուցման առաջարկ. Երբ ուսանողները բացահայտեն Ա Կորնթացիս 6.18-20 հատվածներում ներկայացված սկզբունքները, կարող եք ցուցադրել երիտասարդի և տաճարի նկարը: Զրուցարանի միջոցով ուսանողներին առաջարկեք նշել ֆիզիկական մարմնի և տաճարի միջև եղած նմանությունները: Կարող եք նաև նրանց առաջարկել քննարկել, թե այս համեմատությունն ինչպես է ազդում մեր մարմնի հանդեպ մեր վերաբերմունքի վրա:
Վարդապետության սերտում. Ա Կորնթացիս 6.19-20
Դասի նպատակը. Այս դասը ուսանողներին հնարավորություն կտա մտապահել Ա Կրոնթացիս 6.19-20 վարդապետության սերտման հատվածի հղումն ու հիմնական արտահայտությունը, բացատրել վարդապետությունը և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները իրական իրավիճակներում:
-
Ուսանողի նախապատրաստում. Կարող եք ուսանողների հետ կիսվել այս դասի սցենարով և առաջարկել նրանց մտածել, թե ինչպես կարող են պատասխանել:
-
Նյութեր ուսանողների համար. Օգտակար կլինի ցուցադրել սցենարը, որպեսզի ուսանողները կարողանան անդրադառնալ դրան՝ հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները կիրառելիս:
-
Առցանց ուսուցման առաջարկ. Ուսանողներին բաժանեք քննարկման սենյակների, որպեսզի, օգտագործելով Ա Կորնթացիս 6.19-20 հատվածների ուսմունքները, դերակատարումով բացատրեն, թե ինչ է մաքրաբարոյության օրենքը, և ինչու է այն կարևոր: Հնարավորության դեպքում լսեք, թե ինչ են քննարկում սենյակներում, որպեսզի կարծիք կազմեք, թե որքան լավ են ուսանողները հասկանում այս ճշմարտությունը: Կարող եք նաև օգտագործել զրուցարանի ֆունկցիան և ուսանողներին թույլ տալ ներբեռնել Ա Կորնթացիս 6.19-20 հատվածները ներկայացնող իրենց պատկերի, մեմի կամ կոլաժի նկարը:
Գնահատեք ձեր գիտելիքները 8
Դասի նպատակը. Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին գնահատել իրենց նպատակները, ինչպես նաև՝ ինչ աճ են ունեցել Նոր Կտակարանի այս տարվա ուսումնասիրության ընթացքում:
-
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք խորհել իրենց անհատական հոգևոր նպատակներին հասնելու գործում իրենց առաջընթացի մասին: Կարող եք նրանց առաջարկել նաև մտածել, թե ինչ են սովորել կամ ինչ նպատակներ են դրել Հռովմեացիս կամ Ա Կորնթացիս 1-7 գլուխներն ուսումնասիրելիս:
-
Առցանց ուսուցման առաջարկ. Որպեսզի օգնեք ուսանողներին խորհել միասնության մասին, առաջարկեք նրանց ընտրել «սրահի ռեժիմը», որպեսզի նրանք տեսնեն բոլոր համադասարանցիներին: Դասարանի անդամները կարող են ցուցադրվել տարբեր հերթականությամբ՝ ուսանողներից յուրաքանչյուրի համար: Որոշ գործիքներում դուք կարող եք փոխել դա՝ պատուհանները դասավորելով նախընտրելի հերթականությամբ: Հնարավորության դեպքում յուրաքանչյուր ուսանողի առաջարկեք էկրանի վրա իրենց համադասարանցիներին դնել նույն հերթականությամբ: Այնուհետև ուսանողներին խնդրեք բարձրաձայն կարդալ Հռովմեացիս 14.19 կամ Հռովմեացիս 15.1 հատվածները, որտեղ ուսանողներից յուրաքանչյուրը կարտասանի մեկական բառ՝ էկրանին ցուցադրված պատուհանների հերթականության համաձայն: