Գլուխ 11
Հետևեք ապրող Մարգարեին
«Ամենակարևոր մարգարեն, որքանով մեզ է վերաբերում, նա է, ով ապրում է մեր օրերում և դարաշրջանում»:
Էզրա Թաֆտ Բենսոնի կյանքից
Մի երեկո, երբ Էզրա Թաֆտ Բենսոնը 15 տարեկան էր, նա նստած էր ընթրիքի սեղանի շուրջ իր ընտանիքի մնացածի հետ և լսում էր իր հորը, որը կարդում էր Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի և Առաջին Նախագահության նրա խորհրդականների նամակը: Նամակը մասնավորապես ասում էր. «Մենք խորհուրդ ենք տալիս և հորդորում «Ընտանեկան երեկոյի» հանդիսավոր բացումը ողջ Եկեղեցում, որի ժամանակ հայրերը և մայրերը կարող են տանը հավաքել իրենց տղաներին և աղջիկներին իրենց շուրջը և ուսուցանել նրանց Տիրոջ խոսքը… Եթե Սրբերը հնազանդվեն այս խորհրդին, մենք խոստանում ենք, որ մեծ օրհնություններ կլինեն արդյունքում: Տանը սերն ու ծնողներին հնազանդությունը կմեծանա: Հավատքը կզարգանա Իսրայելի երիտասարդության սրտերում և նրանք ձեռք կբերեն զորություն՝ պայքարել իրենց շրջապատող չարի ազդեցությունների ու գայթակղությունների դեմ»:1
Նախագահ Բենսոնը հետագայում վերհիշում էր. «Երբ [hայրս] ավարտեց նամակը, նա ասաց. «Նախագահությունը խոսել է այս և սա Տիրոջ խոսքն է մեզ համար»: Այդ օրվանից ի վեր մենք ջանասիրաբար անցկացնում էինք ընտանեկան երեկո իմ պատանեկության տանը»:2
Երբ Նախագահ Բենսոնն ունեցավ իր սեփական ընտանիքը, նա և իր կինն այդ ավանդույթը շարունակեցին, որը նա սովորել էր իր ծնողների տանը: Նա ասել է. «Ես վկայում եմ ելնելով [ծնողներիս տանն ունեցած] և իմ սեփական ընտանեկան երեկոների փորձառությունից իմ տանը, որ մեծ հոգևոր օրհնություններ կարող են առաջանալ»:3
1947թ. Առաջին Նախագահությունն ուղղություն տվեց Եկեղեցու անդամներին վերսկսել ընտանեկան երեկոներ անցկացնելու ջանքերը: Նախագահ Բենսոնը, այդ ժամանակ Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ, այդ թեմայի վրա շեշտադրում դրեց գերագույն համաժողովի մի ելույթում: Նա վկայեց, որ ընտանիքը «աստվածային հաստատություն է» 4 և նա հիշեցրեց Սրբերին այն օրհնությունների մասին, որոնք կգային, եթե նրանք հետևեին մարգարեի խորհրդին զորացնելու իրենց ընտանիքները և անցկացնեին ընտանեկան երեկոներ: Նա վկայեց. «Մեր երջանկությունն այստեղ և այստեղից հետո կապված է մեր այս մեծ պատասխանատվությունը հաջողությամբ կատարելուց: Այն արժանի է իմ եղբայրներ և քույրեր մեր աղոթքով ծրագրավորելուն և ուշադրությանը, և ես վստահ եմ սրտումս, որ մեծ օրհնություններ կլինեն, որ մեծ ուրախություն և բավականություն կգա, եթե մենք ականջ դնենք սրան, ինչպես բոլոր մյուս խորհուրդներին, որոնք տրվում են մեզ Եկեղեցու Նախագահության կողմից»:5
Զգալով օրհնությունները, որոնք գալիս են Տիրոջ ընտրյալ ծառաներին ականջ դնելուց, Էզրա Թաֆտ Բենսոնը հաճախ էր հորդորում Վերջին Օրերի Սրբերին պահել իրենց աչքերն ապրող մարգարեի վրա: Նա համարձակորեն վկայում էր Եկեղեցու Նախագահի աստվածային կոչման մասին, որոնց հետ նա ծառայում էր:6 Երբ Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը, ով ձեռնադրվել էր որպես Առաքյալ նույն օրը, ինչ որ Նախագահ Բենսոնը, հաղորդեց իր առաջին ելույթը որպես Եկեղեցու Նախագահ՝ Եկեղեցու ղեկավարների մի խմբի, Նախագահ Բենսոնը «վեր կացավ և հուզումնալի ձայնով, արձագանքելով բոլոր ներկաների զգացմունքները՝ ամփոփելով ասաց. «Նախագահ Քիմբալ, բոլոր տարիների ընթացքում, որ այս ժողովները տեղի են ունեցել, մենք երբեք այսպիսի ելույթ չէինք լսել, որը դուք հենց նոր հաղորդեցիք: Իսկապես Իսրայելում կա մարգարե»:7 Իսկ երբ այդ աստվածայինն կոչումը եկավ Նախագահ Բենսոնին՝ Նախագահ Քիմբալի մահից հետո, նա ընդունեց դա համեստորեն և վճռականորեն: Նա ասաց. «Իմ կինը՝ Ֆլորան, և ես անընդհատ աղոթել ենք, որ Նախագահ Քիմբալի օրերը երկարեն այս երկրի վրա և մեկ այլ հրաշք կատարվի նրա համար: Այժմ, երբ Տերն է խոսել, մենք կանենք մեր լավագույնը, Նրա ղեկավարող ուղղորդմամբ, առաջ տանելու աշխատանքը երկրի վրա»:8
Էզրա Թաֆտ Բենսոնի ուսմունքները
1
Եկեղեցու Նախագահը Տիրոջ խոսնակն է երկրի վրա:
Սովորեք պահել ձեր աչքը մարգարեի վրա: Նա Տիրոջ խոսնակն է և միակ մարդը, ով կարող է խոսել Տիրոջ համար այսօր: Թող Նրա ոգեշնչող խորհուրդն առաջնահերթություն վերցնի: Թող Նրա ոգեշնչող խոսքերը հիմք հադիսանան բոլոր ավելի ցածր իշխանավորների խորհուրդը գնահատելիս: Հետո ապրեք մոտ Հոգուն, որպեսզի դուք կարողանաք իմանալ ճշմարտությունը բոլոր բաների մասին:9
Տիրոջ խոսնակն ու մարգարեն երկրի երեսին այսօր ստացավ իշխանություն մարգարեների մի գծի միջոցով, որը ետ է գնում դեպի Ջոզեֆ Սմիթը, ով ձեռնադրվել է Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի կողմից, ովքեր ձեռնադրվել էին Քրիստոսի կողմից, ով Եկեղեցու գլուխն էր և է, այս երկրի Արարիչը, և Աստված, ում առջև բոլոր մարդիկ պետք է հաշվետու լինեն:10
Այս Եկեղեցին չի ուղղորդվում մարդկանց իմաստությամբ: Ես գիտեմ այդ: Ամենազոր Աստծո զորությունն ու ազդեցությունն է ուղղորդում Իր Եկեղեցին:11
2
Ամենակարևոր մարգարեն մեզ համար ապրող մարգարեն է:
Աստված գիտի բոլոր բաները, վերջը սկզբից ի վեր և ոչ մի մարդ չի դառնում եկեղեցու նախագահ պատահաբար, կամ մնում այնտեղ պատահականորեն կամ տուն կանչվում դիպվածով:
Ամենակարևոր մարգարեն, որքանով մեզ է վերաբերում, նա է, ով ապրում է մեր օրերում և դարարաշրջանում: Սա է մարգարեն, ով ունի Աստծո կողմից այսօրվա հրահանգները մեզ: Աստծո հայտնությունն Ադամին Նոյին չուսուցանեց, թե ինչպես կառուցի տապանը: Ամեն սերունդ հնադարյան սուրբ գրությունների կարիքն ունի գումարած ընթացիկ սուրբ գրություններն ապրող մարգարեի կողմից: Ուստի, ամենակարևոր ընթերցումը և խորհրդածումը, որ դուք պետք է անեք, վերաբերում է ամենավերջին Տիրոջ խոսնակի խոսքերին: Այդ պատճառով, կարևոր է, որ դրանք ձեզ հասանելի լինեն և դուք ուշադիր կարդաք նրա խոսքերը: …
Այո, շնորհակալ ենք, Ո՜վ Աստված, մարգարեի համար, որ առաջնորդում է մեզ այսօր [տես Հիմներ էջ 36, Փառք Քեզ Տեր Մարգարեի համար,]12
Զգուշացեք նրանցից, ովքեր կդնեն մահացած մարգարեներին ապրող մարգարեների դեմ, քանի որ ապրող մարգարեները միշտ վերցնում են առաջնությունը:13
Յուրաքանչյուր Նախագահ եզակիորեն ընտրված է այն ժամանակի և իրավիճակի համար, որի կարիքն ուներ աշխարհն ու Եկեղեցին: Բոլորն էլ եղել են «ճիշտ ժամանակի մարդիկ», ինչպես մենք ականատե ենք եղել Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալի դեպքում: Մտածեք այդ նախասահմանվածության և նախապատրաստության հրաշքի մասին: Չնայած կանչվել էր և տրվել բանալիները թիկնոցը, նրա վրա ընկնելու ժամանակից շատ տարիներ առաջ, նախագահը միշտ ճիշտ մարդն էր ճիշտ տեղում այդ ժամանակների համար: Այս հրաշքը միայն Եկեղեցու աստվածայնության նշաններից մեկն է:14
Թույլ տվեք հարցնել, արդյոք մենք Տիրոջ ճշմարիտ մարգարեի կարիքն ունենք երկրագնդի վրա այսօր: Նոյի օրերում արդյոք մարդիկ կարիք ունեին մարգարեի, որ նախազգուշացներ իրենց հոգեպես և ֆիզիկապես: Մարդը, ով մերժել էր հետևել Նոյին, կկարողանար արդյոք փրկվել ջրհեղեղից: Սակայն Աստվածաշունչն ասում է, որ վերջին օրերին, որում մենք ենք ապրում, մարդկանց ամբարշտությունը կհամեմատվի Նոյի օրերի մարդկանց ամբարշտությանը, երբ Աստված մաքրեց երկիրը ջրհեղեղով [տես Մատթեոս ԻԴ.37–39]: Ի՞նչ եք կարծում, մենք արդյոք կարիք ունե՞նք մարգարեի, որպեսզի նա մեզ նախազգուշացնի և պատրաստի մեզ` այն մաքրագործման համար, որ Աստված խոստացել է մեզ, որ լինի կրակով:15
Եթե մենք ուզում ենք իմանալ, թե որքանով ենք մոտիկ կանգնած Տիրոջ հետ, ապա եկեք հարցնենք ինքներս մեզ, թե որքանով ենք մոտիկ կանգնած Նրա մահկանացու հրամանատարի հետ — թե որքանով է մոտ մեր կյանքը ներդաշնակ Տիրոջ օծյալի — ապրող մարգարեի —Եկեղեցու Նախագահի և Առաջին Նախագահության Քվորումի հետ:16
3
Ապրող մարգարեն ասում է մեզ այն, ինչ մենք պետք իմանանք, ոչ թե անպայման այն, ինչ մենք ուզում ենք լսել:
Ճշմարիտ մարգարեի բացահայտիչ հատկանիշն այն է, որ նա հայտարարում է ուղերձ Աստծո կողմից: Նա ներողություն չի խնդրում ուղերձի համար, ոչ էլ վախենում է որևէ հասարակական հետևանքներից, որոնք կարող են տանել դեպի ծաղրի կամ հալածանքի:17
Երբեմն կան մարդիկ, ովքեր զգում են իրենց երկրային գիտելիքը որոշ հարցերի վերաբերյալ ավելի բարձր է, քան երկնային գիտելիքը, որն Աստված տալիս է Իր մարգարեին նույն հարցի կապակցությամբ: Նրանք կարծում են մարգարեն պետք է ունենա այն նույն առավելությունը կամ ուսուցումը, որն իրենք են ունեցել, որպեսզի նրանք ընդունեն մարգարեի ասածը, որը կարող է հակասի իրենց երկրային կրթությանը: Որքան երկրային կրթություն ուներ Ջոզեֆ Սմիթը: Սակայն նա տվել է հայտնություններ բոլոր տեսակի հարցերի վերաբերյալ… Մենք խրախուսում ենք երկրային գիտելիքը շատ բնագավառներում, բայց հիշեք, եթե երբևէ հակասություն է լինում երկրային գիտելիքի և մարգարեի խոսքերի միջև, դուք կանգնեք մարգարեի կողքին և դուք կօրհնվեք և ժամանակը ցույց կտա, որ դուք ճիշտ բան եք արել:
. … Մարգարեն կարիք չունի ասելու «Այսպես է ասում Տերը»` մեզ սուրբ գրություն տալու համար:
Երբեմն կան մարդիկ, ովքեր վիճում են խոսքերի վերաբերյալ: Նրանք կարող է ասեն մարգարեն տվել է մեզ խորհուրդ, բայց մենք պարտավոր չենք հետևել դրան մինչև նա չասի որ դա պատվիրան է: Բայց Տերն ասում է Մարգարեի մասին. «Ուստի դու պիտի ուշք դարձնես նրա բոլոր խոսքերին ու պատվիրաններին, որոնք նա կտա քեզ» (ՎևՈւ 21.4):
… Մարգարեն մեզ ասում է այն, ինչ մենք պետք է իմանանք, և ոչ միշտ այն, ինչ մենք ուզում ենք իմանալ:
«Դու մեզ խիստ բաներ քարոզեցիր, ավելին, քան մենք ի վիճակի ենք տանել», բողոքեցին Նեփիի եղբայրները: Բայց Նեփին պատասխանեց` ասելով. «Մեղավորնեը կարծում են ճշմարտությունը խիստ է, քանի որ այն խոցում է նրանց հենց կենտրոնից» (1 Նեփի 16.1–2):
Նախագահ Հարոլդ Բ. Լին ասել է.
Դուք գուցե չհավանեք այն, ինչ դուրս է գալիս Եկեղեցու իշխանավորի բերանից: Այն կարող է հակասել ձեր հասարակական հայացքներին: Այն կարող է խանգարել ձեր հասարակական տեսակետներին… Ձեր ապահովությունը և մերը կախված է նրանից, թե արդյոք մենք կհետևենք… Եկեք մեր աչքը պահենք Եկեղեցու Նախագահի վրա» (Conference Report, October 1970, p. 152–153):
Բայց իրականում ապրող մարգարեն է, որ տխրեցնում է աշխարհը: «Նույնիսկ Եկեղեցում, – ասել է Նախագահ Քիմբալը, – շատերն են միտված զարդարել երեկվա մարգարեների գերեզմանները և մտքով քարկոծել ապրող մարգարեներին» (Instructor, 95:257):
Ինչո՞ւ: Որովհետև ապրող մարգարեն այն բանի վրա է ուշադրություն հրավիրում, որն այժմ մենք պետք է իմանանք, և աշխարհը նախընտրում է, որ մարգարեները կամ մահացած լինեն կամ անհանգստանան իրենց սեփական գործերով: …
Երբ մարգարեն խոսում է այն, ինչ անհրաժեշտ է մեզ, բայց կնախընտրեինք չլսել, նրա խոսքի մեր արձագանքը դառնում է մեր հավատարմության ստուգարքը: …
Ուսյալները գուցե մտածեն, որ մարգարեն միայն ոգեշնչված է, երբ նրա խոսքերը համընկնում են իրենց կարծիքին, այլապես մարգարեն ուղղակի արտահայտում է իր կարծիքը` խոսելով որպես մարդ: Հարուստներն էլ գուցե կարծեն, որ իրենք կարիք չունեն խորհուրդ վերցնելու համեստ մարգարեից: …
… Մարգարեն միշտ չէ, որ ճանաչված է աշխարհում կամ աշխարհիկներին:
Երբ մարգարեն հայտնում է ճշմարտությունը, այն բաժանում է մարդկանց: Սրտով ազնիվները լսում են նրա խոսքերը, իսկ անարդարները կամ անտեսում են մարգարեին կամ կռվում նրա դեմ: Երբ մարգարեն մատնացույց է անում աշխարհի մեղքերը, աշխարհիկ մարդիկ կա՛մ ուզում են փակել մարգարեի բերանը, կա՛մ գործում կարծես մարգարեն գոյություն չունի, փոխարեն ապաշխարեն իրենց մեղքերից: Ժողովրդականությունը երբեք ճշմարտության ստուգարք չէ: Շատ մարգարեներ են սպանվել կամ դուրս գցվել: Որքան մենք մոտենում ենք Տիրոջ երկրորդ գալստին, դուք կարող եք ակնկալել, որ երբ մարդիկ ավելի ամբարիշտ դառնան, մարգարեն ավելի քիչ ժողովրդականություն կվայելի նրանց մոտ:18
4
Մենք կօրհնվենք, երբ հետևենք ապրող մարգարեին:
Որպեսզի օգնեմ ձեզ անցնել կարևոր ստուգարքներ, որոնք դեռ առջևում են, ես պատրաստվում եմ տալ ձեզ… մի գլխավոր բանալի, որը եթե դուք հարգեք, կպսակի ձեզ Աստծո փառքով և դուրս կբերի ձեզ հաղթական չնայած սատանայի կատաղությանը:
… Որպես Եկեղեցի՝ մենք երգում ենք օրհներգը, Փառք Քեզ Տեր Մարգարեի համար: [Օրհներգեր, no. 19]: Ուրեմն, այստեղ է այդ գլխավոր բանալին —Հետևեք մարգարեին: …
… Մարգարեն միակ մարդն է, որը խոսում է Տիրոջ փոխարեն բոլոր հարցերում:
Վարդապետություն և Ուխտերի132 բաժնի 7 հատվածում Տերը խոսում է մարգարեի—նախագահի մասին— և ասում.
«Տվյալ պահին կա միայն մեկը, որին շնորհված է այս զորությունը և այս քահանայության բանալիները»:
Ապա բաժին 21 հատված 4–6-ում, Տերն ասում է.
«Ուստի, դու, նկատի ունենալով եկեղեցին, պիտի ուշք դարձնես նրա բոլոր խոսքերին ու պատվիրաններին, որոնք նա կտա քեզ, երբ նա ստանա դրանք՝ ողջ սրբությամբ քայլելով իմ առաջ.
Քանզի նրա խոսքը դուք պետք է ընդունեք, ինչպես որ իմ իսկ բերանից, ողջ համբերությամբ ու հավատքով:
Քանզի այդ բաները կատարելով դժոխքի դռները չեն հաղթի ձեզ»:19
Մարգարեն երբեք չի տանի Եկեղեցին սխալ ուղով:
Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆը նշել է. «Ես ասում եմ Իսրայելին, Տերը երբեք չի թույլ տա ինձ կամ որևէ այլ մարդու, ով կարգվել է որպես Եկեղեցու նախագահ, ձեզ շեղել: Դա նախատեսված չէ ծրագրում: Դա Աստծո մտադրությունը չէ» [տես Teachings of Presidents of the Church: Wilford Woodruff (2004), 199]:
Նախագահ Մարիոն Գ. Ռոմնին պատմում է այս դեպքի մասին, որը տեղի է ունեցել նրա հետ.
«Ես հիշում եմ տարիներ առաջ, երբ ես եպիսկոպոս էի, ես լսեցի Նախագահ Հեբեր Ջ. Գրանթի ելույթը մեր ծխում. Ժողովից հետո ես նրան տուն տարա մեքենայով… Կանգնելով կողքիս նա ձեռքը դրեց ուսիս և ասաց. «Տղաս, դու միշտ աչքդ Եկեղեցու Նախագահի վրա պահիր և եթե նա երբևէ քեզ որևէ բան ասի որ անես և այն սխալ լինի, բայց դու անես այն, Տերը կօրհնի քեզ դրա համար»: Ապա աչքով անելով ինձ նա ասաց. «Բայց դու կարիք չունես անհանգստանալու: Տերը երբեք թույլ չի տա, որ Իր խոսնակը ժողովրդին շեղի ճանապարհից» (Conference Report, October 1960, p. 78):20
Մի պատմություն է պատմվել Բրիգամ Յանգի մասին, թե ինչպես մեքենայով մի համայնքով անցնելիս, նա տեսավ մի մարդու, որը տուն էր կառուցում և պարզապես ասաց նրան, որ կրկնապատկեր իր պատերի հաստությունը: Ընդունելով Նախագահ Յանգին որպես մարգարե, մարդը փոխեց իր պլանները և կրկնապատկեց պատերը: Ոչ շատ անց մի ջրհեղեղ եկավ այդ քաղաքը, առաջացնելով մեծ ավերածություններ, բայց այդ մարդու պատերը կանգուն մնացին: Երբ նա դնում էր իր տան կտուրը, լսվում էր թե նա ինչպես էր երգում. «Փա՜ռք քեզ Տեր, մարգարեի համար»:21
Որպես Եկեղեցու անդամներ՝ մենք ունենք որոշ դժվարություններ հաղթահարելու, եթե պատրաստվում ենք ապահով տուն հասնել: Մեզ կտրվի հնարավորություն մարդկանց կողմից տրված հակասական խորհրդի միջև ընտրություն կատարելու: Այդ պատճառով մենք պետք է սովորենք և որքան ավելի շուտ սովորենք, այնքան ավելի լավ կպահենք մեր աչքը Մարգարեի` Եկեղեցու Նախագահի վրա:22
Առաջարկներ ուսումնասիրելու և ուսուցանելու համար
Հարցեր
-
Նախագահ Բենսոնն ասել է. «Սովորեք պահել ձեր աչքը մարգարեի վրա» (բաժին 1): Ի՞նչ է դա նշանակում ձեզ համար:
-
Ինչո՞ւ եք կարծում, որ ամենակարևոր մարգարեն մեզ համար Եկեղեցու ներկա Նախագահն է: (Տես բաժին 2:) Ի՞նչ խորհուրդ ենք վերջերս ստացել ապրող մարգարեի կողմից:
-
Երբ վերանայեք բաժին 3-ը, մտածեք մի ժամանակի մասին, երբ դուք հետևել եք մարգարեի խորհրդին չնայած դուք լիովին չեք հասկացել այն: Ի՞նչ կարող ենք սովորել այդպիսի փորձառություններից:
-
Մտածեք «գլխավոր բանալու» մասին, որը Նախագահ Բենսոնը նշում է բաժին 4-ում: Ի՞նչ օրհնություններ եք ստացել, երբ հավատարիմ օգտագործել եք այդ գլխավոր բանալին:
Առնչվող սուրբ գրություններ
Բ Մնացորդաց Ի.20, Ամովս 3.7, Եփեսացիս Բ.19–20, Դ.11–15, ՎևՈւ 1.14–16, 37–38, 107.91–92, Հավատո Հանգանակ 1.6
Օգնություն ուսուցչին
«Մի վախեցեք լռությունից: Հաճախ մարդկանց ժամանակ է անհրաժեշտ մտածելու համար և պատասխանելու հարցերին կամ արտահայտելու այն, ինչ իրենք զգում են: Դուք կարող եք դադար տալ հարցը տալուց հետո, հոգևոր փորձառությունով կիսվելուց հետո, կամ երբ մարդը դժվարություն է ունենում արտահայտվելիս» (Ուսուցում. չկա ավելի մեծ կոչում [1999], 67):