Նախագահների ուսմունքները
Գլուխ 15. Հայրերի և մայրերի սրբազան կոչումները


Գլուխ 15

Հայրերի և մայրերի սրբազան կոչումները

«Թող որ մենք հավատարիմ լինենք այս մեծ պարտականությանը, այս սրբազան պարտականությանը»:

Էզրա Թաֆտ Բենսոնի կյանքից

Խոսքով և օրինակով, տանը և ողջ աշխարհում, Եկեղեցում և քաղաքացիական միջավայրում, Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնն ուսուցանում էր լավ ծնողներ լինելու կարևորությունը: «Դաստիարակեք ձեր երեխաներին սիրով և Տիրոջ հորդորներով, – ասել է նա:1 – Աստված ծնողներին պատասխանատու է համարում ընտանիքը խնամելու իրենց պարտականության համար: Դա ամենասրբազան պատասխանատվությունն է»:2

Նախագահ Բենսոնը և նրա կինը՝ Ֆլորան, սերտորեն աշխատում էին միասին կատարելով իրենց սրբազան պարտականությունները որպես ծնողներ: Նրանք «մոտենում էին իրենց ընտանեկան միավորը խնամելու խնդրին եռանդով և խանդավառությամբ»:3 Նրանք հաճախ էին խորհրդակցում միմյանց հետ՝ իրենց երեխաների մասին և այլ հարցերով: «Ես կողքիս տեսնում էի հոգևոր զգայունակ կնոջ», ասել է Նախագահ Բենսոնը:4

Նրանք աշխատում էին միասին՝ ստեղծելու մի տուն, որտեղ նրանց երեխաները կկարողանային աճել և սովորել և որտեղ նրանց երեխաները կկամենային լինել: «Ես ավելի շատ տանն էի ուզում լինել, քան որևէ այլ տեղ, – ասել է նրանց որդի Մարկը: – Այն ապաստարան էր փոթորկից: Մայրիկը հովանավորող տարրն էր, իսկ հայրիկն այնտեղ էր իր ուժով»:5

Նախագահ և Քույր Բենսոնը՝ որպես ծնողներ, մոտենում էին իրենց պարտականություններին աղոթքով: Մարկն ասել է. «Մայրիկն ավելի շատ հավատք ուներ, քան որևէ կին, ում երբևէ ճանաչել եմ… Ես երբեք չեմ տեսել ավելի շատ աղոթող իմ կյանքում: Նա անմիջապես ծնկի էր իջնում, աղոթելով երեխաների համար՝ լիներ ստուգարքի համար, թե կռիվ դպրոցական բակում, նշանակություն չուներ: Նա և Հայրիկն ունեին այդ պարզ հավատքը»:6

Նախագահ Բենսոնը հաճախ էր հեռու լինում տնից, աշխատանքի և Եկեղեցու պարտականությունների բերումով, այսպիսով, Ֆլորան էր ստանձնում իրենց վեց երեխաների դաստիարակությունը և ուսուցումը: Նա հրճվում էր մայրության իր դերով: «Տունը մեր մահկանացու կյանքի քնքշանքների կենտրոնն է», ասել է նա:7 Մարկը հիշել է. «Մայրիկը բացարձակապես սիրում էր տունը: Եվ նա մեզ սիրում էր ոչ թե այն պատճառով, որ դա նրա պարտականությունն էր, այլ որովհետև դա նրա կյանքն էր»:8 Արտահայտելով իր զգացմունքները մայր լինելու կարևորության մասին՝ Ֆլորան գրել է. «Եթե ուզում եք գտնել մեծություն, մի գնացեք դեպի գահը, գնացեք դեպի օրօրոցը: Մոր մեջ հզոր ուժ կա: Նա է սրտեր ձուլողը, կյանքեր կերտողը և բնավորություն ձևավորողը»:9

Երբ Նախագահ Բենսոնը հեռու էր լինում տնից, նա միշտ գտնում էր ուղիներ վերահսկելու և զորացնելու իր ընտանիքը: Նա կանոնավոր կապ էր պահպանում նրանց հետ հեռախոսային զանգերի և նամակների միջոցով: Երբ նա տանն էր լինում, նա այնքան շատ ժամանակ էր նրանց հետ անցկացնում, որքան որ հնարավոր էր: Նա հաճախ էր մեջբերում պատմությունը «մի զբաղված հոր մասին, ով բացատրում էր իր որդու հետ գնդակ խաղալը՝ ասելով. «Ավելի լավ է այժմ մեջքի ցավ զգամ, քան հետո սրտի ցավ»:10

Ezra Taft Benson holding the hands of his two young sons, Mark and Reed.  taken in Boise, Idaho.

Էզրա Թաֆտ Բենսոնը իր որդիների՝ Ռիդի և Մարկի հետ:

Նա նաև շատ ժամանակ էր անցկացնում իր երեխաների հետ անհատապես: Մարկը վերհիշում է իր հոր տանելը իրեն Սոլթ Լեյք Սիթի՝ բժշկի. «Ինչքան զվարճալի էր լինել Հայրկի հետ, միայն նա և ես: Մենք խոսում էինք այն ամենի մասին, ինչ ես կամենում էի, որ մենք խոսենք: Նույնիսկպատանեկության տարիքում ես գիտեի Հայրիկը սիրում էր ինձ, որովհետև նա իմ հետ էր և օգնում էր ինձ լավը դառնալ»:11

Երբ հնարավոր էր լինում, Նախագահ Բենսոնը տանում էր իր երեխաներին իր հետ իր ճանապարհորդությունների ընթացքում: 1948 թվականի մարտին նա տարավ իր Բոննի դստերը, որը յոթ տարեկան էր այդ ժամանակ, գյուղատնտեսական ժողովի Նեբրասկայում: «Լրատվամիջոցներն այնքան հետքրքրված էին այդ փոքրիկ աղջկա կեցվածքով և նրա հոր արտառոց օրինակով, որը բերել էր այդպիսի փոքրիկ երեխային այդպիսի երկար ճամփորդության՝ մասնակցելու այդպիսի մի նշանավոր գործունեության, որ Բոննիի նկարը հաջորդ առավոտ զարդարում էր լրագրի առաջին էջը: Բայց Երեց Բենսոնի համար այդ դեպքն արտառոց չէր: Նա հաճախ էր երեխաներին տանում իր հետ քաղաքից դուրս ճանապարհորդությունների, ինչպես նրանց հետ փոխհարաբերություններն ամրացնելու, այնպես էլ նրանց կրթելու համար»:12

Էզրա Թաֆտ Բենսոնի ուսմունքները

1

Հոր կոչումը հավերժական է:

Հայրեր, ձերը հավերժական կոչում է, որից դուք երբեք չեք ազատվի: Եկեղեցական կոչումները, որքան էլ դրանք կարևոր են, իրենց իսկ բնույթով միայն մի որոշ ժամանակահատվածի համար են, իսկ հետո պատշաճ ազատում է տեղի ունենում: Բայց հոր կոչումը հավերժական է և դրա կարևորությունն անցնում է ժամանակի սահմանները: Այն կոչում է ինչպես ժամանակի, այնպես էլ հավերժության համար:13

Հայրության համար մեր օրինակը կամ նախատիպը մեր Երկնային Հայրն է: Ինչպե՞ս է Նա աշխատում Իր զավակների հետ: Դե՜, որպեսզի իմանան այդ, իհարկե [հայրերը] պետք է իմանան ինչ-որ բան ավետարանի մասին՝ Տիրոջ մեծ ծրագրի մասին:14

Տղամարդու համար չկա կոչում, որն այնքան բարձր լինի, որքան արդար հայրապետի կոչումը, ամուսնացած Տիրոջ տանը, նախագահելով Իր երեխաների վրա: Անգամ նույն Էլոհիմը պատվիրել է մեզ կոչել Իրեն որպես «Հայր մեր, որ երկնքում ես» (Մատթեոս Զ.9, 3 Նեփի 13.9):15

2

Հայրերը պետք է հոգևոր առաջնորդություն ապահովեն իրենց ընտանիքներին:

Հայրը պետք է քաղց, ծարավ ու անձկություն զգա՝ օրհնելու իր ընտանիքը, աղոթելու Տիրոջը, խորհելու Տիրոջ խոսքերի վրա և ապրի Հոգով` իմանալու Տիրոջ միտքն ու կամքը և թե ինչ պետք է նա անի իր ընտանիքին առաջնորդելու համար:16

[Հայրե՛ր,] դուք սրբազան պարտականություն ունեք ապահովելու հոգևոր առաջնորդություն ձեր ընտանիքում:

Մի գրքույկում, որը հրատարակվեց մի քանի տարի առաջ Տասներկուսի Խորհրդի կողմից, մենք ասել ենք հետևյալը. «Հայրությունը առաջնորդ լինել է, ամենակարևոր առաջնորդ լինելը: Դա միշտ այդպես է եղել, դա միշտ այդպես կլինի: Հայրե՛ր, ձեր հավերժական ընկերակցի խորհրդով ու քաջալերանքով, դուք եք նախագահում տանը» (Father, Consider Your Ways [pamphlet, 1973], 4–5): …

Իսրայելի հայրերի հանդեպ սիրով լցված սրտով թույլ տվեք առաջարկել 10 հատուկ ուղիներ, որոնցով հայրերը կարող են հոգևոր առաջնորդություն տալ իրենց երեխաներին:

1. Տվեք հայրական օրհնություններ ձեր երեխաներին: Մկրտեք և հաստատեք ձեր երեխաներին: Քահանայության կարգեք ձեր որդիներին: Դրանք կդառնան հոգևոր ուղենիշներ ձեր զավակների կյանքում:

2. Անձնապես ղեկավարեք ընտանեկան աղոթքները, ամենօրյա սուրբ գրությունների ընթերցումը և ամենշաբաթյա տնային ընտանեկան երեկոները: Ձեր անձնական ներգրավվածությունը ցույց կտա ձեր երեխաներին, թե իրականում որքան կարևոր են այդ միջոցառումները:

3. Հնարավորության դեպքում ընտանյոք հանդերձ հաճախեք Եկեղեցու ժողովները: Ընտանեկան երկրպագությունը ձեր առաջնորդությամբ կենսական է ձեր երեխաների հոգևոր բարօրության համար:

4. Դուրս եկեք ձեր երեխաների հետ՝ հայր-դուստր ժամադրության, հայր և որդի զբոսանքի: …

5. Ստեղծեք ընտանեկան արձակուրդների և ուղևորությունների ու զբոսախնջույքների ավանդույթներ: Այդ հիշողությունները երբեք չեն մոռացվի ձեր երեխաների կողմից:

6. Կանոնավորապես մեկ առ մեկ զրույցներ անցկացրեք ձեր երեխաների հետ: Թողեք, որ խոսեն ինչ որ կկամենան: Ուսուցանեք նրանց ավետարանի սկզբունքներ: Ուսուցանեք նրանց իրական արժեքներ: Ասեք նրանց, որ սիրում եք նրանց: Անձնական ժամանակը ձեր երեխաների հետ ասում է նրանց, որտեղ են Հայրիկի առաջնահերթությունները:

7. Ուսուցանեք ձեր երեխաներին աշխատել և ցույց տալ նրանց արժանավոր նպատակի համար աշխատելու արժեքը: …

8. Խրախուսեք լավ երաժշտություն և արվեստ ու գրականություն ձեր տներում: Տները, որոնք ունեն նրբագեղության և գեղեցկության ոգի, հավերժ կօրհնեն ձեր երեխաներին:

9. Եթե հեռավորությունը թույլ է տալիս, կանոնավոր տաճար հաճախեք ձեր տիկնոջ հետ: Ձեր երեխաներն այդ դեպքում ավելի լավ կհասկանան տաճարային ամուսնության ու տաճարային խոստումների և հավերժական ընտանիքի կարևորությունը:

10. Թող ձեր երեխաները տեսնեն ձեր ուրախությունը և բավարարվածությունը Եկեղեցում ծառայելիս: Սա կարող է նրանց համար վարակիչ դառնալ, այսպիսով նրանք նույնպես կուզենան ծառայել Եկեղեցում և կսիրեն արքայությունը:

Օ՜հ, ամուսիններ և հայրեր Իսրայելում, դուք այնքան շատ բան կարող եք անել ձեր ընտանիքների փրկության և վեհացման համար: Ձեր պարտականություններն այնքան կարևոր են:17

A man talking to a teenage boy in an outdoor setting.  Shot in Argentina.

«Կանոնավորապես մեկ առ մեկ զրույցներ անցկացրեք ձեր երեխաների հետ»:

Մենք երբեմն լսում ենք պատմություններ տղամարդկանց մասին, ովքեր մտածում են, որ տան գլուխը լինելը ինչ որ տեղ նրանց դնում է ավելի գերադաս դերում և թույլ տալիս նրանց թելադրել և պահանջներ առաջադրել իրենց ընտանիքին:

Պողոս Առաքյալը նշում է, որ «մարդը կնոջ գլուխն է ինչպէս Քրիստոս էլ եկեղեցու գլուխը» (Եփեսացիս Ե.23, շեգագիրն ավելացված է): Սա է մեր օրինակը որին պետք է հետևենք տանը նախագահելու մեր դերում: Մենք չենք տեսնում Փրկչին Եկեղեցին կոպիտ կամ դաժան ձեռքով առաջնորդելիս: Մենք չենք տեսնում, որ Փրկիչը Իր Եկեղեցուն անհարգալից կամ անփութորեն վերաբերվի: Մենք չենք տեսնում Փրկչին ուժ կամ հարկադրանք գործադրելիս՝ Իր նպատակներն իրականացնելու համար: Ոչ մի տեղ մենք չենք տեսնում Փրկչին որևէ բան անելիս, բացի դաստիարակելուց, բարձրացնելուց, մխիթարելուց և Եկեղեցին վեհացնելուց: Եղբայրնե՛ր, ես ասում եմ ձեզ ողջ լրջությամբ, Նա՛ է օրինակը, որին մենք պետք է հետևենք, երբ ստանձնում ենք մեր ընտանիքների հոգևոր առաջնորդությունը:18

Որպես ձեր տան հայրապետ, դուք լուրջ պատասխանատվություն ունեք ստանձնելու ղեկավարություն՝ աշխատելով ձեր երեխաների հետ: Դուք պետք է օգնեք ստեղծել տուն, որտեղ Տիրոջ Հոգին կարող է բնակվել: …

Ձեր տները պետք է լինեն երկինք և խաղաղություն ու ուրախություն ձեր ընտանիքի համար: Անկասկած, ոչ մի երեխա չպետք է վախենա իր սեփական հորից, հատկապես քահանայություն կրող հորից: Հոր պարտականությունն է դարձնել իր տունը երջանկության և ուրախության տուն… արդարակյաց հայրերի հզոր ազդեցության օրինակ հանդիսանալը՝ կարգավարժելում և ուսուցանելում, դաստիարակելում և սիրելում, կենսական է [իրենց] երեխաների հոգևոր բարօրության համար:19

3

Մոր դերը կարգված է Աստծուց:

[Մայրերն] ընտանիքի բուն սիրտն ու հոգին են կամ պետք է լինեն: Գոյություն չունի ոչ մի ավելի սրբազան խոսք աշխարհիկ կամ սուրբ գրություններում, քան մայր բառը: Չկա ավելի ազնիվ աշխատանք, քան բարի և Աստվածավախ մոր աշխատանքը:

Հավերժական ընտանիքոււմ Աստված հաստատել է, որ հայրերը պետք է նախագահեն տանը: Հայրերը պետք է ապահովեն, սիրեն, ուսուցանեն և ուղղորդեն: Մոր դերը նույնպես Աստծուց է կարգված: Մայրերը պետք է հղիանան, ծննդաբերեն, սնուցեն, սիրեն և սովորեցնեն: Այսպես են հայտարարում հայտնությունները:20

Մենք հասկանում ենք, որ որոշ կանայք, ոչ իրենց մեղքով, չեն կարող երեխաներ ունենալ: Այս հիանալի քույրերին, Աստծո յուրաքանչյուր մարգարե խոստացել է, որ նրանք կօրհնվեն երեխաներով հավերժություններում և որ սերունդ ունենալը նրանց չի մերժվի:

Անբիծ հավատքով, աղերսալի աղոթքներով, ծոմապահությամբ և հատուկ օրհնություններով, այս հիանալի քույրերից շատերը, իրենց ազնիվ ընկերակիցներով իրենց կողքին, ունեցել են հրաշքներ կատարվելիս և օրհնվել են զավակներով: Մյուսները, աղոթքով լցված, ընտրել են որդեգրել երեխաներ: Մենք ողջունում ենք այդ սքանչելի զույգերին, այն զոհաբերությունների և սիրո համար, որ դուք դրսևորել եք այդ երեխաների հանդեպ:, ում դուք ընտրել եք կոչել ձեր սեփականը:21

Թող Աստված օրհնի մեր սքանչելի մայրերին: Մենք աղոթում ենք ձեզ համար: Մենք աջակցում ենք ձեզ: Մենք հարգում ենք ձեզ, երբ դուք լույս աշխարհ եք բերում, սնուցում, վարժեցնում, ուսուցանում և սիրում հավերժության համար: Ես խոստանում եմ ձեզ երկնքի օրհնությունները և «բոլորը ինչ Հայրն ունի» (տես ՎևՈւ 84.38) մինչ դուք մեծարում եք ամենաազնվագույնը համարվող՝ Սիոնի մայր կոչումը:22

4

Մայրերը պետք է սիրեն, ուսուցանեն և արդյունավետ ժամանակ անցկացնեն իրենց երեխաների հետ:

Մայրեր Սիոնում, ձեր Աստվածատուր դերը չափազանց կենսական է ձեր վեհացման համար և ձեր ընտանիքի փրկության և վեհացման համար: Երեխան մոր կարիքն ավելի շատ ունի, քան բոլոր բաները, որոնք փողով կարելի է գնել: Ձեր երեխաների հետ ժամանակ անցկացնելը բոլորից մեծագույն պարգևն է:23

Սիոնի մայրերի հադեպ սիրով լցված սրտով, ես կկամենայի այժմ ձեզ առաջարկել 10 հատուկ ուղիներ, որոնցով մեր մայրերը կարող են արդյունավետ ժամանակ անցկացնել իրենց երեխաների հետ:

[Նախ], երբ հնարավոր է, դիմավորեք և ճանապարհեք, երբ ձեր երեխաները մեկնում են կամ վերադառնում, երբ նրանք գնում են դպրոց կամ վերադառնում, երբ նրանք գնում են ժամադրության կամ վերադառնում, երբ նրանք ընկերներ են բերում տուն: Եղեք նրանց ճանապարհին՝ ձեր երեխաները լինեն 6 տարեկան, թե 16: …

Երկրորդը՝ մայրե՛ր, ժամանակ տրամադրեք լինել ձեր երեխաների իսկական ընկերը: Լսեք ձեր երեխաներին, իսկապես լսեք: Խոսեք նրանց հետ, ծիծաղեք և կատակեք նրանց հետ, երգեք նրանց հետ, նրանց հետ խաղացեք, լացեք նրանց հետ, գրկեք նրանց, ազնվորեն գովեք նրանց: Այո, կանոնավորպես, մեկ առ մեկ զրույցներ անցկացրեք յուրաքանչյուր երեխայի հետ: Եղեք ձեր երեխաների իսկական ընկերը:

Երրորդ՝ ժամանակ տրամադրեք կարդալ ձեր երեխաների հետ: Սկսած օրօրոցից կարդացեք ձեր որդիների և դուստրերի համար… Դուք կսերմանեք սեր լավ գրականության հանդեպ և իսկական սեր սուրբ գրությունների հանդեպ, եթե դուք կարդաք ձեր երեխաների համար կանոնավորապես:

Չորրորդ՝ ժամանակ տրամադրեք աղոթել ձեր երեխաների հետ: Ընտանեկան աղոթքները հոր ղեկավարությամբ պետք է արվեն առավոտյան և երեկոյան: Թող ձեր երեխաները զգան ձեր հավատքը, երբ դուք կանչում եք երկնքի օրհնությունները նրանց վրա… Թող ձեր երեխաները մասնակցեն ընտանեկան և անձնական աղոթքներին և ուրախացեք իրենց Երկնային Հորն ուղղված նրանց քաղցր թոթովանքներով:

Հինգերորդ՝ ժամանակ տրամադրեք իմաստալի ամենշաբաթյա տնային երեկո անցկացնելու համար: Թող ձեր երեխաներն ակտիվորեն ներգրավվեն: Ուսուցանեք նրանց ճիշտ սկզբունքներ: Սա դարձրեք ձեր ընտանեկան ավանդույթներից մեկը: …

Վեցերորդ, ժամանակ տրամադրեք որքան հնարավոր է հաճախ միասին լինելու ճաշի ժամանակ: Սա մարտահրավեր է դառնում, երբ երեխաները մեծանում են և կյանքը զբաղված է դառնում: Բայց երջանիկ զրույցները, օրվա պլաններով կիսվելը, միջոցառումները և ուսուցման հատուկ պահերը տեղի են ունենում ճաշի ժամանակ, որովհետև ծնողներն ու երեխաներն աշխատում են դրա վրա:

Յոթերորդ՝ ժամանակ հատկացրեք կարդալու սուրբ գրությունները միասին, որպես ընտանիք… Հատկապես ընտանիքով Մորմոնի Գրքի կարդալը կբերի աճող հոգևորություն ձեր տուն և կտա ինչպես ծնողներին, այնպես էլ երեխաներին ուժ՝ դիմադրելու գայթակղությանը և ունենալու Սուրբ Հոգին որպես իրենց մշտական ուղեկից: Ես խոստանում եմ ձեզ, որ Մորմոնի Գիրքը կփոխի ձեր ընտանիքի կյանքը:

Ութերորդը, ժամանակ տրամադրեք ընտանիքով անել գործեր: Դարձրեք ընտանիքով քաղաքից դուրս գնալը և զբոսախնջույքները և ծննդյան օրերի տոնելը և ուղևորություններն առանձնահատուկ պահեր և հիշողություններ ստեղծող փորձառություններ: Հնարավորության դեպքում, հաճախեք, որպես ընտանիք միջոցառումների, որտեղ ներգրավված է ընտանիքի անդամներից մեկը, ինչպես օրինակ՝ դպրոցական միջոցառում, խաղ, դերասանական կամ համերգային մենակատարություն: Հաճախեք Եկեղեցու ժողովները միասին և ընտանիքով միասին նստեք, երբ կարող եք: Մայրերը, ովքեր օգնում են ընտանիքներին աղոթել և խաղալ միասին [կօգնեն նրանց] միասնական մնալ և կօրհնեն երեխաների կյանքը հավիտյան:

Իններորդ՝ մայրեր, ժամանակ հատկացրեք ուսուցանելու ձեր երեխաներին: Որսացեք ուսուցողական պահերը ճաշի ժամանակ, առօրյա իրավիճակներում կամ հատուկ առիթով միասին նստած պահերին, օրվա վերջում մահճակալի կողքին նստած կամ վաղ առավոտյան միասին զբոսանքի ժամանակ: …

Մոր սերը և աղոթքով լի մտահոգությունը իր երեխաների համար ամենակարևոր բաղադրիչներն են իր սեփական ուսուցանման համար: Ուսուցանեք երեխաներին ավետարանի սկզբունքներ: Ուսուցանեք նրանց, որ բարի լինելը հատուցվում է: Ուսուցանեք նրանց, որ ապահովություն չկա մեղքում: Ուսուցանեք նրանց սեր Հիսուս Քրիստոսի ավետարանի հանդեպ և վկայություն դրա աստվածայնության վերաբերյալ:

Ուսուցանեք ձեր որդիներին և դուստրերին համեստություն և ուսուցանեք նրանց հարգել տղամարդկությունը և կանացիությունը: Ուսուցանեք ձեր երեխաներին սեռական մաքրություն, պատշաճ ժամադրության չափանիշներ, տաճարային ամուսնություն, միսիոներական ծառայություն և Եկեղեցական կոչումներ ընդունելու և մեծարելու կարևորությունը:

Ուսուցանեք նրանց սեր աշխատանքի հանդեպ և լավ կրթության արժեքը:

Ուսուցանեք նրանց ճիշտ զվարճության տեսակի կարևորությունը, ներառյալ կինոնկարների, տեսաֆիլմերի, երաժշտության, գրքերի և ամսագրերի պատշաճությունը: Քննարկեք պոռնոգրաֆիայի և թմրադեղերի չարիքները և սովորեցրեք մաքուր կյանքով ապրելու արժեքը:

Այո՛, մայրեր, ուսուցանեք ձեր զավակներին ավետարանը ձեր իսկ տներում, ձեր սեփական բուխարիի կողքին: Դա ամենաարդյունավետ ուսուցումն է, որ ձեր երեխաները երբևէ կստանան: …

Տասներորդը և վերջինը՝ մայրեր, ժամանակ հատկացրեք իսկապես սիրելու ձեր փոքրիկ երեխաներին: Մոր անսահմանափակ սերը մոտ է Քրիստոսանման սիրուն:

