Նախագահների ուսմունքները
Պատմական ամփոփագիր


Պատմական ամփոփագիր

Հետևյալ ժամանակագրությունն ապահովում է համառոտ պատմական հիմք Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնի ուսմունքների համար, որոնք ներկայացված են այս գրքում:

Օգոստոս 4, 1899

Ծնվել է Ուիթնիի մոտակայքում, Այդահո, Ջորջ Թաֆտ Բենսոն կրտեսերի և Սառա Դանքլի Բենսոնի ընտանիքում:

1912 մինչև 1913

Շատ պարտականություններ է ստանձնում տանը, մինչ հայրը միսիա է ծառայում Միացյալ Նահանագների հյուսիսային մասում:

1914 մինչև 1919

Հաճախում է և ավարտում Օնիդայի Ցցի Ակադեմիան Պրեստոնում, Այդահո:

1918

Կանչվում է ծառայության որպես Սքաութմասթերի օգնական (երիտասարդ տղամարդկանց ղեկավար) իր ծխում՝ Ուիթնիում:

1920

Հանդիպում է Ֆլորա Սմիթ Ամուսսենին՝ իր ապագա կնոջը:

1921

Հաճախում է Յուտայի Գյուղատնտեսական Քոլեջը

Հուլիսի 13, 1921

Երեց է կարգվում իր հոր կողմից:

Հուլիսի 15, 1921 մինչև նոյեմբերի 2, 1923թ.

Ծառայում է որպես լիաժամկետ միսիոներ Բրիտանական Միսիայում:

Օգոստոս 25, 1924թ., մինչև հունիս 1926թ.

Ֆլորան ծառայում է լիաժամկետ միսիա Հավայան կղզիներում:

Աշուն 1924թ.

Միանում է իր եղբայր Օրվալի հետ՝ գնելով ընտանեկան ագարակ Ուիթնիում:

Գարուն 1926թ.

Ավարտում է Բրիգամ Յանգի Համալսարանը:

Սեպտեմբերի 10, 1926թ.

Ամուսնանում է Ֆլորայի հետ Սոլթ Լեյքի Տաճարում:

Սեպտեմբեր 1926թ. մինչև հունիս 1927թ.

Հաճախում է Այովայի Գյուղատնտեսության և Մեխանիկական Գիտությունների Պետական Քոլեջը (Այժմ Այովայի Գիտության և Տեխնոլոգիայի Պետական Համալսարան), ավարտելով գյուղատնտեսական տնտեսագիտության մագիստրոսի աստիճանով:

Հունիս 1927թ.

Ետ է վերադառնում Ուիթնիի ընտանեկան ագարակը:

1929

Աշխատանքի է ընդունում որպես վարչական շրջանի գյուղատնտեսական գործակալ Ֆրանկլին Գավառում՝ Այդահո: Թողնում է ագարակը և տեղափոխվում մոտակա Պրեստոն քաղաքը՝ Այդահո:

1930թ. մինչև 1939թ.

Աշխատում էր որպես գյուղատնտեսության տնտեսագետ և մասնագետ Այդահոյի Համալսարանի Գիտասփյուռի բաժանմունքում:

Հունվար 1935թ. նոյեմբեր 1938թ.

Ծառայում է որպես Բոյսի ցցի առաջին խորհրդական ցցի նախագահությունում:

Նոյեմբեր 1938 -ից մինչև մարտ 1939

Ծառայում է որպես Բոյսի ցցի նախագահ:

1939 մինչև 1943

Աշխատում է որպես գործադիր քարտուղար Ֆերմերների Կոոպերատիվների Ազգային Խորհրդում՝ Վաշինգտոն քաղաքում: Ապրում է իր ընտանիքի հետ Բեթսեդա, Մերիլենդ:

Հունիս 1940

Կանչվում է ծառայելու որպես Վաշինգտոնի Ցցի Նախագահ՝ Վաշինգտոն քաղաքում:

Հուլիսի 26, 1943

Կանչվում է ծառայելու որպես Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ:

Հոկտեմբերի 7, 1943թ.

Կարգվում է որպես Առաքյալ և ի սպաս դրվում որպես Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ Նախագահ Հեբեր Ջ. Գրանթի կողմից:

Հունվար 1946թ. մինչև դեկտեմբեր 1946թ.

Ծառայում է որպես Եվրոպական Միսիայի նախագահ, օգնելով բերել ֆիզիկական և հոգևոր մխիթարություն Վերջին Օրերի Սրբերին II Համաշխարհային Պատերազմի ամայացումից հետո:

Հուլիսի 16, 1946թ.

Նվիրագործում է Ֆինլանդիան ավետարանի քարոզման համար:

Հունվար 1953թ. մինչև հունվար 1961թ.

Ծառայում է որպես Միացյալ Նահանգների գյուղատնտեսության նախարար՝ Նախագահ Դուայթ Դ. Էյզենհաուերի ղեկավարության ներքո:

Հունվար 1964թ. մինչև 1965թ. սեպտեմբեր

Ծառայում է նորից որպես Եվրոպական Միսիայի նախագահ:

Նոյեմբերի 10, 1966թ.

Վերանվիրագործում է Իտալիան ավետարանի քարոզման համար:

Ապրիլի 14, 1969

Նվիրագործում է Սինգապուրն ավետարանի քարոզման համար

Հոկտեմբերի 26, 1969

Նվիրագործում է Ինդոնեզիան ավետարանի քարոզման համար:

Դեկտեմբերի 30, 1973

Ի սպաս է դրվում որպես Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ

Նոյեմբերի 10, 1985

Ի սպաս է դրվում որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահ:

Հոկտեմբերի 24, 1986

Նվիրագործում է Դենվեր Կոլորադո տաճարը:

Օգոստոի 28, 1987

Նվիրագործում է Ֆրանկֆուրտի Տաճարը՝ Գերմանիա: (Ինը տաճարներ նվիրագործվում են որպես Եկեղեցու Նախագահ նրա ծառայության ընթացքում )

Հոկտեմբերի 2, 1988թ.

Վերջին անգամ անձնապես ելույթ է ունենում գերագույն համաժողովում: (1988 թվականից հետո նրա թույլ ֆիզիկական առողջական վիճակը խանգարում է նրան խոսել գերագույն համաժողովում: Նրա խորհրդականներն առաջին Նախագահությունում կարդում են քարոզը նրա փոխարեն կամ մեջբերում ուղերձներ, որոնք նա տվել էր անցյալ ելույթներում):

Օգոստոսի 14, 1992

Սգում է իր կնոջ՝ Ֆլորայի մահը:

Մայիսի 30, 1994

Մահանում է իր տանը՝ Սոլթ Լեյք Սիթիում, Յուտա, իր 95-րդ ծննդյան տարեդարձից մոտ երկու ամիս առաջ:

Տպել