Սեմինարիա
Ա Կորնթացիս 1-4


Ա Կորնթացիս 1-4

Հիսուս Քրիստոս՝ մեր անսասան հիմքը

Temple of Apollo, Corinth, built about 600 B.C. This would have been one of the most imposing structures in Corinth in Paul’s day. Temples and shrines housing images of pagan deities were prevalent throughout the Greco-Roman world, and members of the Church in cities like Corinth would have encountered them daily. Paul noted that before the saints in Corinth had converted, they had been carried away unto these dumb [voiceless] idols, even as [they] were led (1 Cor. 12:2).

Մտածեք այն բացասական ազդեցության մասին, որ վիճաբանությունը, հպարտությունը, կեղծ ուսմունքը և անբարոյականությունը այսօր ունեն աշխարհի վրա: Կորնթոսում ապրող Եկեղեցու վաղեմի անդամները պայքարում էին նմանատիպ մարտահրավերների դեմ: Եփեսոսում իր երրորդ միսիոներական ճամփորդության ընթացքում քարոզելիս Պողոս Առաքյալը գրել է կորնթացի Սրբերին, որպեսզի ուժ տա և հիշեցնի նրանց, որ նրանք պետք է ապավինեն Հիսուս Քրիստոսին: Այս դասը կարող է օգնել ձեզ հասկանալ, որ մեր կյանքը Հիսուս Քրիստոսի հիմքի վրա կառուցելով կարող ենք հաղթահարել աշխարհիկ մարտահրավերները: 

Վկայեք ճշմարիտ վարդապետության մասին Հնարավորություններ փնրտրեք՝ ճշմարիտ վարդապետության մասին վկայելու համար: Եթե ճշմարիտ վարդապետության մասին վկայություն բերեք, ապա Հոգին կհաստատի վարդապետության ճշմարտությունը ձեր ուսանողների սրտերում:

Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք խնդրել իրենց ընտանիքի անդամներին կամ ընկերոջը բացատրել, թե իրենց կյանքը Հիսուս Քրիստոսի հիմքի վրա կառուցելն ինչպես է օգնել իրենց տարբեր մարտահրավերներ հաղթահարելիս:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Հավատարիմ մնալ դժվարին հանգամանքներում

Պատկերացրեք, որ մտերիմ ընկերը, ով մեկ այլ քաղաքում է ապրում, դիմել է ձեզ հետևյալ ուղերձով.

«Իսկապես դժվար է ամենուր բացասական ազդեցություններով շրջապատված լինել: Բազմաթիվ մարդիկ չեն պահում պատվիրանները և նրանցից ոմանք քննադատում են Եկեղեցին: Ես գիտեմ այնպիսի մարդկանց, ովքեր կորցրել են իրենց վկայությունները նմանատիպ հանգամանքներում, և չեմ ցանկանում, որ ինձ հետ էլ նման բան կատարվի: Ի՞նչ խորհուրդ կտայիր»:

  • Ի՞նչ կասեիք ձեր ընկերոջը:

  • Ի՞նչ բացասական և վնասակար ազդեցություններ եք նկատել ձեր տարածաշրջանում:

  • Այս ազդեցություններն ինչպե՞ս են երբեմն խանգարում ձեզ հավատարիմ մնալ ձեր հավատքին:

Այս դասն ուսումնասիրելիս, մտածեք, թե որքան հավատարիմ եք դուք՝ աշխարհիկ մարտահրավերների կամ բացասական ազդեցությունների հանդիպելիս: Փնտրեք Սուրբ Հոգու ուղղորդությունը՝ իմանալու համար, թե ինչպես ամրապնդել ձեր հիմքը Հիսուս Քրիստոսի վրա և փնտրել ճշմարտություններ, որոնք կարող են ձեզ օգնել հաղթահարել ձեր մարտահրավերները:Իր երկրորդ միսիոներական ճամփորդության ժամանակ մոտ երկու տարի Պողոս Առաքյալը քարոզեց ավետարանը Կորնթոսում (տես Գործք Առաքելոց 18.1-18) և այնտեղ կազմակերպեց Եկեղեցու ճյուղերից մեկը: (Կորնթոս քաղաքը գտնելու համար տես Աստվածաշնչյան քարտեզները, թիվ 13, « Պողոս Առաքյալի միսիոներական ճամփորդությունները »: Կորնթոսը առևտրի հարուստ կենտրոն էր և Ախեյա հռոմեական նահանգի մայրաքաղաքը: Կորնթոսի բնակիչներից շատերը երկրպագում էին կուռքերին և անբարոյական բարքերի մեջ էին: Ոմանք նույնիսկ պառակտող էին ու կռվախնդիր: Այս միջավայրում Եկեղեցու բազում անդամների համար Փրկիչի ավետարանին հավատարիմ մնալը դժվարացավ: Երբ Պողոսը գրեց կորնթացի Սրբերին, որպեսզի նրանց օգնի հաղթահարել իրենց դժվարությունները, նա խոսեց նրանց համար իր դրած հիմքի մասին:

Կարդացեք Ա Կորնթացիս 2.1-5 և Ա Կորնթացիս 3.10-11-ը՝ փնտրելով այն արտահայտությունները, որոնք նկարագրում են այս հիմքը:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում կառուցել ձեր հիմքը Հիսուս Քրիստոսի վրա:

Մորմոնի Գրքում Հելամանը նույնպես հորդորում էր իր որդիներին կառուցել հիմքը Հիսուս Քրիստոսի վրա: Կարդացեք Հելաման 5.12-ը՝ փնտրելով, թե Հելամանն ինչ օրհնություններ է խոստացել:

  • Այս հատվածներից ինչո՞վ կկիսվեիք ձեր ընկերոջ հետ, որը կարող էր օգտակար լինել նրա համար:

Այս հատվածներից սովորած ճշմարտություններից մեկն այն է, որ երբ մեր կյանքի հիմքը կառուցում ենք Հիսուս Քրիստոսի վրա, մենք կարող ենք հաղթահարել սատանայի ազդեցությունը և աշխարհիկ մարտահրավերները:

  • Ի՞նչ գիտեք, ի՞նչ եք զգում կամ ինչի՞ն եք հավատում Փրկիչի մասին, որն օգնում է ձեզ ցանկանալ, որ Նա լինի ձեր հիմքը:

Ուսանողներին օգնեք ավելի լավ հասկանալ և զգալ այս ճշմարտությունը և այս սկզբունքի կարևորությունը: Հետևյալ վարժությունը կօգնի նրանց: Ուսանողները կարող են դասարանով կատարել այս վարժությունը գրատախտակին կամ կարող եք ցուցադրել հրահանգները, իսկ ուսանողները կարող են կատարել վարժությունը իրենց օրագրերում:

  • Նկարեք մի հասարակ տուն կամ շենք, որը ամուր հիմք ունի: Այդ տան շուրջը գրեք, թե ինչ մարտահրավերների կամ բացասական ազդեցությունների եք հանդիպում:

  • Հիմքի շուրջը կամ դրա մեջ գրեք, թե ինչ կարող եք անել՝ ձեր կյանքը Փրկիչի հիմքի վրա կառուցելու համար:

Կարող եք ուսանողներին առաջարկել գրատախտակին գրել իրենց պատասխանները նախորդ երկու վարժություններին:

  • Պատասխանեք հետևյալ հարցին. Այս գործողություններն ինչպե՞ս են ձեզ օգնել կամ դրանք ինչպե՞ս կարող էին ձեզ օգնել մարտահրավերներ կամ բացասական ազդեցություններ հաղթահարելու գործում:

Հետևյալ վարժությունները ուսանողներին հնարավորություն են տալիս խորապես ուսումնասիրել Պողոսի՝ պառակտման և հակառակության մասին ուսմունքները, ինչպես նաև աշխարհի իմաստությունը Աստծո իմաստությունից գերադասելու վտանգները: Մտածեք ուսանողների կարիքների մասին, և արդյոք դուք ունեք բավարար ժամանակ այս վարժությունները դասարանում կատարելու համար: Ուսանողները կարող են վարժություններից մեկը կատարել ինքնուրույն կամ փոքր խմբով: Որպես այլընտրանք՝ ամբողջ դասարանը կարող է կատարել մեկ վարժություն:

Կորնթացիներին ուղղված նամակում Պողոսը խոսել է մի քանի խնդիրների մասին և ուսուցանել է, որ Փրկիչը և Նրա ավետարանը ի զորու են օգնել կորնթացիներին հաղթահարել իրենց դժվարությունները (տես Ա Կորնթացիս 1.23-24): Հետևյալ վարժությունները կենտրոնանում են այդ խնդիրներից երկուսի վրա: Կարդացեք հետևյալ տարբերակները և ընտրեք ձեզ համար առավել նշանակալիցը:

Տարբերակ Ա. Պառակտում և վեճ

Կորնթացի Սրբերի խնդիրներից մեկը վիճաբանությունն էր: Պառակտումը ծագում էր այն պատճառով, որ նրանք հավատում էին, թե Եկեղեցում իրենց կարգավիճակը վճռվում էր այն անձնավորության կարևորությունից, որը մկրտում էր իրենց (տես Ա Կորնթացիս 1.12):

Ձեր նկարի կողքին թվարկեք այն պառակտումներն ու վիճաբանությունները, որոնց հանդիպում եք ձեզ ծխում, ընտանիքում կամ համայնքում:

Համոզվեք, որ ուսանողների օրինակները չեն ստեղծի բարկության կամ վեճի մթնոլորտ: Եթե որևէ վեճ առաջանա, ուսանողներին հորդորեք հասկացող և սիրող լինել, որպեսզի Սուրբ Հոգին մնա նրանց հետ:

  • Որո՞նք են պառակտումների կամ վեճերի հետևանքները:

Կարդացեք Ա Կորնթացիս 1.10-13 և Ա Կորնթացիս 3.3-9-ը՝ փնտրելով, թե Պողոսն ինչպես էր փորձում օգնել մարդկանց հիմք կառուցել Հիսուս Քրիստոսի վրա:

  • Ի՞նչ եք տեսնում այս հատվածներում, որը կարող է մարդկանց օգնել հաղթահարել պառակտումներն ու վեճերը:

  • Ձեր կարծիքով, Հիսուս Քրիստոսի վրա ձեր կյանքը կառուցելն ինչո՞ւ է ձեզ օգնում ավելի միասնական լինել ձեզ շրջապատող մարդկանց հետ, և ավելի քիչ վիճել նրանց հետ:

Տարբերակ Բ. Աշխարհի իմաստությունը

Կորնթոսում ապրող մարդկանցից շատերը գնահատում էին աշխարհիկ իմաստությունը: Խաչված Մեսիայի մասին ուղերձը հրեաներից և հեթանոսներից շատերին անիմաստ թվաց: Հռոմեական աշխարհում խաչելությունն ամոթ և պարտություն էր խորհրդանշում: Հույների համար «հիմարություն» էր այն միտքը, որ ինչ-որ մեկը պատրաստակամորեն տառապում է ուրիշների համար( Ա Կորնթացիս 1.23): Հրեաների համար խաչի վրա մահացած Մեսիան «գայթակղություն» էր ( Ա Կորնթացիս 1.23) քանի որ նրանք սպասում էին, որ Մեսիան կհաղթի իրենց թշնամիներին:

Կարդացեք Ա Կորնթացիս 1.17-25-ը՝ փնտրելով, թե Պողոսն ինչպես պատասխանեց այդ մոտեցումներին:

Ձեր նկարի կողքին նշեք, թե աշխարհի իմաստությունն ինչպես կարող է ազդել Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին ձեր վկայության վրա կամ խանգարել դրան:

  • Որոշ մարդիկ ինչո՞ւ այսօր չեն հասկանում կամ գնահատում Հիսուս Քրիստոսին և Նրա Քավությունը:

  • Ի՞նչ փոփոխություններ կարող են տեղի ունենալ, երբ անձը իմանում է և զգում է, որ Փրկիչն իրական զորություն ունի իր կյանքում (տես Ա Կորնթացիս 1.24):

  • Ձեր կյանքը Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի վրա կառուցելն ինչպե՞ս է ձեզ օգնում դիմակայել աշխարհիկ գաղափարներին:

Կառուցեք ձեր կյանքը Հիսուս Քրիստոսի վրա

Մի պահ մտածեք և գնահատեք ձեր կյանքը: Ինչպե՞ս եք կառուցել ձեր հիմքը Հիսուս Քրիստոսի վրա: Ի՞նչը կցանկանայիք բարելավել: Ձեր կյանքը Փրկիչ Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի վրա կառուցելով, ինչպե՞ս կարող եք հաղթահարել ձեր խնդիրները և բացասական ազդեցությունները: Ձեր մտքերն ու նպատակները գրանցեք ձեր ուսումնասիրությունների օրագրում:

Ուսանողներին առաջարկեք դասի վերջում կիսվել իրենց մտքերով: Ավելացրեք անձնական գաղափարներ կամ վկայություն:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Ես ինչո՞ւ պետք է իմ հիմքը կառուցեմ Հիսուսի Քրիստոսի վեմի վրա

Յոթանասունի անդամ երեց Չի Հոնգ (Սեմ) Վոնգը հայտարարել է․

Official Portrait of Elder Chi Hong (Sam) Wong. Photographed in March 2017.

