Վարդապետության սերտում. Ա Կորնթացիս 6.19-20
«Ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են»
Ա Կորնթացիս 6 գլխի ուսումնասիրության ժամանակ դուք սովորեցիք սեռական մաքրության Տիրոջ չափանիշի և ձեր ֆիզիկական մարմնի կարևորության մասին: Այս դասը ձեզ կօգնի ավելի լավ սերտել այդ ուսմունքները՝ մտապահելով Ա Կորնթացիս 6.19-20 հատվածների հղումը և հիմնական արտահայտությունը, բացատրելով վարդապետությունը և իրական իրավիճակում կիրառելով հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Բացատրեք և հիշեք
Պատկերացրեք, որ դասարանի կամ քվորումի քննարկման ժամանակ մի կրտսեր համադասարանցի հարցնում է ուսուցչին. «Ի՞նչ է իրականում մաքրաբարոյության օրենքը»: Ուսուցինչը խնդրում է մնացած ուսանողներին, այդ թվում ձեզ, պատասխանել այդ հարցին:
Օգտվելով Ա Կորնթացիս 6.19-20 վարդապետության սերտման հատվածներում ուսուցանվող ճշմարտություններից՝ մտածեք, թե ինչով կարող եք կիսվել ձեր համադասարանցիների հետ, որպեսզի օգնեք նրանց հասկանալ սեռական մաքրության կամ մաքրաբարոյության Տիրոջ չափանիշը, և թե ինչու է այն կարևոր:
-
Օգտվելով Ա Կորնթացիս 6.19-20 հատվածներում գրանցված ուսմունքներից, դուք ինչպե՞ս կբացատրեիք որևէ մեկին, թե ինչ է Տիրոջ մաքրաբարոյության օրենքը, և ինչու է այն կարևոր:
Որպեսզի կարողանաք մտապահել Ա Կրոնթացիս 6.19-20 վարդապետության սերտման հատվածի հղումը և «Ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են» հիմնական արտահայտությունը, կարող եք ստեղծել պատկեր, մեմ կամ կոլաժ՝ այս հատվածը և դրա վարդապետությունը ներկայացնելու համար: Այդ պատկերը պետք է լինի հիշվող, բայց միևնույն ժամանակ հարգալից լինի սուրբ գրության և այնտեղ ուսուցանվող վարդապետության հանդեպ: Կարող եք նաև օգտագործել Ա Կորնթացիս 6 դասի վարժության համար նկարված՝ տաճարի մոտ կանգնած մարդու նկարը: Պատկերի կողքին անպայման գրեք Ա Կորնթացիս 6.19-20 հատվածների հղումը և հիմնական արտահայտությունը:
Նկարված կամ ընտրված պատկերին նայելիս մտքում կրկնեք հղումը և հիմնական արտահայտությունը այնքան ժամանակ, մինչև զգաք, որ անգիր եք սովորել:
Գործնական կիրառում
Ձեր օրագրում գրեք, թե դուք ինչ գիտեք և ինչ եք հիշում հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքների մասին՝ առանց այլ աղբյուրներից օգտվելու: Երբ ավարտեք, անդրադարձեք Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթին (2022)՝ ձեր գիտելիքները ստուգելու և կարևոր տեղեկություններ ավելացնելու համար:
Խորհեք հետևյալ իրավիճակի շուրջ: Այնուհետև պատասխանեք հետևյալ հարցերին՝ օգտագործելով հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները և Ա Կորնթացիս 6.19-20 հատվածներում ուսուցանվող վարդապետությունը այն մասին, որ մեր մարմինները Աստծո տաճարներ են, որտեղ կարող է ապրել Սուրբ Հոգին: Որպես այլընտրանք, դուք կարող եք նաև ստեղծել մեկ այլ սցենար, որը ավելի համապատասխան կլինի ձեզ կամ ձեր տարածքում ապրող երիտասարդներին:
Պատանին մեծացել է՝ իմանալով Տիրոջ մաքրաբարոյության չափանիշները, սակայն, մի որոշ ժամանակ լուրջ հարաբերություններ ունենալուց հետո, նա ցանկություն է զգում արտահայտել իր զգացմունքները՝ ընկերուհու հետ սեռական հարաբերություններ ունենալու միջոցով: Նրա ընտանիքի անդամներից և ընկերներից շատերը ունեցել են սեռական հարաբերություններ ամուսնությունից առաջ, և նրանք բոլորը երջանիկ են թվում:
Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարովՏասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարը շեշտել է, որ «մաքրաբարոյության հավերժական կարևորությունը կարելի է հասկանալ միայն Երկնային Հոր՝ իր զավակների համար նախատեսված երջանկության ծրագրի կարևորագույն համատեքստի շրջանակներում» («Մենք հավատում ենք մաքրաբարո լինելուն», Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 41):
-
Երկնային Հոր փրկության ծրագրի ո՞ր հատուկ կողմերը կցանականայիք, որ այս իրավիճակում հայտնված որևէ մեկը հասկանար:
-
Ա Կորնթացիս 6.19-20 հատվածներում ներկայացված ճշմարտություններն ինչպես են ազդում մաքրաբարոյության օրենքի մասին ձեր տեսակետի և Աստվածագլխի հետ ձեր հարաբերություններ վրա:
Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցովԿարող եք ընտրել հետևյալ աստվածայնորեն նշանակված աղբյուրներից մեկը կամ մի քանիսը և փնտրել ճշմարտությունները, որոնք կիրառելի են և օգտակար տվյալ սցենարում:
-
Ելից 20.14 ; Ալմա 38.12 ; Ալմա 39 ; 3 Նեփի 12.27–30 ; Վարդապետություն և Ուխտեր 42.22–23
-
Սուրբ գրքերի ուղեցույց, « Մաքրաբարոյություն », scriptures.ChurchofJesusChrist.org
-
David A. Bednar, “We Believe in Being Chaste,” Ensign or Liahona, May 2013, 41–44
Պատասխանեք հետևյալ հարցին.
-
Ի՞նչ եք գտել, որը կարող է օգնել այս սցենարում:
Գործեք հավատքով
-
Ի՞նչ տարբեր ուղիներ կարող է մարդը ընտրել՝ այս իրավիճակում հավատքով գործելու համար:
-
Ի՞նչ փորձառություններ եք ունեցել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ, որոնք կարող են ձեզ օգնել վստահել Նրանց և հետևել Նրանց ուսմունքներին:
Ամփոփեք, թե հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներից յուրաքանչյուրն ինչպես կարող է կիրառվել տվյալ սցենարում: Եթե դուք ստեղծել եք սեփական սցենարը, անպայման ներառեք այս իրավիճակի հակիրճ ամփոփումը: