Սեմինարիաներ և Ինստիտուտներ
Քրիստոսանման ուսուցման համառոտ նկարագիրը


«Քրիստոսանման ուսուցման համառոտ նկարագիրը», Ուսուցանել Փրկչի ձևո (2022)

Քրիստոսանման ուսուցման համառոտ նկարագիրը

2:19

Հետևյալ աղյուսակում ներկայացված է այս նյութի մեջ ուսուցանվող սկզբունքների համառոտ նկարագիրը։

Կենտրոնացեք Հիսուս Քրիստոսի վրա

Ուսուցանեք Հիսուս Քրիստոսի մասին՝ անկախ նրանից, թե ինչ եք ուսուցանում

  • Կարևորեք Հիսուս Քրիստոսի օրինակը:

  • Ուսուցանեք Հիսուս Քրիստոսի տիտղոսների, դերերի և հատկանիշների մասին։

  • Գտեք խորհրդանիշներ, որոնք վկայում են Հիսուս Քրիստոսի մասին։

Օգնեք սովորողներին գալ Հիսուս Քրիստոսի մոտ

  • Օգնեք սովորողներին ճանաչել Տիրոջ սերը, զորությունը և ողորմածությունը իրենց կյանքում

  • Օգնեք սովորողներին ամրացնել իրենց հարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ։

  • Օգնեք, որ սովորողները գիտակցված ձգտեն ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին։

Քրիստոսանման ուսուցման սկզբունքները

Սիրեք նրանց, ում ուսուցանում եք

  • Սովորողներին նայեք այնպես, ինչպես Աստված է տեսնում նրանց:

  • Փորձեք ճանաչել նրանց․ հասկացեք նրանց հանգամանքները, կարիքները և ուժեղ կողմերը:

  • Աղոթեք նրանց համար անվանապես:

  • Ստեղծեք ապահով միջավայր, որտեղ բոլորը հարգված են և գիտեն, որ իրենց մասնակցությունը գնահատվում է:

  • Պատշաճ ուղիներ գտեք՝ ձեր սերն արտահայտելու համար։

Ուսուցանեք Հոգով

  • Պատրաստվեք հոգևորապես։

  • Միշտ պատրաստ եղեք արձագանքել սովորողների կարիքների վերաբերյալ հոգևոր հուշումներին:

  • Ստեղծեք պայմաններ և հնարավորություններ, որպեսզի սովորողներն ուսուցանվեն Սուրբ Հոգով:

  • Օգնեք սովորողներին փնտրել, ճանաչել և գործել ըստ անձնական հայտնության:

  • Հաճախ վկայություն բերեք և հրավիրեք սովորողներին կիսվել իրենց զգացմունքներով, փորձառություններով և վկայություններով:

Ուսուցանեք վարդապետությունը

  • Ինքնուրույն սովորեք Հիսուս Քրիստոսի վարդապետությունը։

  • Ուսուցանեք սուրբ գրություններից և վերջին օրերի մարգարեների խոսքերից:

  • Օգնեք սովորողներին փնտրել, ճանաչել և հասկանալ սուրբ գրությունների ճշմարտությունները:

  • Կենտրոնացեք ճշմարտությունների վրա, որոնք հանգեցնում են դարձի և կերտում հավատք առ Հիսուս Քրիստոս:

  • Օգնեք սովորողներին անձնական համապատասխանություն գտնել Հիսուս Քրիստոսի վարդապետության մեջ:

Ջանասիրաբար սովորելու կոչ արեք

  • Օգնեք ուսանողներին պատասխանատվություն ստանձնել իրենց ուսման համար:

  • Խրախուսեք սովորողներին ճանաչել Փրկչին՝ ամեն օր ուսումնասիրելով ավետարանը:

  • Հրավիրեք սովորողներին պատրաստվել դասին:

  • Խրախուսեք սովորողներին կիսվել իրենց սովորած ճշմարտությամբ:

  • Հրավիրեք սովորողներին ապրել համաձայն նրա, ինչ իրենք սովորում են:

Քրիստոսանման ուսուցման համառոտ նկարագրի աղյուսակը