Եթե մենք կառուցենք մեր հիմքը Հիսուս Քրիստոսի վրա, մենք չե՛նք կարող ընկնել: Եթե մենք հավատարմորեն դիմանանք մինչև վերջ, Աստված կօգնի մեզ հաստատել մեր կյանքը Իր վեմի վրա, «և դժոխքի դռները չպիտի հաղթեն [մեզ]» ( Վարդապետություն և Ուխտեր 10.69): Գուցե մենք չկարողանանք փոխել այն, ինչը գալու է, բայց մենք կարող ենք ընտրել, թե ինչպես պատրաստվենք նրան, ինչը գալիս է:

(Չի Հոնգ (Սեմ) Վոնգ, «Նրանք չեն կարող գերիշխել, մենք չենք կարող ընկնել», Լիահոնա, մայիս 2021, 98)

Օժանդակ ուսումնական վարժություններ

«Որքան ամուր է հիմքը»

Կարող եք դասի սկզբում ուսանողների հետ երգել «Որքան ամուր է հիմքը» օրհներգը (Օրհներգեր, հ. 85): Ուսանողներին առաջարկեք այս դասն ուսումնասիրելիս խորհել ամուր հիմքի կարևորության շուրջ:

Տարբերակ Գ. Դատողություն և հպարտություն

Սա դասի վերջին վարժության լրացուցիչ տարբերակն է:

Ա Կորնթացիս 4.1–3 հատվածները կարդալիս կարելի է ենթադրել, որ Կորնթոսի Եկեղեցու որոշ անդամներ դատում էին Պողոսի աշխատանքը՝ որպես միսիոներ և Եկեղեցու ղեկավար: Հավանաբար նրանք կասկածի են ենթարկել Պողոսի կարծիքը կամ մտածել են, որ մեկ ուրիշը ավելի լավ կաշխատեր:

Տուն նկարելուց բացի թվարկեք, թե ինչ հանգամանքներում կարող եք ձեր ղեկավարներին դատելու գայթակղություն զգալ:

Կարդացեք Ա Կորնթացիս 4.1-7-ը և նշեք այն բառերն ու արտահայտությունները, որոնք կարող են օգտակար լինել ձեզ համար կամ այն մարդկանց համար, ովքեր փորձում են հպարտ չլինել և սխալ չդատել ուրիշներին:

Ո՞ր բառերն ու արտահայտություններն էին առավել օգտակար ձեզ համար:

Ինչո՞ւ է կարևոր հիշել, որ Տերը գիտի մեր մտքերը և սրտերի խորհուրդները (տես Ա Կորնթացիս 4.5):

Հիսուս Քրիստոսի վրա ձեր հիմքը կառուցելն ինչպե՞ս կարող է օգնել, երբ դուք կամ ուրիշները հպարտ են կամ սխալ են դատում ուրիշներին:

Միասնություն հիմնեք Հիսուս Քրիստոսի միջոցով

Հետևյալ տեսանյութը կարող է օգտագործվել՝ ցուցադրելու համար, որ նույնիսկ ռասաների և մշակույթների մեծ բազմազանության պարագայում մենք կարող ենք միավորվել՝ որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ՝ հետևելով Նրան: Ուսանողների համար օգտակար կլինի պատասխանել հետևյալ հարցերին. Ձեր կյանքը Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի վրա կառուցելն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ ավելի միասնական լինել ձեզ շրջապատող մարդկանց հետ:

2:3

We Come Together & Unite As One

As much as our differences enrich our collective experience, the Gospel of Jesus Christ transcends them all.

Աշխարհի թույլերը

Կարող եք կարդալ Ա Կորնթացիս 1.26-27-ը և տալ հետևյալ հարցերը.

  • Դուք ինչո՞ւ եք կարծում, որ Աստված ընտրում է նրանց, ում աշխարհը համարում է հիմար ու թույլ՝ Իր ավետարանը քարոզելու համար:

  • Հիսուս Քրիստոսի վրա ամուր հիմք կառուցելն ինչպե՞ս է պատրաստում ձեզ ուրիշների հետ ավետարանով կիսվելուն:

Ուսանողներին առաջարկեք կիսվել անձնական միսիոներական փորձառություններով կամ իրենց ընտանիքի անդամների նմանատիպ փորձառություններով, երբ Տերը գործել է իրենց միջոցով, որպեսզի օգնի ուրիշներին գալ Քրիստոսի մոտ: