Նախագահների ուսմունքները
Նախաբան


Նախաբան

Առաջին Նախագահությունն ու Տասներկու Առաքյալների Քվորումը հաստատել են Եկեղեցու Նախագահների Ուսմունքները շարքը օգնելու ձեզ ավելի մոտենալ ձեր Երկնային Հորը և խորացնելու ձեր հասկացողությունը Հիսուս Քրիստոսի վերականգված ավետարանի վերաբերյալ: Եկեղեցու կողմից այս շարքին հատորներներ ավելացնելուն զուգահեռ դուք կկարողանաք ստեղծել ավետարանական հղումների հավաքածու ձեր տան համար: Այս շարքի հատորները նախատեսված են օգտագործվելու անձնական ուսումնասիրության և կիրակնօրյա հրահանգավորման համար: Դրանք կարող են նաև օգնել ձեզ պատրաստել այլ դասեր կամ զրույցներ և հարցերի պատասխաններ Եկեղեցու վարդապետության վերաբերյալ:

Այս գիրքը նկարագրում է Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնի ուսմունքները, ով ծառայել է որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահ 1985 թվականի նոյեմբերի 10-ից մինչև 1994 թվականի մայիսի 30-ը:

Նկար
Նկար
Benson, Ezra Taft. Signature

Անհատական ուսումնասիրություն

Երբ ուսումնասիրում եք Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնի ուսմունքները, աղոթքով որոնեք ոգեշնչում Սուրբ Հոգուց: Յուրաքանչյուր գլխի վերջում գտնվող հարցերը կօգնեն ձեզ խորհել, հասկանալ և կիրառել Նախագահ Բենսոնի ուսմունքերը: Հետևյալ գաղափարները նույնպես կարող են օգնել ձեզ.

  • Գրի առեք այն մտքերն ու զգացումները, որոնք գալիս են ձեզ Սուրբ Հոգուց, երբ դուք ուսումնասիրում եք:

  • Ընդգծեք այն հատվածները, որոնք դուք ուզում եք հիշել: Մտածեք այդ հատվածներն անգիր սովորելու մասին կամ նշելով դրանք ձեր սուրբ գրություններում դրանց հետ կապված հատվածների կողքին:

  • Կարդացեք որևէ գլուխ կամ հատված ավելի քան մեկ ագամ, որպեսզի կարողանաք ավելի խորությամբ հասկանալ այն:

  • Ինքներդ ձեզ հարցեր ուղղեք՝ ինչպես օրինակ. Ինչպե՞ս են Նախագահ Բենսոնի ուսմունքները մեծացնում իմ հասկացողությունն ավետարանի սկզբունքերի վերաբերյալ: Ի՞նչ է կամենում Տերը, որ ես սովորեմ այս ուսմունքներից:

  • Կիսվեք այն, ինչ դուք սովորում եք, ընտանիքի անդամների և ընկերների հետ:

  • Հարցրեք ինքներդ ձեզ, թե ինչպես այս գրքի ուսմուքները կարող են օգնել ձեզ անձնական մարտահրավերների և մտահոգությունների դեպքում:

Ուսուցանել այս գրքից

Այս գիրքը նախատեսված է օգտագործելու տանը և եկեղեցում: Հետևյալ ուղեցույցները կարող են օգնել ձեզ ուսուցանել գրքից:

Պատրաստվեք ուսուցանել

Որոնեք Սուրբ Հոգու առաջնորդությունը, երբ պատրաստվում եք ուսուցանել: Աղոթքով ուսումնասիրեք հանձնարարված գլուխը, որպեսզի վստահ լինեք Նախագահ Բենսոնի ուսմունքների ձեր ըմբռնման մեջ: Դուք կուսուցանեք ավելի մեծ անկեղծությամբ և զորությամբ, երբ նրա խոսքերը ձեզ վրա անձնապես ազդեն (տես ՎևՈւ 11.21):

Եթե դուք ուսուցանում եք Մելքիսեդեկյան Քահանայության կամ Սփոփող Միության դաս, դուք չպետք է այս գիրքը մի կողմ դնեք կամ պատրաստեք դաս ուրիշ նյութերից: Աղոթքով ընտրեք գլխից այն ուսմունքները, որոնք զգում եք, որ կլինեն ամենաօգտակարը՝ ուսուցանելու համար: Որոշ գլուխներ պարունակում են ավելի շատ նյութեր, քան դուք կկարողանաք քննարկել մեկ դասաժամի ընթացքում:

Խրախուսեք մասնակիցներին ուսումնասիրել գլուխը նախքան դասը և բերել գիրքն իրենց հետ: Երբ նրանք այդ անեն, նրանք ավելի լավ նախապատրաստված կլինեն մասնակցելու քննարկումների և միմյանց դաստիարակելու համար:

Ուսուցանելու ձեր նախապատրաստության ընթացքում հատուկ ուշադրություն դարձրեք «Ուսումնասիրելու և ուսուցանելու առաջարկություններ» բաժնին յուրաքանչյուր գլխի վերջում: Այդ խորագրի ներքո դուք կգտնեք հարցեր, առնչվող սուրբ գրություններ, ուսումնասիրելու օգնություն կամ ուսուցանելու օգնություն: Հարցերը եւ առնչվող սուրբ գրությունները կապված են տվյալ գլխի հետ, որտեղ նրանք գտնվում են: Ուսումնասիրելու առաջարկները և ուսուցանելու առաջարկներրը կարող են առաջնորդել ձեզ ձեր բոլոր ջանքերում՝ սովորել եւ ապրել ավետարանով եւ օգնել ուրիշներին նույնն անել:

Ներկայացրեք գլուխը

Երբ ներկայացնեք գլուխը և դասի ընթացքում, աշխատեք հաստատել մի մթնոլորտ, որի ժամանակ Հոգին կկարողանա դիպչել նրանց սրտերին և մտքերին, ում դուք ուսուցանում եք: Դասը սկսելու համար, օգնեք նրանց, ում դուք ուսուցանում եք, կենտրոնանալ գլխի ուսմունքների վրա: Դուք գուցե կամենաք օգտագործել հետևյալ գաղափարներից մեկը կամ մեկից ավելին:

  • Կարդացեք և քննարկեք գլխի սկզբում գտնվող «Էզրա Թաֆտ Բենսոնի կյանքից» վերնագրով բաժինը:

  • Քննարկել գլխից մի նկար կամ սուրբ գրության որևէ հատված:

  • Միասին երգեք առնչվող որևէ օրհներգ:

  • Համառոտակի կիսվեք թեմայի վերաբերյալ անձնական փորձառությամբ:

Խրախուսեք քննարկումներ Նախագահ Բենսոնի ուսմունքների մասին

Երբ ուսուցանեք այս գրքից հրավիրեք մյուսներին կիսվել իրենց մտքերով, հարցեր տվեք և միմյանց ուսուցանեք: Երբ նրանք ակտիվորեն մասնակցում են, նրանք ավելի պատրաստված կլինեն սովորելու և ստանալու անձնական հայտնություն: Թույլ տվեք լավ քննարկումները ծավալվեն, քան ավելի շուտ հասցնել բոլոր ուսմունքներն ընդգրկել դասի ընթացքում: Քննարկում խրախուսելու համար օգտագործեք յուրաքանչյուր գլխի վերջում զետեղված հարցերը: Դուք կարող եք նաև մշակել ձեր սեփական հարցերը, հատկապես նրանց համար, ում դուք ուսուցանում եք:

Հետևյալ տարբերակները կարող են ձեզ տալ լրացուցիչ գաղափարներ.

  • Խնդրեք մասնակիցներին կիսվել այն ամենով, ինչ նրանք սովորել են այդ գլխի իրենց անհատական ուսումնասիրությունից: Կարող է օգտակար լինել կապվել մի քանի մասնակիցների հետ շաբաթվա ընթացքում և խնդրել, որ նրանք պատրաստված գան կիսվելու այն ամենով, ինչ իրենք սովորել են:

  • Հանձնարարեք մասնակիցներին կարդալ գրքի վերջում ընտրված հարցերը (կամ անհատապես կամ փոքր խմբերով): Խնդրեք նրանց այդ գլխում որոնել այդ հարցերին առնչվող ուսմունքները: Ապա հրավիրեք նրանց մնացած խմբի հետ կիսվել իրենց մտքերով և ներըմբռնումներով:

  • Կարդացեք միասին Նախագահ Բենսոնի ուսմունքների մասին գլխում: Խնդրեք մասնակիցներին կիսվել օրինակներով սուրբ գրություններից և իրենց իսկ փորձառությունից, որոնք լուսաբանում են այդ ուսմունքները:

  • Խնդրեք մասնակիցներին ընտրել մեկ բաժին և մտքում կարդալ այն: Հանձնարարեք նրանց երկու կամ երեք հոգուց բաղկացած խմբերով հավաքվել, ովքեր ընտրել են նույն բաժինը, և քննարկել այն, ինչ սովորել են:

Խրախուսեք, որ կիսվեն և կիրառեն

Նախագահ Բենսոնի ուսմունքները կլինեն ամենաիմաստալին մասնակիցների համար, ովքեր կիսվում են այն ուրիշների հետ և կիրառում դրանք իրենց կյանքում: Դուք կարող է կամենաք օգտագործել հետևյալ գաղափարներից մեկը կամ երկուսը:

  • Հարցրեք մասնակիցներին, թե ինչպես նրանք կարող են կիրառել Նախագահ Բենսոնի ուսմունքներն իրենց պարտականությունները տանը և Եկեղեցում կատարելիս: Օրինակ, դուք գուցե օգնեք նրանց խորհել և քննարկել, թե ինչպես կարող են կիրառել նրա ուսմունքները, որպես ամուսիններ, կանայք, ծնողներ, որդիներ, դուստրեր, տնային ուսւոցիչներ կամ այցելող ուսուցիչներ:

  • Խրախուսեք մասնակիցներին կիսվել Նախագահ Բենսոնի ուսմունքներով ընտանիքի անդամների և ընկերների հետ:

  • Կոչ արեք մասնակիցներին կիրառել այն, ինչ նրանք սովորել են, և կիսվել իրենց փորձառություններով հաջորդ դասի սկզբում:

Եզրափակեք քննարկումը

Համառոտ ամփոփեք դասը կամ խնդրեք մեկ կամ երկու մասնակիցների անել դա: Վկայեք այն ուսմունքների մասին, որոնք քննարկել եք: Դուք կարող եք հրավիրել ուրիշների ևս` կիսվել իրենց վկայություններով:

Տեղեկություն այս գրքում վկայակոչված աղբյուրների վերաբերյալ

Այս գրքի ուսմուքներն ուղիղ մեջբերումներ են Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնի քարոզներից, հոդվածներից, գրքերից և ամսագրերից: Հրատարակված աղբյուրիներից մեջբերումները պահպանել են բնագիր աղբյուրների կետադրությունը, ուղղագրությունը, մեծատառերը և պարբերությունները, եթե խմբագրական կամ տպագրական փոփոխություններն անհրաժեշտ չեն եղել բարելավելու ընթերցելիությունը: Այդ պատճառով դուք գուցե տեքստում նկատեք մի փոքր անհետևողականություն:

Նախագահ Բենսոնը նաև հաճախ է օգտագործել այնպիսի բառեր ինչպիսիք են տղամարդիկ, տղամարդ, կամ մարդկություն ի նկատի ունենալով ողջ ժողովրդին, ինչպես արական սեռի, այնպես էլ իգական: Դա բնորոշ էր նրա դարաշրջանում օգտագործվող լեզվամտածողությանը:

Տպել