Գլուխ 13
Տիրոջ Տան անգին օրհնությունները
«Տաճարներում է, որ մենք ձեռք ենք բերում հավերժական կյանքի հետ կապված Աստծո մեծագույն օրհնությունները»:
Էզրա Թաֆտ Բենսոնի կյանքից
«Ես երախտապարտ եմ Տիրոջը, որ տաճարի վերաբերյալ իմ հիշողությունները տարածվում են ետ, նույնիսկ, մինչև պատանեկություն, – ասել է Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնը: – Այնքան լավ եմ հիշում, երբ փոքրիկ տղա էի, դաշտից տուն գալով և մոտենալով գյուղական հին տանն Ուիթնիում, Այդահո, ես լսեցի մայրիկիս «Արդյոք արե՞լ եմ աշխարհում բարիք այսօր» երգը երգելիս (Օրհներգեր, հ. 58):
Ես դեռ հիշում եմ նրան իմ մտքի աչքով՝ արդուկի տախտակին կռացած, լրագրերը հատակին, ճերմակ հագուստի երկար ժապավեններն արդուկելիս` քրտինքի կաթիլները ճակատին: Երբ ես հարցրեցի, թե ինչ էր անում, նա ասաց. «Սրանք տաճարային թիկնոցներ են, որդիս: Հայրդ և ես գնում ենք տաճար»: …
Ապա նա դրեց հին արդուկը վառարանին, մոտ բերեց աթոռը իմին և պատմեց ինձ տաճարային աշխատանքի մասին, թե որքան կարևոր է կարողանալ տաճար գնալ և մասնակցել սրբազան արարողություններին, որոնք կատարվում են այնտեղ: Նա նաև արտահայտեց իր պայծառ հույսը, որ մի օր իր երեխաները և թոռներն ու ծոռները կունենան հնարավորություն վայելելու այդ անգին օրհնությունները:
Այս քաղցր հիշողությունները տաճարային աշխատանքի ոգու մասին օրհնություն էին մեր գյուղական տանը… Այս հիշողությունները վերադառնում էին, երբ ես կատարում էի ամուսնություն մեր երեխաներից և թոռներից յուրաքանչյուրի համար՝, մայրիկիս թոռների և ծոռների համար, Հոգու ազդեցության ներքո Տիրոջ տանը:
Սրանք ընտիր հիշողություններ են ինձ համար»:1
Էզրա Թաֆտ Բենսոնի կյանքից
1
Տաճարները խորհրդանիշ են այն ամենի, ինչը մեզ համար թանկ է:
Տաճարը մահկանացու աշխարհում ամենամոտիկ վայրն է երկնքին:2
Տաճարը լույս կլինի բոլորին տարածքում` խորհրդանիշ այն ամենի, ինչ մենք փայփայում ենք:3
Տաճարը մշտապես առկա հիշեցում է, որ Աստված ուզում է, որ ընտանիքը հավերժական լինի:4
[Տաճարը] մշտական, տեսանելի խորհրդանիշ է, որ Աստված չի թողել մարդուն խարխափելու խավարում: Այն հայտնության տեղ է: Չնայած մենք ապրում ենք ընկած աշխարհում, ամբարիշտ աշխարհում, սուրբ վայրերը կարգվում են և սրբագործվում, որպեսզի արժանավոր տղամարդիկ և կանայք կարողանան սովորել երկնքի կարգը և հնազանդվել Աստծո կամքին:5
[Տաճարը] կանգուն վկա է, որ Աստծո զորությունը կարող է հաղթել չարի ուժերին մեր մեջ: Շատ ծնողներ Եկեղեցուց դուրս և ներսում մտահոգվում են ամբարշտության անընդհատ աճով, որը սպառնում է հաղթել Քրիստոնեական սկզբունքները: Ես լիակատար ներդաշնակության մեջ եմ II Համաշխարհային Պատերազմի ժամանակ Նախագահ Հարոլդ Բ. Լիի արտահայտած մտքին: Նա ասել է. «Մենք խոսում ենք այս օրվա ապահովության մասին, և, այնուամենայնիվ, թերանում ենք հասկանալ, որ… սուրբ տաճարը կանգուն է, որտեղ մենք կարող ենք գտնել խորհրդանիշներ, որոնց միջոցով կարող է զորություն առաջանալ, որը կփրկի այս ազգին կործանումից»:6
Լոս Անջելոսում [Կալիֆոռնիա] Բեվերլի Հիլզի մի երեկույթի ժամանակ ինձ խնդրվեց Միացյալ ՆահանգներիՆախագահի կողմից [որպես իր գյուղատնտեսության նախարար] ողջունել մեր նոր հանրապետություններից մեկի նախագահին` ութսունութ միլիոն ժողովրդի մի նախագահի, որը ցրված էր մոտ 1600 կիլոմետր երկարությամբ 3, 000 կղզիների վրա, մի պետություն, որը գոյություն ուներ միայն մի քանի տարի: Երբ մենք նստած էինք այդ ճաշին, որը հովանավորված էր մեծամասամբ կինոարտադրողների արդյունաբերության կողմից, և, որի ժամանակ ներկա էին շատ կինոաստղեր, ես նայեցի դուրս մի գեղեցիկ լայն պատուհանից: Այդ մայրուղով ներքև, բարձունքի վրա ես տեսա մեղմ լուսարձակներ մեր փառահեղ Լոս Անջելոսի Տաճարի շուրջը, և ես ուրախությամբ մատնացույց արեցի այն իմ հյուրերին և մեր սեղանակից և մյուս սեղանների շուրջ նստած ընկերներին: Ես մտածեցի, երբ մենք նստած էինք այնտեղ. «մեծ մասը ինչ այսօր երեկոյան տեղի է ունենում պարզապես կյանքի փրփուրն է: Այն բաները, որոնք հարատևում են, այն բաները, որոնք իրական են, այն բաները, որոնք կարևոր են, – նրանք են, որ ներկայացվում են Աստծո տաճարում»:7
Թող [տաճարը] լինի մշտական հիշեցում, որ կյանքը հավերժական է և որ մեր կողմից կապված ուխտերը մահկանացու կյանքում կարող են հավիտենական լինել:8
2
Մենք կարիք ունենք տաճարային արարողությունների և ուխտերի, որպեսզի մտնենք քահանայության լրիվության մեջ և պատրաստվենք վերստանալ Աստծո ներկայությունը:
Երբ Երկնային Հայրը դրեց Ադամին և Եվային այս երկրի վրա, նրա մտքում նպատակ կար ուսուցանել նրանց ինչպես վերստանալ Իր ներկայությունը: Մեր Հայրը խոստացավ Փրկիչ՝ փրկագնելու նրանց իրենց ընկած վիճակից: Նա տվեց նրանց փրկության ծրագիրը և ասաց նրանց, որ ուսուցանեն իրենց երեխաներին հավատք առ Հիսուս Քրիստոս և ապաշխարություն: Հետագայում, Ադամին ու նրա սերնդին Աստծո կողմից պատվիրվեց մկրտվել, ստանալ Սուրբ Հոգին և մտնել Աստծո Որդու կարգի մեջ:
Մտնել Աստծո Որդու կարգի մեջ հավասարազոր է այսօր մտնել Մելքիսեդեկյան Քահանայության լրիվության մեջ, որը ստանում են միայն Տիրոջ տանը:
Քանի որ Ադամն ու Եվան համապատասխանեցին այս պահանջներին, Աստված ասաց նրանց. «Դու ըստ նրա կարգի ես, որն առանց օրերի սկզբի է կամ տարիների վերջի, ողջ հավերժությունից ողջ հավերժություն» (Մովսես 6.67):
Ադամի մահից երեք տարի առաջ տեղի ունեցավ մի մեծ իրադարձություն: Նա վերցրեց իր որդի Սեթին, իր թոռ Ենովսին և այլ քահանայապետերի, ովքեր նրա ուղիղ գծով ժառանգներն էին և իր արդար ժառանգներից մյուսներին Ադամ-Օնդի- Ահման կոչվող հովիտը: Այնտեղ Ադամն այս արդար ժառանգներին տվեց իր վերջին օրհնությունը:
Ապա Տերը հայտնվեց նրանց [տես ՎևՈւ 107.53–56]: …
Ինչպե՞ս Ադամը բերեց իր ժառանգներին Տիրոջ ներկայության մեջ:
Պատասխանը. Ադամը և նրա ժառանգները մտան Աստծո քահանայության կարգի մեջ: Այսօր մենք կասեինք նրանք գնացին Տիրոջ Տունը և ստացան իրենց օրհնությունները:
Սուրբ գրություններում խոսվող քահանայության կարգը երբեմն նշվում է որպես հայրապետական կարգ, որովհետև այն եկել է հորից որդուն: Բայց այս կարգն այլ կերպ ժամանակակից հայտնության մեջ նկարագրվում է որպես ընտանեկան կառավարման կարգ, որտեղ տղամարդը և կինը մտնում են ուխտի մեջ Աստծո հետ, ճիշտ ինչպես Ադամն ու Եվան՝ կնքվելու հավերժության համար, ունենալու սերունդ և կատարելու Աստծո կամքն ու աշխատանքը իրենց մահկանացու կյանքում:
Եթե զույգը հավատարիմ է իր ուխտերին, նրանք արժանանում են այն օրհնությանը, որը բարձրագույն աստիճանն է սելեստիալ արքայությունում: Այս ուխտերի մեջ այսօր կարելի է մտնել՝ Տիրոջ տունը գնալու միջոցով:
Ադամը հետևեց այդ կարգին և բերեց իր սերնդին Աստծո ներկայության մեջ: …
… Քահանայության այդ կարգի մեջ կարելի է մտնել, երբ մենք համապատասխանում ենք Աստծո բոլոր պատվիրաններին և ձգտում հայրերի օրհնություններին, ինչպես վարվեց Աբրահամը [տես Աբարահամ 1.1–3] գնալով մեր Հոր տունը: Դրանք չեն ստացվում ոչ մի ուրիշ տեղ երկրի վրա:
… Գնացեք տաճար՝ մեր Հոր տունը, ստանալու ձեր հայրերի օրհնությունները, որպեսզի դուք կարողանաք իրավասու լինել քահանայության բարձրագույն օրհնությունների համար: «Քանզի առանց դրա, ոչ ոք չի կարող տեսնել Աստծո, այսինքն՝ Հոր երեսը, և ապրել» (ՎևՈւ 84.22):
Մեր Հոր տունը կարգ ու կանոնի տուն է: Մենք գնում ենք Նրա տունը մտելու Քահանայության այդ կարգի մեջ, որը մեզ իրավասու կդարձնի բոլոր այն բաների համար, ինչ հայրն ունի, եթե մենք հավատարիմ ենք:9
3
Տաճարային արարողությունների և ուխտերի միջոցով, մենք կարող ենք պաշտպանություն ստանալ և Աստծո մեծագույն օրհնությունները, որոնք կապված են հավերժական կյանքի հետ:
Տիրոջ տան օրհությունները հավերժական են: Դրանք մեծագույն կարևորության են մեզ համար, որովհետև տաճարներում է, որ մենք ձեռք ենք բերում հավերժական կյանքի հետ կապված Աստծո մեծագույն օրհնությունները: Տաճարներն իսկապես դարպասամուտք են դեպի երկինք:10
Տիրոջ ցանկությունն է յուրաքանչյուր չափահաս տղամարդու և կնոջ համար Եկեղեցում ստանալ տաճարային արարողությունները: Սա նշանակում է, որ նրանք պետք է օժտվեն և որ բոլոր ամուսնացած զույգերը պետք է կնքվեն հավերժության համար: Այս արարողություններն ապահովում են պաշտպանություն և օրհնություն նրանց ամուսնության համար: Նրանց երեխաները նույնպես օրհնվում են ծնված լինելով ուխտի մեջ: Ուխտի մեջ ծնված լինելը իրավասու է դարձնում այդ երեխաներին ի ծնե մի օրհնություն, որը երաշխավորում է նրանց հավերժական ազգակցություն, անկախ նրանից, թե ինչ կպատահի ծնողների հետ, այնքանով որքանով երեխաներն արժանի կմնան օրհնություններին:11
Միթե նշանակալի չէ ձեզ համար, որ այսօր Սրբերը ցրված են ողջ աշխարհի երեսով մեկ և իրենց ցրված վիճակում տաճարներ են ապահովվում նրանց համար: Այն արարողություններով, որ նրանք ստանում են սուրբ վայրերում, նրանք զինված կլինեն արդարությամբ և օժտված մեծապես Աստծո զորությամբ:12