Ձեր դեռահաս երեխաները նույնպես կարիք ունեն այդ նույն տեսակի սիրո և ուշադրության: Ավելի հեշտ է թվում շատ մայրերի և հայրերի համար արտահայտել իրենց սերը իրենց երեխաների հանդեպ, երբ նրանք փոքր են, բայց ավելի դժվար, երբ նրանք մեծ են:Աղոթքով աշխատեք այդ ուղղությամբ: Չպետք է լինի անդունդ սերունդների միջև: Եվ բանալին սերն է: Մեր երիտասարդները կարիք ունեն սիրո և ուշադրության, ոչ թե երեսառածության: Նրանք կարիք ունեն, որ իրենց դրության մեջ մտնենք և հասկանանք, ոչ թե անտարբերություն տեսնեն մայրերից ու հայրերից: Նրանք ծնողների ժամանակի կարիքն ունեն: Մոր բարությամբ ուսուցումները և նրա սերը և վստահությունը դեռահաս որդու կամ դստեր հանդեպ կարող է տառացիորեն փրկել նրանց ամբարիշտ աշխարհից:24

Mother reading with her children.

«Ժամանակ հատկացրեք, որպեսզի կարդաք ձեր երեխաների համար»:

Արդյոք գիտե՞ք, թե ինչու են արդարակյաց մայրերն այդքան շատ սիրում իրենց երեխաներին: Որովհետև նրանք այնքան շատ բան են զոհաբերում նրանց համար: Մենք սիրում ենք նրան, ում համար մենք զոհաբերում ենք և մենք զոհաբերում ենք այն, ինչ մենք սիրում ենք:25

5

Ծնողները պետք է միասնաբար աշխատեն համատեղ և սիրով՝ մեծացնելով իրենց երեխաներին:

Ամուսինները և կանայք, որպես համատեղ արարիչներ, պետք է պատրաստակամորեն և աղոթքով երեխաներ ունենան… Օրհնված են այն ամուսինն ու կինը, ովքեր երեխաներով ընտանիք ունեն: Ամենախորն ուրախությունները և օրհնությունները կյանքում կապված են ընտանիքի, ծնող լինելու, և զոհաբերության հետ: Այդ քաղցր հոգիներին տուն բերելու համար փաստորեն արժե ցանկացած զոհաբերություն:26

Երբ ծնողներն ընկերակցությամբ, սիրով և միաբանությամբ կատարում են իրենց երկնքով նախատեսված պատասխանատվությունը և երեխաները պատասխանում են սիրով և հնազանդությամբ, արդյունքը մեծ ուրախություն է:27

Թող Աստված օգնի մեզ աջակցել միմյանց: Թող այն սկսվի տանը, երբ մենք աջակցում ենք մեր ընտանիքներին: Թող այնտեղ լինի անձնվիրության, միասնության, սիրո և փոխադարձ հարգանքի ոգի: Թող ամուսիններն անձնվեր լինեն իրենց կանանց, հավատարիմ մնան, սիրեն նրանց, ձգտեն թեթևացնել նրանց բեռները և կիսեն խնամելու, ուսուցանելու և երեխաներին մեծացնելու պատասխանատվությունը: Թող մայրերն ու կանայք ցույց տան իրենց ամուսիններին օգնելու, բարձրացնելու և սատարելու ոգի նրանց քահանայության պարտականություններում և լինեն անձնվեր ու հավատարիմ այն կոչումներին, որոնք տրվում են նրանց Աստծո քահանայության կողմից:28

Թող որ մենք հավատարիմ լինենք ծնող լինելու այս մեծ պարտականությանը, որ մենք կառուցենք մեր տներն ամուր՝ հավերժական սկզբունքների վրա, որպեսզի մենք չունենանք զղջումներ: Թող որ մենք երբեք թուլակամ [անհավատարիմ] չլինենք այն մեծ վստահությանը, որը դրվել է մեզ վրա: Թող որ մենք միշտ պահենք մեր մտքում, որ այս հոգիները, որոնք մտել են մեր տներն ընտրյալ հոգիներ են:29

Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ

Հարցեր

  • Նախագահ Բենսոնն ասել է. «Մեր օրինակը կամ նախատիպը հայրության համար մեր Երկնային Հայրն է» (բաժին 1): Ի՞նչ ուղիներով կարող են երկրային հայրերը հետևել Երկնային Հոր սահմանած օրինակին:

  • Քննեք Նախագահ Բենսոնի առաջարկած «10 հատուկ ուղիները, որոնցով հայրերը կարող են հոգևոր առաջնորդություն տալ իրենց երեխաներին» (բաժին 2): Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կարող է այդ հանձնարարականներից յուրաքանչյուրն ազդել երեխաների վրա:

  • Նախագահ Բենսոնը հայտարարել է. «Չկա ավելի ազնիվ աշխատանք, քան բարի և Աստվածավախ մոր աշխատանքը» (բաժին 3): Ազնիվ մայրության ի՞նչ օրինակներ եք տեսել: Երբ մայրության հանդեպ աշխարհիկ մոտեցումները փոխվեն, ի՞նչ կարող եք անել բարձրացնելու մայրերի ազնիվ և սրբազան պարտականությունները:

  • Թվարկեք մի քանի օգտակար բաներ, որոնք տեղի են ունենում, երբ ծնողները և երեխաները միմյանց հետ ժամանակ են անցկացնում (Որոշ օրինակների համար, տես բաժին 4):

  • Որո՞նք են այն օրհնությունները, որոնք տուն են գալիս, երբ ծնողները միաբանված են իրենց պարտականություններում (տես բաժին 5): Ի՞նչ կարող են անել հայրերն ու մայրերն ավելի միաբանված լինելու համար: Ի՞նչ ուղիներով կարող են միայնակ ծնողները ստանալ այն ուժը, որի կարիքը նրանք ունեն այս պարտականությունները կատարելու համար:

Առնչվող սուրբ գրություններ

Առակաց ԻԲ.6, Եփեսացիս Զ.4, Մոսիա 4.14–15, Ալմա 56.45–48, 3 Նեփի 22.13, տես նաև «Ընտանիք. Հայտարարություն Աշխարհին», Ensign, Nov. 2010, 129

Օգնություն ուսուցչին

«Երբ դուք նախապատարստվեք հոգեպես և երախտապարտ լինեք Տիրոջը ձեր ուսուցման համար, դուք կդառնաք գործիք Նրա ձեռքում: Սուրբ Հոգին կմեծացնի ձեր խոսքերը զորությամբ» (Ուսուցում. չկա ավելի մեծ կոչում [1999], 41):

Հղումներ

  1. “Fundamentals of Enduring Family Relationships,” Ensign, Nov. 1982, 60; italics removed from original.

  2. “Fundamentals of Enduring Family Relationships,” 59.

  3. Sheri L. Dew, Ezra Taft Benson: A Biography (1987), 127.

  4. In Ezra Taft Benson: A Biography, 141.

  5. Mark Amussen Benson, in Ezra Taft Benson: A Biography, 133.

  6. Mark Amussen Benson, in Ezra Taft Benson: A Biography, 139.

  7. Flora Amussen Benson, in Ezra Taft Benson: A Biography, 134.

  8. Mark Amussen Benson, in Ezra Taft Benson: A Biography, 133.

  9. Flora Amussen Benson, in Ezra Taft Benson: A Biography, 130.

  10. In Ezra Taft Benson: A Biography, 134.

  11. Mark Amussen Benson, in Ezra Taft Benson: A Biography, 138.

  12. Francis M. Gibbons, Ezra Taft Benson: Statesman, Patriot, Prophet of God (1996), 165.

  13. Sermons and Writings of President Ezra Taft Benson (2003), 205.

  14. The Teachings of Ezra Taft Benson (1988), 503.

  15. The Teachings of Ezra Taft Benson, 496.

  16. The Teachings of Ezra Taft Benson, 511

  17. Sermons and Writings of President Ezra Taft Benson, 208, 212–13.

  18. Sermons and Writings of President Ezra Taft Benson, 209.

  19. Sermons and Writings of President Ezra Taft Benson, 211.

  20. Sermons and Writings of President Ezra Taft Benson, 215.

  21. Sermons and Writings of President Ezra Taft Benson, 216.

  22. Sermons and Writings of President Ezra Taft Benson, 222.

  23. Sermons and Writings of President Ezra Taft Benson, 217.

  24. Sermons and Writings of President Ezra Taft Benson, 218–21.

  25. “Jesus Christ—Gifts and Expectations,” Ensign, Dec. 1988, 6.

  26. Sermons and Writings of President Ezra Taft Benson, 216.

  27. “Counsel to the Saints,” Ensign, May 1984, 6.

  28. In Conference Report, Oct. 1951, 155.

  29. In Conference Report, Oct. 1953, 123.