Սեմինարիաներ և Ինստիտուտներ
«Ուսուցանել Փրկչի ձևով» նյութի նպատակը


«Ուսուցանել Փրկչի ձևով» նյութի նպատակը, Ուսուցանել Փրկչի ձևով. բոլոր նրանց համար, ովքեր ուսուցանում են տանը և եկեղեցում (2022)

«Ուսուցանել Փրկչի ձևով» նյութի նպատակը, Ուսուցանել Փրկչի ձևով

«Ուսուցանել Փրկչի ձևով» նյութի նպատակը

Այս աղբյուրում նկարագրված սկզբունքները կօգնեն ավետարանի յուրաքանչյուր ուսուցչի ուսուցանել Փրկչի ձևով: Ուսուցիչների թվում են՝ ծնողները, սպասավորող եղբայրներն ու քույրերը, սեմինարիայի և ինստիտուտի ուսուցիչները, ինչպես նաև բոլոր նրանք, ում Եկեղեցու կոչումները ուսուցանելու հնարավորություն են տալիս։

Դուք կարող եք ինքնուրույն ուսումնասիրել այս նյութը կամ օգտագործել այն, երբ ուրիշների հետ քննարկում եք, թե ինչպես դառնալ ավելի լավ ուսուցիչ: Օրինակ՝ այս նյութը կարող է օգտագործվել ընտանեկան երեկոների, նախագահության ժողովների, ծխի կամ ցցի խորհրդի ժողովների, սեմինարիայի և ինստիտուտի աշխատանքային ժողովների և ուսուցիչների խորհրդի ժողովների ժամանակ (տես «Ղեկավարների համար․ ինչպե՞ս օգնել ուսուցիչներին հաջողության հասնել»):

Ինչպես է կազմված այս նյութը

Մաս 1-ը ընդգծում է Հիսուս Քրիստոսի վրա կենտրոնանալու կարևորությունը, երբ մենք ուսուցանում ենք Նրա ավետարանի սկզբունքները: Այս բաժինը նկարագրում է, թե մենք ինչ ենք ուսուցանում։

Մաս 2-ը ընդգծում է Քրիստոսանման ուսուցման սկզբունքները: Այս բաժինը նկարագրում է, թե մենք ինչպես ենք ուսուցանում:

Մաս 3-ը տալիս է գործնական առաջարկներ՝ օգնելով ուսուցիչներին կիրառել Քրիստոսանման ուսուցման սկզբունքները: