Նախագահների ուսմունքները
Գլուխ 7. Ջոզեֆ Սմիթ՝ գործիք Տիրոջ ձեռքում


Գլուխ 7

Ջոզեֆ Սմիթ՝ գործիք Տիրոջ ձեռքում

«Ջոզեֆ Սմիթը՝ վերջին օրերի Մարգարեն, գործիք էր Տիրոջ ձեռքում ավետարանի նոր տնտեսությունը բացելիս, վերջինը և մեծագույնն ավետարանի բոլոր տնտեսություններից»:

Էզրա Թաֆտ Բենսոնի կյանքից

Երբ Երեց Էզրա Թաֆտ Բենսոնը ծառայում էր որպես լիաժամկետ միսիոներ Անգլիայում 1920-ականների սկզբում՝ Անգլիայում, նա և նրա ընկերակիցները կրեցին այսպես ասած «մեծ ընդդիմություն Եկեղեցու հանդեպ»: Նա հետագայում հիշում էր.

«Լրագրերը, ամսագրերը, նույնիսկ հակամորմոնական շարժանկարները [կինոնկարները] լցված էին ողջ Մեծ Բրիտանիայով մեկ»: Քանի որ ընդդիմությունն այդքան մեծ էր, միսիոներական աշխատանքի որոշ ձևեր, ինչպիսիք էին փողոցներում ժողով անցկացնելը և գրքույկներ բաժանելը, դադարեցվեցին: «Բայց Անգլիայի հյուսիսային կողմում, որտեղ մենք էինք ծառայում, – ասաց նա, – մենք ունեինք մի խումբ մարդիկ Սաութ Շիլդս ճյուղում, ովքեր շատ հավատարիմ էին և շատ նվիրված ու շատ ազնիվ և նրանք հրավիրել էին իմ ընկերակցին և ինձ գնալ այնտեղ և խոսել իրենց հաղորդության ժողովում: Նրանք ասացին. «Մեր հարևաններից շատերը չեն հավատում այն ստերին, որոնք տպագրվում են: Եթե դուք գաք, մենք փոքրիկ աղոթատունը կլցնենք մարդկանցով»:

Եվ այսպիսով, մենք ընդունեցինք հրավերը և սկսեցինք նախապատրաստվել և ես սկսեցի ուսումնասիրել ուրացության մասին: Դա այն թեման էր, որ ինձ դուր էր գալիս և կարծում էի նրանք ունեին դրա կարիքը և ես աշխատեցի և ուսումնասիրեցի և մտածեցի, որ կկարողանամ խոսել տասնհինգ րոպե այդ թեմայի շուրջ:

Մենք գնացինք փոքրիկ աղոթատունը և այն լիքն էր: Բոլորը երջանիկ էին: Եվ բացիչ հիմնից ու աղոթքից հետո ընկերակիցս խոսեց, հետո ես խոսեցի մի ազատությամբ, որը երբեք չէի զգացել ողջ իմ կյանքում: Եվ երբ ես նստեցի և նայեցի ժամացույցիս, տեսա որ խոսել էի քսանհինգ րոպե, և ես չէի նշել ուրացությունը, ես նույնիսկ չէի էլ մտածել ուրացության մասին: Ես խոսել էի Ջոզեֆ Սմիթի մասին, և ես վկայություն բերեցի, որ նա Աստծո մարգարեն էր, և որ ես գիտեի այդ: Ես խոսեցի Մոր-մոնի Գրքի ի հայտ գալու մասին, որպես վկայություն Քրիստոսի մասին և ես վկայություն էի բերել: Երբ գիտակցեցի, թե ինչ էր տեղի ունեցել, ես չկարողացա զսպել արցունքներս:

Ժողովի վերջում Սրբերից շատերն առաջ եկան և արտահայտեցին իրենց երախտագիտությունը, որ ինչ որ բան ասվեց Ջոզեֆ Սմիթի մասին: Նրանք հաղորդեցին. «Մեր հարևաններից մի քանիսն ասացին, որ իրենք կարող էին ամեն ինչ ընդունել Եկեղեցու մասին, բացի Ջոզեֆ Սմիթից»: Իսկ հետո այդ հարևաններից մի քանիսը մոտեցան և ասացին. «Մենք այժմ պատրաստ ենք: Մենք այս երեկո պատրաստ ենք: Մենք ստացանք վկայություն, որ Ջոզեֆ Սմիթն աստծո մարգարեն է»:1

Նախագահ Բենսոնը շարունակում էր առիթներ որոնել իր կյանքի ընթացքում կիսվելու իր վկայությամբ Ջոզեֆ Սմիթի կոչման վերաբերյալ: Օրինակ, երբ նա աշխատում էր որպես Միացյալ Նահանգների գյուղատնտեսության քարտուղար, մի ռադիոկայան հրավիրեց նրան ընտրել իր սիրելի սուրբ գրության մի հատված կարդալ եթերում և նա ընտրեց մի մաս Ջոզեֆ Սմիթի Պատմությունից՝ Թանկագին Մարգարիտում:2

Բացի այդ բոլորից, նա կանոնավորպես բերում էր ամուր և զորեղ վկայություն իր ընկեր Սրբերին. «Ջոզեֆ Սմիթը Կենդանի Աստծո մարգարեն է, – հայտարարում էր նա, – մեծագույն մարգարեներից մեկը, որը երբևէ ապրել է երկրի վրա: Նա գործիք էր Աստծո ձեռքում առաջնորդելով ավետարանի մեծ տնտեսության մուտքը՝ երբևէ եղածներից մեծագույնը և բոլորից վերջինը՝ ի նախապատրաստություն Տիրոջ երկրորդ գալստի»:3

Նկար
Joseph Smith, Jr. depicted kneeling in the Sacred Grove during the First Vision. A ray of light can be seen coming from the sky down through the trees toward Joseph.

Առաջին Տեսիլքի ուղերձը «նախատեսված է մեր Հոր բոլոր զավակների համար, ովքեր ապրում են երկրի երեսին»:

Էզրա Թաֆտ Բենսոնի ուսմունքները

1

Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքը մեծագույն իրադարձությունն էր այս աշխարհում՝ Հիսուս Քրիստոսի հարությունից ի վեր:

Որպես երիտասարդ պատանի՝ Ջոզեֆ Սմիթը ճշմարտության որոնող էր: Գորյություն ուեցող եկեղեցիների մեջ խառնաշփոթությունը նրան ստիպեց հարցնել Աստծուց, թե որն էր դրանցից ճշմարիտը: Ի պատասխան այդ աղոթքի՝ նա հաստատեց, որ պայծառ լույսի մի սյուն հայտնվեց: Սրանք նրա խոսքերն են.

… Երբ լույսը հանգչեց ինձ վրա, ես տեսա երկու Անձնավորություն, ինձանից վեր՝ օդի մեջ կանգնած, որոնց պայծառությունն ու փառքն ամեն նկարագրությունից վեր էր: Նրանցից մեկը խոսեց ինձ հետ, դիմելով ինձ անունով, և ասաց՝ մատնացույց անելով մյուսին. Սա է Իմ Սիրելի Որդին: Լսի՛ր Նրան (ՋՍ-Պ 1.72):

Ջոզեֆը հարցրեց երկրորդ անձնավորությանը, որը Հիսուս Քրիստոսն էր, թե քրիստոնեական աղանդներից ճիշտը: Նրան ասվեց, որ նա ոչ մեկին չպետք է հարեր, որ ոչ մեկն էլ ճիշտ չէր:4

Երբ Հայր Աստված և Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը, գան երկիր, ինչպես որ Նրանք արեցին 1820 թվականին, երբ Նրանք հայտնվեցին պատանի մարգարե Ջոզեֆ Սմիթին, դա մի բան չէր, որը մտահոգում էր միայն մի բուռ մարդկանց: Դա մի ուղերձ է և հայտնություն, որը նախատեսված է մեր Հոր բոլոր զավակների համար, ովքեր ապրում են երկրի երեսին: Դա մեծագույն իրադարձությունն է, որ երբևէ տեղի է ունեցել այս աշխարհում Տիրոջ հարությունից սկսած: Երբեմն ինձ թվում է, թե այնքան մոտ ենք դրան, որ լիովին չենք գնահատում դրա նշանակությունը և կարևորությունը և դրա մեծությունը:5

Մարգարե Ջոզեֆ Սմիթի առաջին տեսիլքը հիմնաքարային աստվածաբանություն է Եկեղեցու համար:6

Ամենաակնհայտ ճշմարտությունը, որն առաջացավ Մարգարեի փորձառությունից 1820 թվականին, Աստծո գոյությունն էր և այն փաստը, որ Հիսուս Քրիստոսն իսկապես հարություն էր առել: Նա տեսավ նրանց, որպես առանձին, որոշակի, փառավորված Անձնավորություններ, ովքեր խոսեցին նրա հետ, ինչպես մի մարդ խոսում է մեկ ուրիշի հետ:7

Ես խոնարհաբար երախտապարտ եմ այն գիտելիքի համար, որ ունեմ, որ Հայր Աստվածը և Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը՝ որպես փառավորված էակներ, կրկին եկել են այս աշխարհ մեր օրերում, այս տնտեսությունում, որ Նրանք իրոք հայտնվել են պատանի մարգարեին… Սա Աստված Հոր և Որդու ամենափառահեղ դրսևորումն էր, որի մասին մենք արձանագրություն ունենք:8

2

Համաձայն Նոր Կտակարանի մարգարեության՝ Ջոզեֆ Սմիթը ստացավ նոր հայտնություն և հրեշտակային այցելություն:

Ընդհանրապես հասկանալի է, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամների հավատքը հիմնված է այն պնդման վրա, որ Ջոզեֆ Սմիթն աստծո մարգարեն էր, և նաև որ նա հայտարարել է, որ Մորմոնի Գրքի ի հայտ գալը 1823 և 1827 թվականների միջև իրեն հրեշտակային այցելությունների արդյունքն էր:

Իմանալով այս պնդման մասին՝ որոշ մարդիկ հակաճառում են, որ անհեթեթ է թվում, որ հրեշտակներն այցելեն երկիր ժամանակակից այս դարաշրջանում:

Աստվածաշունչը պարունակում է վկայություն, որ Աստված ղեկավարում էր Իր Եկեղեցու գործերը երկրի վրա մոտավորապես չորս հազար տարիների ընթացքում հայտնության միջոցով և անհրաժեշտության դեպքում երկնային սպասավորումերով:

Նկարագրելով պայմանները Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստից առաջ վերջին օրերի պատահարները՝ Հովհաննեսը մարգարեացավ Նոր Կտակարանում, որ Փրկչի վերադարձից առաջ, աշխարհը ստանալու էր մի նախազգուշացում, որ Աստծո դատաստանի ժամը մոտ էր: Այդ նախազգուշացումը պետք է գար մի հրեշտակի կողմից երկնքից՝ հայտարարելով «հավիտենական ավետարանը»: Լսեք նրա խոսքերը.

«Եւ տեսայ մի ուրիշ հրեշտակ թռչելիս երկնքի մէջ, որ յաւիտենական աւետիք ունէր, որ աւետարանէր երկրի վերայ բնակողներին. Եւ ամեն ազգի եւ ցեղի եւ լեզուի եւ ժողովրդի,

Եւ մեծ ձայնով ասում էր. Վախեցէք Աստուածանից, եւ փառք տուէք նորան. որովհետեւ նորա դատաստանի ժամը եկաւ. եւ երկրպագեցէք երկինքը եւ երկիրը եւ ծովը եւ ջրերի աղբիւրները Ստեղծողին» (Հայտ. ԺԴ.6–7):

Եթե մեկն ընդունում է Հովհաննեսի Հայտնությունը, նոր հայտնություն ու երկնային մի սուրհանդակի կողմից այցելություն պիտի սպասվի երկիր:

Մեր հանդիսավոր վկայությունն է, որ այս հրեշտակային սուրհանդակը հայտնվեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին տասնիններորդ դարի սկզբին: Այս հայտարարությունը, որ Աստծո կողմից մի հրեշտակ հայտվեց մի մարգարեի մեր ժամանակներում ամբողջովին հետևողական է Նոր Կտակարանի մարգարեությունների հետ և, հետևաբար, պետք է գրավի ճշմարտությունը յուրաքանչյուր լուրջ որոնողի ուշադրությունը:9

1823 թվականի սեպտեմբերի 21-ին մի հրեշտակ հայտնվեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին: Հրեշտակի անունը Մորոնի էր: Նա վերջինն էր երկու մեծ քաղաքակրթությունների հնադարյան մարգարեների երկար շարքի, ովքեր ապրել էին… Ամերիկյան մայրցամաքում դարեր առաջ:10

Նկար
Joseph Smith kneeling on one knee and holding the gold plates as he looks up at the angel Moroni, who has appeared to him. Foreground and background depict plant and tree foliage.

Մորոնին եկավ Ջոզեֆ Սմիթի մոտ` ի կատարումն մարգարեության:

3

Մորմոնի Գիրքը որպես մարգարե Ջոզեֆ Սմիթի կոչման ամենաարտասովոր ապացույցն է:

Ի աջակցություն Ամենազոր Աստծո խոսնակը լինելու Ջոզեֆ Սմիթի պնդման՝ ամենաարտասովոր ապացույցը սուրբգրքյան հիշատակարանի՝ Մորմոնի Գրքի հրատարակությունն էր:

Մորմոնի Գիրքն ամերիկյան մայրցամաքի հնադարյան բնակիչների մի հիշատակարան է և արձանագրել է Հիսուս Քրիստոսի այցելությունը և ծառայությունն այս մայրցամաքի ժողովրդին՝ Երուսաղեմում Իր համբարձումից հետո: Հիշատակարանի հիմնական նպատակը հետագա սերնդին համոզելն է, որ Հիսուսը Քրիստոսն է՝ Աստծո Որդին: Ուստի Մորմոնի Գիրքը հանդիսանում է մի լրացուցիչ վկայություն, Աստվածաշնչի հետ միասին Հիսուս Քրիստոսի աստվածայնության մասին:

Ջոզեֆ Սմիթը ձեռք բերեց այս հնադարյան հիշատակարանը մի երկնային սուրհանդակից, ճիշտ ինչպես Հովհաննեսն էր մարգարեացել: Այդ հրեշտակը հայտնվեց նրան և բացահայտեց հնադարյան հիշատակարանների տեղը, որոնք փորագրված էին մետաղյա թիթեղների վրա և թաղված էին կամարաձև քարի ներքո: Ուրույն ժամանակին պատանի մարգարեին տրվեցին թիթեղները և միջոցները, որոնցով դրանք թարգմանվեցին: Այդ ժամանակ գիրքը հրատարակվեց աշխարհի համար որպես կանոնական սուրբ գրություն:

Հովհաննեսի վկայության համաձայն՝ գիրքը նաև պարունակում է «հավիտենական ավետարանը»: Այժմ այն քարոզվում է մեր միսիոներների կողմից աշխարհին:

Մենք հրավիրում ենք ձեզ ստուգել մեր վկայության հիմնավորությունը Մորոմնի Գրքի ծագման վերաբերյալ: Դուք կարող եք դա անել կարդալով այն և հարցնելով մեր Երկնային Հորը, թե արդյոք այդ բաները ճշմարիտ են: Ես խոստանում եմ ձեզ, եթե դուք անկեղծ լինեք, ապա կստանաք հաստատում՝ ճշմարտացիության մասին Սուրբ Հոգու միջոցով: Միլիոնավոր մարդիկ լրջամտությամբ և անկեղծությամբ վկայում են, որ գիտեն՝ այն Աստծուց է:11

Եթե Մորմոնի Գիրքը ճշմարիտ է, ապա Հիսուսը Քրիստոսն է, Ջոզեֆ Սմիթը Նրա մարգարեն է, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ճշմարիտ է և այն առաջնորդվում է այսօր հայտնություններ ստացող մարգարեի կողմից:12

4

Աստված վերահաստատել է Իր արքայությունը երկրի վրա Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով:

Քրիստոնեական դավանանքները ողջ աշխարհում դարեր շարունակ աղոթել են, որ Աստծո արքայությունը գա [տես Մատթեոս Զ.10]: Մենք հանդիսավորապես և հասարակավ հայտարարում ենք. այդ օրն այստեղ է հիմա:13

Տասնչորս տարեկան տղայի աղոթքը Սրբազան պուրակում բացեց ավետարանի նոր տնտեսությունը:14

Աստված կրկին հաստատել է Իր արքայությունը երկրի վրա ի կատարումն մարգարեության: …

… Ջոզեֆ Սմիթը կանչվեց Աստծո կողմից վերահաստատելու այդ արքայությունը՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին: Ես վկայում եմ, որ նա իրականացրեց այդ աշխատանքը, որ նա դրեց հիմքերը, և որ նա հանձնեց Եկեղեցուն բանալիներն ու զորությունները՝ շարունակելու Վերջին Օրերի վիթխարի աշխատանքը, որը նա սկսեց Ամենազոր Աստծո ղեկավարության ներքո:15

Ջոզեֆ Սմիթին հայտնվեցին ուրիշ էակներ, ներառյալ Հովհաննես Մկրտիչը, Հակոբոսը և Հովհաննեսը, ովքեր կարգեցին նրան՝ իշխանություն տալով գործելու Աստծո անունով (տես ՋՍ–Պ 1.68–72, ՎևՈւ 27.5–13): Եկեղեցին և Աստծո արքայությունը վերականգվեց այս վերջին օրերում, այսինքն՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին, բոլոր պարգևներով, իրավունքներով, զորություններով, վարդապետություններով, պաշտոնյաներով և օրհնություններով (տես ՎևՈւ 65, 115.3–4):16

Մարգարե Ջոզեֆին հրամայվեց առաջ գնալ որպես մի գործիք Աստծո ձեռքում և կազմավորել Եկեղեցին, հռչակել աշխարհին որպես Հիսուս Քրիստոսի աստվածայնության լրացուցիչ վկայություն, Մորմոնի Գիրքը, որը վերցվել էր սրբազան հիշատակարաններից: …

Ավետարանի այս վերականգնումը, լույսի և ճշմարտության ետ բերումը, նախատեսված է բոլոր Աստծո զավակների օգտի և օրհնության համար: Եվ այսպես, խոնարհաբար և երախտագիտորեն մեր միսիոներները դուրս են գալիս դեպի աշխարհ՝ հրապարակելու, որ ուրացություն է եղել ճշմարտությունից, բայց Աստծո բարության շնորհիվ Երկինքները կրկին բացվել են և ավետարանը հայտնի է դարձվել մարդուն՝ Ջոզեֆ Սմիթի՝ Մարգարեի միջոցով:17

5

Ջոզեֆ Սմիթը հավատարիմ էր և ճշմարիտ նույնիսկ մինչև մահ:

Եկեղեցու վաղ զարգացմանը համընթաց կար ընդդիմության ոգի և հալածանք: Որտեղ որ փոքրիկ «մանանեխի սերմ էր» ցանվում, փորձեր էին արվում խափանել դրա աճը:18

Տասնչորս տարեկան տղան հավատարիմ կանգնեց աշխարհի դեմ: Աստված գիտեր Իր որդուն, երբ նա ընտրվեց: Նա գիտեր, որ նա հավատարիմ կլիներ մինչև մահ:19

Ոմանք վերաբերվեցին [Ջոզեֆ Սմիթի] վկայությանը մեծ արհամարհանքով և սկսեցին հնարել կեղծ պատմություններ և հալածանք նրա դեմ: Երիտասարդ մարգարեն՝ Պողոս Առաքյալի նման, չհրաժարվեց իր վկայությունից, այլ պաշտպանեց իր պնդումն այս խոսքերով.

«Ես տեսել էի տեսիլք. ես գիտեի դա և գիտեի, որ Աստված գիտի դա, և չէի կարող ուրանալ, ոչ էլ կհամարձակվեի դա անել. Համենայն դեպս, ես գիտեի, որ այդպես անելով, կմեղանչեի Աստծո առաջ և կընկնեի դատապարտության տակ» (ՋՍ-Պ 1.25):20

Ջոզեֆ Սմիթ Մարգարեն հոժարակամորեն գնաց մահվան: Նա կնքեց իր վկայությունն իր կյանքով՝ իր սեփական արյամբ: Այդ ճակատագրական օրը Նավույում, Իլլինոյս, երբ նա ետ նայեց իր քաղաքին և ժողովրդին, ում նա սիրում էր, դեպի Քարթեջի բանտն ու դեպի իր նահատակությունը տանող ճանապարհին, նա հայտարարեց. «Սա ամենագեղեցիկ վայրն է և լավագույն ժողովուրդը երկնքի ներքո. նրանք շատ քիչ բան գիտեն այն փորձությունների մասին, որոնք սպասում են իրենց» [History of the Church, 6:554]:

Հետագայում Մարգարեն ասաց զգացմունքային, բայց հանգիստ և խիզախ տոնով. «Ես գնում եմ ինչպես գառ մորթվելու, բայց ես այնպես հանգիստ եմ, ինչպես ամառային առավոտը: Իմ սիրտը մաքուր է Աստծո առաջ և բոլոր մարդկանց հանդեպ: Եթե նրանք վերցնեն իմ կյանքը, ես կմեռնեմ որպես անմեղ մարդ և իմ արյունը կաղաղակի գետնից վրեժխնդրության համար և ինձ համար կասվի. «Նա սպանվեց սառնարյուն ձևով» [History of the Church, 6:555]:21

Այսպես Մարգարե Ջոզեֆ Սմիթը վախճանի հասցրեց իր երկրային կյանքը և կատարեց աստվածայնորեն իրեն նշանակված մահկանացու առաքելության իր մասը: Այս մահկանացու առաքելությունը, հստակեցրեց նա, չպետք է վերջանար, մինչև լիովին ավարտվեր: Փրկչի առաքելության նման, «մորթված գառ նախքան աշխարհի հիմնադրումը» [տես Հայտնություն ԺԳ.8], Ջոզեֆն իսկապես նախասահմանված էր իր մեծ առաքելության համար:22

6

Ջոզեֆ Սմիթը կանգնած է այսօր բոլոր ավետարանական տնտեսություններից այս վերջինի և մեծագույնի ղեկավար:

Ես գիտեմ, որ Ջոզեֆ Սմիթը, չնայած սպանվեց որպես նահատակ հանուն ճշմարտության, դեռ ապրում է և որպես այս տնտեսության ղեկավար՝ մեծագույնը բոլոր ավետարանական տնտեսություններից, նա այսպես կշարունակի կանգնել գալիք հավերժությունների ընթացքում:23

Ջոզեֆ Սմիթի ուղերձը՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ուղերձը, Մորմոնականության ուղերձը, ամենակարևոր ուղերձն է այս աշխարհում: Եվ Ջոզեֆ Սմիթը՝ Մարգարեն, ով ապրում է այսօր, շարունակում է կարևոր դեր դրա ղեկավարման մեջ՝ այստեղ երկրի վրա:24

Մարգարեի երկրային առաքելության մեծության մասին պատկերացում ունենալու համար, մենք պետք է նայենք դրան հավերժության լույսի ներքո: Նա «ազնվազարմ ու մեծ հոգիների» մեջ էր, որին Աբրահամը նկարագրել է հետևյալ ձևով.

«Արդ, Տերն ինձ՝ Աբրահամիս, ցույց էր տվել այն բանականությունները, որոնք կազմավորվել էին նախքան աշխարհի լինելը. և նրանց բոլորի մեջ կային շատ ազնվազարմ ու մեծ հոգիներ.

Եվ Աստված տեսավ այդ հոգիները, որ նրանք լավն էին, և նա կանգնեց նրանց մեջ և ասաց. Սրանց ես կդարձնեմ իմ կառավարիչները. քանզի նա կանգնել էր նրանց մեջ, ովքեր ոգի էին, և նա տեսավ, որ նրանք լավն էին. և նա ասաց ինձ. Աբրահամ, դու սրանցից մեկն ես. դու ընտրվել էիր նախքան քո ծնվելը» (Աբրահամ 3.22–23):

Այդպես էր և Ջոզեֆ Սմիթի հետ: Նա նույնպես այնտեղ էր: Նա նույնպես նստած էր խորհրդի ազնվազարմերի և մեծերի հետ: Զբաղեցնելով նշանավոր պատվավոր և առանձնահատուկ տեղ՝ նա անկասկած օգնել է Տիրոջ վիթխարի աշխատանքի ծրագրավորմանն ու կատարմանը՝ «իրականացնել[ու] մարդու անմահությունն ու հավերժական կյանքը», մեր Հոր բոլոր զավակների փրկությունը [տես Մովսես 1.39]: Նրա առաքելությունն ունեցել էր և պետք է ունենա ազդեցություն բոլորի վրա, ովքեր աշխարհ էին եկել, բոլորը, ովքեր բնակվում էին երկրի վրա և դեռ չծնված միլիոնավոր մարդկանց վրա:

Մարգարե Ջոզեֆ Սմիթն այս հավերժական փաստը հստակեցրե լ է այս խոսքերով. «Յուրաքանչյուր մարդ, ով կոչում ունի ծառայելու աշխարհի բնակիչներին, կարգվել է այդ իսկ նպատակին երկնային մեծ խրհրդում նախքան այս երկրի լինելը: Ես ենթադրում եմ, որ կարգվել եմ այս իսկ պաշտոնին այդ մեծ խորհրդում: Սա այն վկայությունն է, որը ես կամենում եմ, որ ես Աստծո ծառան եմ և այս ժողովուրդը Նրա ժողովուրդն է» [տես History of the Church, 6:364]: …

Մեծագույն գործն այս աշխարհում կամ գալիք աշխարհում ուղղակիորեն կապված է Ջոզեֆ Սմիթի աշխատանքի և առաքելության հետ՝ ճակատագրի մարդու՝ Աստծո մարգարեի հետ: Այդ աշխատանքը մարդու փրկությունն է և հավերժական կյանքը: Այդ նպատակով է այս երկիրը ստեղծվել, Աստծո մարգարեներ կանչվել , երկնային սուրհանդակներ ուղարկվել, և սրբազան և կարևոր առիթներով, նույնիսկ Աստված՝ Հայրը մեր բոլորիս, բարեհաճում է գալ երկիր և ներկայացնել Իր սիրելի Որդուն:

Մարգարե Ջոզեֆ Սմիթը ոչ միայն «ազնվազարմերից և մեծերից մեկն էր», այլ նա դարձրել է և շարունակում է ուշադրություն դարձնել կարևոր հարցերի վրա այստեղ երկրի վրա, նույնիսկ այսօր, վերին ոլորտներից: Քանզի Տիրոջ աչքում՝ Հոր ներքո այս աշխարհի Աստծո աչքում, այս բոլորը մեկ հավերժական մեծ ծրագիր է, որում Մարգարե Ջոզեֆը խաղում է կարևոր դեր, բոլորը հավերժական քահանայության և Աստծո իշխանության միջոցով:25

Ես վկայում եմ ձեզ, որ Ջոզեֆ Սմիթն աստծո մարգարե էր և է, բոլոր ժամանակների իսկապես մեծ մարգարեներից մեկը, ճակատագրի մարդ, խորապես հոգևոր մարդ, Տիրոջ Աստվածանման մի մարգարե՝ , բոլոր ժամանակների իսկապես ազնվազարմն ու մեծը:26

Այո՛, Ջոզեֆ Սմիթը՝ վերջին օրերի Մարգարեն, գործիք էր Տիրոջ ձեռքում՝ բացելով ավետարանի նոր տնտեսությունը՝ բոլոր ավետարանի տնտեսություններից մեծագույնը:27

Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ

Հարցեր

  • Ինչո՞ւ եք կարծում, որ Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքը «մեծագույն իրադարձությունն էր… Տիրոջ հարությունից սկսած» (տես բաժին 1): Ի՞նչ ուղիներով է այս իրադարձությունն ազդել ձեր կյանքի վրա:

  • Ինչպե՞ս է օգնում ձեզ այն գիտելիքը, որ Հովհաննես Հայտնողը մարգարեացել է Ջոզեֆ Սմիթին Մորոնիի այցելության մասին (տես բաժին 2):

  • Նախագահ Բենսոնն ասել է, որ Մորոմոնի Գիրքը «ամենաանզուգական ապացույցն է», որ Ջոզեֆ Սմիթը մարգարե է (տես բաաժին 3): Ինչպե՞ս է Մորմոնի Գրքի ձեր ուսումնասիրությունն ազդել Ջոզեֆ Սմիթի առաքելության մասին ձեր վկայության վրա:

  • Խորհեք Նախագահ Բենսոնի վկայության խոսքերի մասին բաժին 4-ում: Որո՞նք են այն մի քանի օրհնությունները, որոնք եկել են ձեզ և ձեր ընտանիքին ավետարանի վերականգման շնորհիվ:

  • Ի՞նչ եք սովորում բաժին 5-ից հալածանքներին դիմակայելու մասին: Ի՞նչ կարող ենք սովորել Ջոզեֆ Սմիթի օրինակից, որը կօգնի մեզ, երբ մարդիկ մարտահրավեր նետեն մեր վկայություններին:

  • Անդրադառնալով Ջոզեֆ Սմիթի նախակարգմանը, Նախագահ Բենսոնն ասել է. «Նրա առաքելությունն ունեցել է և պետք է ունենա ազդեցություն բոլորի վրա, ովքեր աշխարհ էին եկել, բոլորը, ովքեր բնակվում էին երկրի վրա և դեռ չծնված միլիոնավոր մարդկանց վրա»:

Առնչվող սուրբ գրություններ

Եսայիա ԻԹ.13–14, 2 Նեփի 3.3–15, 3 Նեփի 21.9–11, ՎևՈւ 5.9–10, 135, Ջոզեֆ Սմիթ—Պատմություն

Օգնություն ուսուցչին

«Խնդրեք մասնակիցներին կիսվել, թե ինչ են սովորել գլխի իրենց անձնական ուսումնասիրությունից»: Օգտակար կլինի կապվել մի քանի մասնակիցների հետ շաբաթվա ընթացքում և խնդրել նրանց գալ նախապատրստված՝ կիսվելու նրանով, ինչ իրենք սովորել են» (էջ vii այս գրքում):

Հղումներ

  1. The Teachings of Ezra Taft Benson (1988), 206, 207.

  2. Sես Sheri L. Dew, Ezra Taft Benson: A Biography (1987), 292.

  3. In Conference Report, Apr. 1961, 114.

  4. “Joseph Smith: Prophet to Our Generation,” Ensign, Nov. 1981, 61–62.

  5. God, Family, Country: Our Three Great Loyalties (1974), 57.

  6. The Teachings of Ezra Taft Benson, 101.

  7. Come unto Christ (1983), 74.

  8. In Conference Report, Apr. 1958, 60.

  9. “Joseph Smith: Prophet to Our Generation,” 61.

  10. The Teachings of Ezra Taft Benson, 46.

  11. “Joseph Smith: Prophet to Our Generation,” 61.

  12. “The Book of Mormon Is the Word of God,” Ensign, Jan. 1988, 4.

  13. “May the Kingdom of God Go Forth,” Ensign, May 1978, 34.

  14. In Conference Report, Oct. 1956, 108.

  15. “A Message to the World,” Ensign, Nov. 1975, 34.

  16. “I Testify,” Ensign, Nov. 1988, 86.

  17. In Conference Report, Oct. 1949, 27, 28.

  18. Come unto Christ, 81.

  19. God, Family, Country, 38.

  20. “Joseph Smith: Prophet to Our Generation,” 62.

  21. God, Family, Country, 37–38.

  22. God, Family, Country, 29.

  23. “A Message to the World,” 34.

  24. God, Family, Country, 40–41.

  25. God, Family, Country, 30–31.

  26. God, Family, Country, 37.

  27. God, Family, Country, 39.

Տպել