Սեմինարիա
Ա Կորնթացիս 6


Ա Կորնթացիս 6

«Ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են»

Paraguay. A young woman and two young men on the grounds of the Asuncion Paraguay Temple.

Երբեմն կարող է թվալ, որ համատարած անբարոյականությունը և սեռական բնույթի մեղքերը բնորոշ են միայն մեր օրերին: Սակայն մոտ 2000 տարի առաջ գրված այս նամակում Պողոսն ուսուցանել է և զգուշացրել նույն մեղքերի մասին: Պողոսի զորեղ ուսմունքները ուժ տվեցին և դարձի ուղու վրա դրեցին Կորնթոսի Սրբերին: Այս դասի նպատակն է օգնել ձեզ ավելի լավ հասկանալ ձեր ֆիզիկական մարմնի և սեռական մաքրությունը պահելու կարևորությունը:

Ստեղծեք ապահով միջավայր Ստեղծեք այնպիսի միջավայր, որտեղ ներկա է Սուրբ Հոգին և որտեղ ուսանողները կարող են ազատ կերպով տալ իրենց հարցերը և արտահայտել իրենց զգացմունքները: Դա անելու միջոցներից մեկն է միշտ ուսանողներին պատասխանել բարությամբ, գթությամբ և հարգանքով: Ուսանողներին հորդորեք նույն կերպ վարվել միմյանց նկատմամբ:

Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք խորհել, թե ինչ գիտեն սեռական մաքրության վերաբերյալ Տիրոջ չափանիշի մասին, և պատրաստվել հարցեր տալ սեռական մաքրության վերաբերյալ:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ուսանողներին առաջարկեք խորհել հետևյալ հայտարարությունների շուրջ.

Սեռական մաքրություն

Կարդացեք սեռական մաքրության մասին հետևյալ հայտարարությունները: Յուրաքանչյուր հայտարարությունը գնահատեք 1-5-ը սանդղակով (1=կտրականապես համաձայն չեմ, 2=համաձայն չեմ, 3=չեզոք եմ, 4=համաձայն եմ, 5=միանշանակ համաձայն եմ)

  • Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ մարդիկ ունեն տարբեր գաղափարներ առ այն, թե սեռական որ մոտեցումներն ու գործողություններն են ընդունելի:

  • Ես հասկանում եմ սեռական մաքրության Տիրոջ չափանիշը (որը նաև հայտնի է որպես մաքրաբարոյության օրենքը):

  • Ես ցանկանում եմ ապրել ըստ սեռական մաքրություն Տիրոջ չափանիշի:

  • Ես հասկանում եմ, թե սեռական մաքրություն Տիրոջ չափանիշն ինչպես է օրհնում իմ կյանքը:

  • Ես ունեմ հարցեր սեռական մաքրություն Տիրոջ չափանիշի վերաբերյալ:

Կարող եք ձեր օրագրում գրել, թե դուք ինչ գիտեք սեռական մաքրություն Տիրոջ չափանիշի մասին, ինչպես նաև այդ թեմային վերաբերող հարցերը:Այս դասն ուսումնասիրելիս փնտրեք Երկնային Հոր ուղղորդումը Սուրբ Հոգու միջոցով: Ձգտեք ճանաչել և սովորել այն ճշմարտությունները, որոնք ձեզ կարող են օգնել ավելի լավ հասկանալ և ավելի մեծ ցանկություն ունենալ ապրել ըստ սեռական մաքրության Տիրոջ չափանիշի, և որոնք կօգնեն ձեզ պատասխանել ձեր հարցերին և մտահոգություններին:

Պողոսն ուսուցանում է Տիրոջ մաքրաբարոյության օրենքը

Կորնթոսը մեծ, հարուստ և բազմաբնույթ քաղաք էր, որտեղ սեռական մեղքը լայն տարածում էր ստացել: Պողոսը նշեց պոռնկությունը, շնացումը և արվամոլությունը՝ որպես կորնթացիներին բնորոշ մեղքեր ( Ա Կորնթացիս 6.9-10 ):

Կարդացեք Պողոսի ուսմունքները Ա Կորնթացիս 6.18-20 հատվածներում և նշեք այն բառերը կամ արտահայտությունները, որոնք պարունակում են Աստծո ուսմունքները սեռական մաքրության և մարդու մարմնի սրբազան էության մասին:

  • Ձեր կարծիքով, ո՞ր ճշմարտություններն է Տերը ցանկանում, որ դուք հասկանաք այս հատվածներից: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Տերը ցանկանում, որ դուք հասկանաք այդ ճշմարտությունները:

  • Ինչպե՞ս կարող եք այս ճշմարտությունների շնորհիվ այլ կերպ նայել Տիրոջ մաքրաբարոյության օրենքին:

Այս հատվածներից սովորած ճշմարտություններից մեկն այն է, որ մեր մարմինները Աստծո տաճարներ են, որտեղ կարող է բնակվել Սուրբ հոգին:

Ձեր օրագրի էջի մեջտեղում նկարեք մի մարդու, որը կանգնած է տաճարի կողքին: Ձեր նկարի շուրջը նշեք ֆիզիկական մարմնի և տաճարի միջև եղած նմանությունները: Բացահայտեք, թե այս համեմատությունն ինչպես կարող է ձեզ օգնել հասկանալ մաքրաբարոյության օրենքը: Հետևյալ հարցերը կարող են ձեզ օգնել կատարել այս համեմատությունը.

  • Մեր մարմնին որպես տաճար վերաբերվելով՝ ինչպե՞ս կարող ենք ազդել մեր մարմնի հետ վարվելու ձևի վրա:

  • Այս նմանությունն ինչպե՞ս կարող է ազդել սեռական մաքրությանը վերաբերող մեր մտքերի և գործողությունների վրա:

  • Այս հատվածում ներկայացված Սուրբ Հոգու մասին ո՞ր ճշմարտություններն են կարևոր հասկանալու համար: Ինչո՞ւ:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ արժե ջանք թափել՝ Սուրբ Հոգուն ձեզ մոտ հրավիրելու համար:

Իսկ ի՞նչ, եթե որևէ մեկը խախտի մաքրաբարոյության օրենքը: Կորնթացիներին ուսուցանելիս Պողոսը նշեց, որ նրանցից ոմանք անցյալում սեռական մեղքեր էին գործել (տես Ա Կորնթացիս 6.9-11): Սակայն, երբ նրանք զղջացին և մկրտվեցին, նրանց մաքրագործվեցին Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ:

Կարդացեք Ա Կորնթացիս 6.11 հատվածը և նշեք այն բառերը և արտահայտությունները, որոնք Պողոսն օգտագործեց, որպեսզի կորնթացիներին օգնի հասկանալ Հիսուս Քրիստոսի Քավության մաքրագործող զորությունը, որը մատչելի է բոլոր մարդկանց համար:

  • Ինչո՞ւ է կարևոր իմանալ, որ Հիսուս Քրիստոսը կարող է մեզ մաքրագործել սեռական մեղքից:

Հիշեք, որ «սեռական բռնության զոհերը մեղք չեն գործել և կարիք չունեն ապաշխարելու: Եթե դուք բռնության զոհ եք դարձել, իմացեք, որ դուք անմեղ եք, և Աստված սիրում է ձեզ: Խոսեք ձեր ծնողների կամ վստահելի մեկ այլ չափահասի հետ, և անհապաղ խորհուրդ հարցրեք ձեր եպիսկոպոսից: Նրանք կարող են սատարել ձեզ հոգեպես և օգնել ստանալ անհրաժեշտ պաշտպանություն և օգնություն» («Սեռական մաքրություն», Երիտասարդներին զորացնելու համար [գրքույկ, 2011], 36–37):

Նորից կարդացեք Ա Կորնթացիս 6.19-20-ը՝ փնտրելով, թե Պողոսը ուրիշ ինչ է ուսուցանել Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության մասին:

  • Ձեր կարծիքով, Պողոսն ի՞նչ նկատի ուներ, երբ ասաց, որ դուք «ձերինը չէք», և որ դուք «մեծ գնով գնուեցաք»:

Ուսանողների համար կարող է օգտակար լինել անդրադառնալ Վարդապետություն և Ուխտեր 18:10-12 հատվածներին, որպեսզի նրանք տեսնեն, թե Հիսուս Քրիստոսն ինչ է արել Իր Քավության շնորհիվ, և Նա ինչու է դա արել: Ուսանողներին առաջարկեք գրել վարդապետության սերտման այս հատվածի խաչաձև հղումը Ա Կորնթացիս 6.19-20-ի կողքին:

  • Փրկիչի զոհաբերությունն ինչպե՞ս է ազդում ձեր ֆիզիկական մարմնի մասին ձեր մտածելակերպի և վերաբերմունքի վրա:

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը Տասներկու Առաքյալների Քվորումից շեշտում է մաքրաբարոյության և Հիսուս Քրիստոսի զոհաբերության միջև եղած հարաբերությունները:

Official Portrait of Elder Jeffrey R. Holland. Photographed January 2018.

Մարմինը հոգու էական մասն է: Վերջին Օրերի Սրբերի այս հատկանշական և շատ կարևոր վարդապետությունն ընդգծում է, թե ինչու է սեռական մեղքն այդքան լուրջ: … Շահագործելով մեկ ուրիշի մարմինը, որը նշանակում է շահագործել նրա հոգին, մարդը սրբապղծում է Քրիստոսի Քավությունը, որը փրկել էր այդ հոգին, և որը հնարավոր է դարձնում հավերժական կյանքի պարգևը: …

Խնդրում եմ, երբեք մի ասեք. «Ո՞ւմ է դա վնասում»: «Ո՞ւմ է վնաս պատճառում մի փոքր ազատությունը: Կարող եմ այժմ մեղանչել և ավելի ուշ ապաշխարել»: Խնդրում եմ, մի եղեք այդքան անմիտ և այդքան անգութ: Չեք կարող առանց անպատիժ մնալու «Աստուծոյ Որդուն կրկին խաչել» [տես Եբրայեցիս 6.6 ]: «Խուսափիր ապօրինի կենակցությունից» [ Ա Կորնթացիս 6.18 ] -, Պողոսն ասում է, և խուսափիր «որևէ նման բան գործելուց» [ Վարդապետություն և Ուխտեր 59.6 , շեշտադրումն ավելացված է], հավելում է Վարդապետություն և Ուխտերը: Ինչո՞ւ: Պատճառներից մեկը աներևակայելի տառապանքներն են, որ երկրի Փրկիչը հանդուրժել է՝ թե՛ մարմնով, թե՛ հոգով, որպեսզի մենք կարողանանք խուսափել [տես հատկապես Վարդապետություն և Ուխտեր 19.15-20-ը ]: Մենք ինչ-որ բան ենք պարտական Նրան դրա համար: Ավելին, դրա համար մենք պարտական ենք Նրան ամեն ինչով»:

(Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Անձնական մաքրություն», Ensign, նոյեմբեր 1998, 76)

  • Այն փաստը, որ Փրկիչը տառապել է ձեզ համար՝ թափելով Իր արյունը, ինչպե՞ս է ձեզ օգնում ավելի լավ հասկանալ, թե ով է Նա: Հասկանալով դա՝ ինչպես է մեծանում Նրան հնազանդվելու ձեր ցանկությունը և կարողությունը:

Ինչպես Պողոսը դիմեց կորթնացի Սրբերին, Տիրոջ ժամանակակից ծառաները ևս համապատասխան խորհուրդ են տվել սեռական մաքրության Տիրոջ չափանիշի և Փրկիչի՝ մեզ ներելու և մաքրագործելու զորության մասին: Կարդացեք «Սեռական անարատություն», Երիտասարդներին զորացնելու համար (գրքույկ, 2011), 35-37, ChurchofJesusChrist.org կայքում կամ Ավետարանի գրադարան հավելվածում՝ փնտրելով այն ճշմարտությունները, որոնք կարող են ուժեղացնել ձեզ և պատասխանել ձեր հարցերին:

Մաքրաբարոյության օրենքի մասին լրացուցիչ տեղեկությունների և դրանցով ապրող երիտասարդների օրինակների համար դիտեք «Ես ընտրում եմ մաքուր լինել» (4:19) կամ «Մաքրաբարոյություն. Որն է սահմանը» (3:59) տեսանյութերը ChurchofJesusChrist.org կայքում:

4:19

I Choose to be Pure

Six interfaith youth speak candidly on why they have chosen to be sexually pure.

3:59

Chastity: What Are the Limits?

Latter-day Saint teens are counseled to stay sexually pure, but what exactly are the limits? Using teachings of modern prophets, this presentation shows how we can find happiness and peace through staying chaste.

  • Ի՞նչ սկզբունքներ եք սովորել Ա Կորնթացիս 6 գլխից և ժամանակակից մարգարեների խոսքերից, որոնք ձեզ օգնել են ավելի լավ հասկանալ սեռական մաքրության Տիրոջ չափանիշը:

  • Եթե դուք ունեք հարցեր կամ մտահոգություններ սեռական մաքրության վերաբերյալ և չեք ստացել պատասխաններ, ո՞ւմ կարող եք դիմել:

Մինչ ուսանողները խորհեն այս հարցերի շուրջ, օգտակար կլինի առաջարկել նրանց քննարկել սեռական մաքրության մասին լրացուցիչ հարցեր իրենց ծնողների կամ եպիսկոպոսի հետ:

Վկայեք Փրկիչի Քավության և սեռական մաքրության Տիրոջ չափանիշի համաձայն ապրելու կարևորության մասին: Հարցրեք, թե ուսանողներից ով է ցանկանում վկայել:

Մի պահ խորհեք, թե Սուրբ Հոգին ինչ է ձեզ հուշում, թե Տերն ինչ է ցանկանում, որ դուք անենք ձեր այսօրվա փորձառության հիման վրա:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Ա Կորնթացիս 6.19 : Ինչո՞ւ է կարևոր, որ ես վերաբերվեմ իմ մարմնին որպես «Սուրբ Հոգու տաճարի»

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է, թե մեր մարմնին որպես Աստծո տաճարի վերաբերվելն ինչպես կարող է ազդել մեր կյանքի վրա:

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Քանի որ մարմինն այդքան կարևոր մասն է Աստծո հավերժական ծրագրի, զարմանալի չէ, որ Պողոս Առաքյալը բնութագրում է այն որպես «Աստծո տաճար» [ 1 Կորնթացիս 3.16 ; տես նաև 6.19 ]: Ամեն անգամ հայելու մեջ նայելիս ձեր մարմնին նայեք որպես ձեր տաճարի: Ամեն օր այդ ճշմարտությունը երախտագիտությամբ թարմացնելը կարող է դրական ազդեցություն թողնել ձեր մարմնի մասին հոգ տանելու և այն խելամտորեն օգտագործելու ձեր որոշումների վրա:

(Ռասսել Մ․ Նելսոն, «Որոշումներ հավերժության համար», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2013, 107)

Ինչպես է սատանան գայթակղում մեզ սխալ կերպով օգտագործել մեր մարմինը

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է սատանայի խեղաթյուրանքերի և մարմնի կարևորության մասին:

15:47

Մենք հավատում ենք մաքրաբարո լինելուն

Մաքրաբարոյության օրենքին հնազանդությունը կմեծացնի մեր երջանկությունը մահկանացու կյանքում և հնարավոր կդարձնի մեր առաջընթացը հավերժության մեջ:

Elder David A. Bednar, Quorum of the Twelve Apostles official portrait. 2020.

Քանի որ ֆիզիկական մարմինը այդքան էական է Հոր երջանկության ծրագրում և մեր հոգևոր զարգացման համար, Լյուցիֆերը ձգտում է խանգարել մեր առաջընթացին` մեզ գայթակղելով անպատշաճ ձևով օգտագործել մեր մարմինները: …

Մաքրաբարոյության օրենքի խախտումը լուրջ մեղք է և մեր ֆիզիկական տաճարի սխալ օգտագործում: Այն մարդկանց համար, ովքեր գիտեն փրկության ծրագրի մասին և հասկանում են այն, մարմնի ապականումը նշանակում է ապստամբություն (տես Մոսիա 2.36-37 , [Վարդապետություն և Ուխտեր 64.34-35]) և մեր ճշմարիտ էության ժխտում: Եթե այս հարցին մոտենանք հավերժության հեռանկարով, մենք հեշտությամբ կհասկանանք, որ հակառակորդի կողմից կեղծ ընկերակցության համար բարեխոսելը ժամանակավոր և դատարկ մի բան է:

(Դեյվիդ Ա. Բեդնար, «Մենք հավատում ենք մաքրաբարո լինելուն», Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 43)

Երիտասարդ կանանց նախկին գերագույն նախագահ Սյուզան Վ. Թանները նշել է մի քանի միջոցներ, որոնց օգնությամբ հակառակորդը գայթակղում է մեզ սխալ օգտագործել մեր ֆիզիկական մարմինը:

Former official portrait of Susan W. Tanner, general president of the Young Women, 2003. Released April 2008.

[Սատանան] գայթակղում է շատերին ապականել մարմնի այս մեծ պարգևը անմաքրության, անհամեստության, ինքնաբավության և հակումների միջոցով: Նա գայթակղում է ոմանց արհամարհել իրենց մարմինը, իսկ ուրիշներին՝ երկրպագել իրենց մարմնին: Երկու դեպքում էլ նա գայթակղում է մեզ վերաբերվել մեր մարմնին որպես առարկայի: Հաշվի առնելով մարմնի մասին այսքան շատ սատանայական կեղծավորությունների գոյությունը, ես ցանկանում եմ պաշտպանել մարմնի սրբազանությունը: Ես վկայում եմ, որ մարմինը պարգև է, որին պետք է վերաբերվենք ակնածանքով և հարգանքով:

( Սյուզան Վ. Թաններ, «Մարմնի սրբազանությունը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբերի 2005, 13)

Օժանդակ ուսումնական վարժություն

Մնացեք մաքուր, երբ ուրիշները դա չեն անում

Որպեսզի ուսանողներին սովորեցնեք, որ եթե մենք որոշենք մոտ հարաբերություններ ունենալ մեղավոր մարդկանց հետ, մենք նրանց ամբարշտության ազդեցության տակ կընկնենք, առաջարկեք նրանց ուսումնասիրել Ա Կորնթացիս 5.1-2, 6-7, 9-11-ը : Ի՞նչ համանմանություն է Պողոսն օգտագործում՝ այս ճշմարտությունը ուսուցանելու համար: Ի՞նչ խորհուրդ է Պողոսը տալիս կորնթացի Սրբերին իրենց իրավիճակում: Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի օգնենք մեղավոր մարդկանց՝ առանց մեր չափանիշները վարկաբեկելու։