Գլուխ 17
Մաքրաբարոյության օրենքը պահելը
«Երկնքի բարոյական օրենքն է՝ ինչպես տղամարդկանց համար, այնպես էլ կանաց, լիակատար մաքրաբարոյություն մինչև ամուսնությունը և լիակատար հավատարմություն ամուսնությունից հետո»:
Էզրա Թաֆտ Բենսոնի կյանքից
Որպես կրոնական և քաղաքական առաջնորդ՝ Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնը, ճանապարհորդելով ամենուրեք, սրաթափանցորեն տեղյակ էր հաստատուն բարոյական անկման մասին ողջ աշխարհում, հատկապես կապված մաքրաբարոյության օրենքի հետ: Նա ուժեղ դիրք բռնեց այս անկման դեմ, ուսուցանելով, որ «մաքրաբարոյության օրենքը հավերժական նշանակություն ունի»:1 Նա հայտարարեց, որ «Եկեղեցում և Աստծո արքայությունում, մաքրաբարոյությունը երբեք ժամկետանց չի լինի, անկախ նրանից թե ինչ կանի կամ կասի աշխարհը»:2 Հետագայում նա ուսուցանեց: «Մենք պետք է լինենք բարոյազուրկ և անբարոյական աշխարհի մեջ… բայց ոչ նրանից: Մենք պետք է կարողանանքգիշերը պառկել քնելու՝ ստիպված չլինելով նախ օրօրոցային երգել մեր խղճին:3
Ցույց տալու համար աշխարհի անբարոյական ազդեցություններից զերծ մնալու կարևորությունը՝ Նախագահ Բենսոնը կիսվել է հետևյալ պատմությամբ.
«Ես հիշում եմ մի երիտասարդ աղջկա պատմությունը, որն իր ծնողների խորհրդին հակառակ իր ընկերոջ հետ պատրաստվում էր գնալ մի կասկածելի հռչակ ունեցող վայր: Նրա հարցադրումն այսպիսին էր. «Ի՞նչ վնաս կա նրանից, որ ուղղակի գնանք տեսնելու, թե ինչ է կատարվում այնտեղ: Նրա ծնողները երևում է զիջեցին նրան և առաջարկեցին, որ նա հագներ իր ճերմակ գեղեցիկ զգեստն այդ առիթով: Նախքան նրա ընկերոջ գալը, նրա հայրն ասաց. «Նախքան գնալդ չէի՞ր օգնի ինձ մի հարցում, խնդրում եմ գնա ծխհարման տնակը և այնտեղից բեր խոզի ապխտած կողը»:
Աղջիկը զարհուրեց այդ խնդրանքից և ասաց. «Իմ լավագույն զգեստո՞վ: Ես երբեք չեմ ազատվի այդ սոսկալի հոտից»: Նրա մայրն ասաց. «Ճիշտ է, դու չես կարող գնալ ծխհարման տնակ առանց ներծծելու այնտեղի որոշ ազդեցությունից: Մենք կարծում ենք, դու բավականաչափ խելացի ես չգնալու այն տեղը, որտեղից դու դուրս կգաս ավելի քիչ գեղեցիկ և մաքուր, քան երբ դու ներս մտար այնտեղ»: Այդ իմաստուն խորհրդով, այս երիտասարդ աղջիկը կատարեց ճիշտ ընտրություն իրեն անբիծ և մաքուր պահել աշխարհում չարի ազդեցություններից»:4
Էզրա Թաֆտ Բենսոնի ուսմունքները
1
Աստված հիմնադրել է մաքրաբարոյության չափանիշը Իր երեխաների համար:
Այս տնտեսությունում Տերը կրկնել է Սինայ սարում տրված պատվիրանը, երբ Նա ասել է. «Շնություն մի արա… ոչ էլ նման որևէ բան գործիր» (ՎևՈւ 59.6, շեշտադրումն ավելացված է): Ժամանակի սկզբից ի վեր Տերը սահմանել է սեռական մաքրության հստակ և անսխալ չափանիշ: Դա միշտ եղել է, դա այժմ է և միշտ կլինի նույնը: Այդ չափանիշը մաքրաբարոյության օրենքն է: Դա նույնն է բոլորի համար՝ տղամարդկանց և կանանց, ծերերի և երիտասարդների, հարուստների և աղքատների համար:5
Եկեղեցին չունի բարոյականության կրկնակի չափանիշ: Երկնքի բարոյական օրենսգիրքը՝ ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար, լիակատար մաքրաբարոյությունն է նախքան ամուսնությունը և լիակատար հավատարմությունն ամուսնությունից հետո:6
Մորմոնի Գրքում մարգարե Հակոբը պատմում է մեզ, որ Տերը հրճվում է Իր զավակների մաքրաբարոյությամբ (տես Հակոբ 2.28): Լսո՞ւմ եք դա իմ եղբայրներ և քույրեր: Տերը ոչ թե ուղղակի գոհ է, երբ մենք պարկեշտ ենք, Նա հրճվում է մաքրաբարոյությամբ: Մորմոնը նույն բանն ուսուցանեց իր որդի Մորոնիին, երբ նա գրեց, որ մաքրաբարոյությունն ու կուսությունը «ամենաթանկն է ու արժեքավորը՝ բոլոր բաներից առավել» (Մորոնի 9.9):7
Տղամարդկաց և կանանց միասին լինելու բնական ցանկությունն Աստծուց է: Բայց այդպիսի միությունը սահմանափակվում է Նրա օրենքներով: Այն բաները, որոնք պատշաճորեն պահվում են ամուսնության համար, երբ տեղի են ունենում ամուսնության կապերի սահմաններում, ճիշտ են և գոհացուցիչ Աստծո առջև և կատարում են բազմանալու և երկիրը լցնելու պատվիրանը: Բայց այդ նույն բաները, երբ արվում են ամուսնության կապերից դուրս, անեծք են:8
Գնացեք ամուսնության զոհասեղանի մոտ անբիծ և մաքուր: Պահեք ամուսնական փոխհարաբերության համար այն քաղցր և ինտիմ հարաբերությունները, որոնք Երկնքի Աստվածը նախատեսել է, որ պետք է ամուսնության մասը կազմի և չպետք է անձնատուր լինել ամուսնության ուխտից դուրս: Իմ հոգը չէ, թե ինչ կասի աշխարհը, բայց սրանք են Աստծո թագավորության չափանիշները:9
2
Այս սերնդի աղետալի մեղքը սեռական անբարոյականությունն է:
«Այս սերնդի աղետալի մեղքը սեռական անբարոյականությունն է: Սա, ասել է Մարգարե Ջոզեֆը, կլինի ավելի շատ գայթակղությունների, ավելի շատ հարվածների և ավելի շատ դժվարությունների աղբյուր Իսրայելի երեցների համար, քան մեկ ուրիշ բան» (The Teachings of Ezra Taft Benson [1988], 277):10
Սեռական անբարոյականությունն օձ է, որը խայթում է ոչ միայն աշխարհում, այլ այսօր Եկեղեցում: Դա չընդունելը վտանգավոր ինքնախաբեություն է կամ նման է գլուխն ավազի մեջ մտցնելուն: Օրինազանցությունների դասում միայն սպանությունն ու Սուրբ Հոգին մերժելն է ավելի լուրջ, քանարգելված սեռական հարաբերությունները, որը մենք կոչում ենք պոռնկություն, երբ դա ներառում է չամուսնացած անձնավորության կամ ավելի վատթար մեղքը՝ շնության, երբ այն ներառում է մեկին, ով ամուսնացած է: Ես գիտեմ, որ քաղաքացիական օրենքներն անմաքրաբարոյությունն այնքան լուրջ չեն համարում, որքան Աստված է համարում, ոչ էլ այնպես խստորեն է պատժում, ինչպես Աստված է պատժում, բայց դա չի փոխում նրա գարշելիությունը: Աստծո աչքում կա միայն մեկ բարոյական չափանիշ տղամարդկանց և կանանց համար: Աստծո աչքում մաքրաբարոյությունը երբեք ժամանակավրեպ չի կարող լինել: …
Ոչ մի մեղք չի ստիպում կորցնել Տիրոջ Հոգին մեր ժողովրդի մեջ ավելի շատ, քան սեռական անփութությունը: Այն ստիպում է մեր ժողովրդին սայթաքել, անիծելով նրանց աճը, խավարեցնելով նրանց հոգևոր ուժերը և դարձնելով նրանց ենթակա այլ մեղքերի:11
Կա խիստ մեծ վտանգ կառուցել ձեր նախաամուսնական հարաբերությունները ֆիզիկական հիմքի վրա… Նման անօրինական վնասակար ազդեցությունները փոխանցվում են ամուսնական կյանք, բերելով հիասթափություն, կսկիծ, և թուլացնելով տան կառուցվածքը:12
Բարոյական մաքրությունը հավերժական սկզբունք է: Աստծո Հոգին «չի կարող բնակվել անսուրբ տաճարում»: [տես Հելաման 4.24]: Մաքրությունը կյանք պարգևող է, անմաքրությունը մահացու է: Աստծո սուրբ օրենքները չեն կարող խախտվել անպատժելիությամբ: Մեծ ազգեր են անկում ապրել, երբ նրանք դարձել են բարոյապես փչացած, որովհետև անբարոյականության մեղքերը թողել են նրանց ժողովրդին սպիապատ և սխալ ձևավորված արարածներ, ովքեր անկարող էին դիմադրել իրենց ժամանակների մարտահրավերին:13
Անմաքրաբարոյությունն ամենաանիծվածն է բոլոր չարիքներից, մինչդեռ բարոյական մաքրությունը հաջող տան ստեղծման ամենաուժեղ պատվարն է: Երջանիկ և հաջող տները չեն կարող կառուցվել անբարոյականության վրա:14
Ոմանք կկամենան արդարացնել իրենց անբարոյականությունը, այն փաստով, որ դրա սահմանափակումները պարզապես կրոնական կանոններ են, կանոններ, որոնք անիմաստ են, որովհետև իրականում չկա Աստված: Սա դուք կհասկանաք, որ պարզապես ոչ ճշմարիտ նպատակահարմարեցում է, որը նախատեսված է արդարացնելու մարմնական ախորժակը, տենչը և կիրքը: Աստծո օրենքն անփոփոխելի է: Այն վերաբերում է բոլորին, արդյոք նրանք հավատում են Աստծուն, թե ոչ: Յուրաքանչյուրը ենթակա է դրա տույժերին, անկախ նրանից թե ինչպես է փորձում նպատակահարմարեցնել կամ անտեսել դրանք:
Անբարոյականությունը… միշտ իր հետ բերում է ուղեկցող խղճի խայթ: Մարդ չի կարող անձնատուր լինել մեղսավոր հարաբերությունների առանց տանելու դրա վատ ազդեցությունները: Նա չի կարող անել սխալ և լավ զգալ, դա անհնարին է: Ամեն անգամ, երբ որևէ մեկը խախտում է Աստծո օրենքը, նա վճարում է տույժը սրտի կսկիծով, տխրությամբ, խղճի խայթով, ինքնահարգանքի բացակայությամբ և նա հեռանում է Աստծո Հոգու հետ շփվելուց:15
3
Բարոյապես մաքուր մնալու համար մենք պետք է նախապատրաստվենք դիմադրելու գայթակղությանը:
Մարդկանց մեծամասնությունն ընկնում է սեռական մեղքի մեջ փորձելով սխալ ձևով բավարարել մարդկային կարիքները: Մենք բոլորս կարիք ունենք սեր զգալու և արժանավոր զգալու: Մենք բոլորս որոնում ենք ունենալ ուրախություն և երջանկություն մեր կյանքում: Իմանալով սա, սատանան հաճախ հրապուրում է մարդկանց դեպի անբարոյականություն՝ խաղալով նրանց հիմնական կարիքների վրա: Նա խոստանում է հաճույք, երջանկություն և կայացում:
Բայց դա, իհարկե, խաբկանք է: Ինչպես Առակացի գրողն է ասում. «Բայց կին պղծողն անմիտ է. իր հոգին է փչացնում, ով որ անէ այս» (Առակաց Զ.32): Սամուել Լամանացին ուսուցանեց նույն բանը, երբ նա ասաց.«Դուք փնտրել եք երջանկություն անօրինություն անելու մեջ, մի բան, որը հակառակ է… արդարության էությանը» (Հելաման 13.38): Ալման ասել է դա ավելի պարզ ձևով. «Ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել» (Ալմա 41.10):16
Կա մի հին առակ, որն ասում է. Ավելի լավ է նախապատրաստել և կանխարգելել, քան վերանորոգել և վերականգնել: Որքան դա ճիշտ է մաքրաբարոյության օրենքի վերաբերյալ: Պաշտպանության առաջին գիծը մեզ բարոյապես մաքուր պահելն է՝ մեզ նախապատրաստել գայթակղությանը դիմադրելու համար և մեզ կանխարգել մեղքի մեջ ընկնելուց:17
Մաքուր մտքեր
Վերահսկեք ձեր մտքերը: Ոչ ոք չի մտնում անբարոյականության մեջ մի ակնթարթում: Անբարոյականության առաջին սերմերը միշտ ցանվում են մտքում: Երբ մենք թույլ ենք տալիս, որ մեր մտքերը երկար մնան անպարկեշտ կամ անբարոյական բաների վրա, առաջին քայլը դեպի անբարոյականության ուղին կատարվել է: Ես հատկապես նախազգուշացնում եմ ձեզ պոռնոգրաֆիայի չարիքների դեմ: Կրկին և կրկին մենք լսում ենք, նրանց կողմից, ովքեր խորը մեղքի մեջ են, որ հաճախ առաջին քայլերը դեպի օրինազանցության ուղի սկսվել են պոռնոգրաֆիկ նյութերից: Փրկիչն ուսուցանել է, որ նույնիսկ այն ժամանակ, երբ տղամարդը նայում է կնոջ վրա, տենչալով նրան, կամ այլ խոսքով, երբ նա թույլ է տալիս, որ իր մտքերը սկսեն վերահսկողությունից դուրս գալ, նա արդեն գործում է մեղք իր սրտում (տես Մատ. Ե.28, ՎևՈւ 63.16):18
Նրանք, ովքեր միտքը մաքուր են պահում, չեն կատարում կեղտոտ գործեր: Դուք ոչ միայն պատասխանատու եք Աստծո դեմ ձեր գործողությունների համար, այլ նաև ձեր մտքերը վերահսկելու համար: Այնպես ապրեք, որ դուք չկարմրեք ամոթից, եթե ձեր մտքերն ու գործողություններն առկայծեն ձեր եկեղեցու էկրանին: Հին ասացվածքը դեռ ճշմարիտ է, ցանում եք մտքեր և հնձում գործողություններ, ցանում եք գործողություններ և հնձում սովորույթներ, ցանում եք սովորույթներ և հնձում բնավորություն, իսկ ձեր բնավորությունը որոշում է ձեր հավերժական ճակատագիրը: «Ինչպէս որ մարդու մտքերն են, այնպես էլ ինքն է» (տես Առակ. 23.7):19
Ուշադիր մտածեք Կորիանթոնին՝ իր մոլորված որդուն ուղղված Ալմա մարգարեի խոսքերի մասին. «Ես կկամենայի, որ դու… թողնեիր քո մեղքերը և այլևս չգնայիր քո աչքերի տենչանքների ետևից» (Ալմա 39.9):
«Քո աչքերի տենչանքների ետևից»: Մեր օրերում, ի՞նչ է այդ արտահայտությունը նշանակում:
Կինոֆիլմեր, հեռուստատեսային ծրագրեր և տեսաֆիլմերի ձայնագրություններ, որոնք և անվայել են և անպարկեշտ:
Ամսագրեր և գրքեր, որոնք լկտի են և պոռնոգրաֆիկ:
Մենք խորհուրդ ենք տալիս ձեզ… չաղտոտել ձեր մտքերն այդպիսի այլասերող նյութերով, քանի որ միտքը, որով անցնում է այդ կեղտոտությունը, երբեք նույնը չի լինում հետագայում:20
Եղեք մաքուր: Եղեք առաքինի ձեր մտքերում և գործողություններում: Կարդացեք լավ գրքեր: Երբեք թույլ մի տվեք, որ ձեր միտքը ենթարկվի պոռնոգրաֆիային : Տիրոջ խոսքերով ասած. «Թող առաքինությունը զարդարի քո մտքերն անդադար. այն ժամանակ քո վստահությունը կամրանա Աստծո ներկայության մեջ: Սուրբ Հոգին կլինի քո մշտական ընկերը» (ՎևՈւ 121.45–46):21
Աղոթքներ ուժի համար
Միշտ աղոթեք զորության համար՝ դիմադրելու գայթակղությանը: Գայթակղությունը կգա մեզ բոլորիս: Այն կընդունի շատ ձևեր և կհայտնվի տարբեր կերպ ծպտված, բայց Տերը տվել է մեզ բանալի դրան դիմադրելու համար: Նա ասել է Մարգարե Ջոզեֆ Սմիթին. «Միշտ աղոթիր, որ կարողանաս հաղթող դուրս գալ. այո, որ կարողանաս հաղթել սատանային, և որ կարողանաս խույս տալ սատանայի ծառաների ձեռքից, որոնք նեցուկ են նրա գործին» (ՎևՈւ 10.5): Դա պետք է լինի մեր ամենօրյա աղոթքների մասը՝ խնդրել Տիրոջը մնայուն ուժի համար դիմադրելու գայթակղությանը, հատկապես գայթակղություններին, որոնք ներառում են մաքրաբարոյության օրենքը:22
Չկա ձեր առջև դրված գայթակղություն, որից դուք չեք կարող խուսափել: Մի թույլ տվեք ձեզ այնպիսի վիճակներում հայտնվել, որտեղ հեշտ է անկում ապրել: Լսեք Հոգու հուշումներին: Եթե դուք զբաղվում եք բաներով, որտեղ դուք չեք զգում, որ կարող եք աղոթել և խնդրել Տիրոջ օրհնությունները, ապա դուք զբաղվում եք սխալ տեսակի գործունեությամբ:23
Անպատշաճ իրավիճակներից խուսափելը
Տղամարդիկ և կանայք, ովքեր ամուսնացած են, երբեմն սիրախաղ և կատակներ են անում հակառակ սեռի անդամների հետ: Այսպես կոչված անվնաս հանդիպումներ են պայմանավորվում, կամ չափազանց մեծ քանակությամբ ժամանակ անցկացնում միմյանց հետ: Բոլոր այս դեպքերում մարդիկ պատճառաբանում են, ասելով, որ սրանք ընկերության բնական արտահայտություններ են: Բայց հակառակ սեռի անձնավորության հետ անվնաս ծաղրակատակ կամ մի փոքր զվարճություն թվացող բանը, կարող է հեշտորեն տանել դեպի ավելի լուրջ հարաբերությունների և ի վերջո՝ անհավատարմության:
Լավ կլինի ինքներս մեզ տանք հետևյալ հարցը. Արդյոք կողակիցս գո՞հ կլինի, եթե իմանա ես անում եմ սա:24
Եթե դուք ամուսնացած եք, խուսափեք մենակ լինել հակառակ սեռի անդամների հետ, որտեղ որ հնարավոր է: Անբարոյականության շատ ողբերգություններ սկսվում են, երբ տղամարդն ու կինը գրասենյակում կամ եկեղեցում կամ մեքենայում մենակ են լինում: Սկզբում կարող է ոչ մի նույնիսկ միտք չլինել մեղքի մասին: Բայց հանգամանքները բարենպաստ հող են նախապատրաստում գայթակղության համար: Այնքան հեշտ է խուսափել այդպիսի հանգամանքներից հենց սկզբից, որպեսզի գայթակղությունը ոչ մի առիթ չունենա սնուցվելու:25
Համեստություն
Եղեք համեստ: Հագուստի և խոսելաձևի ու վարվելակերպի համեստությունը ճշմարիտ նշան է մաքրման և արժանավոր Վերջին Օրերի Սուրբ լինելու դրոշմ… Խուսափեք ցածր և գռեհիկ ու գայթակղիչ ոճից:26
Առողջարար, դրական գործառույթներ
Հաղթահարեք չարը բարիով: Դուք կարող եք հաղթահարել շատ վնասակար հակումներ ֆիզիկական ուժեղ ջանքեր գործադրելով և առողջարար գործառույթներով: Ալկոհոլի և ծխախոտի մարմինն ու ոգին բթացնող ազդեցություններից զերծ առողջ հոգին ավելի լավ վիճակում է դևին տապալելու համար:27
Եթե ամուսնացած չեք ու ժամադրվում եք, ուշադիր պլանավորեք դրական և կառուցողական միջոցառումներ, որպեսզի դուք չթողվեք ինքներդ ձեզ առանց որևէ բան անելու, բացի ֆիզիկական մտերմությունից… Սա է կյանքը դրական գործառույթներով լցնելու սկզբունքը, որպեսզի բացասականը հնարավորություն չունենա փթթելու:28
Լցրեք ձեր կյանքն ուժի դրական աղբյուրներով: Բավական չէ ուղղակի փորձել դիմադրել չարին կամ դատարկել մեր կյանքը մեղքից: Մենք պետք է նաև մեր կյանքը լցնենք արդարակեցությամբ: Մենք պետք է զբաղվենք գործերով, որոնք բերում են հոգևոր ուժ:
Ես նկատի ունեմ այնպիսի գործեր, ինչպիսին է սուրբ գրությունների մեջ խորասուզվելը: Կա զորություն, որը, որը հորդում է մեր կյանք, երբ մենք կարդում և ուսումնասիրում ենք սուրբ գրություններն ամեն օր, որը չի կարող գտնվել որևէ այլ ուղով: Ամենօրյա աղոթքը մեծ ուժի մեկ այլ աղբյուր է: Ծոմ պահելն առանձնահատուկ ուժի կամ հատուկ օրհնությունների համար կարող է զորացնել մեզ մեր բնական կարողությունից վեր: Քրիստոնեական ծառայությունը, եկեղեցի հաճախելը, արքայությունում ծառայելը, բոլորը կարող են ավելացնել ուժի և զորության մեր պահեստը:
Մենք պետք է անենք ավելին, բացի ուղղակի բացասական ազդցեությունները վերացնելուց մեր կյանքում: Մենք պետք է փոխարինենք դրանք արդար գործերով, որոնք լցնում են մեզ ուժով և վճռականությամբ՝ ապրելու ինչպես մենք պարտավոր ենք:29
4
Պատշաճ ապաշխարության միջոցով, նրանք, ովքեր խճճվել են սեռական մեղքերի մեջ, կարող են կրկին մաքուր դառնալ:
Կարող են լինել ոմանք, ում համար պատրաստվելու և կանխարգելելու խորհուրդը խիստ ուշ է: Դուք կարող է խորապես խճճված լինել լուրջ մեղքի մեջ: Եթե դա այդպես է, չկա ընտրություն այժմ, բացի ապաշխարելուց ձեր մեղքերից: Ձեզ ես կառաջարկեի հինգ կարևոր բաներ, որոնք դուք կարող եք անել վերադառնալու համար բարոյական մաքրության վիճակի: Անմիջապես փախուստի դիմեք ամեն մի իրավիճակից, որը կարող է կա՛մ պատճառ դառնալ ձեզ համար մեղանչելու, կա՛մ որը կարող է ստիպել ձեզ մեղանչել: Աղերսեք Տիրոջը հաղթահարելու զորության համար: Թող ձեր քահանայության առաջնորդներն օգնեն ձեզ լուծել ձեր օրինազանցության խնդիրը և վերադառնալ լրիվ ընկերակացության Տիրոջ հետ: Խմեք աստվածային աղբյուրից և լցրեք ձեր կյանքն ուժի դրական աղբյուրներով: Հիշեք, որ պատշաճ ապաշխարության միջոցով դուք կարող եք կրկին մաքուր դառնալ:
Նրանց համար, ովքեր վճարում են գինը, որը պահանջվում է ճշմարիտ ապաշխարության կողմից, խոստումը հաստատ է: Դուք կրկին կարող եք մաքուր լինել: Հուսահատությունը կարող է վերանալ: Ներման քաղցր խաղաղությունը կհորդի ձեր կյանք: Այս տնտեսությունում Տերը խոսել է հստակորեն, երբ ասել է. «Ահա, ով ապաշխարել է իր մեղքերից, նա ներվում է, և և ես՝ Տերս, այլևս չեմ հիշում դրանք» (ՎևՈւ 58.42):30
5
Ծնողները պետք է ուսուցանեն իրենց երեխաներին ապրել մաքրաբարոյության օրենքով:
Ծնողները պետք է իրենց երեխաներին հատուկ հրահանգներ տան մաքրաբարոյության վերաբերյալ վաղ հասակից սկսած, ինչպես նրանց ֆիզիկական, այնպես էլ նրանց բարոյական պաշտպանվածության համար:31
Եթե ծնողները սիրում և հարգում են միմյանց և եթե նրանց սրբազան ընկերակցության մեջ կա լիակատար աջակցություն և անկասկածելի հավատարմություն, այս հիմունքները կփոխանցվեն վաղվա տները: Ընդհակառակը, եթե տանն առկա է կռիվ ու վեճ և ներդաշնակության բացակայություն ևուրիշների հետ վտանգավոր սիրախաղերի մասնակցություներ, երբ հեռվում են, ապա վաղվա տները դրա միջոցով կթուլանան: …
…Մեր տները պետք է դառնան ուժի պատվար՝ գահադրելով արդարակեցությունը և բերելով դրանց մեջ խաղաղություն, միասնություն և անեսասիրություն, որն առաջանում է անձնական մաքրության միջոցով, անկասկածելի հավատարմությամբ և պարզ ընտանեկան նվիրվածությամբ: Ծնողները պետք է ընդունեն ամուսնությունը որպես աստվածային հաստատություն և պատվեն ծնող լինելը: Երեխաները պետք է ոգեշնչվեն պատվիրանով և օրինակով՝ նախապատրաստվելու ամուսնության համար, հսկելու անմաքրաբարոյության դեմ որպես զզվելի հիվանդություն և գործադրելու մյուս Քրիստոնեական արժանիքները:32
6
Աստված տվել է մեզ մաքրաբարոյության օրենքը՝ մեզ ուրախություն բերելու համար:
Մեր Երկնային Հայրը ոչինչ չի ցանկանում մեզ համար, բացի երջանիկ լինելուց: Նա ասում է մեզ միայն այն բաները, որոնք կբերեն մեզ ուրախություն: Եվ ամենահաստատուն սկզբունքներից մեկը, որը տրվել է Աստծո կողմից օգնելու մեզ ուրախություն գտնել՝ մաքրաբարոյության օրենքն է: Ես աղոթում եմ ողջ իմ սրտով, որ դուք ամենալուրջ ձևով մտածեք այս օրենքը պահպանելու ուրախալի հետևանքների մասին և այն խախտելու ողբերգական հետևանքների մասին:33
Առաքինության համար պատճառը, որը ներառում է անձնական մաքրաբարոյությունը, մաքուր մտքերն ու գործառույթները և հավատարմությունը, այն է, որ մենք պետք է ուենանք Հոգին և Աստծո զորությունը մեր կյանքում՝ Աստծո գործը կատարելու համար: Առանց այդ զորության և ազդեցության մենք ավելի լավ վիճակում չենք, քան այն անձինք, ովքեր գտնվում են այլ կազմակերպություններում: Այդ առաքինությունը դուրս է շողում և ազդում ուրիշների վրա դեպի ավելի լավ կյանք և ստիպում ոչ անդամներին հարցնել մեր հավատքի մասին:34
Եղեք հավատարիմ Աստծո սուրբ օրենքներին: Հիշեք, դրանք չեն կարող խախտվել անպատժորեն: Եթե դուք կամենում եք լինել երջանիկ և հաջողակ ձեր երկրային հաղորդակցություններում, սիրատածման և տուն ստեղծելու ժամանակ, հաստատեք ձեր կյանքը երկնքի հավերժական օրենքներով: Չկա ուրիշ ճանապարհ:35
Չկա տևական երջանկություն անբարոյականության մեջ: Չկա ուրախություն մաքրաբարոյության օրենքը խախտելու մեջ: Ճշմարիտ է ճիշտ հակառակը: Կարող է լինել վայրկենական հաճույք: Որոշ ժամանակ թվում է ամեն ինչ սքանչելի է: Բայց արագորեն փոխհարաբերությունը վատթարանում է: Հանցանք ու ամոթ է սողոսկում: Մենք վախենում ենք, որ մեր մեղքերը կբացահայտվեն: Մենք պետք է գաղտուկ շարժվենք և թաքնվենք, ստենք ու խաբենք: Սերը սկսում է մեռնել: Սկսում է աճել դառնությունը, նախանձությունը, բարկությունը և նույնիսկ ատելությունը: Այս բոլորը մեղքի և օրինազանցության արդյունքներն են:
Մյուս կողմից, երբ մենք հնազանդվում ենք մաքրաբարոյության օրենքին և մեզ բարոյապես մաքուր պահում, մենք կզգանք աճող սիրո և խաղաղության օրհությունները, ավելի մեծ վստահություն և հարգանք մեր ամուսնական զուգընկերոջ հանդեպ, խորը պարտավորություն միմյանց հանդեպ և ուստի խորը և նշանակալի ուրախության և երջանկության զգացում:36
Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ
Հարցեր
-
Նախագահ Բենսոնն ասել է, որ սեռական մաքրության Տիրոջ չափանիշները «պարզ են և անսխալ» (բաժին 1): Ինչպե՞ս է այս չափանիշը տարբերվում աշխարհիկ ուղերձներից:
-
Որո՞նք են մաքրաբարոյության օրենքը խախատելու հետևանքներից մի քանիսը (oրինակների համար տես բաժին 2):
-
Ինչպիսի՞ մի քանի առանձնահատուկ բաներ կարող ենք մենք անել՝ պաշտապնելու մեզ և մեր ընտանիքներին սեռական գայթակղություններից (oրինակների համար տես բաժին 3):
-
Վերանայեք Նախագահ Բենսոնի խորհուրդը նրանց, ովքեր «լուրջ մեղքի մեջ են» (բաժին 4): Ինչպիսի՞ն են ձեր մտքերն ու զգացումները, երբ խորհեցիք Տիրոջ խոստման մասին՝ ողջունելու ապաշխարողի «վերադարձը դեպի լիակատար ընկերակցություն»:
-
Ինչ եք կարծում, ինչո՞ւ է կարևոր ծնողների համար «իրենց երեխաներին հատուկ հրահանգներ տալ մաքրաբարոյության վերաբերյալ վաղ տարիքում»: Ինչպե՞ս է ծնողների հավատարմությունը միմյանց հանդեպ ազդում ամուսնության վերաբերյալ իրենց երեխաների զգացումների և մաքրաբարոյության օրենքի վրա (տես բաժին 5):
-
Որո՞նք են մաքրաբարոյության օրենքը պահելու «ուրախալի հետևանքներից» մի քանիսը: (Մի քանի օրինակների համար տես բաժին 6:)
Առնչվող սուրբ գրություններ
Ծննդոց ԼԹ.7–21, Ա Կորնթացիս Զ.18–20, Գաղատացիս Ե.16, Ալմա 38.12, 39.3–5, 3 Նեփի 12.27–30, ՎևՈւ 42.22–25
Օգնություն ուսուցչին
«Խրախուսեք նրանց, ում դուք ուսուցանում եք, դասարան գալ նախապատրաստված՝ սովորելու և մասնակցելու համար: Երբ նրանք ձգտում են անհատապես սովորել ավետարանը, ավելի շատ հավանականություն կա, որ դասի ժամանակ իրենք ավելի շատ նպաստեն ուսուցողական մթնոլորտին» (Ուսուցում. չկա ավելի մեծ կոչում [1999], 80):