Նախագահների ուսմունքները
Գլուխ 19. Առաջնորդություն


Գլուխ19

Առաջնորդություն

«Եթե դուք պետք է ապահովեք Եկեղեցու, [ձեր երկրի] և ձեր իսկ տների ապագա առաջնորդությունը, դուք պետք է ամուր կանգնեք հավատքում՝ չարի դեմ անսասան»:

Էզրա Թաֆտ Բենսոնի կյանքից

Էզրա Թաֆտ Բենսոնը սկսեց սովորել ղեկավար լինել իր պատանեկությունից: Երբ նա գրեթե 13 տարեկան էր, նրա հայրը կանչվեց միսիա ծառայելու: Որպես ընտանիքի ավագ երեխա, իր հոր բացակայության ընթացքում, Էզրան ստանձնեց բազմաթիվ ղեկավար պարտականություններ ընտանեկան ագարակում: Մի քանի տարի անց, երբ նա կանչվեց Բրիտանական միսիա, նա ծառայեց որպես ճյուղի նախագահ և որպես Նյուքասլի Համաժողովի (որն այսօր համազոր է շրջանին) նախագահ: Հետագայում նա ծառայեց երեք ցցի նախագահություններում՝ մեկ անգամ որպես խորհրդական, մեկ անգամ կարճ ժամանակով որպես ցցի նախագահ, և մեկ անգամ էլ ավելի երկար ժամանակով որպես ցցի նախագահ: Իր մասնագիտական կարիերայի ընթացքում, նա աշխատել է գյուղատնտեսական արտադրության բազմաթիվ ղեկավար պաշտոններում: Քանի որ նա դարձավ ղեկավար և մասնագետ գյուղատնտեսության բնագավառում, Նախագահ Դուայթ Դ. Էյզենհաուերը խնդրեց նրան ծառայել Միացյալ Նահանգների բարձրագույն պաշտոնում: Ութ տարի նա աշխատեց Նախագահ Էյզենհաուերի հետ որպես Միացյալ Նահանգների գյուղատնտեսության նախարար:

Նախքան Եկեղեցու Նախագահ դառնալը, Նախագահ Բենսոնը 12 տարի ծառայեց որպես Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ: Քվորումի անդամները մեծ հարգանք ունեին նրա հանդեպ, որպես իրենց ղեկավարի: Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին «հաճախ ասում էր ընտանիքի անդամներին, որ երբևէ չէր տեսել Եկեղեցում Նախագահ Բենսոնին հավասար վարչական աշխատողի»:1

Տասներկուսին ղեկավարելիս Նախագահ Բենսոնը խրախուսում էր քվորումի անդամներին անկեղծորեն արտահայտել իրենց մտքերը, նույնիսկ, եթե ինքն այլ կարծիքի էր: Երբ Երեց Ռասսել Մ. Նելսոնը նոր անդամ էր քվորումում, նա մտածում էր, որ գուցե ինքը չպետք է խոսի: Բայց [Նախագահ Բենսոնը] այդպես չէր կամենում», ասաց նա: «Փաստորեն, եթե ես լուռ էի մնում ինչ-որ բանի վերաբերյալ, նա սովորաբար իմ մտքերը դուրս էր քաշում»իմ մտքերը:2

Չնայած Նախագահ Բենսոնը կարծիքներ էր հավաքում բոլորից, նա չէր թույլ տալիս, որ քննարկումները շեղվեն: Նախագահ Հովարդ Վ. Հանթերն ասել է, նա «գիտեր, թե ինչպես վարեր բաց և անկեղծ քննարկում Եղբայրների հետ և կարողանում էր ուղղություն տալ և վերահսկել այն և գալ միասնական որոշման բոլորի հետ միաբան»:3 Երբ «նա զգում էր, որ համապատասխան քննարկում էր տեղի ունեցել, նա սովորաբար ասում էր. «Կարծում եմ մենք բավականաչափ խոտ հավաքեցինք: Եկեք այժմ խրձեր կապենք՝ հարցը լուծման բերելով»:4

Նախագահ Բենսոնը հոգ էր տանում նրանց համար, ում ղեկավարում էր, և նա ուսուցանում էր օրինակով: «Ես չեմ ճանաչում որևէ մարդու, որն այդքան հոգատար լիներ իր ընկերակիցների հանդեպ կամ ավելի մտահոգված լիներ նրանց բարօրությամբ, որքան նա, – ասել է Նախագահ Գորդոն Բ. Հինքլին: – Նա չի խնդրում ուրիշներին անել այն, ինչն ինքը չի կամենում անել, այլ ավելի շուտ ծառայության օրինակ է հանդիսանում ուրիշների համար, որ մենք հետևենք»:5 Նախագահ Բենսոնն արդյունավետ էր նաև աշխատանքնուրիշներին պատվիրակելիսլիազորելիս՝ ուսուցանելով և շենացնելով նրանց այդ գործընթացում:

Երբ Նախագահ Բենսոնը գերագույն համաժողովում հաստավեց որպես Եկեղեցու Նախագահ, Նախագահ Գորդոն Բ. Հինքլին արտահայտեց իր համոզմունքը, որ Տերն ընտրել էր և նախապատրաստել Նախագահ Բենսոնին՝ առաջնորդելու Եկեղեցին:

«Ես բերում եմ իմ վկայությունը, որ Տերն է, որ ընտրեց Էզրա Թաֆտ Բենսոնին դառնալու Տասներկուսի Խորհրդի անդամ գրեթե քառասուներեք տարի առաջ: Տերն է, ով այս տարիների ընթացքում ստուգել է և կարգավարժել նրան, կրթել և պատրաստել նրան: …

«Որպես մեկը, ով գիտի նրան և ով կանգնում է նրա կողքին, ես վկայություն եմ բերում, որ նա հավատքի մարդ է, ղեկավարման մեջ ստուգված,Տիրոջ և Նրա աշխատանքի հանդեպ խորը սիրով լցված և Աստծո բոլոր որդիների ու դուստրերի հանդեպ սիրով տոգորված: Նա փորձված կարողությամբ մարդ է»:6

Նկար
President Ezra Taft Benson with his counselors Gordon B. Hinckely and Thomas S. Monson.

Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնը և նրա խորհրդականներն առաջին Նախագահությունում՝ Նախագահ Գորդոն Բ. Հինքլին (ձախից) և Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը (աջից)

Էզրա Թաֆտ Բենսոնի ուսմունքները

1

Արդյունավետ ղեկավարներն ամուր են կանգնում հավատքում և լավ օրինակ ծառայում:

Քրիստոսի առաջնորդության ուժն աճեց Նրա օրինակի մարտահրավերից: Նրա հստակ կոչն էր՝ «Ե՛կ, հետևիր ինձ»… Արդարակեցության սկզբունքներին մարդկանց հավատարմությունն ու նվիրվածությունը [ձեռք բերելիս [Նրա] հաջողությունը] որպես մեծ խթանիչ գործոն, կախված էր սիրուց: Նա օգնեց մեզ հասկանալ, որ մեզանից յուրաքանչյուրի մեջ աստվածանման հատկանիշները, արտահայտման պահանջ ունենալով, կարող են դառնալ փառահեղ ապրելակերպի իրականություն: Նրա օրինակը շարունակում է՝ որպես մարդկության մեծագույն հույս և ուժ:7

Եթե դուք պետք է ապահովեք Եկեղեցու, [ձեր երկրի] և ձեր իսկ տների ապագա առաջնորդությունը, դուք պետք է ամուր կանգնեք հավատքում՝ չարի դեմ անսասան, և ինչպես Պողոսն է ասել. «Աստուծոյ սպառազինութիւնը հագէք, որ կարող լինիք սատանայի հնարքներին հակառակ կենալ: Որովհետեւ մեր պատերազմն արիւնի եւ մարմնի հետ չէ, այլ իշխանութիւնների եւ պետութիւնների հետ, այս աշխարհի խաւարի աշխարհակալների հետ, այն չար ոգիների հետ, որ երկնաւորների մէջ են» (Եփեսացիս Զ.11-12):8

Մեր երիտասարդները կարիք ունեն ավելի քիչ քննադատության և ավելի շատ օրինակների: Դուք եք օրինակները, որին նրանք պետք է նայեն կյանքում ձևանմուշի համար, որոնց նրանք կարող են հետևել և հետամուտ լինել: Նրանք կարիք կունենան ոգեշնչման, որը կարող է գալ ձեզանից, երբ դուք ձեր կյանքը լիովին համապատասխանեցնեք ավետարանի ուսմունքներին:9

2

Մարդիկ արձագանքում են արդյունավետ ղեկավարմանը:

Համեստություն

Մեծ ղեկավարման նշաններից մեկը միշտ եղել է և հավիտյան կլինի խոնարհ ոգին:10

Հոգևոր ամրություն

Հոգևոր ամրությունն առաջացնում է դրական մտածողություն, դրական իդեալներ, դրական սովորույթներ, դրական վերաբերմունք և դրական ջանքեր: Սրանք այն հատկանիշներն են, որոնք առաջացնում են իմաստություն, ֆիզիկական և մտավոր բարօրություն և խանդավառ ընդունելություն և արձագանք ուրիշների կողմից:11

Միայն առողջները կարողություն ունեն բարձրացնելու և քաջալերելու մեկը մյուսին ավելի մեծ ծառայության, ավելի մեծ ձեռքբերումների, ավելի մեծ ուժի:12

Ոգեշնչումը կարևոր է պատշաճ ղեկավարման համար… Մենք պետք է ունենանք ոգեշնչման հոգին՝ ինչպես ուսուցանելիս (ՎևՈւ 50.13–14) այնպես էլ արքայության գործերը կառավարելիս (ՎևՈւ 46.2):13

Չկա Հոգու համար բավարար փոխարինող:14

Գիտելիք

Իսկական ղեկավարը փորձում է լավ տեղեկացված մնալ: Նա մի անձնվավորություն է, որը գործում է ավելի շուտ սկզբունքի վրա, քան նպատակահարմարության վրա: Նա փորձում է սովորել մարդկային ողջ փորձառությունից՝ համեմատելով աստվածային իմաստության հայտնի դարձված սկզբունքները:15

Ղեկավարների համար լավագույն ուղիներից մեկը ճիշտ սկզբունքները հասկանալու համար սուրբ գրությունների մասին խորը գիտելիք և հասկացողություն և համապատասխան ձեռնարկ ունենալն է: Իրավիճակների մեծ մասն արդեն նախկինում առաջացել է, հավանաբար շատ անգամներ և քաղաքականությունն ու ընթացակարգերն արդեն որոշված են՝ խնդիրը լուծելու համար: Ուստի միշտ իմաստուն է օգտագործել և ծանոթ լինել գոյություն ունեցող գրված հրահանգներին և տվյալ հարցերին առնչվող Եկեղեցու քաղաքականությանը, երբ դրանք առաջանում են:16

Ղեկավարներին խորհուրդ է տրվում ուսումնասիրել Եկեղեցու վարդապետությունները, որպեզի համապատասխանաբար ներկայացվեն մեր վարդապետություններն ուրիշներին: Օգտագործելով Պողոս Առաքյալիխոսքի ձևը, մենք ակնկալում ենք, որ դուք լինեք «մի մշակ առանց ամոթի» (Բ Տիմոթեոս Բ.15):17

Հավատարմություն

Լավ ղեկավարն ակնկալում է հավատարմություն: Նա փոխադարձաբար ցույց է տալիս հավատարմություն: Նա պաշտպանում է նրանց, ում նա աշխատանք է տվել: Հավատարմությունը տարածվում է հարցերի վրա, որոնք պարտականության պահանջից այն կողմ են: Նա հավատարիմ է, երբ պատիվներ են տրվում նրանց, ում հետ նա ծառայում է: Նա պարծենում է նրանց հաջողություններով: Նա չի մերժում մինչև, նախ, չի խորհրդակցում նրա հետ, ում որոշումը նա չի ընդունում: Նա չի ամաչեցնում ընկերակցին ուրիշների առջև: Նա անկեղծ է և սրտաբաց նրա հետ:18

Միություն

Կա «միություն, որը պահանջվում է սելեստիալ արքայության օրենքով, և Սիոնը չի կարող կառուցվել, եթե դա չլինի սելեստիալ արքայության օրենքի սկզբունքներով» (ՎևՈւ 105.4–5): Պահանջվող սկզբունքների և հատկանիշների շարքում է մտքի և սրտի միասնությունը: «Ասում եմ ձեզ. Եղեք մեկ. և եթե դուք մեկ չեք, դուք իմը չեք» Փրկչի կարգադրությունն է Իր ժամանակակից Եկեղեցուն (ՎևՈւ 38.27, Հովհաննես ԺԷ.20–23): Ոչ մի տեղ այդ պահանջն ավելի էական չէ, քան նրանց շարքերում, ում Նա կանչել է նախագահելու Իր արքայությունում:19

Նկար
Two women welcoming another woman to Relief Society.

«Մարդկանց հանդեպ սերն էական է արդյունավետ ղեկավարման համար»:

Սիրո և վստահության արտահայտություններ

Մարդկանց սերն էական է արդյունավետ ղեկավարման համար: Արդյոք դուք սիրո՞ւմ եք նրանց, ում հետ աշխատում եք: Արդյոք գիտակցո՞ւմ եք, որ հոգիների արժեքը մեծ է Աստծո աչքում (տես ՎևՈւ 18.10): Արդյոք հավատո՞ւմ եք երիտասարդությանը: Արդյոք գովաբանո՞ւմ եք նրանց արժանիքները, գովելով նրանց իրենց ձեռքբերումների համար: Թե՞ դուք քննադատական վերաբերմունք ունեք նրանց հանդեպ, իրենց սխալների պատճառով:20

Հաճախ ոչ մի խոսք չասելը մեր ղեկավարի կողմից աշխատանքի վերաբերյալ, որը մեզ հանձնարարվել է, նույնիսկ ավելի դժվար տանելի է, քան քննադատությունը: Փոքրիկ մեկնաբանությունները կամ նշումները, որոնք անկեղծ են և յուրահատուկ, մեծ օգնություն են ճանապարհի ընթացքում:21

Մենք գիտենք… որ ժամանակը, որ ղեկավարն անցկացնում է անդամների հետ անձնական շփման համար, ավելի արդյունավետ է, քան ժողովների և կառավարման պարտականությունների վրա ծախսված ժամանակը: Անձնական շփումը բանալի է՝ ոչ ակտիվ անդամին դարձի բերելու համար:22

Հատկապես Եկեղեցում խնդրելն ավելի լավ արդյունք է տալիս, քան հրամայելը՝ նաև ավելի լավ զգացում: Հիշեք ասել ինչո՞ւ : Հետևեք առաջընթացին՝ տեսնելու, թե ինչպես են գործերը գնում: Ցույց տվեք երախտագիտություն, երբ մարդիկ լավ են կատարում հրահանգները: Արտահայտեք վստահություն, երբ դա կարելի է անել ազնվորեն: Երբ ինչ-որ բան խանգարվում է, ավելի լավ է ստուգեք և պարզեք, թե որտեղ եք դուք սայթաքել և մի վախեցեք ընդունել, որ դուք եք սխալվել: Հիշեք մեր մարդիկ կամավոր են՝ ազատ կամքով ծառայողներ: Նրանք նույնպես սիրում են Տիրոջը և Նրա աշխատանքը: Սիրե՛ք նրանց: Գնահատե՛ք նրանց: Երբ գայթակղվում եք նախատել որևէ ընկերակից ծառայողի, զսպեք ձեզ: Փորձեք մի հետաքրքիր մարտահրավեր և մեջքին թփթփացրեք փոխարենը: Ողջ աշխարհում մեր Հոր զավակներն էականորեն լավն են: Նա սիրում է նրանց: Մենք ևս պարտավոր ենք սիրել:23

Մարդիկ չեն սիրում հարկադրված անել որևէ բան, նույնիսկ եթե դա իրենց իսկ օգտի համար է: Բայց մարդիկ արձագանքում են արդյունավետ ղեկավարմանը:24

3

Լավ ղեկավարները իմաստությամբ են լիազորում:

Լիազորելու Փրկչի օրինակը

Հենց աշխարհի հիմքերը դրվեցին լիազորված իշխանության պատվիրակման միջոցով: Շատ անգամներ Հիսուսը հիշեցրեց մարդկանց, որ Իր առաքելությունը լիազորված իշխանության միջոցով էր: Նրա Եկեղեցու վերականգնումը հենց սկզբից լիազորված իշխանությամբ էր:

Խոսելով հրեաների հետ ժողովարանում, Հիսուսն ասաց նրանց, որ ինքը լիազորված էր իր Հոր կողմից. «Որովհետեւ ես իջայ երկնքիցը, որ ոչ թէ իմ կամքն անեմ այլ ինձ ուղարկողի կամքը (Հովհաննես Զ.38):25

Հիսուսը տվեց մեզ պատշաճ լիազորության միջոցով լավ կառավարման կատարյալ օրինակ… Նրա լիազորած միսիոներները ճանապարհորդեցին առանց քսակի կամ պարկի: Մարդիկ մեծ դժվարություններ տարան՝ Նրա հրահանգները կատարելիս: Նրանցից ոմանք մահացան դաժան մահով՝ Նրան ծառայելիս: Բայց Նրա լիազորած աշակերտներն առաջ գնացին դեպի աշխարհ՝ համարձակ, ինչպես առյուծները՝ Նրա հանձնարարությամբ լիազորված: Նրանք իրականացրեցին բաներ, որոնք երբեք չէին էլ երազել: Ոչ մի ղեկավար երբևէ չի ոգևորել տղամարդկանց և կանանց այնպես, ինչպես Նա:26

Հիսուս Քրիստոսի Եկեղեցին կերտում է ղեկավարներ՝ ներգրավելով իշխանության միջոցով լիազորված մարդկանց: Երբ [Հիսուսը] երկրի վրա էր, Նա կանչեց տասներկու առաքյալների՝ Եկեղեցին կառավարելիս Իրեն օգնելու համար: Նա նաև կանչեց յոթանասունին: Նա նաև լիազորեց ուրիշների: Նրա Եկեղեցում չպետք է լինեին հանդիսատեսներ: Բոլորը պետք է ներգավված լինեին՝ օգնելու արքայությունը կառուցելուն: Եվ երբ նրանք կառուցեցին արքայությունը, նրանք իրենք էլ շենացան:

Հիսուսը նպատակ ուներ վեհացնելու անհատին: …

Հիսուսը նպատակ ուներ յուրաքանչյուր մարդու թագավոր դարձնել՝ հավերժության համար առաջնորդ կերտել նրանից: Այն հիշարժան գիշերը, վերջին ընթրիքից հետո, Նա ասաց տասնմեկին … , «Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ, թե ինձ հավատացողն այն գործերը, որ ես գործում եմ, նա էլ կգործէ. Եւ նորանցից էլ աւելի մեծ բաներ կգործէ. Որովհետու ես իմ Հոր մոտ եմ գնում» (Հովհաննես ԺԴ.12): Լիազորելու միջոցով Հիսուսը ցանկանում էր ավելի շուտ բարձրացնել, քան ընկճել անձնավորությանը: Եվ ողջ Եկեղեցով մեկ այսօր, տղամարդիկ և կանայք աճում են հասակով՝ իրենց լիազորված պաշտոնների միջոցով:27

Նկար
One oil painting on wooden panel. Depicts Jesus instructing the Twelve in a rocky landscape beneath a tree. The light suggests early evening. Rmenamts of a small campfire are evident. Jesus extends his right arm while the standing and sitting apostles look at him with a variety of expressions and assumed poses. The subject and title are taken form Matthew Chapter 10.

Իր մահկանացու ծառայության ընթացքում Հիսուս Քրիստոսը Իր Տասներկու Առաքյալներին լիազորեց իշխանություն:

Մեր կազմակերպություններում լիազորելը

Լավ կառավարումը նշանակում է լիազորել իշխանություն: Աշխատանքային բեռուժի մի մասը լիազորելը՝ օգնում է ձեզ և ձեր կազմակերպությանը: Արդյունավետ կառավարումը մի արվեստ է, երբ մարդկանց միջոցով քո տեսակի օրինակներ ես բազմացնում:28

Իմաստուն լիազորումը պահանջում է նախապատրաստություն, ինչպես արդյունավետ ուսուցումը կամ քարոզումը: Տերը սա հստակեցնում է այս խոսքերով. «Եվ Հոգին կտրվի ձեզ հավատքի աղոթքով. և եթե դուք չստանաք Հոգին, դուք չպետք է ուսուցանեք» (ՎևՈւ 42.14): Եվ մենք կարող ենք ավելացնել, որ առանց Հոգու դուք չպետք է լիազորեք:29

Այսօր Եկեղեցում իմաստուն կառավարիչը չի փորձի աշխատանքն ինքն անել, տպավորություն ստեղծելով, որ ուրիշ ոչ ոք որակավորված չէ: է, նա կտա մի հավաստիացում, որ նա ով լիազորվում է, ունի իր լիակատար աջակցությունը:30

Երբ պարտականություն է տրվում, առաջնորդը չի մոռանում հանձնարարություն ստացած անձնավորությանը, ոչ էլ նրա հանձնարարությունը:Նա հետաքրքրվում է առաջընթացով, բայց չի հետևում նրա ամեն քայլափոխին: Նա տալիս է հատուկ գովասանք, երբ տեղին է: Նա տալիս է օգտակար խրախուսանք, երբ պետք է լինում: Երբ նա զգում է, որ աշխատանքը չի արվում և փոփոխություն է հարկավոր, նա գործում է համարձակությամբ և վճռականությամբ, բայց բարությամբ: Երբ պաշտոնի զբաղեցումն ավարտվում է, նա գնահատանք է տալիս և շնորհակալություն հայտնում:31

Իմաստուն ղեկավարը չի հավատում, որ բոլոր լավ գաղափարները սկիզբ են առնում իրենից: Նա հրավիրում է առաջարկներ կատարել նրանց, ում նա ղեկավարում է: Նա թույլ է տալիս, որ նրանք զգան, որ իրենք որոշում կայացնելու կարևոր մասն են կազմում:32

4

Եկեղեցու ղեկավարներն աստծո ձեռքում գործիք են և պետք է որոնեն Հոգին՝ ղեկավարելու և շենացնելու մյուսներին:

Այսօր Եկեղեցում ղեկավարն ընդհանրապես կատարում է այն, ինչ նա իսկապես ակնկալում է: Նա պետք է ունենա բարձր ակնկալիքներ: Նա պետք է հավաստիացնի նրանց, ում նա հանձնարարություններ է տալիս, որ Տիրոջ ծառայության մեջ նրանք ունեն ավելի մեծ զորություններ, քան սովորական պարտականություններում: Չի կարող լինել ձախողում Տիրոջ աշխատանքում, երբ [մենք] անում ենք [մեր] լավագույնը: Մենք ընդամենը գործիքներ ենք. սա Տիրոջ աշխատանքն է: Սա Նրա Եկեղեցին է, Նրա ավետարանի ծրագիրը: Սրանք Նրա զավակներն են, ում հետ մենք աշխատում ենք: Նա թույլ չի տա, որ մենք ձախողվենք, եթե մենք անենք մեր մասը: Նա կզորացնի մեզ, նույնիսկ, մեր սեփական տաղանդներից և ունակություններից վեր, երբ անհրաժեշտ լինի: Սա ես գիտեմ:33

Մենք պետք է հիշենք, որ… Եկեղեցին… գործարարական աշխարհը չէ: Դրա հաջողությունը չափվում է հոգիների փրկության չափով, ոչ թե շահույթով և կորստով: Մենք, իհարկե, պետք է արդյունավետ լինենք և գործուն, բայց մենք նաև պետք է պահենք մեր ուշադրության կենտրոնում հավերժական նպատակները: Զգույշ եղեք քահանայության սրբազան գործունեության վերաբերյալ աշխարհիկ մեթոդներ և տերմինաբանություն օգտագործելուց: Հիշեք, որ միայն խելացի խնդիրներ լուծելու ընթացակարգերը, չնայած օգտակար են, բայց բավական չեն արքայության աշխատանքում: Աստծո աշխատանքը պետք է կատարվի հավատքով, աղոթքով և Հոգով, «և եթե լինի որևէ այլ ձևով, ապա Աստծուց չէ» (ՎևՈւ 50.18):34

Եկեղեցու ողջ նպատակը տղամարդկանց և կանանց շենացնելն է, ովքեր կլինեն աստվածանման իրենց վերաբերմունքով և իրենց հատկանիշներով և իրենց իդեալներով:35

Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ

Հարցեր

  • Նախագահ Բենսոնն ուսուցանել է, որ ղեկավարները պետք է արդարակյաց օրինակ լինեն (տես բաժին 1): Ինչո՞ւ է օրինակն այդպիսի հզոր ազդեցություն ունենում: Ինչպե՞ս է ղեկավարների արդարակյաց օրինակներն ազդել մեր վրա:

  • Ուսումանսիրեք լավ ղեկավարների բնորոշ հատկանիշները, որոնք բացատրվում են բաժին 2-ում: Ինչո՞ւ եք կարծում մարդիկ «արձագանքում են [այդպիսի] ղեկավարմանը»: Մտածեք այն մասին, թե ինչ կարող եք անել զարգացնելու այս հատկանիշները:

  • Նախագահ Բենսոնն ասել է, որ Եկեղեցու ղեկավարները պետք է հետևեն Փրկչի օրինակին որպես լիազորող (տես բաժին 3): Ինչպե՞ս է լիազորելն օգնում կառուցել Աստծո արքայությունը: Ի՞նչ ուղիներով եք օգուտ քաղել պարտականություններից, որոնք լիազորվել են ձեզ:

  • Ինչպե՞ս կարող է մեր Եկեղեցական ծառայությունը փոխվել, եթե մենք հիշենք, որ «սա Տիրոջ աշխատանքն է», և որ «սրանք Նրա զավակներն են, ում հետ մենք աշխատում ենք» (տես բաժին 4): Ի՞նչ եք զգացել, երբ որպես Տիրոջ ձեռքի գործիք՝ օգնել եք մարդկանց:

Առնչվող սուրբ գրություններ

Ելից ԺԸ.13–26, Մատթեոս Ե.13–16, Ղուկաս ԻԲ.31–32, Ալմա 17.1–11, ՎևՈւ 38.23–27

Օգնություն ուսուցչին

«Մարդիկ շոյվում են, երբ նրանց ներդրումները գնահատվում են: Դուք կարող եք հատուկ ջանք գործադրել` գնահատելու յուրաքանչյուր անձի մեկնաբանությունը և եթե հնարավոր է, այդ մեկնաբանությունները դասարանային քննարկման մաս դարձրեք» (Ուսուցում. չկա ավելի մեծ կոչում [1999], 35–36):

Հղումներ

  1. In Sheri L. Dew, Ezra Taft Benson: A Biography (1987), 429.

  2. In Ezra Taft Benson: A Biography, 430.

  3. In Ezra Taft Benson: A Biography, 430.

  4. In Ezra Taft Benson: A Biography, 429.

  5. In Ezra Taft Benson: A Biography, 474–75.

  6. Gordon B. Hinckley, “Come and Partake,” Ensign, May 1986, 47.

  7. The Teachings of Ezra Taft Benson (1988), 345.

  8. The Teachings of Ezra Taft Benson, 372.

  9. The Teachings of Ezra Taft Benson, 375–76.

  10. The Teachings of Ezra Taft Benson, 371.

  11. The Teachings of Ezra Taft Benson, 371.

  12. The Teachings of Ezra Taft Benson, 455.

  13. God, Family, Country: Our Three Great Loyalties (1974), 126.

  14. The Teachings of Ezra Taft Benson, 375.

  15. The Teachings of Ezra Taft Benson, 377.

  16. The Teachings of Ezra Taft Benson, 375.

  17. The Teachings of Ezra Taft Benson, 375.

  18. The Teachings of Ezra Taft Benson, 371.

  19. The Teachings of Ezra Taft Benson, 372.

  20. The Teachings of Ezra Taft Benson, 370.

  21. The Teachings of Ezra Taft Benson, 371.

  22. The Teachings of Ezra Taft Benson, 147.

  23. The Teachings of Ezra Taft Benson, 376–77.

  24. The Teachings of Ezra Taft Benson, 345.

  25. The Teachings of Ezra Taft Benson, 378.

  26. The Teachings of Ezra Taft Benson, 378.

  27. God, Family, Country, 135–36.

  28. The Teachings of Ezra Taft Benson, 379.

  29. The Teachings of Ezra Taft Benson, 379–80.

  30. The Teachings of Ezra Taft Benson, 379.

  31. God, Family, Country, 140.

  32. The Teachings of Ezra Taft Benson, 371.

  33. The Teachings of Ezra Taft Benson, 372.

  34. The Teachings of Ezra Taft Benson, 372–73.

  35. The Teachings of Ezra Taft Benson, 373.

Տպել