Կան ուժեր, որոնք կապված են երկնքի արարողությունների հետ, այսինքն՝ բարեպաշտության զորության հետ, որոնք կարող են և կխափանեն չարի ուժերը, եթե մենք արժանի լինենք այդ սրբազան օրհնություններին: [Մեր] համայնքը պաշտպանված կլինի, մեր ընտանիքները պաշտպանված կլինեն, մեր երեխաները կունենան պաշտպանություն, երբ մենք ապրենք ավետարանով, այցելենք տաճար և ապրենք Տիրոջը մոտիկ… Աստված օրհնի մեզ որպես Սրբեր՝ ապրելու արժանի այն ուխտերին և արարողություններին, որոնք արվում են այս սրբազան վայրում:13
Տաճարային ծիսակատարությունները տրվել են իմաստուն Երկնային Հորից՝ օգնելու մեզ դառնալ ավելի Քրիստոսանման:14
Մենք չենք կարողանա ապրել սելեստիալ էակների ընկերակցությամբ, մինչև չդառնանք անբիծ և սուրբ: Օրենքներն ու արարողությունները, որոնք տղամարդկանց և կանանց դուրս են բերում աշխարհից և դարձնում են սրբագործված, սպասավորվում են միայն այս սուրբ վայրերում: Դրանք տրվել են հայտնությամբ և հասկացվում են հայտնության միջոցով: Այս պատճառով է, որ Եղբայրներից մեկն ակնարկել է տաճարը, որպես «Տիրոջ համալսարան»:15
Եկեղեցու ոչ մի անդամ չի կարող կատարելագործվել առանց տաճարային արարողությունների: Մենք առաքելություն ունենք՝ աջակցելու նրանց, ովքեր դրանք ստանալու այս օրհնությունները չունեն:16
4
Մենք արտոնություն ունենք փրկության դռներ բացելու մեր նախնիների համար:
Տաճարները կառուցվում են և նվիրագործվում, որպեսզի քահանայության միջոցով ծնողները կարողանան կնքվել իրենց երեխաներին, իսկ երեխաները կարողանան կնքվել ծնողներին: Այդ կնքման արարողությունները վերաբերում են ինչպես ապրողներին, այնպես էլ մահացածներին: Եթե մենք թերանում ենք կնքվել մեր ծնողների և մեր ժառանգների հետ, այս երկրի նպատակը՝ մարդու վեհացումը, լիովին կխափանվի, որքանով որ դա մեզ է առնչվում:17
Բավական չէ ամուսնու և կնոջ համար կնքվել տաճարում երաշխավորելու համար իրենց վեհացումը, եթե նրանք հավատարիմ են, նրանք պետք է նաև հավերժորեն կապված լինեն իրենց նախնիների հետ և հոգ տանեն, որ աշխատանքը կատարվի այդ նախնիների համար: «Առանց մեզ նրանք չեն կարող կատարյալ դառնալ, – ոչ էլ մենք կարող ենք կատարյալ դառնալ առանց մեր մահացածների» (ՎևՈւ 128.15): Ուստի մեր անդամները պետք է հասկանան, որ իրենք ունեն անհատական պատասխանատվություն հոգ տանելու, որ իրենք կապված լինեն իրենց նախնիների հետ, կամ ինչպես սուրբ գրությունն է նշում, մեր «հայրերին»: Սա է բաժին 2, հատված 2-ի իմաստը Վարդապետություն և Ուխտերում, երբ Մորոնին հայտարարեց, որ Եղիան «կսերմանի հայրերին տված խոստումները, և զավակների սրտերը կդառնան դեպի իրենց հայրերը»:18
Երբ ես մտածում եմ ծագումնաբանության մասին, ես տեսնում եմ մարդկանց՝ մարդկանց, ում ես սիրում եմ, ովքեր սպասում են մեր ընտանիքին, իրենց սերնդին, օգնելու նրանց ձեռք բերել վեհացում սելեստիալ արքայությունում:19
Մերն է արտոնությունն այն հոգիների համար փրկության դռներ բացելու, ովքեր կարող է բանտարկված լինեն հոգիների աշխարհի խավարում, որ նրանք կարողանան ստանալ ավետարանի լույսը և դատվեն նույն ձևով, ինչպես մենք: Այո, «այն գործերը որ ես եմ անում» ՝ կատարելով ավետարանի փրկարար արարողություններն ուրիշների համար, «դուք նույնպես պիտի անեք» [տես Հովհաննես ԺԴ.12]: Մեր ազգի քանի հազարավորներ դեռ սպասում են այդ կնքող արարողություններին:
Լավ է հարցնենք. «Արդյոք ես արե՞լ եմ այն ամենը, ինչ կարող եմ, որպես անհատ վարագույրի այս կողմում: Արդյոք կլինե՞մ փրկիչ նրանց համար, ովքեր իմ սեփական նախնիներն են»:
Առանց նրանց, մենք չենք կարող կատարյալ դառնալ: Վեհացումն ընտանեկան գործ է:20
Վարագույրը շատ բարակ է: Մենք ապրում ենք հավերժությունում: Ամենը մեկ օրվա պես է Աստծո համար: Ես պատկերացնում եմ, որ Տիրոջ համար չկա վարագույր: Ամբողջը մեկ մեծ ծրագիր է: Ես համոզված եմ, որ երկնքում ուրախություն է, երբ մենք հանդիպում ենք [տաճարում]: Մեր նախնիներն ուրախանում են և իմ հույսն է և աղոթքը, որ մենք այժմ կօգտվենք կանոնավորապես տաճար գնալու մեզ ընձեռվող հնարավորություններից:21
Ձեզանից նրանք, ովքեր աշխատել են իրենց ծագումնաբանության վրա, ովքեր հասկանում են աշխատանքի կարևորությունը և զգացել են հուզմունքը, որը գալիս է ընտանիքները միմյանց կապելուց և ձեր ազնվական ժառանգությունը իմանալուց, պետք է կիսվեն այդ հուզմունքով ուրիշների հետ: Օգնեք նրանց տեսնել ուրախությունը և իրականացումը, որ դուք տեսնում եք այդ աշխատանքում: Մենք պետք է քարոզենք մեր անդամներից ավելի շատերին դեպի այս աշխատանքը: Շատ բան կա անելու, ինչպես դուք բոլորդ գիտեք և կան շատ ու շատ անդամներ, ովքեր կկարողանային անել աշխատանքը և ովքեր բավականություն կստանան անելով աշխատանքը, եթե մեզանից ոմանք, դուք բոլորդ, ուղղակի այդ կայծը վառեք նրանց մեջ ձեր խանդավառության, օրինակի և անձնվիրության միջոցով:22
5
Երեխաները և երիտասարդությունը պետք է սովորեն օրհնությունների մասին, որոնք սպասվում են նրանց համար տաճարում:
Տաճարը սրբազան վայր է, և տաճարային արարողությունները սրբազան բնույթի են: Դրանց սրբազանության պատճառով, մենք երբեմն դժկամությամբ ենք ասում որևէ բան մեր երեխաներին և թոռներին:
Դրա հետևանքով շատերը չեն զարգացնում իսկական ցանկություն տաճար գնալու, կամ երբ նրանք գնում են այնտեղ, նրանք դա անում են այն պարտականությունների և ուխտերի համար առանց մեծ hասկացողության, որոնց մեջ նրանք մտնում են:
Ես հավատում եմ պատշաճ ըմբռնումը կամ նախապատրաստությունը անչափ կօգնի պատրաստվել մեր երիտասարդներին տաճարի փորձառությանը: Այդ ըմբռնումը, ես հավատում եմ, նրանց մեջ կառաջացնի ցանկություն՝ ձգտել իրենց քահանայության օրհնություններին, ճիշտ ինչպես Աբրահամն էր ձգտում իրենին [տես Աբրահամ 1.1–4]:23
Երբ ձեր երեխաները հարցնում են, թե ինչու ենք մենք ամուսնանում տաճարում, դուք պետք է նրանց ուսուցանեք, որ տաճարները միակ վայրերն են երկրի վրա, որտեղ որոշակի արարողություններ կարող են կատարվել: Դուք կարող եք նաև կիսվել ձեր երեխաների հետ ձեր անձնական զգացումներով, երբ դուք ծնկի էիք իջել սրբազան զոհասեղանի առջև և վերցրել ձեզ վրա ուխտեր, որոնք հնարավոր դարձրեցին նրանց համար կնքվել ձեզ հետ հավերժ:24
Միանգամայն տեղին է մայրերի և հայրերի համար մատնացույց անել տաճարը և ասել իրենց երեխաներին. «Ահա այն վայրը, որտեղ մենք ամուսնացել ենք հավերժության համար»: Այդպես անելով տաճարային ամուսնության տիպարը կարող է սերմանվել ձեր երեխաների մտքում և սրտում, նրանց վաղ մանկությունից ի վեր:25
Մենք պետք է կիսվենք մեր ընտանիքների հետ՝ մեր սիրով մեր նախնիների հանդեպ և մեր երախտագիտությամբ, որ կարող ենք օգնել նրանց ստանալ փրկարար արարողությունները, ճիշտ ինչպես իմ ծնողներն են արել ինձ հետ: Երբ մենք դա անենք, շնորհակալության և սիրո կապերը կզարգանան մեր ընտանիքների մեջ:26
Հավատում եմ՝ երիտասարդությունը ոչ միայն հոժար է և ունակ կատարելու ծագումնաբանական հետազոտություն, այլ նրանք լավ միջոց են ողջ ծրագրի կենսունակության համար:27
Թող Աստված օրհնի մեզ ուսուցանելու մեր երեխաներին և մեր թոռներին, թե ինչ մեծ օրհնություններ են սպասվում նրանց տաճար գնալով:28
6
Տաճարային հաճախումների ավելացումը տանում են անձնական հայտնության մեծացման:
Ես դարձրել եմ սովորույթ, որ երբ ամուսնություն եմ կատարում, առաջարկում եմ երիտասարդ զույգին, որ նրանք վերադառնան տաճար, հենց որ կարող են և նորից անցնեն տաճարով որպես ամուսին և կին: Հնարավոր չէ նրանց համար լիովին հասկանալ սուրբ օժտման կամ կնքման իմաստը տաճարային մեկ ուղևորությամբ, բայց եթե նրանք կրկնում են իրենց այցելությունները տաճար, գեղեցկությունը, նշանակությունը և կարևորությունն այդ բոլորի կշեշտադրվի նրանց վրա: Հետագայում ես ստացել եմ նամակներ այդ զույգերից՝ արտահայտելով շնորհակալություն, որ այդ թեման հատկապես շեշտադրվել էր: Երբ նրանք կրկնում են իրենց այցելությունները տաճար, նրանց սերը միմյանց հանդեպ միտում ունի աճելու և նրանց ամուսությունը միտում ունի ամրանալու:29
Մեր տաճարային այցելությունների ընթացքում, մեզ տրվում են ներըմբռնումներ մարդու հավերժական ճամփորդության իմաստի մասին: Մենք տեսնում ենք գեղեցիկ և տպավորիչ խորհրդանշումներ կարևորագույն իրադարձությունների մասին՝ անցյալ, ներկա, և ապագա՝ խորհրդանշելով Աստծո հետ կապված մարդու առաքելությունը: Մեզ հիշեցվում է մեր պարտականությունների մասին, երբ մենք հանդիսավոր ուխտեր ենք կապում հնազանդության, նվիրաբերման, զոհաբերության և մեր Երկնային Հոր հանդեպ անձնազոհ ծառայության վերաբերյալ:30
Ես խոստանում եմ ձեզ, որ Աստծո տաճարներ մեր հաճախումների ավելացմամբ, դուք կստանաք անձնական հայտնությունների մեծացում՝ օրհնելու ձեր կյանքը, երբ դուք օրհնում եք նրանց, ովքեր մահացել են:31
Այս գեղատեսիլ տաճարների խաղաղության մեջ, երբեմն, մենք լուծումներ ենք գտնում կյանքի դժվարին խնդիրներին: Հոգու ազդեցության ներքո երբեմն մաքուր գիտելիքը հորդում է դեպի մեզ այնտեղ: Տաճարներն անձնական հայտնության վայրեր են: Երբ ես ծանրաբեռնված եմ եղել որևէ խնդրով կամ դժվարությունով, ես գնացել եմ Տիրոջ Տունն աղոթքով իմ սրտում պատասխանների համար: Այդ պատասխանները եկել են հստակ և անսխալական ուղիներով:32
Արդյոք մենք հաճա՞խ ենք վերադառնում տաճար՝ ստանալու անձական օրհնություններ, որոնք գալիս են տաճարային կանոնավոր երկրպագությունից: Աղոթքները պատասխանվում են, հայտնություն է գալիս և հրահանգավորումը Հոգու կողմից տեղի է ունենում Տիրոջ սուրբ տաճարներում:33
Եկեք դարձնենք տաճարը մեր հավերժական տնից հեռու մի սրբազան տուն:34
Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ
Հարցեր
-
Նախագահ Բենսոնն ասել է, որ տաճարը «խորհրդանիշ է այն ամենի, ինչը մեզ համար թանկ է» և նա նշել է որոշ ճշմարտություններ, որոնք խորհրդանշում են տաճարները (տես բաժին 1): Ի՞նչ են նեկայացնում տաճարները ձեզ համար:
-
Բաժին 2-ում ինչպե՞ս է Նախագահ Բենսոնի ուսմունքները քահանայության օրհնությունների մասին վերաբերում բոլոր ընտանիքի անդամներին: Երբ վերանայեք այս բաժինը, մտածեք ձեր արտոնության և պատասխանատվության մասին՝ օգնելու ընտանիքի անդամներին նախապատրաստվել վերադառնալու Աստծո ներկայություն:
-
Երբ կարդաք բաժին 3-ը, խորհեք Նախագահ Բենսոնի ուսմունքների մասին, այն օրհնությունների մասին, որոնք մենք ստանում ենք տաճարային արարողությունների միջոցով: Ի՞նչ ուղիներով եք դուք օրհնվել տաճարային արարողությունների միջոցով: Եթե դուք դեռ չեք ստացել տաճարային արարողություններ, խորհեք թե ինչ կարող եք անել նախապատրաստվելու դրանք ստանալու համար:
-
Նախագահ Բենսոնն ասել է. «Երբ ես մտածում եմ ծագումնաբանության մասին, ես տեսնում եմ մարդկանց՝ մարդկանց ում ես սիրում եմ» (բաժին 4): Ինչպե՞ս կարող է այս դիտարկումն ազդել ընտանեկան պատմության հանդեպ ձեր մոտեցման վրա: Ի՞նչ կարող ենք անել մենք ՝ օգնելու մեր նախնիներից ավելի շատերին ստանալ ավետարանի օրհնությունները:
-
Որո՞նք են այն բաները, որոնք մենք կարող ենք անել օգնելու երեխաներին և երիտասարդներին նախապատրաստվել տաճարային արարողությունների և ուխտերի համար: Ի՞նչ ուղիներով կարող է երիտասարդությունը միջոց լինել «ողջ ծրագրի կենսունակության համար»: (Տես բաժին 5:)
-
Նախագահ Բենսոնը խրախուսում էր մեզ «դարձնել տաճարը մեր հավերժական տնից հեռու մի սրբազան տուն» (բաժին 6): Ի՞նչ է այս միտքը նշանակում ձեզ համար: Մտածեք օրհնությունների մասին, որ դուք ստացել եք, երբ տաճար եք վերադարձել:
Առնչվող սուրբ գրություններ
Օգնություն ուսուցչին
«Հաճախ դասը կպարունակի ավելի շատ նյութ, քան դուք կարող եք ուսուցանել այն ժամանակահատվածի ընթացքում, որը ձեզ տրված է: Այդպիսի դեպքերում, դուք պետք է ընտրեք նյութը, որն ամենաօգտակարը կլինի նրանց համար, ում դուք ուսուցանում եք»: (Ուսուցոմ. չկա ավելի մեծ կոչում [1999], 98–99):